Մասնաճյուղային գիտաժողովի հրավեր

 ԵՊՀ ԻՄ

Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) 2017թ. նոյեմբերի 29-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված մասնաճյուղի ՈՒԳԸ-ի հիմնադրման 15-ամյակին:

Գիտաժողովն անց է կացվելու բոլոր ֆակուլտետներում՝ համապատասխան մասնագիտական բաժանմունքներով:

Գիտաժողովին կարող են մասնակցել մասնաճյուղի բոլոր ուսանողները:

Անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 20-ը լրացնել մասնակցության հայտը (կարող եք վերցնել Ձեր ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահից կամ մասնաճյուղի ՈՒԳԸ աշխատասենյակից) և գիտաժողովի կազմակերպիչներին ներկայացնել գիտական զեկուցման նախնական տարբերակը:

Մասնագիտական հանձնաժողովները կքննարկեն ներկայացված աշխատանքները, որից հետո բավարար ձևակերպման որակ, ինքնուրույնություն և արդիականություն ունեցող զեկուցումները կթույլատրվեն ընթերցման:

Գիտաժողովի ծրագիրը կհրապարակվի մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը:

Բոլոր զեկուցողներին կտրվեն մասնակցության վկայականներ:

Գիտաժողովի ծրագիրը տե՛ս այստեղ:

ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՏԱՐԱԾՈՒՄ ՀԵՌԱՎՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

ՆՈՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ՏԱՐԱԾՈՒՄ ՀԵՌԱՎՈՐ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ հրավիրում են մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդների մասնակցելու անգլերենի առցանց ուսուցման անվճար ծրագրի:

Ծրագիրը նախատեսում է երկու առանձին դասընթաց՝ Ընդհանուր անգլերեն սկսնակների համար և Բիզնես անգլերեն։

Մրցութային կարգով ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել համապարփակ գիտելիքներ անգլերենից, որի արդյունքում կտիրապետեն աշխարհի ամենապահանջված լեզուներից մեկը և կօգտագործեն այն որպես հաղորդակցության և մասնագիտական զարգացման միջոց: Դասավանդման ժամանակակից մեթոդների և նորագույն տեխնոլոգիաների համադրման շնորհիվ ուսուցման գործընթացը կլինի հետաքրքրական, դյուրին, ինչպես նաև կնպաստի հավելյալ հմտությունների ձեռքբերմանը։

Ընդհանուր անգլերեն

Դասընթացը նախատեսված է սկսնակների համար: Փուլի ավարտին մասնակիցները կունենան Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի (CEFR) սանդղակի  A1 (լեզվի տարրական իմացության) մակարդակի համապատասխան անգլերենի իմացություն: Դասընթացն ունի 24 շաբաթ տևողություն, որը ներառում է շաբաթական երկու առցանց (online) դաս՝ 1.5 ժամ տևողությամբ և ողջ դասընթացի համար չորս լսարանային դաս:

Բիզնես անգլերեն

Նախատեսված է CEFR սանդղակի B1 (ինքնուրույն սովորողի) մակարդակի համապատասխան անգլերենի իմացություն ունեցողների համար: Փուլի ավարտին մասնակիցները կունենան վերը նշված համակարգի սանդղակի B2 (ինքնուրույն սովորողի) մակարդակի համապատասխան` առօրյա որակյալ տիրապետողի անգլերենի իմացություն: Դասընթացն ունի 24 շաբաթ տևողություն, որը ներառում է շաբաթական երկու առցանց (online) դաս՝ 1.5 ժամ տևողությամբ և ողջ դասընթացի համար չորս լսարանային դաս:

Մասնակցության պայմաններ

Դասընթացին մասնակցությունն անվճար է՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցության շնորհիվ։  Այնուամենայնիվ, մասնակիցները պիտի ունենան անհրաժեշտ տեխնիկա և ինտերնետ կապ, ինչպես նաև պարտավորվում են մասնակցել դեմ առ դեմ լսարանային դասերին, որոնք տեղի կունենան իրենց բնակության վայրից ոչ հեռու (վայրը կհստակեցվի կազմակերպիչների կողմից)։ 

Կրթական նյութերը կտրամադրեն, ինչպես նաև ծրագրին առնչվող բոլոր ծախսերը կհոգան կազմակերպիչները:

Դասընթացների ավարտից հետո մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Ովքեր կարող են մասնակցել դասընթացին

  • Համակարգչին տիրապետող և ինտերնետային կապի հասանելիություն ունեցող,
  • ՀՀ մարզերում բնակվող 17-35 տարեկան երիտասարդները:

Դիմելու կարգը

Ցանկացողները պետք է լրացնեն դիմում-հայտը` ներբեռնելով Ընդհանուր անգլերեն սկսնակների համար կամ Բիզնես անգլերենի հայտաձևը և ուղարկելով լրացված տարբերակը syuzanna.khachatryan@coafkids.org էլեկտրոնային հասցեին՝ նամակի գլխագրում (subject) նշելով «Student application»: Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 201նոյեմբերի 30-ը, ժամը 18:00: Լրացված հայտերի ուսումնասիրությունից հետո կանցկացվի անգլերենի գրավոր թեստ` ծրագրին ընդգրկվելու համար անգլերենի իմացության մակարդակը ստուգելու նպատակով:

Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Հայաստանի մանուկներ հիմնադրամ` հետևյալ հեռախոսահամարներով՝ (093) 72-17-35, (010) 50-20-76:

Աղբյուրը՝ http://armscoop.com

Հրավիրում ենք մասնակցելու ազգային արժույթի թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառմանը

Հրավիրում ենք մասնակցելու ազգային արժույթի  թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառմանը

Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 13:30-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում  տեղի կունենա ազգային արժույթի թողարկման 24-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը՝ Արփինե Վերանյանի նախաձեռնությամբ:

Միջոցառման ընթացքում կներկայացվի դրամի պատմությունը, կցուցադրվի տեսանյութ,  այնուհետև տեղի կունենա թեմայի վերաբերյալ քննարկում:

Սիրով հրավիրում ենք:

Պատմվածքների մրցույթ

էսսե շարադրություն

«Արձագանք» ընկերությունը և ընկերության նախագահ, թարգմանիչ – գրականագետ Մարո Մադոյան-Ալաջաջյանը հայտարարում են պատվածքների մրցույթ: Հեղինակների համար տարիքային և ներկայացված պատմվածքների համար բովանդակային սահմանափակում չկա:

Մրցույթին մասնակցելու համար պետք է պահպանել հետևյալ պայմանները.

  • Պատմվածքները բաղկացած պետք է լինեն ամենաքիչը 4 էջից:
  • Նյութի տառատեսակը՝ silfaen, տառաչափը՝ 11:
  • Ներկայացված պատմվածքները նախկինում որևէ այլ տեղ չպետք է տպագրված լինեն:
  • Հեղինակները չպետք է օգտվեն մեկ այլ աղբյուրից, այլապես նրանց աշխատանքերը կորակազրկվեն:

Պատմվածքներն անհրաժեշտ է ուղարկել gayane.eghiazaryan.75@mail.ru հասցեով մինչև 2018թ․մարտի 1-ը: Էլեկտրոնային նամակում պետք է նշել հեղինակի անունը, ազգանունը, զբաղվածությունը և կոնտակտային տվյալներ:

1-ին փուլում կընտրվեն այն աշխատանքները, որոնք համապատասխանում են մրցույթի չափանիշներին: 2 -րդ փուլում կընտրվեն լավագույն 5 աշխատանքներ: 3-րդ փուլին կմասնակցեն նախորդ փուլը հաղթահարած 5 պատմվածքները, որոնցից 3 կզբաղեցնեն հաղթանակած երեք հորիզոնականները և կստանան խրախուսական պարգևներ և նվերներ: Հարցերի համար զանգահարել՝ 043 11 73 09 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում տեղի կունենա բաց դաս

«ԻԿՄ» մասնագիտության 2-րդ կուրսում տեղի կունենա բաց դաս

2017թ. նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:15-ին, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»  մասնագիտության 2-րդ կուրսում կանցկացվի բաց դաս, որը կվարի Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, ՄԿԾ-ի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը:

Բաց դասը տեղի կունենա Բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում:

Դասի ընթացքում «ԻԿՄ» 2-րդ կուրսի ուսանողները անգլերենով կներկայացնեն խնդիրների լուծումներ, կցուցադրեն բանաձևերի դուրսբերման եղանակներ, ծրագրերի կոդավորման շնորհանդեսներ: