2019թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ մեքենայական ուսուցման վերաբերյալ սեմինար-քննարկում, որը կազմակերպվել էր Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Նուրբենկյանի և ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի, ուսանողական կառույցների (ՈՒԳԸ, ՈՒԽ) համագործակցությամբ:
Այն վարեց ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչ Արամ Բուտավյանը:
Բովանդակալից սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեց, թե ինչ է մեքենայական ուսուցումը, և դրա ինչպիսի տեսակներ գոյություն ունեն:
Խոսվեց յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունների և կիրառման ոլորտների մասին (էլեկտրոնային նամակների սպամներ, վարկերի դասակարգում, ձեռագիր տեքստերի ճանաչում, մակրոտնտեսական փոփոխականների կանխատեսում, կյանքի տևողության գնահատում, նկարների ճանաչում, ինքնակառավարվող մեքենաներ, ռոբոտների տեղաշարժ և այլն):
Անդրադարձ կատարվեց նաև մեքենայական ուսուցման նախագծերի քայլերին, դրամավարկային քաղաքականության արձանագրությունների մեջ առավել հաճախ օգտագործվող բառերին, որը պարզում են հենց մեքենայական ուսուցման շնորհիվ:
Վերջում ներկայացվեցին այնպիսի առցանց աղբյուրներ և դասընթացներ, որոնք կօգնեն ուսանողներին ավելի խորը ծանոթանալ այս ոլորտին:
Ներկաները մեծ հետաքրքրությամբ մասնակցեցին սեմինարին՝ ակտիվորեն ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը:
2019թ. նոյեմբերի 5-ին «Հեռանկարներևնորհնարավորություններ. ԵՊՀԻջևանիմասնաճյուղիուսանողներըՄայրբուհում» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ հյուրընկալվեցին Մայր բուհում, որ իրականացվեց ԵՊՀԻՄ-ի տնօրենիպաշտոնակատարԱ.Մակարյանի առաջարկով, մասնաճյուղիարտաքինկապերիբաժնի ու ԵՊՀշրջանավարտներիևկարիերայիկենտրոնի համագործակցությամբ:
Մասնաճյուղից ԵՊՀ էին այցելել Արտաքին կապերի բաժնի վարիչ Արման Եգանյանը, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող ԷրինեՂարայանը, մարքեթինգային աշխատանքների համակարգող Արմինե Մելքումյանը և քսան ուսանող:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ աշխատաշուկայում ուսանողների մրցակցության բարձրացմանը և ընդհանրապես խորացնել Մայր բուհի ու մասնաճյուղի միջև համագործակցությունը:
Հանդիպման ընթացքում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն ԿարինեՆազարյանը նշեց, որ ծրագրի օրակարգը կազմվել է այնպես, որ համալսարանում ուսանողների օրը լինի հնարավորինս հագեցած, մասնակիցները հնարավորություն ունենան ծանոթանալու աշխատաշուկայի պահանջներին և անհրաժեշտ հմտություններին: «Այս ձևաչափով համագործակցությունը Իջևանի մասնաճյուղի հետ առաջինն է, – ընդգծեց Կարինե Նազարյանը, – բայց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ամեն ինչ անելու է, որ նմանօրինակ համագործակցությունը շարունակական բնույթ կրի»:
Ուսանողներին ողջունեց ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր ԱրթուրԻսրայելյանը: Նա, շնորհավորելով ուսանողներին Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ այսօրվա ծրագիրը տեղի է ունենում ԵՊՀ հիմնադրման հարյուրամյակի միջոցառումների շրջանակում: «Դեռևս մի քանի ամիս առաջ, երբ մենք Իջևանի մասնաճյուղ այցելեցինք, անդրադարձանք նաև մասնաճյուղի ուսանողների ներգրավվածությանը միջազգային գործընթացներին»,- փաստեց Արթուր Իսրայելյանը՝ հավելելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միջև՝ պարբերաբար մասնաճյուղ այցելելու և ծրագրեր ներկայացնելու, որոնց կարող են մասնակցել նաև Իջևանի մասնաճյուղի ուսանողները: Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար ԱնուշավանՄակարյանը ցանկություն է հայտնել մասնաճյուղում կազմակերպել արևելյան 3 լեզուների՝ չինարենի, ճապոներենի և կորեերենի դասավանդում. «Մենք արդեն այդ համագործակցության ստեղծման ցանկության մասին հայտնել ենք ՀՀ-ում Չինաստանի և Կորեայի դեսպանություններին»:
ԵՊՀ պրոռեկտորն ուսանողներին խորհուրդ տվեց հատկապես ուշադիր լինել CV գրելու հմտությունների մասին դասախոսությանը՝ աշխատաշուկայում ճիշտ ներկայանալու համար:
Այնուհետև ուսանողները շրջայց կատարեցին ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում:
Թանգարանի տնօրեն ՀեղինեԳասպարյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի հիմնադրման պատմությունը, անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքերն ու գիտական աշխատությունները, բուհի պատմությանը վերաբերող արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, ֆիլմեր: Ուսանողները ծանոթացան նաև 100-ամյա ԵՊՀ-ում պահվող բացառիկ նմուշներին:
Շրջայցից հետո ուսանողներին ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն ԼիլիթՀակոբյանը և նրանց համար անցկացրեց «CV գրելուևգործատուիններկայանալուհմտություններ» խորագրով դաս-քննարկումը: Նա ուսանողներին ներկայացրեց հարցազրույցների ընթացքում հաճախ տրվող հիմնական բարդ հարցերը, կարևորեց տվյալ կազմակերպության և դրա գործունեության վերաբերյալ թեկնածուների իրազեկվածությունը, ինչպես նաև հագուստի ճիշտ ընտրությունը:
Այնուհետև կենտրոնի աշխատակից ԱրմինեՀաջաթյանը խոսեց ճիշտ և մրցունակ CV կազմելու գաղտնիքների մասին:
Ծրագրի շրջանակներում ուսանողները հանդիպեցին նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ ՄՌԿ բաժնի ղեկավար ԱշխենՊողոսյանի հետ, ով ուսանողներին ծանոթացրեց հարցազրույցին պատրաստվելու և ներկայանալու նրբություններին, իսկ եթե արդեն ընդունվել են աշխատանքի, ինչպես ընտելանալ ընկերության աշխատաոճին:
Հանդիպման ընթացքում ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին հարց ու պատասխանի ձևով քննարկման, տեղեկացան մեկ թափուր հաստիքի մասին, վերջում իրենց գոհունակությունը հայտնեցին հանդիպման կազմակերպիչներին:
ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանը, շնորհակալություն հայտնելով ծրագրի կազմակերպիչներին, մասնավորապես նշեց, որ շատ արդյունավետ և օգտակար օր անցկացրեց ԵՊՀ-ում. «Ծրագրի մասնակցությունից հետո միանշանակ ինձ համար արդեն ավելի հեշտ կլինի ինտեգրվել աշխատաշուկայում, քանի որ սեմինարավարները նաև որպես գործատուներ մանրամասն բացատրեցին, թե ինչպես պետք է CV գրել, ինչպես ներկայանալ հարցազրույցին և հետագայում կայանալ որպես լավ մասնագետ»:
Հանդիպման վերջում շրջանավարտների և արտաքային շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը ևս շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են Մայր բուհ-մասնաճյուղ համագործակցության խորացմանը, հույս հայտնեց, որ այդպիսի համատեղ ծրագրեր հաճախակի կիրականացնեն:
2019թ. նոյեմբերի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսներ»մասնագիտությաներրորդկուրսիուսանողները Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Ա.Ալեքսանյանի ղեկավարությամբ այցելեցին Երևանում գործող «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ (նախկինում՝ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»), որը ՀՀ միակ ֆոնդային բորսան է:
Հայաստանիֆոնդայինբորսայի և կենտրոնականդեպոզիտարիայիմասնագետները մեր ուսանողների համար անցկացրին «Ֆոնդային բորսայի էությունը և հիմնական ծառայությունները» և «Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ռեեստրի վարման, պահառության և քլիրինգ/վերջնահաշվարկի ծառայությունները» թեմաներով սեմինարներ:
Նախ՝ սեմինարարավարները համալսարանականներին շնորհավորեցին ԵՊՀ-ի 100-ամյակի և մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, ապա հարց ու պատասխանի ձևով անցկացրին սեմինարները:
Սկզբում ներկայացվեցին կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ռեեստրի վարման, պահառության և քլիրինգ/վերջնահաշվարկի ծառայությունները:
Այնուհետև ԼևոնՄովսիսյանը պրեզենտացիաների ուղեկցությամբ ներկայացրեց ֆոնդային բորսայի էությունը և հիմնական ծառայությունները:
Ուսանողները սեմինարավարներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք առավելապես վերաբերում էին արժեթղթերի շուկայի գործիքներին, բորսայի կապիտալին, նրանցից ստացան սպառիչ պատասխաններ: Լ․Մովսիսյանին ուսանողները լրացուցիչ խնդրեցին ավելի պրակտիկ մեկնաբանել քլիրինգը և պրոցեսինգը: Իրենց հերթին ուսանողները հաջողությամբ պատասխանեցին ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքման մասին իրենց ուղղված հարցերին, ապա համեմատական անցկացրին ՀՀ ֆոնդային բորսայի և ՀՀ կենտրոնական բանկի աշխատանքային մթնոլորտների միջև:
Սեմինարների վերջում մարքեթոլոգները պատմեցին բորսայական հայտնի ավանդույթի՝ զանգի մասին: Ուսանողները հետաքրքրությամբ լսեցին պատմությունը՝ իրենք էլ օրինակներ բերելով Ուոլ Սթրիթում գործող Նյու Յորքի ֆոնդային բորսայի՝ Մեծ հարթակի աշխատանքներից:
Հանդիպման վերջում «Ֆինանսներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ նշելով, որ իրականացված բովանդակային քննարկումներն ավելի ամրապնդեցին իրենց գիտելիքներն ու կարողությունները, նրանք հավելեցին, որ ուղղակի սիրահարված են բորսայական աշխատանքներին:
2019թ. նոյեմբերի 2-ին կայացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի (ի դեմս կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի) և ԵՊՀ ԻՄ-ի սերտ համագործակցությամբ:
Հանդիսությանը հրավիրված էին Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար պարոն Գ.Գևորգյանը, ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Ա.Մալխասյանը, ԵՊՀ գիտքարտուղար Լ.Հովսեփյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մարզի հոգևոր, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ՝ Տավուշի մարզպետ Հ.Չոբանյանի, Իջևանի համայնքապետ Հ.Ղալումյանի գլխավորությամբ, ԵՊՀ ԻՄ-ի հիմնադիր կազմի անդամներ, մասնավորապես՝ հիմնադիր տնօրեն Հ.Կարայանը, պատվավոր հյուրեր, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, շրջանավարտներ, ուսանողներ, ծնողներ, քաղաքացիներ, արտաքին շահակիցներ:
Հոբելյանական միջոցառմանը նախորդեց ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հանդիսավոր նիստը, որի ընթացքում տեղի ունեցավ Մայր բուհի 100-ամյակի և մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ հուշամեդալների և պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գ.Գևորգյանի, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի մասնակցությամբ:
Համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ ԵՊՀ-ի ոսկե մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանը և ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Յուրա Իսրայելի Բեկնազարյանը: ԵՊՀ-ի արծաթե մեդալով պարգևատրվեցին ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ, բան. գիտ. թեկնածուներ Ալիսա Զավենի Հասանյանը և Աիդա Ասիլբեկի Սարհատյանը:
ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակի առթիվ պատվոգիր ստացան ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Վարդան Արամայիսի Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Մուշեղ Լևոնի Սարուխանյանը, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ Անուշ Աղաջանի Սարիբեկյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Գեղամ Վոլոդյայի Գուլակյանը, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Քնար Վլադիմիրի Օթարյանը, ՄԿՊԿ բաժնի տեսուչ Անահիտ Վառլամի Սարիբեկյանը:
ԵՊՀ ԻՄ-ի 25-ամյակի կապակցությամբ պատվոգրերի արժանացան մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ (պարգևատրված աշխատակիցների ամբողջական ցանկը տե՛ս այստեղ):
Հուշամեդալների և պատվոգրերի հանձնումից հետո տեղի ունեցան հյուրասիրություն և Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների աշխատանքների ցուցադրությունը:
Այնուհետև Տավուշի մարզպետարանում կայացան մասնաճյուղի 25-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսությունը և հոբելյանական համերգը:
Հանդիսությունը մեկնարկեց Տերունական աղոթքով ու ՀՀ պետական օրհներգով, ապա ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաների կատարմամբ հնչեց ԵՊՀ հիմներգը:
Ելույթ ունեցան ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Պարոն Գ.Գևորգյանը, Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի և մասնաճյուղի 25-ամյակի կապակցությամբ շնորհավորելով բոլոր համալսարանականներին ու ներկաներին, նշեց, որ հոբելյանական այս միջոցառումը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շղթայի կարևոր օղակներից է, գուցե ամենակարևորը տարածաշրջանի համար: Իր խոսքում ԵՊՀ ռեկտորն ընդգծեց մասնաճյուղի ոչ միայն գոյության, այլև նրա զարգացման անհրաժեշտությունը, շնորհակալություն հայտնեց Երևանից հրավիրված և տեղացի պրոֆեսորադասախոսական կազմին՝ մեծ նվիրումով աշխատելու համար. «Քսանհինգ տարի է, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կատարում է ոչ միայն կրթական գործառույթներ, այլև սահմանապահի դեր Հայաստանի Հանրապետության համար: Այս բարձրագույն կրթօջախը կարևորվում է նաև այն գործառույթով, որ շենացնում է մի ամբողջ մարզ՝ մեր հայրենիքի մի կարևոր հատված»:
Պարոն Ա.Մակարյանը, շնորհավորելով մայր համալսարանի 100 և նրա մասնաճյուղի 25-ամյակները, մաղթեց, որ նրանք ունենան աննախընթաց վերելք ապրող գիտական հզոր ներուժ, ստեղծագործ ու նախաձեռնող ուսանողություն. «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ստեղծման, նրա լինելության 25-ամյա հոբելյանի առթիվ և մաղթում, որ հավերժական լինի նրա երթը պատմության հոլովույթում, նորանոր սերունդներ կրթվեն նրա տված գիտության լույսով ու դառնան մեր ժողովրդի պայծառ ապագայի կերտողները:
Օրեր առաջ էլ նշվեց Մայր բուհի հիմնադրման 100-ամյակը: Թու՛յլ տվեք Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի, ողջ ուսանողության ու Տավուշ աշխարհի հանրության անունից կրկին ջերմորեն շնորհավորել նրա 100-ամյա հոբելյանը և մաղթել, որ հինավուրց մեր ժողովուրդը իր բիբլիական հողում համալսարանի հազարամյակը տոնի, ու հավերժական լինի նրա փառահեղ երթը…»: Ապա տնօրենը հանգամանորեն ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի տարեգրությունը՝ խոսելով 1991թ. սահմանամերձ մարզում մեծ ջանքերի գնով գիտակրթական օջախ հիմնելու անհրաժեշտության, հիմնադիրների (մասնավորապես՝ հիմնադիր տնօրեն Համլետ Կարայանի) անձնվեր աշխատանքի, բուհի կայացման ու շարունակական զարգացման մասին:
Պարոն Հ.Չոբանյանը, իր ելույթում շնորհավորելով ԵՊՀ-ի 100-ամյա հոբելյանը և Իջևանի մասնաճյուղի 25-ամյակը, նշեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պետք է լինի Տավուշի մայր բուհը: «Եթե գրվի համալսարանի պատմության մասին, չգիտեմ, թե քանի հատորներ են պետք: Դա էլի բավարար չի լինի ներկայացնելու համար այն ուժը, նվիրումը, ստեղծագործական, գիտական նվաճումները, որ ունեցել է համալսարանը: Այս ամենի հիմքում, – նշեց Հ.Չոբանյանը, – եղել է հայ մարդը, քաղաքացին, երիտասարդը, նվիրյալը, ուսուցիչը, մանկավարժը»:
Միջոցառումը շարունակվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգով, որի ընթացքում կատարողական մեծ վարպետությամբ հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները:
2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) ընթանում են 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները:
ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը հավաստիացրեց, որ քննաշրջանն անցկացվում է համաձայն սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի)՝ նախատեսված կիսամյակի 9-րդ շաբաթում, որի ընթացքում ուսանողներն ազատված են ուսումնական պարապմունքներից:
Ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը, ըստ սահմանված կարգի, նախապես տրամադրվում են ուսանողներին:
Գրավոր ընթացիկ քննություններն ու ստուգումներն անցկացվում են տեսախցիկներով կահավորված լսարաններում:
Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:
Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:
Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները տեղադրվում են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:
Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական խորհուրդների և ամբիոնների նիստերում:
Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն, որը տեղի կունենա 2024 թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ մարզադահլիճում: Մասնակցել … Կարդալ ավելին →
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական … Կարդալ ավելին →
Սիրելի՛ ուսանողներ, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային … Կարդալ ավելին →
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով․• Հոգեբանություն,• Պատմություն,• Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,• … Կարդալ ավելին →
Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում տեղադրված են 2024-2025 ուսումնական տարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման դասացուցակները՝ ըստ … Կարդալ ավելին →
Հարգելի՛ ուսանողներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը ինչպես ամեն տարի, այս տարի ևս տրամադրում է 500.000 դրամի … Կարդալ ավելին →
Այսօր՝ 2024 թ․ սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակը: 33 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Հետազոտելով լոկալ ժառանագությունը» թեմայով միջազգային … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ տիկին Վերոնիկ Նուեի հետ հանդիպում, … Կարդալ ավելին →
2024 թ. սեպտեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի մասնակիցների հետ հանդիպում՝ … Կարդալ ավելին →
Օրերս Կ.Պոլիս-Ստամբուլում տեղի հայոց Պատրիարքարանի հովանավորությամբ լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի … Կարդալ ավելին →