«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

 2017թ. փետրվարի  24-ին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ:  

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա. Ներսիսյանը, Անգլերեն լեզվի ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության այլ կուրսերի ուսանողներ:     

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

Զեկուցողները շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրին Լոնդոնի այնպիսի տեսարժան վայրերի պատմությունը, ինչպիսիք են Բրիտանական թանգարանը, Սուրբ Պողոսի տաճարը, Մադամ Թյուսոյի թանգարանը, Լոնդոնի աշտարակը, խորհրդարանը, Վեսթմինսթեր վանքը, Լոնդոնի ազգային պատկերասրահը:

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

Ցուցադրված տեսարժան վայրերը աշխարհահռչակ արվեստագետների աշխատանքներ էին, զարմանահրաշ նմուշներ լոնդոնյան ճարտարապետությունից: Դրանցից յուրաքանչյուրում արտացոլված էր Լոնդոնի գեղեցկությունը, Անգլիայի բնությունը, մի խոսքով՝ Լոնդոնն ինքնին ամփոփվել էր այդ թեմաների մեջ:

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին նաև անգլիացիների և նրանց տված ժառանգության մասին ուշագրավ փաստեր:

Միջոցառումը հետաքրքիր էր, լի անակնկալներով, մասնակիցների դերասանական խաղով ու հումորով:

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

 

 

«Մեր լեզուն … աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր»

2017թ. փետրվարի 23-ին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները մասնաճյուղի տարբեր ֆակուլտետներում իրականացրին մայրենի լեզվին նվիրված միջոցառումներ:

«Մեր լեզուն ... աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր»

Հայտնի է, որ 1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվին նվիրված տոն, և 2000 թվականից փետրվարի 21-ը հռչակվեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր:

Այդ տոնը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների և ուսանողների համար գեղեցիկ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու մեր մայրենի լեզուն՝ «մեր ժառանգության մեծագույն գանձը», զգոնության կոչ անելու, որ հիրավի, հայոց լեզուն որբի գլուխ չէ, և անթույլատրելի է, որ դրա վրա «վարսավիրության» փորձեր անեն: 

Մասնաճյուղի տարբեր կուրսերի ուսանողները ներկայացրին մայրենի լեզվի մասին մեծերի իմաստուն ասույթները, հանդես եկան ներբող-բանաստեղծություններով ու երգ ու պարով:

«Մեր լեզուն ... աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր»

Նրանք ներկայացրին դարերի ընթացքում դաժան փորձությունների ենթարկված հայոց լեզվի պատմությունը, որ ինքնին հայ ժողովրդի ինքնության վկայագիրն է, նրա «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը»:

Ուսանողները միմյանց և ուրշներին կոչ արեցին սիրել, փայփայել, անաղարտ պահել մայրենին՝ այն խորը համոզմամբ, որ առանց մայրենի լեզվի մենք կյանք չունենք, մենք կորած ենք, մենք մենք չենք… 

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

 

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով առաջին դասընթացը

2017թ․ փետրվարի 23-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ “Game Lab”, “Eye Motion”-ի հիմանդիր Վարդան Մելիքսեթյանի հետ ուսանողների հանդիպումը, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել խաղային ոլորտը և խաղերի ծրագրավորման արդիականությունը։

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով առաջին դասընթացը

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին խաղերի ոլորտի պատմությունը, վիդեո խաղերի ստեղծման համար օգտագործվող գործիքները, “Game Lab”-ի կողմից ստեղծված խաղերը, գիտական պրոյեկտները, մշակման ընթացքի մեջ գտնվող հոդվածը, ինչպես նաև “eye engine” բազմապլատֆորմանի խաղային գործիքը։

Հանդիպման վերջում պարոն Մելիքսեթյանը ուսանողներին կոչ արեց լինել ակտիվ, զբաղվել ինքնակրթությամբ։

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով առաջին դասընթացը

Դասընթացը կտևի 18 շաբաթ, որի վերջում յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր մշակած և ծրագրավորած խաղը։

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանի խոսքով՝ այս դասընթացը կխթանի ուսանողներին գործնականում կիրառելու իրենց ծրագրավորման գիտելիքները և  առնչվելու ծրագրավորման նորագույն տեխնոլոգիաների հետ: Քանի որ  դասընթացին մասնակցում են ոչ միայն «ԻԿՄ», այլև ուրիշ մասնագիտությունների ուսանողներ, ապա բազմամասնագիտական թիմով աշխատանքը ավելի արդյունավետ կլինի:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով առաջին դասընթացը

 

Մասնաճյուղում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի ներկայացուցչի հետ  հանդիպում

2017թ. փետրվարի 22-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակցուհի Անահիտ Ալիխանյանի հանդիպումը մասնաճյուղի ավարտական կուրսերի ուսանողների հետ:

Մասնաճյուղում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի  ներկայացուցչի հետ  հանդիպում

 

Հանդիպման նպատակն էր ուսանողներին իրազեկել զբաղվածության պետական գործակալության գործառույթների, իրականացվող պետական ծրագրերի և աշխատանքի տոնավաճառների մասին:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Զբաղվածության պետական գործակալության գլխավոր խնդիրներն ու նպատակները, մասնավորապես՝ շահառուին կայուն  աշխատանքով ապահովումը, նրա 25-ամյա գործունեության հիմնական ուղղությունները:

Մասնաճյուղում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի  ներկայացուցչի հետ  հանդիպում

Խոսելով պետական ծրագրերի մասին՝  Ա. Ալիխանյանը ներկայացրեց գործազուրկներին, հատկապես սոցիալապես խոցելի խավերին և հաշմանդամություն ունեցող անձանց, գյուղատնտեսներին, ձեռներեցներին ֆինանսական և խորհրդատվական աջակցության մասին, խոսեց մասնագիտական պրակտիկաներին մասնակցության պայմանների մասին:

Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալներով ՏԶԿ-ում հաշվառված են 2244  գործազուրկ, որոնց մեջ զգալի թիվ են կազմում կանայք: Նախորդ տարիներին իրականցված ծրագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ  զբաղվածության  խնդիրներն արագ լուծում են ստանում տնտեսագետների և կիրառական արվեստի շրջանավարտների դեպքում:

Ընդգծվեց, որ աշխատանք փնտրողներին աջակցելու նպատակով ՏԶԿ-ում գործում է աշխատանքի ակումբ, որտեղ վերջիններիս տրամադրվում է գործատուներին  ներկայանալու, հարցազրույցներին մասնակցելու, գործարար իմիջի վերաբերյալ խորհրդատվություն:

Մասնաճյուղում կայացավ Զբաղվածության տարածքային կենտրոնի  ներկայացուցչի հետ  հանդիպում

Գործատուների և աշխատանք փնտրողների համար նպաստավոր պայմաններ են ստեղծում ամեն տարի իրականացվող աշխատանքի տոնավաճառները, որոնք հնարավորություն են տալիս անմիջական շփման միջոցով հստակեցնել  երկու կողմերի միջև ծագած  հարցերը:

Ուսանողները Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակցուհուց ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Հանդիպման վերջում տիկին Ալիխանյանը ուսանողներին կոչ արեց լինել առավել ակտիվ, նպատակասլաց, զբաղվել ինքնակրթությամբ, նրանց մաղթեց հաջողություն աշխատաշուկայում ճիշտ կողմորոշվելու, իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելու հարցերում:

Կայացավ «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկումը

 2017թ. փետրվարի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի դոցենտ, մ.գ.թ., կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական Վ. Ա. Բրուտյանը:

20-02-17-2

Դասի ընթացքում պարոն  Բրուտյանը բացատրեց դիդակտիկայի (հունարեն՝ διδακτικός-ուսուցանող. մանկավարժության բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը) տարբերությունը դպրոցում և բարձրագույն ուսումնական հաստատությունում: 

Նշվեց, որ այն սահմանում է կրթության բովանդակությունը նրա տարբեր աստիճաններում (տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում ուսուցման սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսուցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները:

Բուհական և դպրոցական դիդակտիկայի տարբերություններից ընդգծվեց տարիքային առանձնահատկությունը, ուսուցչի և դասախոսի գործունեության բնույթը (ուսուցչի գործունեությունը մանակավարժական է, դասախոսինը՝ գիտամանկավարժական):

Շեշտվեց, որ ուսուցումը երկկողմանի գործընթաց է՝ դասավանդում և ուսումնառություն: Ըստ այդմ՝ տարբերակվեցին դասավանդման և ուսումնառության մեթոդները:

Կայացավ «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները»  թեմայով դաս-քննարկումը

Վ.Բրուտյանը հիմնավորեց, որ ուսուցման մեթոդի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով է ուսուցման նպատակը (կրթողական, դաստիարակող, զարգացնող) համապատասխանում վերջնարդյունքին:

Ներկայացվեց, որ ըստ տեղեկատվության ստացման աղբյուրի՝ ուսուցման մեթոդները բաժանվում են երեք խմբի՝ խոսքային, զննական և գործնական:

Ըստ վերջնարդյունքների ձևավորման՝ լինում են գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձևավորող մեթոդներ:

Ըստ ուսումնառողների ակտիվության՝ ուսուցման մեթոդները լինում են պասիվ (դասախոսություն), ակտիվ (բանավեճ՝ դասախոսի և ուսանողի միջև) ու ինտերակտիվ՝ փոխներգործուն:

Քննարկվեցին ուսուցման սկզբունքները (գիտակցականության,   զննականության,   մատչելիության,   հաջորդականության և այլն), հիշատակվեցին դիդակտիկայի «ոսկե կանոններ»-ը (ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ վերացականի, ծանոթից՝ անծանոթին և այլն):

Կայացավ «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները»  թեմայով դաս-քննարկումը

«Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկման ընթացքում կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական Վ.Բրուտյանը անդրադարձավ նաև կրթական և առարկայական ծրագրերի առանձնահատկություններին, դասընթացների միջառարկայական, ներառարկայական կապերին, գնահատման համակարգի հետ կապված մի շարք խնդիրների: