ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

 ysu

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության ամբիոնը ս.թ. մայիսի 11-ին կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու համար կարող են դիմել ՀՀ գիտնականներ, դասախոսներ, ասպիրանտներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և ռուսերենը:

Զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի թեմային:

Զեկուցումների վերնագրերը, նկարագրականները (շուրջ 250 բառ), մասնակցության հայտերն ու հոդվածների վերջնական տարբերակներն ուղարկել հետևյալ էլ.հասցեին՝ avagyan.vachik@yandex.com:

Հոդվածների վերջնական տարբերակներն ուղարկելու վերջնաժամկետը 2019 թ. ապրիլի 8-ն է:

Մասնակցության հայտը հասանելի է այստեղ:

Ընտրված զեկուցումները հոդվածի տեսքով նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:

Հոդվածներին առաջադրվող պահանջները հասանելի են այստեղ:

Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանին, հեռ.՝ 093-884-254, էլ. հասցե՝ karine.pogosyan.76@mail.ru, փոխդեկան Վ.Աղաբաբյանին, հեռ.՝ 096-987-654, էլ. հասցե՝ vahanagha@yandex.ru, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Վ.Ավագյանին, հեռ.՝ 094-577-567, 099-577-567, էլ. հասցե՝ avagyan.vachik@yandex.com    

Աղբյուրը՝ ysu.am 

Դպրոցականների օլիմպիադա – 2019

school-olympiad 2019թ. մարտի 16-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կանցկացվի ԵՊՀ-ի կողմից կազմակերպվող դպրոցականների ամենամյա օլիմպիադայի 1-ին փուլը:

Այն կիրականացվի հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝

  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • ինֆորմատիկա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսաց լեզու,
  • անգլերեն,
  • գերմաներեն,
  • ֆրանսերեն,
  • ստեղծագործական աշխատանք:

Օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող են մասնակցել 2-3 աշակերտ:

Օլիմպիադայի 2-րդ փուլը, որին կմասնակցեն 1-ին փուլի հաղթողները, կանցկացվի ս.թ. մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում:

Օլիմպիադայի փակման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա ապրիլի 19-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանին (հեռ.՝ 098-398-311, էլ. հասցե՝ slavik.alaverdyan@ysu.am):

Ի գիտություն. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին, ԵՊՀ վճարովի համակարգ ընդունվելու դեպքում, առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Հաստատվել են ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման՝ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցները

Նկ. ԵՊՀ ԻՄ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի՝ 2019թ. հունվարի 31-ի №1 հրամանով հաստատվել են ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման՝ 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցները.

  1. ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ

 ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

  1. 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն ավարտել`

ա) ոչ ավարտական կուրսերում` հունիսի 7-ին,

բ) ավարտական կուրսերում` ապրիլի 6-ին:

  1. 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ստուգարքների ընդունումը կազմակերպել ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում:
  2. 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննություններն անցկացնել ապրիլի 8-ից մինչև ապրիլի 13-ը ժամանակահատվածում:
  3. Երկրորդ ընթացիկ քննություններն անցկացնել հունիսի 1-ից մինչև 8-ը ժամանակահատվածում:
  4. 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանն անցկացնել`

      ա) ավարտական կուրսերում` ապրիլի 8-ից մինչև ապրիլի 13-ը,

      բ) ոչ ավարտական կուրսերում` հունիսի 10-ից մինչև հունիսի 28-ը ժամանակահատ­վածներում:

  1. 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարի պարտք ունեցող ուսանողներին արգելել մասնակցել ընթացիկ քննություններին և քննաշրջանին:
  2. Պարտքերի մարում սահմանել՝

ա) առաջին լուծարքային շրջան՝ ապրիլի 16-ից մինչև ապրիլի 20-ը (ավարտական կուրսերի համար), իսկ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 7-ը (ոչ ավարտական կուրսերի համար),

բ) երկրորդ լուծարքային շրջան՝ ապրիլի 22-ից մինչև ապրիլի 30-ը (ավարտական կուրսերի համար), իսկ սեպտեմբերի 9-ից մինչև սեպտեմբերի 21-ը (ոչ ավարտական կուրսերի համար):

  1. 2019թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումն անցկացնել մայիսի 3-ից մինչև հունիսի 3-ը ժամանակահատվածում:
  2. Պրակտիկան սկսվելուց 15 օր առաջ ՈՒԳԿՎ և ՄԿՊԿ բաժիններ ներկայացնել պրակտիկա անցնող ուսանողների վերաբերյալ զեկուցագրերն (ընդհանուր բաժնով) ու ըստ նախապես համաձայնեցված պրակտիկայի անցկացման վայրերի տեղաբաշխած ուսանողների ցուցակները: Պրակտիկայի ավարտից հետո 20-օրյա ժամկետում ներկայացնել պրակտիկաների վերաբերյալ հաշվետվությունները:

ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

     ՀՈՒՆՎԱՐ

  • Մինչև հունվարի 18-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել ԵՊՀ մագիստրատուրայի 2019թ. առկա ուսուցման ընդունելության առաջին փուլի պահանջներին բավարարող հավակնորդների նախնական ցուցակները:
  • Հունվարի 24-ից մինչև հունվարի 31-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 1-4-րդ կիսամյակներում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման համար դիմումները (ընդհանուր բաժնով)՝ ֆակուլտետի դեկանի մակագրությամբ և վճարման անդորրագրով:
  • Մինչև հունվարի 25-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա առաջին քննաշրջանի լուծարքային քննական հանձնա­ժո­ղով­ների կազմերի վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):
  • Մինչև հունվարի 25-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները /հաշվետվություն ձև 34/:
  • Մինչև հունվարի 31-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասատախտակները:

     ՓԵՏՐՎԱՐ

  • Մինչև փետրվարի 1-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել տվյալներ ուսանողների շրջանում ուսանողական առցանց հարցումներ կազմակերպելու համար:
  • Փետրվարի 1-ից մինչև փետրվարի 7-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման ժամանակացույցները և քննական հանձնաժողովների կազմերը:
  • Մինչև փետրվարի 1-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ժամավճարային հիմունքներով աշխատող դասախոսների մասին զեկուցագրերը:
  • Մինչև փետրվարի 5-ը ներկայացնել անվանական կրթաթոշակի ներկայացվող ուսանողների վերաբերյալ փաստաթղթերի փաթեթները:
  • Մինչև փետրվարի 18-ը ներկայացնել պետական կրթաթոշակներ ստացող ուսանողների վերաբերյալ ֆակուլտետային մանդատային հանձնաժողովների արձանագրությունները` համապատասխան ցուցակներով:
  • Մինչև փետրվարի 18-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի առաջին լուծարքների արդյունքներն ըստ սահմանված ձևի:
  • Մինչև փետրվարի 25-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում վերականգնված ուսանողների վերակնքված պայմանագրերը:
  • Մինչև փետրվարի 28-ը ներկայացնել 2019թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

     ՄԱՐՏ

  • Մինչև մարտի 1-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների ժամանակացույցները:
  • Մինչև մարտի 4-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի երկրորդ լուծարքների արդյունքներն ըստ սահմանված ձևի:
  • Մարտի 1-ից մինչև մարտի 4-ը ժամանակահատվածում ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման արդյունքները՝ զեկուցագրերով (ընդհանուր բաժնով):
  • Մինչև մարտի 4-ը ներկայացնել ընթացիկ քննությունների համար անհրաժեշտ ձևաթղթերի և տետրերի քանակը:
  • Մինչև մարտի 4-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել տվյալներ ավարտական կուրսերի ուսանողների շրջանում ուսանողական առցանց հարցումներ կազմակերպելու համար:
  • Մինչև մարտի 6-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել դիպլոմների լրացման համար շրջանավարտների անձնագրային տվյալները (երեք լեզվով):
  • Մինչև մարտի 7-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսման վարձի մասնակի փոխհատուցման հավակնող ուսանողների վերաբերյալ փաստաթղթերը (դիմումների ընդունումը կազմակերպել փետրվարի 11-ից):
  • Մինչև մարտի 11-ը ներկայացնել ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:
  • Մինչև մարտի 27-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի լուծարքային քննական հանձնա­ժո­ղով­ների կազմերի վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):
  • Մինչև մարտի 28-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2019թ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերի վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):

     ԱՊՐԻԼ

  • Մինչև ապրիլի 3-ը ՄԿՊԿ բաժին ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա համար նախատեսված պրակտիկաների ծրագրերը:
  • Մինչև ապրիլի 3-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա կամընտրական դասընթացներին ցուցակագրված ուսանողների թիվը:
  • Ապրիլի 4-ից մինչև 10-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել առկա ուսուցման մինչև հինգերորդ կիսամյակը և հինգերորդ կիսամյակում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման դիմումները (ընդհանուր բաժնով)՝ ֆակուլտետի դեկանի մակագրությամբ և վճարման անդորրագրով:
  • Մինչև ապրիլի 8-ը ներկայացնել առկա ուսուցման 2019թ. ամփոփիչ ատեստավորման գործընթացների ժամանակացույցները: Ամփոփիչ ատեստավորմանը հաջորդող երկու օրվա ընթացքում ՈՒԳՊՎ բաժին ներկայացնել ուսանողների ավարտման վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):
  • Մինչև ապրիլի 9-ը ներկայացնել լրացուցիչ մանկավարժի որակավորում ստանալու համար ուսանողների թիվն ըստ կրթական ծրագրերի:
  • Ապրիլի 11-ից մինչև 17-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման ժամանակացույցները և քննական հանձնաժողովների կազմերը:
  • Մինչև ապրիլի 12-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա համար անհրաժեշտ դասամատյանների քանակը՝ նշելով տեսակները (փոքր, միջին, մեծ):
  • Մինչև ապրիլի 13-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների համար անհրաժեշտ տետրերի քանակը՝ նշելով տետրերի ծավալը (էջերի թիվը):
  • Մինչև ապրիլի 13-ը ՈՒԳՊՎ բաժին ներկայացնել ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ քննաշրջանի լուծարքային քննական հանձնա­ժո­ղով­ների կազմերի վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):
  • Մինչև ապրիլի 16-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ըստ սահմանված ձևի և հաշվետվության 34 ձևը:
  • Մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնումներն անցկացնել ապրիլի 25-ից մինչև մայիսի 2-ը ժամանակահատվածում:

     ՄԱՅԻՍ

  • Մինչև մայիսի 2-ը ՈՒԳԿՎ բաժնի հետ, սահմանված ձևով «SuperVision» ծրագրում մուտքագրել 2019-2023 թթ. ուսումնական պլանները:
  • Մինչև մայիսի 3-ը ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման արդյունքները՝ զեկուցագրերով (ընդհանուր բաժնով):
  • Մինչև մայիսի 3-ը ներկայացնել ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի լուծարքների արդյունքներն ըստ սահմանված ձևի:
  • Մինչև մայիսի 13-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցները:
  • Մինչև մայիսի 17-ը ՈՒԳԿՎ բաժնի հետ, սահմանված ձևով «SuperVision» ծրագրում մուտքագրել աշխատանքային ուսումնական պլանները:
  • Մինչև մայիսի 31-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել տվյալներ ուսանողների շրջանում 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսանողական առցանց հարցումներ կազմակերպելու համար:

  ՀՈՒՆԻՍ

  • Հունիսի 1-ից հունիսի 10-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել առկա ուսուցման հինգերորդ կիսամյակում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման երկրորդ փորձի համար դիմումները (ընդհանուր բաժնով)՝ ֆակուլտետի դեկանի մակագրությամբ:
  • Մինչև հունիսի 4-ը ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա առաջին կուրսի ուսանողների համար նախատեսված կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցների և դասընթացների տեղեկագրքերի նյութերը:
  • Մինչև հունիսի 7-ը ներկայացնել հաշվետվություն 2019թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ (ձև 10):
  • Մինչև հունիսի 10-ը ներկայացնել ֆակուլտետների գիտական խորհուրդներում քննարկված կուրատորների հաշվետվությունների վերաբերյալ քաղվածքները:
  • Հունիսի 10-ից մինչև հունիսի 20-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել առկա ուսուցման հինգերորդ կիսամյակում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման երկրորդ փորձի ժամանակացույցները և քննական հանձնաժողովների կազմերը:
  • Մինչև հունիսի 14-ը ՈՒԳԿՎ բաժնի հետ «SuperVision» ծրագրում մուտքագրել ամբիոնային և դասախոսների անհատական բեռնվածությունները:
  • Հունիսի 20-ից մինչև 30-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման համար դիմումները (ընդհանուր բաժնով)՝ ֆակուլտետի դեկանի մակագրությամբ և վճարման անդորրագրով:
  • Մինչև հունիսի 22-ը ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասատախտակները:

     ՀՈՒԼԻՍ

  • Մինչև հուլիսի 2-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ըստ սահմանված ձևի և հաշվետվության 34 ձևը:
  • Մինչև հուլիսի 6-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման ժամանակացույցները և քննական հանձնաժողովների կազմերը:
  • Մինչև հուլիսի 8-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել ուսանողների կուրսից կուրս փոխադրման վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):
  • Մինչև հուլիսի 15-ը ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասատախտակները:
  • Մինչև հուլիսի 16-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ քննաշրջանի լուծարքային քննական հանձնա­ժո­ղով­ների կազմերի վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):

ՕԳՈՍՏՈՍ

  • Մինչև օգոստոսի 28-ը ներկայացնել ֆակուլտետների մանդատային հանձնաժողովներում հաստատված փոխատեղման (ռոտացիա) արդյունքները (արձանագրությունների քաղվածքները և հավակնորդների ցուցակները), իսկ առաջին լուծարքային շրջանին մասնակցող հավակնորդների առկայության դեպքում՝ մինչև սեպտեմբերի 10-ը:
  1. ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
  • Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ ոչ ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն իրականացնել մարտի 11-ից ապրիլի 6-ը, իսկ ավարտական կուրսերինը` մարտի 11-ից մինչև մարտի 23-ը ժամանակահատվածում:
  • 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննություններն անցկացնել ապրիլի 15-ից մինչև ապրիլի 27-ը ժամանակահատվածում:
  • 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի երկրորդ ընթացիկ քննություններն անցկացնել մայիսի 20-ից մինչև հունիսի 1-ը ժամանակահատվածում:
  • 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանն անցկացնել`

ա) ավարտական կուրսերոմ՝ ապրիլի 22-ից մինչև 27-ը,

բ) ոչ ավարտական կուրսերինը՝ հունիսի 3-ից  մինչև 29-ը ժամանա­կա­հատ­վածներում:

  1. 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարի պարտք ունեցող ուսանողներին արգելել մասնակցել ընթացիկ քննություններին և քննաշրջանին:
  2. Պարտքերի մարում սահմանել՝

ա) առաջին լուծարքային շրջան՝ ապրիլի 30-ից մինչև մայիսի 4-ը (ավարտական կուրսերի համար), իսկ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 7-ը (ոչ ավարտական կուրսերի համար),

բ) երկրորդ լուծարքային շրջան՝ մայիսի 8-ից մինչև մայիսի 14-ը (ավարտական կուրսերի համար), իսկ սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 21-ը (ոչ ավարտական կուրսերի համար):

  • 2019թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումն անցկացնել հունիսի 10-ից մինչև հուլիսի 2-ը ժամանակահատվածում:
  • Պրակտիկան սկսվելուց 15 օր առաջ ՈՒԳՊՎ և ՄԿՊԿ բաժիններ ներկայացնել պրակտիկա անցնող ուսանողների վերաբերյալ զեկուցագրերն (ընդհանուր բաժնով) ու ըստ նախապես համաձայնեցված պրակտիկայի անցկացման վայրերի տեղաբաշխած ուսանողների ցուցակները: Պրակտիկայի ավարտից հետո 20-օրյա ժամկետում ներկայացնել պրակտիկաների վերաբերյալ հաշվետվությունները:

ՀԵՌԱԿԱ  ՈՒՍՈՒՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

     ՀՈՒՆՎԱՐ

  • Հունվարի 24-ից մինչև հունվարի 31-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 1-6-րդ կիսամյակներում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման դիմումները (ընդհանուր բաժնով)՝ բաժնի վարիչի մակագրությամբ և վճարման անդորրագրով:

     ՓԵՏՐՎԱՐ

  • Փետրվարի 1-ից մինչև փետրվարի 7-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման ժամանակացույցները և քննական հանձնաժողովների կազմերը:
  • Մինչև փետրվարի 18-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա առաջին քննաշրջանի լուծարքային քննական հանձնա­ժո­ղով­ների կազմերի վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):
  • Մինչև փետրվարի 20-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասատախտակները:
  • Մինչև փետրվարի 28-ը ներկայացնել 2019թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորումների հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

      ՄԱՐՏ

  • Մինչև մարտի 1-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել տվյալներ ուսանողների շրջանում ուսանողական առցանց հարցումներ կազմակերպելու համար:
  • Մարտի 1-ից մինչև մարտի 4-ը ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման արդյունքները՝ զեկուցագրերով (ընդհանուր բաժնով):
  • Մինչև մարտի 4-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքները /հաշվետվություն ձև 34/:
  • Մինչև մարտի 14-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում վերականգնված ուսանողների վերակնքված պայմանագրերը:
  • Մինչև մարտի 18-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել դիպլոմների լրացման համար շրջանավարտների անձնագրային տվյալները (երեք լեզվով):
  • Մինչև մարտի 19-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի առաջին լուծարքների արդյունքներն ըստ սահմանված ձևի:
  • Մինչև մարտի 23-ը ներկայացնել ոչ ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների ժամանակացույցները:
  • Մինչև մարտի 23-ը ներկայացնել ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:
  • Մինչև մարտի 25-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման հավակնող ուսանողների վերաբերյալ փաստաթղթերը (դիմումների ընդունումը կազմակերպել մարտի 11-ից):
  • Մինչև մարտի 28-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2019թ. ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կազմերի վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):

     ԱՊՐԻԼ

  • Մինչև ապրիլի 2-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի երկրորդ լուծարքների արդյունքներն ըստ սահմանված ձևի:
  • Ապրիլի 3-ը ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա կամընտրական դասընթացներին ցուցակագրված ուսանողների թիվը:
  • Մինչև ապրիլի 3-ը ՄԿՊԿ բաժին ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա համար նախատեսված պրակտիկաների ծրագրերը:
  • Ապրիլի 4-ից մինչև ապրիլի 10-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել մինչև յոթերորդ կիսամյակը և յոթերորդ կիսամյակում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման դիմումները (ընդհանուր բաժնով)՝ բաժնի վարիչի մակագրությամբ և վճարման անդորրագրով:
  • Մինչև ապրիլի 5-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել տվյալներ ավարտական կուրսերի ուսանողների շրջանում ուսանողական առցանց հարցումներ կազմակերպելու համար:
  • Ապրիլի 11-ից մինչև ապրիլի 17-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման ժամանակացույցները և քննական հանձնաժողովների կազմերը:
  • Մինչև ապրիլի 12-ը ներկայացնել 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների համար անհրաժեշտ տետրերի և ձևաթղթերի քանակը:
  • Մինչև ապրիլի 12-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա համար անհրաժեշտ դասամատյանների քանակը՝ նշելով տեսակները (փոքր, միջին, մեծ):
  • Մինչև ապրիլի 13-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացիկ քննությունների համար անհրաժեշտ տետրերի քանակը՝ նշելով էջերի թիվը:
  • Մինչև ապրիլի 19-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ քննաշրջանի լուծարքային քննական հանձնա­ժո­ղով­ների կազմերի վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):
  • Ապրիլի 25-ից մինչև մայիսի 02-ը ժամանակահատվածում անցկացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնումները:
  • Մինչև ապրիլի 30-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ըստ սահմանված ձևի և հաշվետվության 34 ձևը:

     ՄԱՅԻՍ

  • Մինչև մայիսի 2-ը ներկայացնել ամփոփիչ ատեստավորումների գործընթացի ժամանակացույցները:
  • Մինչև մայիսի 2-ը ՈՒԳԿՎ բաժնի հետ, սահմանված ձևով «SuperVision» ծրագրում մուտքագրել 2019-2024 թթ. ուսումնական պլանները:
  • Մայիսի 2-ից մինչև 3-ը ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման արդյունքները՝ զեկուցագրերով (ընդհանուր բաժնով):
  • Մինչև մայիսի 13-ը ներկայացնել ոչ ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցը:
  • Մինչև մայիսի 15-ը ներկայացնել ոչ ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի երկրորդ ընթացիկ քննությունների ժամանակացույցները:
  • Մինչև մայիսի 16-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել ավարտական կուրսերի 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի լուծարքների արդյունքներն ըստ սահմանված ձևի:
  • Մինչև մայիսի 17-ը ՈՒԳԿՎ բաժնի հետ, սահմանված ձևով «SuperVision» ծրագրում մուտքագրել աշխատանքային ուսումնական պլանները:
  • Մինչև մայիսի 31-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել տվյալներ ուսանողների շրջանում 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսանողական առցանց հարցումներ կազմակերպելու համար:

    ՀՈՒՆԻՍ

  • Հունիսի 1-ից մինչև հունիսի 10-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել հեռակա ուսուցման յոթերորդ կիսամյակում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման երկրորդ փորձի համար դիմումները (ընդհանուր բաժնով)՝ բաժնի վարիչի մակագրությամբ և վճարման անդորրագրերով:
  • Հունիսի 10-ից մինչև հունիսի 20-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել յոթերորդ կիսամյակում մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման երկրորդ փորձի ժամանակացույցները և քննական հանձնաժողովների կազմերը:
  • Մինչև հունիսի 14-ը ՈՒԳԿՎ բաժնի հետ «SuperVision» ծրագրում մուտքագրել ամբիոնային և դասախոսների անհատական բեռնվածությունները:
  • Հունիսի 20-ից մինչև 30-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման համար դիմումները (ընդհանուր բաժնով)՝ ֆակուլտետի դեկանի մակագրությամբ և վճարման անդորրագրով:

ՀՈՒԼԻՍ

  • Մինչև հուլիսի 2-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ըստ սահմանված ձևի և հաշվետվության 34 ձևը:
  • Մինչև հուլիսի 8-ը ներկայացնել հաշվետվություն 2019թ. ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերաբերյալ (ձև 10):
  • Մինչև հուլիսի 8-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել ուսանողների կուրսից կուրս փոխադրման վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):
  • Մինչև հուլիսի 16-ը ՈՒԳԿՎ բաժին ներկայացնել 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ քննաշրջանի լուծարքային քննական հանձնա­ժո­ղով­ների կազմերի վերաբերյալ զեկուցագրերը (ընդհանուր բաժնով):

         ՕԳՈՍՏՈՍ 

  • Մինչև օգոստոսի 30-ը ներկայացնել 2019-2020 ուսումնական տարվա առաջին կուրսի ուսանողների համար նախատեսված կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույցների և դասընթացների տեղեկագրքերի նյութերը:

«Կրթության ժամանակակից խնդիրները» և «Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դասընթացներին մասնակցելու հրավեր

petq-e-verahratarakel-dasagrqe-n127836-1

 2019թ. փետրվարի  12-ին  և  13-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ   Իջևանի մասնաճյուղի   տնտեսագիտության ֆակուլտետի  39 լսարանում տեղի կունենան «Կրթության  ժամանակակից  խնդիրները» և Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դասքննարկումներ:

Դասերը կվարի ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Կրթության  ժամանակակից  խնդիրները» դասի ընթացքում կքննարկվեն հետևյալ ենթաթեմաները.

  • «Ինչպե՞ս է փոխվել աշխարհը»:
  • Ինչպե՞ս են փոխվել ուսանողները»:
  • «Որո՞նք են կրթության հիմնական խնդիրները»:

«Ինչպե՞ս է սովորում մարդը» դասի ընթացքում քննարկվելիք հարցերն են. 

  • «Ինչպե՞ս է տեղի ունենում սովորելու գործընթացը»:
  • «Ուշադրության դերը կրթության գործընթացում»:
  • «Ուսուցումը որպես խորքային գործընթաց»:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին սիրով հրավիրում ենք:

 

ՎԵՐՍԿՍՎՈՒՄ Է «ՎԻՎԱ-ՍԹԱՐԹ» ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

vivacell

  Հարգելի՛ ուսանողներ, ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի 2019թ. մարտի 4-ին:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է երկօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի, ՀՀ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում և Զանգերի կենտրոնում մինչև ս. թ. ապրիլի 30-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր և բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

1.Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն:

  1. Հաղորդակցման գերազանց հմտություններ:
  2. Դրական մոտեցում/էնտուզիազմ:
  3. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն:
  4. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

 

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց՝ ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. փետրվարի 17-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով:

Շնորհակալություն հետաքրքրության համար:

 

ՎիվաՍել-ՄՏՍ