Սիրով շնորհավորում ենք…

Նկ.

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու Սիմոն  Հովհաննեսի Իսկաջյանին՝ ծննդյան 30-ամյակի առթիվ, մաղթում ենք երջանկություն, անձնական ու մասնագիտական մեծ հաջողություններ, ամենալավն ու բարին: 

Բադմինթոնի մասնաճյուղային առաջնության հրավեր

Նկ. (2)

2018թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա բադմինթոնի մասնաճյուղային առաջնություն:Մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 12-ը կարող եք դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

 

 

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ

Նկ. 2018թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 14:00-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ամբիոնների վարիչների ընտրություն:

(զեկուցող՝ Գ. Ավետիսյան)

  1. Ֆակուլտետի ամբիոնների ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների քննարկում:

(զեկուցողներ՝ Մ. Միքայելյան, Գ. Հովհաննիսյան)

  1. Ընթացիկ հարցեր:

Սիրով շնորհավորում ենք…

Happy-birthday ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ Անաիդ Ամիրյանին  և Դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ, ՀՀ ՆՄ անդամ Դոնարա Չիբուխչյանին ՝ իրենց ծննդյան հոբելյանների կապակցությամբ, մաղթում անսահման երջանկություն, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ իրենց ուսումնագիտական և ստեղծագործական աշխատանքում ու կյանքում, ամենայն բարիք: 

Սիրով շնորհավորում ենք…

           1 (2)

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի և ուսանողության անունից սիրով շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ենք քաջառողջություն, երջանկություն, մեծ ձեռքբերումներ ու հաջողություններ իր վարչական և ուսումնագիտական գործունեության մեջ, ծրագրերում ու ձեռնարկումներում՝ ի նպաստ մեր բուհի զարգացման ու առաջընթացի, ի բարօրություն մեր հասարակության ու երկրի:

Ա. Վ. Ցուցուլյանը ԵՊՀԻջևանի մասնաճյուղում աշխատում է 1998 թվականից՝ զբաղեցնելով դասախոսական, ուսումնագիտական և վարչական տարբեր պաշտոններ:

1998-2001 թվականներին աշխատել է Բարձրագույն մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնում որպես դասախոս2001-2003ին՝ որպես ասիստենտ:

2002թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003  թվականից  նույն ամբիոնում զբաղեցրել է դոցենտի պաշտոն:

2004-2014 թվականներին աշխատել է որպես Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան:

2014 թվականից մինչև 2018թ. մայիսի 23-ը ղեկավարել է ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնը:

2015թ. հունվարից մինչև օգոստոս ղեկավարել է Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը:

2017թ. հունիսի 9-ին ՀՀ ԲՈՀ-ի կողմից Ա.Ցուցուլյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

2018թ. մայիսի 24-ից նշանակվել է ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն, հունիսի 12-ից ԵՊՀ ռեկտոր Ա. Հ. Սիմոնյանի՝ №107§88 (12.06.2018) հրամանով նշանակվել է ԵՊՀ ԻՄի տնօրենի պաշտոնակատար: