«Աշխատանքը Zoom հարթակում» թեմայով վերապատրաստում դասախոսների համար

Հայտարարութ. նկար

Հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 10-ին և 11-ին  ԵՊՀ ԻՄ-ի տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի կողմից իրականացվելու է «Աշխատանքը Zoom հարթակում» թեմայով վերապատրաստում:

Վերապատրաստմանը մասնակցելու համար մինչև  սեպտեմբերի 9-ը ներառյալ կարող եք գրանցվել հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել  094 40 60 32  հեռախոսահամարով:

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ի վճարովի համակարգում սովորող ուսանողների

Հայտ. նկար

Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Գևորգյանի ստորագրած հրամանի համաձայն՝ ԵՊՀ-ի բոլոր (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի) ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարելու ընթացիկ կիսամյակի 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)՝ յուրաքանչյուր ամիս վճարելով տվյալ կիսամյակի համար սահմանված վարձավճարի առնվազն 25 տոկոսը:

Ուսանողները պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարեն ԵՊՀ ԻՄ-ի բանկային հաշվեհամարին մինչև տվյալ ամսվա 10-ը: Տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ նախատեսված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել բուհից:

Ուսման վարձավճարը կարող եք վճարել նաև առցանց՝ Ձեր բանկի հավելվածը ներբեռնելու, ինչպես նաև «iDram» վճարային համակարգի օգնությամբ:

Ստորև ներկայացնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բանկային վավերապայմանները:

 

Կազմակերպություն

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Բանկը

«Արդշինբանկ» ՓԲԸ

Հաշվեհամարը (ՀՀ դրամ)

247610017094

Նպատակում նշել

Ուսման վարձ, ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ֆակուլտետը, կուրսը, ուսուցման ձևը (առկա կամ հեռակա)

Սիրով շնորհավորում ենք…

Margaryan-Aleqsan

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ալեքսան Մարգարյանին` ծննդյան 50-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Հարգելի՛ պարոն Մարգարյան, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ, բազում հաջողություններ ու ձեռքբերումներ աշխատանքում և  անձնական կյանքում, ամենայն բարիք:  

Սեպտեմբերի 1-ից առաջին կուրսեցիների դասապրոցեսի կազմակերպման ժամանակացույց

Հայտ. նկ.

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. սեպտեմբերի 1-ից դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ից:

 

Սեպտեմբերի 1-3-ը  1-ին կուրսի ուսանողները պետք է  ԵՊՀ ԻՄ ներկայանան  հետևյալ ժամանակացույցով.

 

Ուսանողական-3 հասցեով

Սեպտեմբերի 1-ին

 ժամը 9:30

«Ֆինանսներ» 1-ին կուրս

             ժամը 9:45

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» 1-ին կուրս

«Պատմություն» 1-ին կուրս

«Ռուսաց լեզու և գրականություն» 1-ին կուրս

 

Սեպտեմբերի 2-ին

ժամը 9:30

«Զբոսաշրջություն» 1-ին կուրս

 ժամը 9:45

«Հայոց լեզու և գրականություն» 1-ին կուրս

«Հոգեբանություն» 1-ին կուրս

 

Սեպտեմբերի 3-ին

ժամը 9:30

«Անգլերեն լեզու և գրականություն» 1-ին կուրս

«Ֆրանսերեն լեզու և գրականություն» 1-ին կուրս

 

Ուսանողական-1 հասցեով

Սեպտեմբերի 1-ին

ժամը 9:30

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» 1-ին կուրս

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» 1-ին կուրս

 

ժամը 12:00

«Դիզայն» 1-ին կուրս

 

Առաջին կուրսի դասացուցակները, ըստ ֆակուլտետների, կարող եք տեսնել ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում.

 

  1. Հումանիտար գիտությունների ֆակուլտետ 
  2. Տնտեսագիտության ֆակուլտետ 
  3. Բնական գիտությունների ֆակուլտետ 
  4. Կիրառական արվեստի ֆակուլտետ 

 

Սեպտեմբերի 1-ին առաջին կուրսեցիների համար դասապրոցեսը կմեկնարկի

1. հայտ. նկար (2)

Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության  ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ պարետատան հետ քննարկելով՝ որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում:

 

2020թ. սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին լրացուցիչ կտեղեկացվեք ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի միջոցով:

 

Մյուս բոլոր ուսանողների համար դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ից:

 

Բուհերի ղեկավարների հետ հանդիպելով՝ արձանագրվել է, որ բուհերն իրենք են որոշելու դասապրոցեսի կազմակերպման կարգը` այն իրականացնելով տարբեր եղանակների (առկա և առցանց) զուգորդումով:

 

Միևնույն ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամրագրում է, որ  հակահամաճարակային կանոնների որակյալ պահպանումը դասապրոցեսի անընդհատության ապահովման գրավականն է, և զգուշացնում, որ այս ամենին պատշաճ չվերաբերվելու դեպքում սահմանափակումներն անխուսափելի են:

 

Դասացուցակները և դասապրոցեսի հետ կապված այլ մանրամասներ առաջիկայում կհրապարակենք ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում: