ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ (ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ)

ԵՊՀ

Երևանի պետական համալսարանի ռեկտորատը հայտարարում է բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի առաջին` ներբուհական փուլի մեկնարկը:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև համապատասխանում են ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված մրցույթի չափանիշների:

Մրցույթի կարգ՝ www.e-gov.am

Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած ուսանողները:

Մրցույթն անցկացվում է առանձին բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների`

1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).
2) բժշկություն.
3) հումանիտար գիտություններ.
4) հասարակագիտություն.
5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).
6) հայագիտություն:

Մրցույթում սահմանված են երեք հիմնական չափանիշներ՝ առաջադիմությունը (ՄՈԳ), ուսանողի՝ գիտական աշխատանք կատարելու կարողություններն ու հաջողությունները (հաշվի են առնվում նրանց մասնակցությունը գիտական կոնֆերանսներին, սեմինարներին ու տպագրված աշխատանքները) և ակտիվ մասնակցությունը ներբուհական ուսանողական կյանքին: Հաղթող բոլոր ուսանողներն արժանանալու են նաև դրամական պարգևների:

Մրցանակները նախատեսված են ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում սովորողների համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, առաջինը՝ բուհերում, իսկ երկրորդ՝ հանրապետական փուլն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Մրցույթի չափանիշներին (առաջադիմություն, գիտական աշխատանքներ, հասարակական մասնակցություն և այլն) համապատասխանող ԵՊՀ բոլոր ուսանողները հրավիրվում են մասնակցելու մրցույթին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտի ձևը և կցել անհրաժեշտ փաստաթղթերը:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև 2017 թ.-ի նոյեմբերի 8-ը՝ ժամը 17:00-ն ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ): Լրացուցիչ հարցերի համար դիմել ռեկտորատ (հեռ. 060-710-112):

Մրցույթի մասնակցության հայտ` ներբեռնել:

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի բաց հանրային քննարկում

 քննարկում

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն բաց հանրային քննարկման է ներկայացնում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մաuին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը (http://scs.am/files/naxagic-gitakan-gitatex-gorc-orenq-512759b238a3c5a40dc2db590068f0b5.pdf):

Նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկությունները կարող եք
ներկայացնել մինչև ս.թ. նոյեմբերի 16-ը` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կայքի «Հանրային քննարկումներ» բաժնում (http://scs.am/am/public+discussions) կամ ՀՀ արդարադատության նախարարության կողմից
վարվող իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում
(https://www.e-draft.am/projects/513), կամ ուղարկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե (Օրբելի եղբայրների 22, էլ. հասցե՝ info@scs.am):

Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը նախատեսված է ս.թ. նոյեմբերի 13-ին, ժամը 15.00-ին, Գիտության պետական կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, հեռախոս` 210 140 (118)):

 

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

ՀԵՀ-ը մի շարք միջոցառումներ կնվիրի երիտասարդներին՝ ուսանողության և երիտասարդության տոների առթիվ

հեհ

Նոյեմբերը երիտասարդական ամիս է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մի շարք միջոցառումներ կիրականացնի՝ նվիրված երիտասարդական տոներին։ 

Միջոցառումները կմեկնարկեն նոյեմբերի 10-ին «Երաժշտական ավտոբուս» ծրագրով։ Կոնսերվատորիայի ուսանողներն ավտոբուսով կշրջեն երևանյան բուհերով, մայրաքաղաքով և իրենց կատարումներով կշնորհավորեն երիտասարդներին համաշխարհային օրվա առթիվ։ 
Նոյեմբերի 11-ին Հայաստանի նկարիչների միությունում կբացվի «Մի կտոր կրակ» խորագրով ցուցահանդես-մրցույթը։ Իրենց աշխատանքները կներկայացնեն երիտասարդ արվեստագետները։ 

Նույն օրը ֆուտբոլային խաղում ուժերը կչափեն քաղաքական գործիչներն ու ուսանողական կառույցների ներկայացուցիչները։ 
 
Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Երևանի պետական կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20-ամյա հոբելյանին նվիրված երեկո։ Համերգի ընթացքում ելույթ կունենան ջազի և էստրադայի ճանաչված արտիստները, ամբիոնի դասախոսները, շրջանավարտներն ու ուսանողները` Աննա Մայիլյան, Անուշ և Ինգա Արշակյաններ, Էմմա Ասատրյան, Արամո, Էրիկ, Սոնա Ռուբենյան, Սոնա Շահգելդյան, Քրիստինե Պեպելյան, և այլք։ 
 
Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում բուհերում կպարգևատրեն լավագույն ուսանողներին, կանցկացվեն բազմաբնույթ ծրագրեր։
 
Եվ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, տոնական համերգով կամփոփվի միջոցառումների շարքը. Մարզահամերգային համալիրում տեղի կունենա Արամ MP3-ի և Սևակ Խանաղյանի համերգը։

2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած ուսանողները կարող են դիմել ՀԵՀ-ին ուսման վարձի փոխհատուցման համար

ՀԵՀ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ կփոխհատուցի 2016թ. ապրիլի 2-6-ը մարտական հերթապահություն անցած, ՀՀ բուհերի բակալավրիատի առկա վճարովի համակարգում ընդգրկված ուսանողների 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձը: ՀԵՀ-ը նշված ուսանողների համար ուսման վարձի փոխհատուցում կտրամադրի կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողների (նշված բուհի ուսանողներին ՀԵՀ-ի կողմից ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 3-ը:

Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 

• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը 

• 3։4 չափսի լուսանկար 

• զինվորական գրքույկի պատճենը 

• տեղեկանք բուհից, որտեղ նշված պետք է լինի ուսման վարձի չափը, ինչպես նաև այն փաստը, որ ուսանողն օգտվում է բուհի կողմից սահմանված 30 (40) տոկոս զեղչից։ 

Դիմումներն ընդունվում են ՀԵՀ-ի Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակում ամեն աշխատանքային օր՝ ժամը 11.00-17.00։ Ընդմիջում՝ 13.00-14.00։ 
Այլ հարցերի համար զանգահարել 010567922:

Տեղի կունենա Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստ

Empty Conference Room --- Image by © Bill Varie/Corbis

2017թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 12:30-ին, տեղի կունենա Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

  1. Ուսումնական խորհրդատուի հաշվետվության ներկայացում:
  2. Կրթական ծրագրի պատասխանատուի հաշվետվության ներկայացում:
  3. Ամբիոնի վարիչի հաշվետվության ներկայացում:
  4. Ընթացիկ հարցեր: