«Իննովացիոն հնարավորություններն ու մարտահրավերները ժամանակակից աշխարհում» խորագրով միջազգային գիտաժողով

Ակադեմիա

2018 թ.-ի, մայիսի 15-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում տեղի է ունենալու «Իննովացիոն հնարավորությունները եւ մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովը՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հիմնադրման 20 ամյակին նվիրված:

 Գիտաժողովի ոլորտներն են.

1) Աշխարհագրություն

13) Տնտեսագիտություն և կառավարում

2) Երկրաբանություն

14) Փիլիսոփայություն

3) Դեղագիտություն և քիմիա

15) Սոցիոլոգիա

4) Կենսաբանություն

16) Հոգեբանություն

5) Ֆիզիկա

17) Իրավագիտություն

6) Ռադիոֆիզիկա

18) Քաղաքագիտություն

7) Մաթեմատիկա և մեխանիկա

19) Միջազգային հարաբերություններ

8) Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

20) Պատմություն

9) Հայ բանասիրություն

21) Ցեղասպանագիտություն

10)Ռոմանագերմանական բանասիրություն

22)Մշակութաբանություն և      արվեստաբանություն

11) Ռուս բանասիրություն

23) Արևելագիտություն

12) Ժուռնալիստիկա

24) Բժշկագիտություն

  

Հոդվածների ներկայացման ձեւաչափ.

           Հոդվածի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագրով:

          Ծավալը՝ «A4» ձեւաչափի, մինչեւ 10 էջ:

          Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն կամ անգլերեն՝ Times New Roman:

       Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական կարգավիճակը (գիտությունների թեկնածու, դասախոս եւ այլն): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

          Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

      Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու:

Մասնակցության համար անհրաժեշտ է  մինչև 2018թ.-ի  մարտի 1-ը ներկայացնել հայտ,[https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScQ6D889iB8scAlZ9HGb61PtQPAPL4wzquR5zTLj7cR0UyBDQ/viewform],  mughdusyan.nona@mail.ru էլեկտրոնային փոստին: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական հոդվածների ժողովածուում

     Գիտաժողովի ժամանակ մասնակիցներին կտրամադրվեն հոդվածների ժողովածուները: Բոլոր մասնակիցներին խնդրում ենք իրենց հոդվածները ներկայացնել 5-7 րոպեի սահմաններում:

 

 

ՀԵՀ-ն ընդունում է հայտեր` 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար

ՀԵՀ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձը:

ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 5-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը 
• 3։4 չափսի լուսանկար 
• զինվորական գրքույկի պատճենը 
• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։ 

Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։

Ընդմիջում՝ 13.00-14.00։ 

Այլ հարցերի համար զանգահարել 010567922:

ՄՐՑՈՒՅԹ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ 2018-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ՄՐՑՈՒՅԹ «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ 2018-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը (ԲՀՀՀ) աշխատում է Հայաստանում սեփական քաղաքացիների առջև պատասխանատու, ժողովրդավար, հաշվետու կառավարություն ունենալու և կենսունակ ու հանդուրժող հանրություն կառուցելու ուղղությամբ: ԲՀՀՀ-ի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքների, կառավարման թափանցիկության, արդարադատության հասանելիության, քաղաքացիական հասարակության սատարման և սոցիալական ներառման հարցերը:

Բաց և բազմակարծիք հանրության մարտահրավերներին արագ արձագանքելու, ինչպես նաև իրավասու և ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու միտումով` ԲՀՀՀ հայտարարում է անհատական դրամաշնորհների մրցույթ 2018թ. քաղաքականության կրթաթոշակներ (policy fellowship) ծրագրի շրջանակում:  Ծրագիրն ուղղված է աջակցելու այն հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել ուսումնասիրություններ` բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել վճռորոշ մարտահրավերները, մշակելու կիրառական լուծումներ, և գործուն քայլեր ձեռնարկել ուսումնասիրությունը լսելի դարձնելու ուղղությամբ` այսպիսով առավելագույնի հասցնելով ուսումնասիրության ազդեցությունը: Կրթաթոշակը նպատակ ունի զարգացնել հետազոտողների` հանրային քաղաքականության հետազոտության միջոցով հանրային կյանքի տարբեր ոլորտների գործընթացների վրա ազդելու կարողությունները, նպաստել անհատ հետազոտողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական մարմինների միջև ակտիվ և առավել որակյալ համագործակցային մշակույթի ձևավորմանը` զարգացնելով հանրային քաղաքականության հետազոտության և վերլուծության վրա հիմնված երկխոսությունը:

Ով կարող է դիմել

Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսների, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների, փորձագետների և խորհրդատուների համար: Անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մագիստրոսական կրթություն հանրային կառավարման, քաղաքականության, քաղաքագիտության կամ սոցիալական այլ գիտությունների` իրավագիտության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների կամ համանման բնագավառներում: Հանրային քաղաքականության վերլուծության, ինչպես նաև շահերի պաշտպանություն իրականացնելու փորձը ցանկալի է, հետազոտական աշխատանքների համար անհրաժեշտ գրավոր հմտությունների առկայությունը` խիստ գերադասելի: Դիմորդները պարտավոր են էական ժամանակ հատկացնել առավելագույնը հինգ ամիս տևող նախագծի իրականացմանը: Դիմում-հայտերը ընդունվում են միայն անհատների կողմից:

Ակնկալվող արդյունքներ

Դիմորդներից ակնկալվում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների շրջանակում կոնկրետ խնդիրների բացահայտում և ձևակերպում, քաղաքականության հետազոտության իրականացում և հանրային դիսկուրսի խթանում` հանրային կյանքի տարբեր ոլորտների քաղաքականության խնդիրները/մտահոգությունները լսելի դարձնելով և դրանց համար լուծումներ առաջարկելով:

Կրթաթոշակառուներից ակնկալվում է փաստարկների վրա հիմնված խնդիրների և բարեփոխումների հարցադրումներ ձևակերպել` կիրառել համապատասխան մեթոդաբանական գործիքներ և ապացույցների վրա հիմնված եզրակացություններ ձևակերպել: Կրթաթոշակառուները պետք է ներկայացնեն կառուցվածքային հաշվետվություն` քաղաքականության վերլուծության (10,000 բառի սահմաններում) և հակիրճ առաջարկություններով քաղաքականության վերլուծության համառոտագրի (policy brief) տեսքով:

Հանրային դիսկուրսի խթանումը կարևորվում է որոշումների կայացման գործընթացների վրա արդյունավետ ազդեցություն ունենալով: Կրթաթոշակառուները պետք է ժամանակ տրամադրեն իրենց հետազոտությունը ճանաչելի դարձնելու նպատակով: Ցանկալի է, որ կրթաթոշակառուները կազմեն և հետևեն քաղաքականության խնդիրը/մտահոգությունը ճանաչելի դարձնելու գործողություններ, ներառյալ հանդիպումներ և քննարկումներ տվյալ ոլորտի պատասխանատուների, որոշում կայացնողների հետ, հանրային քննարկումներ, նույնպես հանրային հաղորդակցման տարբեր ձևաչափերում նեգրավվածություն` տվյալ քաղաքականության խնդրի վերաբերյալ տեղեկացված լինելու միտումով:

Դիմում-հայտերի ընթացակարգ

Դիմորդները պետք է լրացնեն իրենց կողմից առաջարկվող ծրագրի ներկայացման և գնահատման համար նախատեսված քաղաքականության կրթաթոշակներ 2018 ծրագրի դիմում-հայտի ձևը: Բոլոր դիմորդները կտեղեկացվեն մրցույթի արդյունքների մասին` հայտը ներկայացնելու վերջնաժամկետից վեց շաբաթվա ընթացքում: Առաջին փուլը անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Բյուջե

Կրթաթոշակառուները կստանան անհատական դրամաշնորհներ մինչեւ $3,000 (ԱՄՆ դոլար) հետազոտության վերաբերյալ ծախսերը հոգալու նպատակով:

Դասընթացներ

ԲՀՀՀ-ը նաև աջակցում է կրթաթոշակառուների քաղաքականության վերլուծության կարողությունների զարգացմանը: Բոլոր կրթաթոշակառուները պետք է մասնակցեն ԲՀՀՀ-ի կողմից կազմակերպվող սեմինարին` քաղաքականության վերլուծության կարևորության, խնդիրների և մեթոդաբանության ձևակերպման, ինչպես նաև քաղաքականության որոշումների փոփոխության և խնդիրները ճանաչելի դարձնելու հաջողակ փորձերի վերաբերյալ: Մրցույթի հիման վրա և տվյալ հետազոտվող քաղաքականության պահանջների համաձայն` ԲՀՀՀ-ը նաև հնարավորություն է տալիս կրթաթոշակառուներին մասնակցելու տարածաշրջանային դասընթացին (ներառյալ մասնակիցներ Մոլդովայից, Ղազախստանից և Ղրղզստանից), որը կազմակերպվում է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի հանրային քաղաքականության կենտրոնի կողմից:  Կրթաթոշակառուներից ակնկալվում է իրենց փորձառության ներդնում և ակտիվ մասնակցություն ԲՀՀՀ-ի և այլ քաղհասարակության կազմակերպությունների կողմից պարբերաբար կազմակերպվող քաղաքականության քննարկումներին և հանդիպումներին:

Դիմումների ներկայացում

Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների դիմում-հայտերը (տես կից հավելված 2-ը), ռեզյումե և նախկինում իրականացրած հետազոտության նմուշ (կամ հղում) հետևյալ էլ. հասցեին register@osi.am մինչև 2018թ.՝ փետրվարի 12-ը, ժամը 17.00

Դիմումները ներկայացվում են էլեկտրոնային տեսքով: Դիմումը ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում դիմորդները կստանան հաստատող նամակ դիմումի ստացման վերաբերյալ — այն չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել քաղաքականության կրթաթոշակներ ծրագրի համակարգող Վալենտինա Գևորգյանին.

էլ.հասցե` valentina@osi.am կամ հեռ. (010) 53-38-62, 53-67-58:

Լրացուցիչ տեղեկությոոնների համար խնդրում ենք այցելել պաշտոնական կայք:

Աղբյուրը՝ https://armacad.info

Նկարչական մրցույթ

Նկարչական մրցույթ

‘Այրարատ” կինոթատրոնի շենքի բարեկարգման աշխատանքների արդյուքնում շենքի ֆասադային հատվածի մի մասը պատվելու է գեղեցիկ խճանկարով (մոզաիկա), իսկ թե ինչպիսին կլինի այն, որոշում եք Դուք:

Մրցույթի մանրամասները՝

  • նկարների էսքիզները հարկավոր է ներկայացնել Ռոսիա Մոլ՝ Տեղեկատու բաժին, կամ թվային տարբերակով ուղարկել info@rossiamall.am էլ. փոստին
  • խճանկարի չափսերը՝ ստորև կցված գծագրում՝ վարդագույնով նշված հատվածում
  • էսքիզների ներկայացման վերջնաժամկետը՝ 01 փետրվարի ժամը 18.00
  • մրցանակը՝ 500.000 ՀՀ դրամ:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011200500 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան էջին:

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 
ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Աշխատանքային վայրը: 
ք. Դիլիջան
 
Դրույք: 
Լրիվ դրույք
 
Աշխատանքային պարտականություններ: 

Ծրագիրը ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար հնարավորություն է ընձեռնում`

  • ստանալ գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • ծանոթանալ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • Ծրագրի ավարտից հետո ունենալ պատրաստվածության առավել բարձր մակարդակ Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցության համար՝  այլ հավասար պայմաններում ունենալով նախապատվություն Ծրագրին չմասնակցած անձանց նկատմամբ:
Պահանջվող որակավորում: 

Ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդ անձինք, որոնք.

  • ունեն բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • ուսման ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն (նախընտրելի են այն դիմորդները, ում ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը կազմում է գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):
Դիմելու կարգը: 

Ծրագրին մասնակցության համար անհրաժեշտ է «Արդշինբանկ» ՓԲԸ ներկայացնել`

  • ծրագրին մասնակցության լրացված հայտ (առկա է «Արդշինբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքի «Կարիերա» բաժնում),
  • անձը հաստատող փաստաթղթի պատճե (սքանավորված տարբերակ),
  • դիմորդի ԲՈՒՀ-ի ավարտական վկայականի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրի) և կից գնահատման թերթիկի պատճեներ:

Համապատասխան փաստաթղթերի ամբողջական փաթեթն անհրաժեշտ է ուղարկել hr@ardshinbank.amէլեկտրոնային փոստի հասցեով` հաղորդագրության անվանման դաշտում նշելով «Նախաորակավորման ծրագիր_Դիլիջան»:

Վերջնաժամկետ: 
 28.01.2018