Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն

Ս.թ. հունվարի 28-ին` ժամը 10:30-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա  սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացող մասնաճյուղի բոլոր աշխատակիցները մինչև հունվարի 25-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանին:

Նախատոնական հանդիպում

   2012թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա տնօրեն Ս.Ա.Առաքելյանի նախատոնական հանդիպումը հաստատության աշխատակիցների, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամների հետ:                          Տնօրենություն

Գիտական զեկուցում` «Հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը» թեմայով

Վ.Հ.Միքայելյան

Ս.թ. դեկտեմբերի 21-ին` ժամը 14:15-ին, ԵՊՀ ԻՄ գրադարանում հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ, ամբիոնի վարիչ` Վլ.Միքայելյանը կներկայացնի «Հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը» թեմայով գիտական զեկուցում:


Հոգեբանության և մանկավարժության ամբիոն

Ամբիոնների համատեղ նիստ

Հայտնում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դեկորատիվ կիրառական արվեստ» և «Գծանկար, գունանկար» ամբիոնների բոլոր դասախոսներին, որ ս.թ. դեկտեմբերի 13-ին` ժամը 14:30-ին,     տեղի կունենա ամբիոնների համատեղ  նիստ:

 ՕՐԱԿԱՐԳ

1.Դասախոսների սոց.հարցումների արդյունքների քննարկում  (զեկ.`  Ռ.Բուղդարյան, Ա.Միրզոյան)

2.Դասալսումների արդյունքների քննարկում    եկ.` Կ.Այվազյան)

3. Ընթացիկ հարցեր