«Ազգագրական հանդես»-ի բոլոր հատորները համացանցում

«Ազգագրական հանդես»-ի բոլոր հատորները համացանցում
ՀՀ ԳԱԱ-ի կողմից էլեկտրոնային տարբերակով պատրաստվել և համացանցում հրապարակվել է  «Ազգագրական հանդես»-ի բոլոր 26 հատորները, որոնք առցանց դիտումից բացի հնարավոր է նաև ներբեռնել։
 
Ազգագրական հանդեսը հայ ազգագրական առաջին պարբերականն է։ Այն հրատարակվել է 26 հատորով. առաջինը՝ Շուշիում, մնացածները՝ Թիֆլիսում։
 
Ազգագրական հանդեսում» տպագրվել են հայ ազգագրությանը, բանահյուսությանը, հնագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, իրավունքին, արվեստին վերաբերող նյութեր և ուսումնասիրություններ։ Հանդեսի արժեքավոր հրապարակումներից են Ջավախքի, Զանգեզուրի, Արցախի, Գողթնի, Գեղարքունիքի, Վասպուրականի, Բուլանըխի և այլ շրջանների մասին ազգագրական նյութերը, Ալաշկերտի, Կ. Պոլսի, Ղափանի բանահյուսական հավաքածուները, «Սասնա ծռեր» էպոսի տարբերակները, «Ռոստոմ-Զալ» վեպի հայկական պատումները և Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական վեպը» ուսումնասիրությունը։ Կարևոր հոդվածներով հանդես են եկել նաև Խ. Սամվելյանը, Թ. Թորամանյանը, Գ. Հովսեփյանը, Գ. Լևոնյանը և ուրիշները։ Հանդեսը նպաստել է «Հայոց ազգագրական ընկերության» ստեղծմանը, մեծ դեր կատարել հայ ազգագրության զարգացման մեջ։
 
Հանդեսի հիմնադիր խմբագիրն է եղել Երվանդ Լալայանը (1864-1931)։ Վերջինս, 1895-1897 թ.թ. դասավանդելով Շուշու թեմական դպրոցում, այստեղ է համախմբել ժամանակի լավագույն գիտական ուժերը (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հ. Աճառյան, Լեո և այլն) և ձերռնամուխ է եղել «Ազգագրական հանդեսի» ստեղծմանը, որի առաջին համարը լույս է տեսել 1896 թ.՝ Շուշիում։
 
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ *** Table of Contents
1916 Գիրք XXVI 1915 Չի Հրատ. 1914 Գիրք XXV
1913 Գիրք XXIV 1912 Գիրք XXIII Գիրք XXII 1911 Գիրք XXI
1910 Գիրք XX Գիրք XIX 1909 Չի Հրատ. 1908 Գիրք XVIII Գիրք XVII
1907 Գիրք XVI Գիրք XV 1906 Գիրք XIV Գիրք XIII 1905 Չի Հրատ.
1904 Գիրք XII Գիրք XI 1903 Գիրք X 1902 Գիրք IX
1901 Գիրք VII-VIII 1900 Գիրք Զ 1899 Գիրք Ե
1898 Գիրք Դ Գիրք Գ 1897 Գիրք Բ 1896 Գիրք Ա

Աղբյուրը՝ armscoop.com

«Բանբեր Մատենադարանի» հանդեսը համացանցում

«Բանբեր Մատենադարանի» հանդեսը համացանցում
«Բանբեր Մատենադարանի» միջնադարագիտական, հայագիտական, ձեռագրագիտական հանդեսը լույս է տեսնում  Մատենադարանի հիմնադրումից ի վեր:  Հանդեսի առաջին երկու  համարները  լույս են տեսել 1941 և 1950 թվականներին և կոչվել են «Գիտական նյութերի ժողովածու»: Այս ժողովածուներում հավաքված էին նախորդիվ Մատենադարանում տեղի ունեցած գիտաժողովների նյութերը:
1956 թվականին հրատարակված երրորդ համարից սկսած հանդեսը կրում է այսօրվա անվանումն ու ընդգրկում է Մատենադարանի գիտաշխատողների, հայ և օտարազգի մասնագետների միջնադարյան մշակույթի բոլոր ոլորտներին առնչվող բազմաբնույթ ուսումնասիրությունները, տարբեր բնագրեր և այլն:
 
«Բանբեր Մատենադարանի» հանդեսը կազմված է մի քանի հիմնական բաժիններից.
Ա. Հոդվածներ,
Բ. Հաղորդումներ,
Գ. Բնագրեր,
Դ. Թարգմանություններ,
Դ. Մատենագիտություն,
Ե. Քննադատություն,
Զ. Լրատու:
Տարբեր տարիներին «Բանբեր Մատենադարանի» հանդեսում իրենց ուսումնասիրություններն են հրատարակել միջնադարագիտության ու ձեռագրագիտության հայ և օտարազգի բազմաթիվ հայագետներ՝ Լ.Խաչիկյանը, Ս.Արևշատյանը, Հ.Բարթիկյանը, Ն.Թահմիզյանը, Տ.Իզմայլովան, Ի.Աբուլաձեն, Գ.Աբգարյանը, Բ.Չուգասզյանը, Ա.Մաթևոսյանը Պ.Մուրադյանը, Աս.Մնացականյանը, Հ.Թամրազյանը և այլք:
«Բանբեր Մատենադարանի» հանդեսում հրատարակվել են միջնադարյան կարևոր երկերի թարգմանություններ,  բացառիկ նշանակություն ունեցող ձեռագրերի մասին հաղորդումներ, գիտության ու արվեստի տարբեր ոլորտների ձեռագրացուցակ-ուղեցույցները և արխիվային բացառիկ փաստաթղթեր:
 


Բանբեր Մատենադարանի
№1
Բանբեր Մատենադարանի
№2
Բանբեր Մատենադարանի
№3
Բանբեր Մատենադարանի
№4
Բանբեր Մատենադարանի
Բանբեր Մատենադարանի
№6

 

       

Աղբյուրը՝ armscoop.com

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ

ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր և սև-սպիտակ տարբերակներով, ներկայացվի` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50×60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը և կարգախոսը:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր (500.000 դրամ) և մեկ խրախուսական (350.000 դրամ) մրցանակներ:

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ծածկագրի նշագրումով:

Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն ծածկագրի նշագրումով:

Փակ ծրարի ներսում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռախոսահամարը /ները/: Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է ստացական՝ հանձնված աշխատանքների քանակի, ձևի, կրիչի և փակ ծրարի մասին տեղեկույթով:

Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. մարտի 10-ը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում (hասցե՝ Կառավարական 2-րդ մասնաշենք, Վ. Սարգսյան 3):

Հեռախոս՝ (011) 52-39-22,

Էլեկտրոնային հասցե՝ general@mincult.am

 

Աղբյուրը՝ mincult.am

Մրցույթ 4 անվանակարգերում

Մրցույթ 4 անվանակարգերում

«Աջակցություն համաշխարհային տաղանդների բացահայտմանը 2016թ.» ծրագիրը հայտարարում է մրցույթ 4 անվանակարգերում`

  • Նորաձևություն
  • Աքսեսուարներ
  • Զարդեր
  • Գեղարվեստական նյութ

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի մարտի 21-ը:

Մասնակցությունը կատարվում է առցանց եղանակով:

Տարբեր անվանակարգերով դիմելու համար պետք է օգտվեք հետևյալ հղումներից`

Նորաձևություն` http://www.itsweb.org/jsp/en/contest-fashion/index.jsp

Աքսեսուարներ` http://www.itsweb.org/jsp/en/contest-accessories/index.jsp

Զարդեր` http://www.itsweb.org/jsp/en/contest-jewelry/index.jsp

Գեղարվեստական նյութ՝ http://www.itsweb.org/jsp/en/contest-artwork/index.jsp

Հաղթողի ընտրությունը կկատարվի ապրիլի վերջին:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2016թ. հուլիսին Իտալիայի Տրիեստե քաղաքում:

Հաղթողները կստանան դրամական պարգևներ և կծանոթանան տվյալ ոլորտի անվանի ներկայացուցիչների հետ:

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ կայքից`  www.itsweb.org,  www.facebook.com/itsweb.org:

 

Աղբյուրը՝ www.yafa.am

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահության նիստում

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահության նիստում

2016թ. փետրվարի 4-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Ուսանողական խորհրդի` 2015-16 ուսումնական տավա II կիսամյակի անդրանիկ նիստը՝ մասնաճյուղի ՈՒԽ-ի նախագահ Ռազմիկ Հովսեփյանի գլխավորությամբ:

Նիստին ներկա էին Ուսանողական խորհրդի նախագահության անդամները:

Բացելով նիստը` Ռ.Հովսեփյանը ողջունեց ֆակուլտետային ուսանողական խորհրդի նորընտիր նախագահներին և մաղթեց նրանց արդյունվետ ու բովանդակալից աշխատանք: Նա ընգծեց, թե որքան մեծ է ֆակուլտետային ՈՒԽ-ի նախագահների դերը ֆակուլտետի կառավարման գործում, ներկայացրեց այն էական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են նորընտիր նախագահներին իրենց աշխատանքում:

Առանձնահատուկ շեշտվեց, որ նրանք պետք է կարողանան հմտորեն վերհանել ֆակուլտետում նկատած խնդիրները՝ գտնելով դրանց հաղթահարման ուղիները, համագործակցելով դեկանների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, կուրսերի ավագների, ինչպես նաև ՈՒԽ-ի նախագահության մյուս անդամների հետ:

Նիստի ընթացքում ներկայացվեց, որ ՈՒԽ-ն պետք է ունենա իր աշխատանքային պլանը և շարունակի առաջնորդվել դրանով: Ընդ որում` աշխատանքային պլանը պետք է կազմվի այնպես, որ նպատակաուղղված լինի խթանելու ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացումը:

Նշվեց, որ Ուսանողական խորհուրդը պետք է առանձնանա իր պատասխանատու և համախմբված ուսանողներով, ովքեր կկարողանան ճիշտ ինքնադրսևորվել տարբեր օղակներում և աչքի կընկնեն իրենց ինտելեկտով, զարգացվածության աստիճանով, քաղաքակիրթ վարվեցողությամբ և մարդկային հարաբերություններում անհրաժեշտ նմանատիպ նորմերին տիրապետելու արվեստով:

Քննարկվեց ֆակուլտետային ՈՒԽ-ի նախագահների տեղակալների ընտրության հարցը և որոշվեց նորընտիր նախագահներին տալ տասը օր ժամանակ՝ տեղակալների թեկնածությունները նախագահությանը ներկայացնելու համար:

Ծավալվեց բուռն քննարկում նիստի օրակարգային և ընթացիկ հարցերի շուրջ, որոնք մինչև ՈՒԽ-ի համագումար նիստը պետք է լուծումներ ստանան:

Նիստի մասնակիցները հեռացան այս կիսամյակի առաջին հանձնարարություններով ու դրանք իրականացնելու վճռականությամբ:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդ