
2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 15:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:
Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 25-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

2014թ. հոկտեմբերի 27-ին` ժամը 15:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:
Մասնակցել ցանկացողները մինչև հոկտեմբերի 25-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:
«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն հայտարարվել է «Լավագույն ուսանող-2014» մրցույթը:
Մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անցկացվում է տարին մեկ անգամ:
Նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ հանդիսացել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:
Մասնակցության (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը, սահմանված կարգի համաձայն, պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը:
Հայտերը պետք է լրացվեն առցանց՝beststudent.ysu.am էլեկտրոնային հասցեով:
Նշված ինտերնետային գործիքի միջոցով անհրաժեշտ է ստեղծված հայտը տպել, ստորագրել, կցել պահանջվող այլ փաստաթղթեր և մինչև 2014թ. հոկտեմբերի 28-ը՝ ժամը 16:00-ը, ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ):
«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգը տեղադրված է ԵՊՀ պաշտոնական կայքում:
Մրցանակաբաշխության մասնակիցը պետք է ծանոթանա նշված կարգին, որպեսզի ապահովվի համապատասխան փաստաթղթերի առկայությունը (պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր), ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահի բնութագրերը, տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր, ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան) և այլն):
«Լավագույն ուսանող-2014» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները կհայտարարվեն 2014թ. նոյեմբերի 17-ին կայանալիք «Լավագույն ուսանող-2014» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:
Մրցույթին մասնակցելու հետ կապված ցանկացած հարցով ուսանողները կարող են դիմել ֆակուլտետի դեկանատ կամ «Լավագույն ուսանող-2014» ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովին:
Աղբյուրը՝ ysu.am

2014թ. հոկտեմբերի 16-ին` ժամը 14:15-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 28 լսարանում տեղի կունենա «Սուրբ Թարգմանչաց» տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպում է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկն. Լուսինե Թումանյանը: Սիրով հրավիրում ենք:

2014թ. հոկտեմբերի 16-ին` ժամը 14:00-ին, Բնական գիտությունների ֆակուլտետի 5-րդ լսարանում տեղի կունենա «Իտալական վերածնունդ» թեմայով զեկուցումների ընթերցում, որը կազմակերպում են Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Նարեկ Ղազարյանը և քարտուղար Անի Խաչատրյանը:
Զեկուցումներով հանդես կգան Մարիամ Հասանյանը («Լեոնարդո դա Վինչի»), Թեհմինե Հարությունյանը («Տիցցիան») Հովհաննես Եգանյանը («Ռաֆայել Սանտի»), Լիլիա Բայրամյանը («Միքելանջելո»):
Սիրով բոլորին հրավիրում ենք:
Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ