Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

2017թ. մարտի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի կողմից:

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

Միջոցառմանը մասնակցում էին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները:

Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Կանադայում մարտի 17-ը նշվում է որպես Սուրբ Պատրիկի օր: Ավանդույթի համաձայն`   Սուրբ Պատրիկը քրիստոնեություն է բերել հեթանոսական կղզի և արտաքսել բոլոր օձերին: Տոնը նշվում է 1762 թվականից, երբ Նյու Յորքում տեղի է ունեցել Սուրբ Պատրիկին նվիրված առաջին շքերթը: 

Շքերթի ժամանակ մասնակիցները հագնում են կանաչ զգեստներ: Այդ օրը կազմակերպվում են մի շարք երաժշտական և գարեջրային երեկույթներ՝ չնայած նախկինում այդ օրը փակվում էին բոլոր ակումբները:

Տոնի պաշտոնական խորհրդանիշներն են «Երեքնուկ-ը, Իռլանդիայի ազգային հագուստը`   լեպրեկոնը և, իհարկե, պետական դրոշը:

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

Բացման խոսքից հետո հնչեց Միացյալ Թագավորության հիմնը:

Այնուհետև ուսանողուհիները ներկայացրին պատմական հետաքրքիր փաստեր և Սուրբ Պատրիկի մասին հյուսված լեգենդներից:

Ապա իռլանդական ազգային պարով հանդես եկավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի, ՈՒԽ-ի անդամ Արփինե Վերանյանը:

Միջոցառման վերջում ցուցադրվեց օրվան նվիրված շքերթներից մեկը, որի ժամանակ էլ ներկաներին հյուրասիրեցին տոնի անբաժանելի մաս կազմող գարեջուրը:

Կայացավ Սուրբ Պատրիկի օրվան նվիրված միջոցառում

 

 

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

2017թ. մարտի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ կանանց միամսյակին նվիրված  միջոցառում, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից. ֆակուլտետի կին դասախոսներից մեկի և ուսանողների մասնակցությամբ հարցազրույցից ու «Գուշակիր մեղեդին» խաղից:

Ուսանողները, որպես հատուկ հյուր, հրավիրել էին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Անուշ Սարիբեկյանին, ում ուղղեցին իրենց հետաքրքող հարցերը և ստացան անմիջական պատասխաններ:

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Հարցերի մոտավոր շրջանակն այսպիսին էր.

  • Եթե ոսկե ձկնիկ բռնեիք, ի՞նչ 3 ցանկություններ կպահեիք:
  • Արդյո՞ք կընկերանաք Ձեր նմանակի հետ:
  • Ինչի՞ համար չի բավարարի Ձեր համարձակությունը:
  • Ձեր կյանքի ո՞ր լավագույն պահով կարող եք կիսվել:
  • Ի՞նչ կանեիք Ձեր կյանքի վերջին օրը:
  • Ձեր ամենամեծ վախը:
  • Ձեր մանկության երազանքներից որո՞նք են իրականացել:
  • Եթե հայտնվեիք անմարդաբնակ կղզում, ո՞ր 3 իրերը Ձեզ հետ կվերցնեիք:
  • Ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը:
  • Ո՞րն է Ձեր կարգախոսը:
  • Ո՞րն է Ձեզ արված ավենահետքրքիր հաճոյախոսությունը:
  • Ի՞նչն է օգնում Ձեզ դժվարին իրավիճակներում որոշում կայացնել:
  • Ինչ եք մտածում կնոջ կյանքում կարիերայի մասին:
  • Հագուստի ինչպիսի՞ ոճ եք նախընտրում:
  • Ինչպիսի՞ հագուստ եք նախընտրում հագնել աշխատավայրում:
  • Ձեր ամենասիրած մուլտֆիլմը և ֆիլմը:
  • Համամի՞տ եք այն կարծիքին, որ կինը գեղեցիկ է, երբ երջանիկ է:
  • Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ հագուստով և դիմահարդարմամբ պետք է ներկայանան ուսանողները:
  • Ո՞ր պատմական հերոսներն են Ձեզ ավելի հետաքրքիր և ինչու՞:
  • Ո՞ր հատկանիշներն եք առավել գնահատում մարդկանց մեջ:
  • Ձեր կարծիքով՝ ո՞րն է հաջողության հասնելու գլխավոր գաղտնիքը (բանաձևը):
  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր գործընկերներին:
  • Ինչպե՞ս կվարվեիք, եթե ողջ երկրի ապագան կախված լիներ Ձեզնից:

Պատասխանելով ներկայացված հարցերին՝ տիկին Սարիբեկյանը նշեց, որ, օրինակ, կցանկանար, որ փոխվի մեր ազգի մտածելակերպը, երիտասարդությունն ավելի ակտիվ ու պոզիտիվ լինի, Իջևանն ավելի բարեկարգ դառնա: Անմարդաբնակ կղզում գուցե իր հետ վերցներ երաժշտական սարք, ամսագրեր: Նշեց, որ ազատ ժամանակ սիրում է գրքեր ընթերցել, իր ամենասիրելի գրքերից է Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», աշխատավայրում նախընտրում է դասական հագուստ, սակայն առանց գունային սահմանափակման: Ընդգծեց, որ ամբողջ աշխարհով շրջագայելու իր երազանքը որոշ չափով իրականացել է:

Հարցազրույց-քննարկմանն ակտիվորեն մասնակցեցին և ֆակուլտետի մյուս դասախոսները՝ առաջադրված հարցերի շուրջ արտահայտելով իրենց ուշագրավ տեսակետներն ու կարծիքները:

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Միջոցառման երկրորդ մասի համար ուսանողները պատրաստել էին «Գուշակիր մեղեդին» խաղը, որին մասնակցում էր երեք թիմ՝ 4-ական մասնակցով: Խաղը բաղկացած էր երկու փուլից: Առաջին փուլի թեմաներն էին՝ 70, 80, 90-ականների հիթեր, երգեր հայերենով, երգեր, որոնց անվանումներում կա կին կամ մայր բառը:

Կանանց միամսյակին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

3 թիմից 2-ն անցավ հաջորդ փուլ, որի համար ընտրված էին հետևյալ թեմաները՝ արտասահմանյան հիթեր, կինոմանիա, խառնաշփոթ և երգում են կանայք:

Խաղն ավարտվեց ոչ ոքի. երկու թիմն էլ հավաքել էր 130-ական միավոր:

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով հերթական դասընթացը

2017թ․ մարտի 13-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով հերթական դասընթացը, որը վարեց “Game Lab”-ի հիմնադիր Վարդան Մելիքսեթյանը:

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով  հերթական դասընթացը

Նախ Վ.Մելիքսեթյանը հանդես եկավ զեկուցումով՝ վերջերս Լոնդոն կատարած իր այցի ընթացքում ձեռք բերած փորձը  փոխանցելով ուսանողներին: Մասնավորապես ներկայացվեցին հայ-բրիտանական միջոցառման ժամանակ խաղերի ծրագրավորման վերաբերյալ ներկայացված ձեռքբերումները, խաղային ոլորտի  աճի տենդեցները։

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով  հերթական դասընթացը

Այնուհետև ուսանողներին բացատրվեցին վերջին ժամանակներս բավականին աճ ունեցած տեխնոլոգիաները, “Game Lab”-ի հետ համագործակցող “Nvidia” ընկերության կողմից մշակվող արհեստական բանականության (artificial intelligence) ոլորտը և խաղային eye engine, որում պլանավորում են օգտագործել բանականության որոշ ալգորիթմներ, ինչպես նաև ներկայացվեց image processing-ը:

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով  հերթական դասընթացը

Ապա ուսանողների հետ գրվեց ծրագրավորման C# լեզվով խաղային կոդ:

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով  հերթական դասընթացը

Հայտնի են «ԵՊՀ օլիմպիադա-2017»-ի 1-ին փուլի արդյունքները

Դպրոցականների օլիմպիադա

Ներկայացնում ենք «ԵՊՀ օլիմպիադա – 2017»-ի 1-ին փուլի (մարտի 4-ի) արդյունքները:

Ըստ վերոնշյալ արդյունքների՝ 2-րդ փուլ են անցել հետևյալ մասնակիցները:

 

Հիշեցնենք, որ 2-րդ փուլի մասնակիցները պետք է մարտի 18-ին՝ ժամը 10:30-ին, լինեն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ:  

Կայացավ Գ. Էմին-Տերյանի գրքի շնորհանդեսը

2017թ. մարտի 11-ին Տավուշի մարզային գրադարանում կայացավ գրականագետ, բ.գ.թ., ասիստենտ, մասնաճյուղի դասախոս Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյան. անտիպ և անհայտ էջեր» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին գրադարանի աշխատակիցները, ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի անդամները, ուսանողներ, ուսուցիչներ ու աշակերտներ, հյուրեր, լրատվամիջոցների, մարզի գրասեր հասարակության ներկայացուցիչներ:

Կայացավ Գ. Էմին-Տերյանի գրքի շնորհանդեսը

Վահան Տերյանի 130-ամյակի առիթով հրատարակված այս գրքում ներկայացված է տերյանագիտության անցած ուղին, ներառված են անտիպ նամակներ, հոդվածներ, գրախոսություններ, բանաստեղծություններ և  թարգմանություն, Հայաստանի կոմունիստական կուսակցության շարքերից դուրս գալու վերաբերյալ բանաստեղծի դիմում-հայտարարությունը, տասնյակից ավելի հուշեր և լուսանկարներ, ընդհանրապես Տերյանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ բազմաթիվ բացահայտումներ:

Գրքի շնորհանդեսին գնահատանքի ու արժևորման խոսք ասացին հեղինակի իջևանյան գործընկերները՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտներ, բան. գիտ. թեկնածուներ Ա.Հասանյանը, Վ.Աղաբաբյանը, դոցենտ Ա.Սարհատյանը,   արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Թելման Մայիլյանը (ծագումով՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից) և ուրիշներ:

Կայացավ Գ. Էմին-Տերյանի գրքի շնորհանդեսը

Աշակերտները և ուսանողները ներկայացրին մեծ բանաստեղծ Վ.Տերյանի կյանքի ու ստեղծագործության ուշագրավ փաստերից, կատարեցին նրա նրբակերտ բանաստեղծություններից ու դրանց հիման վրա գրված հոգեթով երգերից («Իմ խաղաղ երեկոն է հիմա», «Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել»,  «Տխրություն» և այլն):  

Ելույթ ունեցավ գրքի հեղինակ, Վ. Տերյանի ծոռ Գ. Էմին-Տերյանը՝ ներկայացնելով  բանաստեղծի, հասարակական գործչի և քաղաքացու կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ գրքում զետեղված արժեքավոր ու մինչ օրս գաղտնի պահված փաստեր, ինչպես նաև հաջորդ գրքից («Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը») ազդեցիկ դրվագներ, որոնք միանգամայն նորովի բացահայտեցին Վահան Տերյանին:

Վերջում պարոն Էմին-Տերյանը շնորհակալություն հայտնեց գրադարանի անձնակազմին և բոլոր մասնակիցներին՝ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու և իրականացնելու համար:  

 

Բոլոր լուսանկարները՝ http://shamshyan.com/ – ում: