ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Հասմիկ Վանյանի ծննդյան հոբելյանը, մաղթում քաջառողջություն, անսահման երջանկություն, նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում և գիտամանկավարժական գործունեության մեջ:
Հայտարարություններ
Գիտահետազոտական աշխատանքների մրցույթ
ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է հետազոտական, նորարական, կիրառական աշխատանքների մրցույթ հետևյալ ուղղություններով.
1. ՀՀ, ԱՊՀ և Եվրասիական ինտեգրման գործընթացներ (նպատակը, մարտահրավերները և զարգացման հեռանկարներ),
2. Տարածաշրջանի երկրների փոփոխվող քաղաքականությունը Անդրկովկասի վերաբերյալ և Հայաստանի հնարավոր արձագանքի,
3. Հայաստանի անվտանգային նոր մարտահրավերներ և դրանց հնարավոր լուծման ուղիները,
4. Հայաստանի և ՀԱՊԿ անդամակցող երկրների ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։
Աշխատանքի կառուցվածքի պարտադիր պայմանները
1. Վերնագիրը պետք է համապատասխանի աշխատանքի բովանդակությանը,
2. Հիմնավորվի տվյալ հետազոտության արդիականությունը
3. Աշխատանքում պետք է ձևակերպված լինեն իրատեսական նպատակը, խնդիրները և առաջարկները,
4. Աշխատանքը պետք է ունենա հիմնավորված արդյունքներ և կիրառական նշանակություն
- Արդիական և նորարարական գաղափարներով 3 լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով (առաջին մրցանակ՝ 200.000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 150. 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 100. 000 դրամ)
- Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ աշխատանքային խմբեր բուհերից կամ գիտակրթական և հետազոտական կառույցներից։ Առաջարկություններն ընդունվում են հայերեն կամ անգլերեն և ռուսերեն լեզուներով
- Աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 6 էջը (2 սմ լուսանցքային կողմերով, A4 ձևաչափով, 1,5 տողամեջ հեռավորությամբ, 12 չափի Unicode տառատեսակով, օրինակ՝ «Sylfaen»՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը «Times New Roman»)
- Ներկայացվող առաջարկին հարկավոր է կցել նաև մասնակցի (մասնակիցների) համառոտ ինքնակենսագրությունը (CV) (ոչ ավել քան 2 էջ) և ուղարկել armeniacis.institute@gmail.com հասցեին՝ մինչև 2017թ. նոյեմբերի 20-ը ներառյալ
Մրցույթ ուսանողների համար (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) հետևյալ ուղղություններով.
- ՀՀ, ԱՊՀ և Եվրասիական ինտեգրման գործընթացներ (նպատակը, մարտահրավերները և զարգացման հեռանկարներ),
- Տարածաշրջանի երկրների փոփոխվող քաղաքականությունը Անդրկովկասի վերաբերյալ և Հայաստանի հնարավոր արձագանքի,
- Հայաստանի անվտանգային նոր մարտահրավերներ և դրանց հնարավոր լուծման ուղիները
- Հայաստանի և ՀԱՊԿ անդամակցող երկրների ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:
Աշխատանքի կառուցվածքի պարտադիր պայմանները
1. Վերնագիրը պետք է համապատասխանի աշխատանքի բովանդակությանը,
2. Հիմնավորվի տվյալ հետազոտության արդիականությունը,
3. Աշխատանքում պետք է ձևակերպված լինեն իրատեսական նպատակը, խնդիրները և առաջարկները,
4. Աշխատանքը պետք է ունենա հիմնավորված արդյունքներ և կիրառական նշանակություն
- Արդիական և նորարարական գաղափարներով 3 լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով (առաջին մրցանակ՝ 150.000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 100. 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 75. 000 դրամ)
- Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ ուսանողներ, այնպես էլ ուսանողների խմբեր։ Առաջարկություններն ընդունվում են հայերեն կամ անգլերեն և ռուսերեն լեզուներով։
- Աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 6 էջը (2 սմ լուսանցքային կողմերով, A4 ձևաչափով, 1,5 տողամեջ հեռավորությամբ, 12 չափի Unicode տառատեսակով, օրինակ՝ «Sylfaen»՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը «Times New Roman»)։
- Ներկայացվող առաջարկին հարկավոր է կցել նաև մասնակցի (մասնակիցների) համառոտ ինքնակենսագրությունը (CV) (ոչ ավել քան 1 էջ) և ուղարկել armeniacis.institute@gmail.com հասցեին՝ մինչև 2017թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ։
Աշխատանքը ուղարկելիս նամակի վերնագիրը անհրաժեշտ է նշել «ուսանողական մրցույթ»։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093790335 հեռախոսահամարով։
Աղբյուրը՝ https://aspu.am
ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է
ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`
Մասնաճյուղի գրադարանը համալրվեց նոր գրականությամբ
2017-2018 ուստարվա սկզբին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանը համալրվեց հետևյալ նոր գրականությամբ.
- Գյոթե և Շիլլեր, Հայացք 21-րդ դարից, Երևան, ԵՊՀ հրատ, 2011, 230 էջ:
- Սովորողի ինքնության և մասնագիտական ինքնորոշման հոգեբանական գնահատում, մեթոդական ուղեցույց, կազմեցին Վ.Պապոյանը, Ա. Գալստյանը, Դ. Սարգսյանը, Բ. Մուրադյանը, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 76 էջ:
- Անանյան Գ. Գ., Նիկոլ Աղբալյան. կյանքը, գրական-հրապարակախոսական գործունեությունը, Երևան, ԵՊՀ հրատ., 2002, 313 էջ:
- Արա Սարգսյան, տուն-թանգարանի ուղեցույց ծննդյան 80-ամյակի առթիվ, Երևան, 1982, 52 էջ:
- Քնար համալսարանի, գրական-գեղարվեստական ժողովածու, կազմեց և հրատարակության պատրաստեց Վ. Ս. Մաղալյանը, Երևան, ԵՊՀ հրատ., 2008, 269 էջ:
- Էլբակյան Էդգար, Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները, Երևան, հեղինակային հրատ., 2015, 188 էջ:
- Միրաքյան Վ., Սոցիալական դիրքորոշման ձևավորումը զանգվածային լրատվամիջոցներով, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 216 էջ:
- Աղաբաբյան Ա. Ս., Ղարիբյան Ա. Ա., Արցախ, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, 160 էջ + 12 ներդիր:
- Պողոսյան Վարդան, Սարգսյան Նորա, Հայաստանի Հանրապետության՝ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությունը. համառոտ պարզաբանումներ, Երևան, Տիգրան Մեծ հրատ., 2016, 448 էջ:
- Армянский вопрос и геноцид армян, Ереван, Издательство ЕГУ, 2009, 282 с.
Մրցույթ «Բանավեճ ԵՍ-իս հետ» խորագրով
Սիրու՞մ ես ստեղծագործել:
#ԱլեքՄանուկյան1 ամսագիրը հայտարարում է ստեղծագործական մրցույթ «Բանավեճ ԵՍ-իս հետ» խորագրով (առավելագույնը 400 բառ):
Մինչև սեպտեմբերի 17-ը կարող ես ուղարկել քո ստեղծագործությունը aleqmanukyan1@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Լավագույն աշխատանքները կտպագրվեն ՀՀ ամենաուսանողական ամսագրի հերթական համարում: