Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

նիստ 2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով.

  1. 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում:

  2. 2017թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքների ամփոփում:
  3. Ընթացիկ հարցեր:

Հրավիրում ենք «Մեծամոր»՝ ծանոթանալու տիեզերքի համաստեղություններին

 

25-06-17

Այցելուները կծանոթանան թանգարանում ցուցադրվող հնագիտական հարուստ նյութերին, հնագույն «աստղադիտարանի» հարթակներից՝ համաստեղություններին, ժամանակակից աստղադիտակների միջոցով կդիտեն լուսնի շարժը, Երևակ (Սատուրն), Լուսնթագ (Յուպիտեր) մոլորակները, ինչպես նաև գալակտիկաներ, դիֆուզ ու մոլորակային միգամածություններ, ցրված ու գնդաձև աստղակույտեր, կրկնակի աստղեր:

Կրթական ծրագրի մասնակիցներին հետաքրքիր տեղեկություններ կտրվեն դիտարկվող մարմինների մասին, իսկ վիկտորինայի (տրամաբանական) հարցերին ճիշտ պատասխանողները նվերներ կստանան:

Սիրով հրավիրում ենք. մուտքն անվճար է:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

«Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» թեմայով միջազգային գիտաժողով

«Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում»
 
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը 2017 թ. հոկտեմբերի 24-26-ին կազմակերպում է «Հոգեբանական սպասարկման հիմնախնդիրները բարձր նվաճումների սպորտում» թեմայով միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովի նպատակն է քննարկել հոգեբանական սպասարկման տարբեր տեսակետներ ու ոլորտներ՝ ուղղված բարձր մրցակցային արդյունքների ցուցադրմանը, մարզիկի հոգեկան առողջության պահպանմանը եւ ամրապնդմանը, ինչպես նաեւ ժամանակակից բարձր նվաճումների սպորտում անդրադառնալ հոգեբանական ինովացիոն տեխնոլոգիաների բացահայտմանն ու կիրառման հիմնահարցերին:

Գիտաժողովի տեսական եւ գործնական արդյունքները կնպաստեն ազգային հավաքական թիմերի մարզիկների հոգեբանական պատրաստության գործընթացին եւ մարզիչների պրոֆեսիոնալ գիտելիքների հարստացմանը, ինչպես նաեւ ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության զանգվածային եւ առողջարարական սպորտի հոգեբանական հիմնախնդիրների լուսաբանմանը:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
•    սպորտային ընտրության եւ պատրաստության հոգեբանական արդի խնդիրներն ու տեխնոլոգիաները
•    հոգեախտորոշման եւ կիրառական հոգեբանության գործառույթները սպորտում,
•    հոգեբանական պատրաստության համակարգն ու ժամանակակից տեխնոլոգիաները բարձր նվաճումների սպորտում,
•    մրցակցային բարձր արդյունքների ցուցադրման հոգեֆիզիոլոգիական, սոցիալ-հոգեբանական, մանկավարժական հիմնահարցերը,
•    մանկապատանեկան սպորտի, առողջ ապրելակերպի, զանգվածային սպորտի հոգեբանական հիմնախնդիրները:

Կլոր սեղան՝
•    հաշմանդամային սպորտի եւ ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի հոգեբանական հիմնախնդիրները,
•    հոգեկանոնավորման եւ աշխատունակության բարձրացման արդի տեխնոլոգիաներն ու միջոցները բարձր նվաճումների սպորտում,
•    ազգաբնակչության ֆիզիկական կրթության եւ ակտիվության նորովի կազմակերպման ու զարգացման հոգեբանա-մանկավարժական խնդիրները:

Գիտաժողովի անցկացման պաշտոնական լեզուներն են՝ 
 հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 25.08.2017 թ., գիտաժողովի նյութերի ներկայացման վերջնաժամկետը՝ 10.09.2017 թ.:

Բաց դռների օր ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեում

Բաց դռների օր ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է բաց դռների օր:

Զբոսաշրջության ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց հրավիրում ենք հանդիպման: Եթե ունեք հարցեր և առաջարկներ, ապա այս հանդիպումը հենց ձեզ համար է: Սիրով և համագործակցության ակնկալիքով սպասում ենք ձեզ:

2017 թվականի հունիսի 30-ին, ժամը 14:00-16:00-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի մեծ դահլիճում (hասցե՝ Մհեր Մկրտչյան 5, 2-րդ հարկ) տեղի կունենա հարց-պատասխան ձևաչափով հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ:

Հանդիպումը վարելու են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը և Հայաստանի զարգացման հիմնադրամի զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանը:

Մուտքն ազատ է բոլորի համար:

Տեղի կունենա «Չոր մարքեթինգ» թեմայով մեծ կոնֆերանս  

Տեղի կունենա «Չոր մարքեթինգ» թեմայով մեծ կոնֆերանս  

Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. հուլիսի 2-ին՝ 15:00-ից մինչև 21:00-ն, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում (Խորենացի 15) տեղի կունենա «Չոր մարքեթինգ» թեմայով մեծ կոնֆերանս, որի մուտքն անվճար է:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://goo.gl/F1elw7:

«Չոր մարքեթինգ» մեծ կոնֆերանսը ներառում է մի քանի միջոցառում:

Նախ՝ «Չոր մարքեթինգ» ակումբի տարբեր գործարարներ ու բանախոսներ 5-7 րոպեի սահմաններում կպատմեն 2 գործիքի մասին, որոնք օգտագործել են իրենց բիզնեսում և մեծ արդյունք են ստացել:

Դրան կհաջորդի «Չոր մարքեթինգ» էքսպոն, որի ընթացքում ակումբի մի քանի տասնյակ ընկերություններ կներկայացնեն իրենց պրոդուկտները, անվճար օրինակներ ու զեղչի կտրոններ կբաժանեն: Էքսպոյի ժամանակ նաև կարող եք շփվել տարբեր ընկերությունների հիմնադիրների, ղեկավարների հետ, քննարկել ոլորտային հարցեր:

Ապա կլինի «Աշխատանքի տոնավաճառ», որտեղ կարող եք ներկայացնել ձեր ռեզյումեները՝ ակումբի ընկերություններում աշխատելու նպատակով: Մի շարք ընկերությունների HR մասնագետներ կընտրեն CV-ներից իրենց հարմար տարբերակները՝ աշխատանքի առաջարկ անելու համար:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ https://www.facebook.com/chormarketing/: