Քայլ մեր ուսանողների ռազմահայրենասիրական պատրաստականությունը բարձրացնելու ճանապարհին

2016թ. ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ Իջևանի զորամասի հրամանատարը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին նվիրեց օդամղիչ համակարգով աշխատող ուսումնական զենք՝ մասնաճյուղի ուսանողների համար ուսումնավարժական պարապմունքներ կազմակերպելու, նրանց մարտական պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով:

Քայլ մեր ուսանողների ռազմահայրենասիրական պատրաստականությունը բարձրացնելու ճանապարհին

Նախ՝ մասնաճյուղի ուսանողները զորամասի աջակցությամբ կանցնեն կրակային պատրաստության դասընթացներ:

Ապա այդ դասընթացների արդյունքում լավ ցուցանիշներ հանդես բերած ուսանողները կմասնակցեն մարզի մասշտաբով անցկացվելիք համապատասխան մրցումներին:

Բուհ-բանակ կապն առավել սերտացնելու, ուսանողների ռազմահայրենասիրական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով նախատեսվել է Իջևանի զորամասի և մասնաճյուղի կողմից իրականացնել համատեղ միջոցառումներ:   

Հայրենասիրության թեմայով քննարկում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

2016թ. ապրիլի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը կազմակերպել էր հանդիպում Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ։

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Հանդիպման նպատակն էր աշակերտների հետ  հայրենասիրության թեմայով քննարկում իրականացնելը:

Քննարկվեցին երիտասարդների մեջ հայրենասիրական ոգու բարձրացմանը, Հայոց ցեղասպանությանը, 20-ական թվականներին ծավալված «Նեմեսիս» գործողությանը, «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) կազմակերպության հիմնադրմանը և գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Ակումբականները ոչ միայն ներկայացրին պատմական փաստեր, այլև իրենց ասելիքը համեմեցին մեջբերումներով՝ քաղված գրական ստեղծագործություններից, գերմանացի դիվանագետ Լ.Էյնշտեյնի, գերմանացի գիտնական Յ.Մարկվարտի, ֆրանսիացի գրողներ Ա.Ֆրասի և Ժ.Մորգանի խոսքերից։

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

Քննարկման ընթացքում դպրոցականները հարցեր ուղղեցին համալսարականներին, ներկայացրին իրենց ուշագրավ տեսակետներն ու մեկնաբանությունները, որոնցում զգացվում էր նրանց հայրենասիրությունը, ամեն ինչով երկրին ու նրա պատմությանը սատար կանգնելու պատրաստակամությունը:

Համալսարանականների նախաձեռնությունը խրախուսվեց ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ ուսուցչական անձակազմի կողմից։

Հայրենասիրության թեմայով քննարկում  Իջևանի ավագ դպրոցի աշակերտների հետ

ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը նման հանդիպումներ է նախատեսել նաև Իջևանի վարժարանի և Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի սաների հետ։

 

«Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները»  թեմայով քննարկում

2016թ. ապրիլի 21-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ, «ԻԿՄ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Էրինե Ղարայանը՝ Բարձրագույն մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Վ.Ցուցուլյանի աջակցությամբ:

«Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները»   թեմայով քննարկում

Քննարկման ընթացքում շեշտվեց, որ մոտիվացիոն ներքին և արտաքին գործոններ են, որոնք դրդում են մարդկանց իրականացնել գործողություններ՝ նպատակին հասնելու համար:

Բարձրացվեցին մի շարք հարցեր, թե ով է որակի պատվիրատուն, ինչպես բարձրացնել կրթության որակը, առանց որի անհնար է պետության զարգացումն ու առաջընթացը:

«Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները»   թեմայով քննարկում

Թե՛ դասախոսները և թե՛ ուսանողներն ակտիվ մասնակցություն ունեցան քննարկմանը, ներկայացրին իրենց կարծիքներն ու տեսակետները, առաջադրեցին հարցեր և ստացան պատասխաններ: 

«Երիտասարդության շրջանում մոտիվացիայի բարձրացման խնդիրները»   թեմայով քննարկում

Քննարկումը հաջողությամբ իրականացվեց, ինչը հիմք տվեց, որ ֆակուլտետում նմանատիպ քննարկումները կրեն շարունակական բնույթ:

Բանավեճում հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը

2016թ. ապրիլի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ բանավեճ, որը կազմակերպվել էր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում, ուսանողական նախաձեռնող թիմի (Ալվինա Գևորգյան, Էրինե Ղարայան, Ֆլորա Խաչատրյան, Վահագն Իսախանյան, Նելլի Օրդինյան, Նարա Մարտիրոսյան) կողմից:

Ծրագրի իրականացմանն աջակցեցին մասնաճյուղի դասախոսներ, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Շ.Գրիգորյանը, World Vision  ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը, բանավեճը վարեց մասնաճյուղի աշխատակից Մելինե Մելիքյանը:

Բանավեճում հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը

Բանավեճի թեման էր «Դպրոցում ձեռք բերած գիտելիքները բավարա՞ր են արդյոք բուհ ընդունվելու համար»:    

Նախ՝ բանավեճի արվեստին տիրապետելու, ճիշտ ձևով բանավիճելու համար ֆակուլտետներում անցկացվեցին փոքրիկ սեմինար-քննարկումներ:

Բանավեճում հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը

Այնուհետև յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվեց մեկական թիմ և վիճակահանությամբ պարզվեցին միմյանց դեմ բանավիճող թիմերի անունները:

Եզրափակիչ փուլ անցան Կիրառական արվեստի և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը:

Բանավեճում հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը

Հաղթող ճանաչվեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը:

Բանավեճում հաղթեց Բնական գիտությունների ֆակուլտետի թիմը

Եզրափակիչ փուլ անցած թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթող թիմին տրվեց նաև նվեր:

 

Զեկուցում կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ Էրինե Ղարայանը և Անահիտ Հովսեփյանը

2016թ. ապրիլի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ Էրինե Ղարայանը և Անահիտ Հովսեփյանը «Գծային հաստատուն գործակիցներով հավասարումների բերումը կանոնական տեսքի» թեմայով կարդացին զեկուցում, որը ղեկավարել է Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Վ. Ցուցուլյանը:

Զեկուցում կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ  Էրինե Ղարայանը և Անահիտ Հովսեփյանը

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «ԻԿՄ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:

Էրինե Ղարայանը ներկայացրեց թեմայի տեսական մասը, նշեց հավասարման երեք տիպերի համար կանոնական տեսքերը, դրանց ստացումը, նշանակումները:

Զեկուցում կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ  Էրինե Ղարայանը և Անահիտ ՀովսեփյանըԱնահիտ Հովսեփյանը բերեց օրինակներ, որոնք պարունակում էին գծային հավասարումների երեք տիպերը, և կանոնական տեսքի բերման երեք հիմնական ձևերը:

Զեկուցում կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ  Էրինե Ղարայանը և Անահիտ Հովսեփյանը
Մասնագիտական առումով թեման բավականին արդիական էր և կիրառելի:
Զեկուցողներին ուղղվեցին հարցեր, տրվեցին լիարժեք պատասխաններ:

Զեկուցում կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ  Էրինե Ղարայանը և Անահիտ Հովսեփյանը