Ամառային ճամբարի հրավեր ֆրանսերենին տիրապետող ուսանողների համար

 Ամառային ճամբարի հրավեր  ֆրանսերենին տիրապետող ուսանողների համար

ԵՊՀ ԻՄ-ի՝ ֆրանսերենին տիրապետող ուսանողներին հայտնում ենք, որ 2018թ. հուլիսի 29-ից օգոստոսի 19-ին Արագածոտնի մարզի Ձորագլուխ և Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղերում “AYO” ֆրանս-հայկական երիտասարդական կազմակերպությունը կանցկացվի ամառային ճամբար:

Ամառային ճամբարի հրավեր  ֆրանսերենին տիրապետող ուսանողների համար

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. ապրիլի 30-ը կարող են դիմել Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Դավիթ Մարգարյանին (հեռ.՝ 077 23 26 26, էլ.հասցե՝ davidfrance1991@mail.ru):

Ամառային ճամբարի հրավեր  ֆրանսերենին տիրապետող ուսանողների համար

 

 

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում կիրականացվի ներքին աուդիտ

ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում կիրականացվի ներքին աուդիտ

Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. ապրիլի 17-ից մայիսի 12-ը ԵՊՀ ԻՄ-ի ամբիոններում կիրականացվի ներքին աուդիտ՝ հետևյալ ծրագրով.

Ներքին աուդիտի ծրագիր

  1. Ստորաբաժանումները` ամբիոններ:
  2. Հիմնավորումը` տնօրենի 2018թ. ապրիլի 09-ի՝ N86 §13 հրամանը:
  3. Աուդիտի անցկացման ժամանակահատվածը` ապրիլի 17-ից մայիսի 12-ը:
  4. Աուդիտի ենթակա գործընթացները.
  • ամբիոնի գործունեության պլանավորում և իրականացում,
  • գիտական գործունեություն,
  • ամբիոնի գործունեության բարելավմանն ուղղված քայլեր,
  • ամբիոնի հաշվետվողականություն:

Գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով.

  1.  Ապրլի 17-ին ամբիոններին է ուղարկվում ստուգվելիք փաստաթղթերի ցանկը: Ամբիոնների գործավարները 3 աշխատանքային օրվա ընթացքում առանձնացնում են անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը:
  2. Կազմվում են աուդիտ իրականացնող աշխատանքային փոքր խմբեր և ժամանակացույց, խմբերը 4 աշխատանքային օրվա ընթացքում շրջում են ամբիոններով և ստուգում անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի առկայությունը (ապրիլի 23-27):
  3. Աուդիտ իրականացնող աշխատանքային խումբը վերլուծում է տվյալները, կազմում եզրակացություն և առաջարկություն ներկայացնում տնօրենին 6 աշխատանքային օրվա ընթացքում (մայիսի 2-12 ):
  4. Կատարվում է խորհրդատվություն ամբիոններին:

Ակնկալվում է ձեր աջակցությունը աուդիտ իրականացնող խմբի աշխատանքներին:

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը կազմակերպում է  գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին

 

կոնֆերանս գիտաժողով

2018թ. մայիսի 5-ին  և 8-ին ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնը կազմակերպում է  գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Զեկուցումների թեմատիկան ազատ է: Կարող են մասնակցել և՛ դասախոսները, և՛ ուսանողները:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է  մինչև ապրիլի 25-ը զեկուցումների թեմաները ուղարկել  aulixanyan@mail.ru էլեկտրոնային հասցեին: 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի

կառավարման և մշակութաբանության ամբիոն

 

«Շտիգեն» ուսուցողական պրակտիկայի հրավեր

 shtigen

Սիրելի՛ ուսանողներ և շրջանավարտներ, «Շտիգեն» ընկերությունը տեղեկացնում է 2018թ. ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին, անցկացվելիք ուսուցողական վեբինարի (պրակտիկա) մասին:

Վեբինարի մասնակիցները հնարավորություն կունենան պրակտիկա անցնելու «Շտիգեն» ընկերությունում, իսկ պրակտիկայի ընթացքում  լավագույնս դրսևորվելու դեպքում՝ միանալ «Շտիգեն» թիմին:

Մասնակցելու համար  անհրաժեշտ է անցել  հետևյալ հղումով (https://www.facebook.com/groups/shtigen/) և միանալ «Ամեն ինչ վերականգնվող էներգիայի մասին» խմբին:

Վեբինարի հղումը փակ խմբում կդրվի ապրիլի 16-ին՝ ժամը 19։00-ից սկսած:

«Հայոց դարավոր երազանքի իրականացումը՝ պետականության վերականգնումը» խորագրով միջբուհական գիտաժողովի հրավեր

«Հայոց դարավոր երազանքի իրականացումը՝ պետականության վերականգնումը» խորագրով միջբուհական գիտաժողովի հրավեր

2018թ. մայիսի 22-23-ին Հյուսիսային համալսարանը այլ բուհերի մասնակցությամբ անցկացնում է «Հայոց դարավոր երազանքի իրականացումը՝ պետականության վերականգնումը» խորագրով միջբուհական գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ստեղծման 100-ամյակին:

Գիտաժողովի աշխատանքը կընթանա լիագումար նիստերում և ներքոհիշյալ մասնագիտական սեկցիաներում.

  • Պատմություն
  • Փիլիսոփայություն և սոցիոլոգիա
  • Արվեստագիտություն և մշակութաբանություն
  • Իրավագիտություն և քաղաքագիտություն
  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Մանկավարժություն և հոգեբանություն
  • Բանասիրություն և լրագրություն
  • Ինֆորմատիկա:

Գիտաժողովի մասնակիցները կարող են ինչպես անձամբ, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով ներկայացնել իրենց զեկուցումները՝ ըստ հավելված 1-ի, մինչև ս.թ. ապրիլի 30-ը:

Զեկուցումների էլեկտրոնային տարբերակը` մինչև 8 էջ ծավալով (A4, լուսանցքները` 2 սմ, տողերի ինտերվալը 1.5, տառաչափը 12, Sylfaen, ամփոփումները և բանալի բառերը` հայերեն, ռուսերեն և անգլերեն) անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 10-ը: Նյութի վերևում նշվում է հեղինակի ազգանունը, անունը, հայրանունը, գիտական աստիճանը և գիտական կոչումը, զբաղեցրած պաշտոնը: Հղումները նշվում են յուրաքանչյուր էջում:

Գիտաժողովի նյութերը միջոցառումից հետո կտպագրվեն առանձին ժողովածուով և կուղարկվեն մասնակիցներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`

Հեռ. 57-84-88, 55-97-76,  E-mail. hyusisayin@gmail.com:

Հավելված 1

Մասնակցության հայտ

«Հայոց դարավոր երազանքի իրականացումը՝ պետականության վերականգնումը» խորագրով Երևանի Հյուսիսային համալսարանում 2018 թվականի մայիսի 22-23-ին անցկացվող միջբուհական գիտաժողովի՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ստեղծման 100-ամյակին:

Ազգանուն 

Անուն  

Հայրանուն  

Ծննդյան տարին և ամսաթիվը  

Մասնագիտությունը   

Գիտական աստիճանը

Գիտական կոչումը      

Պատվավոր կոչումը

Հաստատությունը 

Պաշտոնը     

Հաստատության հասցեն   

Հեռախոսը (կոդի նշումով)

Էլեկտրոնային փոստի հասցեն 

Գիտաժողովին մասնակցության ձևը 

Զեկուցման թեման