2024 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 10-ը լրացնել առցանց հայտադիմումը:
2024 թ. ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն:
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 10-ը լրացնել առցանց հայտադիմումը:
Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողներին։
♦♦♦
«ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանող
Սահակ Գեղամի Գուլակյան
♦♦♦
«ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ կուրսի ուսանողուհի
Մելինե Մանվելի Բրուտյան
♦♦♦
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Լիլիա Սմբատի Իսկանդարյան
♦♦♦
«ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի
Մերի Հրայրի Խուդավերդյան
♦♦♦
«ԱՐՏԱԿ ՑՈՒՑՈՒԼՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Իննա Հրայրի Հարությունյան
♦♦♦
«ՇԱՎԱՐՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ» մասնագիտության «Ֆինանսներ(ըստ ոլորտի)» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Մարգարիտա Արմանի Առաքելյան
♦♦♦
«ՍՊԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության «Դեկորատիվ-կիրառական արվեստ» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանող
Ալիսա Էդգարի Ոսկանյան
♦♦♦
«ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԼԵՆՏՈՒՇ ԳՅՈԶԱԼՅԱՆ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Սվետլանա Կարենի Մելիքբեկյան
♦♦♦
«ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության «Հոգեբանություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Սյուզաննա Հայկի Ավետիսյան
♦♦♦
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Լիլիա Արտավազդի Եղոյան
♦♦♦
«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Ռոզա Հովսեփի Բաղրամյան
♦♦♦
«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի
Հասմիկ Կարենի Մարգարյան
♦♦♦
«ՍԱՀԱԿ ՁՈՐԱՓՈՐԵՑԻ» ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» մասնագիտության «Զբոսաշրջություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի
Լիլիթ Դավիթի Գասպարյան
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի հաղթող համարվում է այն անձը, ով վերոնշյալ 1-4 անվանակարգերում մրցանակակիր է ճանաչվել ամենաբարձր միավորներով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 29-ը։
Մրցույթի մասնակիցը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթի հայտը կարելի է լրացնել էլեկտրոնային տարբերակով։
Մրցույթն անցկացվում է ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում «Դասավանդման գերազանցության մրցանակ» ամենամյա մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա 2024 թ. մարտի 22-ին ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկայի շրջանակներում «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժների հետ համատեղ «Լոֆթ Իջևան»-ում անցկացրին «Միասին ապրել, միասին սովորել» խորագրով համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
Միջոցառումն իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների միջոցառումների շրջանակում «Լոֆթ Իջևան»-ի հետ համագործակցությամբ և միտված է հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը:
Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտներ՝ Իջևան խոշորացված համայնքի 8 դպրոցներից (Իջևանի՝ Սպ. Սարգսյանի անվան թիվ 1, Ակնաղբյուրի, Լուսաձորի հիմնական և Աչաջրի՝ Հր. Թամրազյանի անվան, Վազաշենի, Խաշթառակի, Սարիգյուղի, Սևքարի միջնակարգ դպրոցներից): Թիմերում ընդգրկված էին 5-ական մասնակիցներ:
Ժյուրիի կազմում էին «Լոֆթ Իջևան» կենտրոնի համակարգող Աննա Մարդանյանը, աշխատակից Սվետլանա Եղիկյանը, «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժ, «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի օգնական Վահե Առուստամյանը, ԵՊՀ ԻՄ դասախոս Սվետա Սաֆարյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը:
Խաղից առաջ ջութակի կատարումով ներկայացան Ազատամուտի արվեստի դպրոցի սաները, իսկ ընթացքում երաժշտական այլ կատարումներով ու ասմունքով հանդես եկան Սարիգյուղի և Վազաշենի միջնակարգ դպրոցների թիմերը:
Ինտելեկտուալ խաղ-մրցույթում հաղթեց Աչաջրի՝ Հր. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը:
Վերջում թիմերին տրվեցին մասնակցության հավաստագրեր, հաղթող թիմի անդամներին՝ նաև պատվոգրեր և գրքեր:
2024 թ. մարտի 21-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի համագործակցությամբ մասնաճյուղում կայացավ «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման տարբեր կուրսերի ուսանողների հետ Սոցիալական աշխատանքի զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Մ. Ճաղարյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Ս. Ցուցուլյանի և Կ. Նազարյանի հանդիպումը:
Ներկա էին նաև Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Մարգարյանը, ՊԿՇՀ բաժնի վարիչ Լ. Բեգինյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ս․ Սաֆարյանը:
Մ. Ճաղարյանը ուսանողներին ներկայացրեց Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը: Նախ խոսվեց «Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար» ծրագրի մասին: Նշվեց, որ այն հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց, ինչպես նաև 2020 թ. հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք:
Ապա ներկայացվեց «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործազուրկ անձանց ձեռք բերել աշխատանքային փորձ:
Հաջորդիվ Սոցիալական աշխատանքի զբաղվածության ծրագրերի բաժնի աշխատակիցները մեր ուսանողներին ներկայացրին տարածաշրջանի տարբեր կազմակերպություններում առկա 97 թափուր հաստիքների մասին:
Այս հանդիպմանը ուսանողները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն: Նախատեսվում է կազմակերպել նմանատիպ ևս մի քանի հանդիպում, որոնց շրջանակներում ուսանողներին կբացատրվեն գործատուին ճիշտ ներկայանալու, գրագետ և արդյունավետ ինքնակենսագրական կազմելու նրբությունները: