Ի գիտություն Տավուշի մարզի ուսուցիչների

45209161_1941500952594829_2054352131204317184_o

 2019թ. ապրիլի 6-27-ը (յուրաքանչյուր շաբաթ օր՝ ժամը 14:00-ին) ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը դպրոց-բուհ համագործակցության շրջանակներում կազմակերպում է հանրակրթական «Ես և շրջակա աշխարհը», «Աշխարհագրութ­յուն» առարկաներից սեմինար՝ Տավուշի մարզի ուսուցիչներին մասնագիտական ու մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Սեմինարը կվարի Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Գ.Հովհաննիսյանը: 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Լիաննա Բեգինյանին (հեռ. 094 03 21 12):

 

«Ամենախելացին» ինտելեկտուալ խաղին մասնակցելու հրավեր

Brainiest ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը սիրով հրավիրում է ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ուսանողներին՝ մասնակցելու 2019թ. մայիսին կայանալիք «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղին, որն անցկացվելու է համանուն հեռուստախաղի ձևաչափով՝ 3 փուլով:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. ապրիլի 26-ը լրացնել առցանց հայտադիմումը՝ այցելելով հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 094 16 13 93 հեռոխոսահամարով, ինչպես նաև գրել հաղորդագրություն ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳ ֆեյսբուքյան էջին  կամ ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին՝  sssysuib@gmail.com:

 

«Հայաստան-Իրան-Ադրբեջան» թեմայով դաս-քննարկմանը մասնակցելու հրավեր

Ysuib-new

 2019թ. ապրիլի 19-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի կունենա «Հայաստան-Իրան-Ադրբեջան» թեմայով դաս-քննարկում, որը կվարի   ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Համալսարանականներին և մասնավորապես «Պատմություն» մասնագիտության ուսանողներին սիրով հրավիրում ենք:  

 

Ճանաչի՛ր քո իրավունքներն ու պարտականությունները, սիրելի՛ ուսանող

45209161_1941500952594829_2054352131204317184_o

 Հարգելի՛ համալսարանականներ և հատկապես ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Ուսանող» բաժնում տեղադրվել է «Ուսանողներին առնչվող իրավական ակտերի ժողովածու»-ն, որը կազմվել է Ուսումնամեթոդական վարչության կողմից:

Ժողովածուի նպատակն է բարձրացնել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների իրավագիտակցության մակարդակը, նրանց ծանոթացնել կրթության ոլորտը կարգավորող պետական և ներբուհական փաստաթղթերին, բուհի կառուցվածքին, ուսումնառության կանոններին, ուսանողների իրավունքներին և պարտականություններին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ներհամալսարանական կառույցներին և նրանց գործունեությանը:

Ժողովածուում ներկայացված են պետական և ներբուհական իրավական ակտերից ուսանողներին վերաբերող հատվածներ, տրված են հղումներ համապատասխան փաստաթղթերին:

 

Սիրով շնորհավորում ենք…

Happy-birthday-520x360 ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Նաիրա Առուշանյանին, Տուրիզի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Անի Կոստանդյանին՝ իրենց ծննդյան հոբելյանների կապակցությամբ, մաղթում անսահման երջանկություն, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ իրենց վարչական և ուսումնագիտական աշխատանքում ու կյանքում, ստեղծագործական եռանդ, ամենայն բարիք: