2019թ. ապրիլի 30-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մարզային առաջնություն:
Մասնակցելու համար մինչև ապրիլի 29-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:
2019 թ. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անկախության սերնդի ձայնը» խորագիրը կրող երիտասարդ ստեղծագործողների և կատարողների միջազգային ուսանողական բիենալե, որը նվիրվում է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Բիենալեն կանցկացվի հետևյալ ուղղություններով՝
Ստեղծագործական մրցույթ
Կատարողական մրցույթ
Ներկայացված ստեղծագործությունները գնահատվելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից: Յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված մրցանակային տեղերից և պարգևատրումներից բացի՝ փառատոնի մասնակիցները կստանան նաև պատվոգրեր և հուշանվերներ:
Հաղթող մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ գալա համերգին:
Բիենալեի ընթացքում անցկացվելու են հայ արվեստի և մշակույթի վերաբերյալ դասախոսություններ, քննարկումներ, կլոր-սեղաններ, ՀՀ անվանի մասնագետների կողմից վարպետության դասընթացներ:
Բիենալեին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, ինչպես նաև օտարերկրյա բուհերի ուսանողները:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը, որին պետք է կցել նաև ինքնակենսագրությունը, անձնագրի պատճենը, բուհից տրված տեղեկանքը, ներկայացվող աշխատանքի էլեկտրոնային տարբերակը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է:
Հայտաձևը կարող եք գտնել այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ մշակույթի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ),
Հեռ.՝ (060) 710-183, (060) 710-184, ներքին՝ 11-83, 11-84
Կայքէջ՝ www.ysu.am/culture
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/ephculturecenter/
էլ. հասցե՝ culturecenter@ysu.am:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները կարող են նաև դիմել ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանին (հեռ.՝ 094 55 52 12, էլ. հասցե՝ armani-55-85@mail.ru):
2019թ. սեպտեմբերի 25-27-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը մինչև 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողների, հետազոտողների և մագիստրոսների հրավիրում է մասնակցելու «Երիտասարդ հետազոտող և նորարար» հանրապետական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու և Վանաձորի մասնաճյուղերի հիմնադրման 60-ամյակին:
Գիտաժողովի ծրագիրը մասնակիցներին կուղարկվի լրացուցիչ:
Մինչև սեպտեմբերի 05-ը՝ ժամը 17:00-ն, ընդունվում են մասնակցության հայտեր գիտաժողովի հետևյալ բաժանմունքներում, որոնք աշխատելու են Գյումրիում և Վանաձորում:
Գիտաժողովի հրավերին և հոդվածներին ներկայացվող պահանջերին կարող եք
ծանոթանալ հետևյալ հղումով:
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2019-2020 թթ նոր ուսումանական տարվա համար:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման ՎԱՐՁԻ ՏԵՍՔՈՎ` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է), խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2019 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող (դիմելու պահին 1-ին կուրսում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 16, 7,5 կամ 77 միավոր է։
Սիրիահայ ուսանողների ակադեմիական նիշը՝ 14,6,70:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղից ու այստեղից, և 2019 մարտի 11-ից մինչև մայիսի 1-ը (11:00-ից մինչև 17:00-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ` (Սայաթ-Նովա 19, Անի Պլազա հյուրանոց, Բիզնես հարկ, 2-րդ սենյակ):
«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ ՀՀ՝ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար:
Առաջին մրցանակի համար տրվում է 2000 ԱՄՆ դոլար, 2-րդի՝ 1000 ԱՄՆ դոլար,
3-րդի՝ 600 ԱՄՆ դոլար և 4-րդի՝ 400 ԱՄՆ դոլար:
Կազմակերպությունը պատրաստ է նաև 1500 ԱՄՆ դոլար տրամադրել նորարարությունը շուկայական արտադրանքի վերածելու լավագույն բիզնես-ծրագրի համար:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 30-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.arpainstitute.org կայք:
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին