Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների հետ տնօրենի հանդիպումը

2016թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մասնաճյուղի ուսանողական կառույցների համատեղ հանդիպումը տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հետ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների հետ տնօրենի հանդիպումը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողական կառույցների՝ ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի արդյունավետ գործունեության, ուսանողների պրակտիկաների անցկացման, ուսանողական տոմսերի հատկացման վերաբերյալ տարաբնույթ հարցեր:

Ուսանողները տնօրենին ներկայացրին իրենց հուզող խնդիրները, կատարեցին ուսումնական գործընթացին վերաբերող առաջարկություններ:

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցների հետ տնօրենի հանդիպումը

Պարոն Առաքելյանը ուսանողական կառույցներին կոչ արեց լինել առավել ակտիվ, նախաձեռնող, նպատակասլաց, ուսանողների նկատմամբ ուշադիր և հոգատար:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» II կուրսի ուսանող Գիգուշ Մկրտչյանը

2016թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտություների ֆակուլտետում զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանող Գիգուշ Մկրտչյանը:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» II կուրսի ուսանող Գիգուշ Մկրտչյանը

Զեկուցման ղեկավարն էր ֆակուլտետի դեկանի ԺՊ, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի  դոցենտ, ֆ.մ.գ.թ. Մ.Զաքարյանը:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Գիգուշ Մկրտչյանը ներկայացրեց մաթեմատիկական անալիզում իրական թվերի հաջորդականությունների սահմանների հաշվման համար որոշ դեպքերում կիրառվող Շտոլցի թեորեմը (ավստրիացի մաթեմատիկոս Օտտո Շտոլցի անունով):

Զեկուցողն անդրադարձավ Շտոլցի թեորեմի հետևանքներից մեկին՝ Չեզարոյի գումարային մեթոդի օրինաչափությանը, որի համաձայն՝ եթե հաջորդականությունը ձգտում է a թվին, ապա նրա անդամների միջին թվաբանականը ևս ձգտում է այդ թվին:

Վերջում տեղի ունեցավ քննարկում:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» II կուրսի ուսանող Գիգուշ Մկրտչյանը

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

2016թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ն (կազմակերպչական թիմ` Սոնյա Հակոբյան, Արման Հարությունյան, Մելինե Իսկանդարյան, Լազր Ափինյան)` Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկն. Էդգար Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

Խաղն անցկացվեց առցանց ձևով`  “Socrative” ծրագրի միջոցով:

Ինտելեկտուալ խաղին մասնակցեցին Տնտեսագիտության ֆակուլտետի 4 կուրս`  «Սերվիս» մասնագիտության առաջին և երկրորդ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին և երրորդ կուրսերը:

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

Հաղթող ճանաչվեց «ՏՏ» III  կուրսը:

2-րդ տեղը գրավեց «Սերվիս» I կուրսը:

3-րդ տեղը զբաղեցրեց  «ՏՏ» I կուրսը:

Խաղում հաղթած թիմերին տրվեցին պատվոգրեր: 

Ինտելեկտուալ խաղ Տնտեսագիտության ֆակուլտետում

Հարգանքի տուրք 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

2016թ. դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ` տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին 1988-ի ավերիչ երկրաշարժի  զոհերին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին:

Հարգանքի տուրք 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

1988թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ: Դրա հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների ենթարկվեցին հազարավոր շինություններ, զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ:

Այն տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժը ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազ) մարդ:

Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին, ինչպես և պատմաճարտարապետական հուշարձաններին:

Անսպասելի աղետը հանկարծակիի է բերել ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ են մտել 2-3 օր հետո: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

2016թ. դեկտեմբերի 2-ին կայացավ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԽ-ի գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված մասնաճյուղային ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» («ԻԿՄ») I, «Հայոց լեզու և գրականություն» («ՀԼԳ») III, «Պատմություն» («Պատմ.») I և III, «Տնտեսագիտության տեսություն» («ՏՏ») III կուրսերը:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Խաղի եզրափակիչ փուլին նախորդեց 5-օրյա նախընտրական փուլ:

Նոյեմբերի 11-ին «Դիզայն» I, «Համակարգչային գրաֆիկա» I, «Կիրառական արվեստ» II, «Պատմություն» I կուրսերի միջև տեղի ունեցավ խաղը, որի արդյունքում եզրափակիչ փուլ անցավ «Պատմ.» I կուրսը:

Նոյեմբերի 12-ին խաղացին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության I-IV կուրսերի ուսանողները. եզրափակիչ փուլ անցավ «ՏՏ» III կուրսը:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Նոյեմբերի 14-ին խաղացին «ՖԼԳ» I, «ԱԼԳ» II և III, «Պատմ.» III կուրսերը. եզրափակիչ փուլ անցավ «Պատմ.» III կուրսը:

Նոյեմբերի 15-ին խաղացին «ԻԿՄ» I և II, «ՔԿԳ» I, «Սերվիս» III կուրսերը. եզրափակիչ փուլ անցավ «ԻԿՄ» I կուրսը:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Նոյեմբերի 16-ին խաղն ընթացավ «ՀԼԳ» II և III, «Հոգեբ.» II, «ՏՄՄ» I կուրսերի միջև. եզրափակիչ փուլ անցավ «ՀԼԳ» III կուրսը:

Դեկտեմբերի 2-ին կայացավ եզրափակիչ փուլ անցած կուրսերի միջև խաղի վերջին փուլը:

Հաղթող ճանաչվեց «Պատմ.» մասնագիտության I կուրսը:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

2-րդ տեղը գրավեց «ՏՏ» III կուրսը:

3-րդ տեղը զբաղեցրին «Պատմ.» III և «ՀԼԳ» III կուրսերը:

4-րդ տեղը զբաղեցրեց «ԻԿՄ» I կուրսը:

Խաղի անցկացման բոլոր օրերին յուրաքանչյուր խաղից առաջ կարդացվել են զեկուցումներ գիտության ոլորտի համաշխարհային մրցանակների (Ֆիլդսյան, Աբելյան, Նոբելյան, Պուլիցերյան) մասին:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Վերջում մասնակից կուրսերին տրվեցին պատվոգրեր, հաղթանակ տարած կուրսին տրվեց նաև գավաթ և նվերներ:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ

Մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Ի.Շաղբաթյանը շնորհավորեց բոլոր հաղթողներին և ողջունեց ՈՒԽ-ի գիտակրթական հանձնաժողովի նախաձեռնությունը` հորդորելով, որ նմանատիպ միջոցառումները մասնաճյուղում լինեն շարունակական, իսկ ուսանողները դրանցում ակտիվորեն ներգրավվեն:

Մասնաճյուղային ինտելեկտուալ խաղը կայացավ