Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

2015թ. դեկտեմբերի 10-ին Տավուշի մարզային գրադարանում Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս անցկացրեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Վահան Աղաբաբյանը:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Ներկա էին գրադարանի աշխատակիցները, ընթերցողներ և ուսանողներ:
Բանախոսը ներկայացրեց, որ օրերս լրացել է մեծանուն գրողի ծննդյան 100-րդ տարեդարձը:

Ընդգծվեց, որ Սերո Խանզադյանն այն գրողներից է, որոնց ստեղծագործական որոնումների առանցքում հայրենիքի քաղաքական ճակատագիրն է, որը ձևավորում է նրա աշխարհընկալման մոտիվները, գեղարվեստական վերարտադրման թեման, կերպն ու ոճը, իրադարձությունների հորձանուտում հայտնված անհատի դրաման:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Գծագրվեցին անվանի գրողի հոգևոր կենսատարածքի ու ժամանակային ընդգրկումների սահմանները` հայոց պատմության հին ու նոր շրջաններ, Մեծ եղեռն, խորհրդային կարգերի հաստատում, կուլակաթափություն, հետպատերազմյան կյանքի ծանր օրեր, «ձնհալի» շրջանի հույսերի, սպասումների, լճացման տարիների հուսախաբությունների ու հոգևոր սնանկացման տարիներ, արցախյան գոյամարտ, 1980-90-ականների սկզբի համազգային ոգևորության ու զարթոնքի երանելի ակնթարթներ:

Դրանց յուրաքանչյուր հանգրվանում հայ մարդն է` հողագործը, այգեպանը, անասնապահը, երկրաբանը, մտավորականը` հասարակական տարբեր խավերի աշխատավոր մարդիկ` իրենց առօրյա հոգսերով ու ցավերով, մտահոգություններով ու սպասումներով, նաև ուրախության ու երջանկության կարճատև պահերով:

Նրանք կուլակաթափության տարիների ու ստալինյան դժնդակ ժամանակների զոհերն են, նրանց զավակները, հաշմված ու խեղված մարմնով ու հոգով մարդիկ, պատերազմից հույսերով ու հավատով վերադարձած զինվորներ, ովքեր բախվում են դաժան իրականության հետ ու տառապում թերարժեքության բարդույթներով:

Բնութագրվեցին Խանզադյանի կերտած կերպարները` զարմանալիորեն կենսասեր ու հայրենի հողին արմատներով կապված մարդիկ, որոնց համար հայրենիքը ոչ թե սոսկ ծննդավայր է, աշխարհագրական տեղանք, այլ կայուն ու անբեկանելի արժեհամակարգ, ինքնաճանաչման ու ինքնահաստատման միջոց:

Ս. Խանզադյանի հերոսները, ինչքան էլ դժվարին լինի իրենց ապրած ժամանակներում մնալ անաղարտ ու մաքուր, պահպանում են մարդկայնության` լեռնաշխարհում արմատավորված չափանիշները:

Նրանք, կսկիծն ու ցավը ներսում խեղդած, երբեք չարությամբ չեն լցվում աշխարհի ու մարդկանց նկատմամբ, կյանքի ամենաողբերգական, ծանր պահերին անգամ չեն հուսալքվում, թևաթափ չեն լինում:

Շեշտվեց, որ Ս.Խանզադյանի ստեղծագործություններից շատերը, կենսագրական լինելով հանդերձ, վերաճում են մի ամբողջ ժամանակաշրջանի գեղարվեստական նկարագրի, մի ամբողջ սերնդի պատմության:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

Ս. Խանզադյանը գրականություն է բերում Սյունյաց լեռնաշխարհի գույներն ու երանգները, բայց չի կտրվում մեծ աշխարհի անցուդարձից: Մեծ աշխարհը նրա համար ճանաչելի է դառնում հայրենի բնության, այդ բնության մեջ ապրող հասարակ մարդկանց ու նրանց զգացմունքների, նախնականորեն պարզ կենցաղի, վարք ու բարքի միջոցով:

Ս. Խանզադյանի ստեղծագործություններում միահյուսված են պատմական փաստն ու հորինվածքը, լեգենդն ու իրողությունը, դրանց մեջ ավանդականը հանդես է գալիս ոչ միայն որպես բովանդակության տարր, այլ որպես ներքին ձևի հատկանիշ:

Վերջում ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Ներկաները ողջունեցին նման նախաձեռնությունը, ներկայացրին Ս.Խանզադյանի մասին հուշեր, արժևորեցին նրա ստեղծագործությունները:

Սերո Խանզադյանի ստեղծագործությանը նվիրված բաց դաս

 

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

2015-2016 ուստարվա առաջին կիսամյակում «Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաչիկյանի գլխավորությամբ, այցելություններ կատարեցին սերվիս մատուցող տարատեսակ հաստատություններ՝ հյուրատներ, զբոսաշրջային հանգրվաններ, բանկեր, բուժհիմնարկներ և այլն:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

«Սերվիսը կյանք է, կյանքը՝ սերվիս,- կարևորելով որակյալ ծառայությունների դերը մարդու կյանքում` բանաձևում է Լ.Լաչիկյանը և շարունակում,- մարդը լույս աշխարհ է գալիս՝ ստանալով բժշկական ծառայություն, դրան հաջորդում են ծառայության այլ տեսակներ՝ կրթական, առողջապահական, հոգևոր-կրոնական, տրանսպորտային, սննդի, բանկային և այլն, մինչև որ համապատասխան ծառայության ուղեկցությամբ նա ավարտում է իր երկրային կյանքի ուղին: Կյանքն, իրոք, ծառայության ամենատարբեր տեսակների իրարահաջորդ շղթա է և հաճախ դրա մատուցման մակարդակով է պայմանավորվում մեր կյանքի որակը, նույնիսկ՝ տևողությունը»:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

Մեր ուսանողները մասնավորապես եղան Դիլիջանի «Փարադայզ» հյուրանոցում, «Մայիսյան կամուրջ» հանգստի համալիրում, Իջևանի բժշկական կենտրոնում:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

Այդտեղ օրերս կայացած հանդիպման ժամանակ մանկաբույժ Դովլաթբեկյանը հետաքրքիր զրույց ունեցավ ուսանողների հետ, նրանց ներկայացրեց դիանթոլոգիայի (բժշկական էթիկա) գաղտնիքները և պատմեց հիվանդ-բժիշկ փոխհարաբերության, վերջինիս նուրբ դրսևորումների մասին:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

Այդ և մյուս այցելությունները նպաստեցին, որ մեր ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքներն ամրապնդվեն և հարստանան կենսափորձով ու գործնական հմտություններով:

«Սերվիսի համակարգի էթիկետ» դասընթացի շրջանակներում մեր ուսանողներն այցելեցին սերվիս մատուցող հաստատություններ

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը

2015թ. դեկտեմբերի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում «Արեգակնային համակարգի և Երկրի ծագման վարկածները» թեմայով զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը

Ներկա էին Բնական գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը

Զեկուցումը պատրաստելիս ուսանողուհուն օժանդակել է Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը:

Թեման բավականին հետաքրքիր էր և ուսանելի:

Զեկուցողը ընդհանուր տեղեկություններ հաղորդեց արեգակնային համակարգի և երկրի վերաբերյալ, այնուհետև անդրադարձավ դրանց ծագման ժամանակակից վարկածներին:

Զեկուցում կարդաց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անգին Ծատուրյանը

Վերջում ուսանողուհին պատասխանեց ներկաների տված հարցերին:

Միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

2015թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան (դեկտեմբերի 3-ը 1992թ. ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Հաշմանդամների միջազգային օր):

Միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Միջոցառման ընթացքում առկա ուսուցման համակարգի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Գասպարյանը ներկայացրեց «Հաշմանդամության սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները» թեմայով զեկուցում` անդրադառնալով «Հաշմանդամություն» հասկացությանը, նրա տեսակներին ու խնդիրներին, 2010թ. ՀՀ-ում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (2006թ.) վավերացմանը, ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության` ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածով ամրագրված իրավունքին և այլն:

Միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Ելույթ ունեցան հեռակա ուսուցման համակարգի «Մ/Հ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհիներ Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանները, նույն կուրսի ուսանողուհի Մարիամ Եսայանը` իրենց անունից ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, լիարժեք կերպով հասարակություն ինտեգրվելու պահանջը, բացահայտելով իրենց մարդկային ազնիվ ձգտումներն ու գեղեցիկ երազանքները:

Ապա ցուցադրվեց ներառական կրթությանը վերաբերող տեսանյութ:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը` մասնավորապես նշելով, որ մանակավարժի մասնագիտության համար առաջնային հատկանիշ է հումանիզմը` մարդասիրությունը, ներկաներին կոչ արեց սիրել մարդուն, իսկ ապագա մանկավարժներին` անսահման սիրել երեխաներին` անկախ նրանց մաշկի գույնից, բնավորությունից, ֆիզիկական և մտավոր կարողություններից:

Հումանիստական մանկավարժության դիրքերից նա խիստ կարևորեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանումն ու իրավունքների պաշտպանությունը, ընդգծեց անձի` որպես բարձրագույն արժեքի գիտակցման գաղափարը:

Պարգևատրվեցին մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ

Մասնաճյուղի մի շարք աշխատակիցներ արժանացան խրախուսանքի

Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 219 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ու մասնաճյուղի ներքին կարգապահական կանոնների 47-րդ հոդվածի բ) ենթակետի պահանջներով և ամփոփելով 2015-16 ուստարվա նոյեմբեր ամսվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առանձին ստորաբաժանումների աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքները` պարգևատրվեցին մասնաճյուղի հետևյալ աշխատակիցները.

• Դավթյան Արկադի Ցոլակի

• Սիմոնյան Աստղիկ Վահանի

• Հովհաննիսյան Գուրգեն Ժորժիկի

• Ասատրյան Համլետ Միհրդատի

• Զուրաբյան Մարատ Հովիկի

• Սարուխանյան Մուշեղ Լևոնի

• Գասպարյան Գալյա Նորայելի

• Օսիպովա Էլմիրա Կառլի

• Մադաթյան Ծովինար Ռաֆիկի

• Սարիբեկյան Անիտա Ռաֆիկի

• Գյոզալյան Գագիկ Շուրիկի

• Մանթաշյան Հասմիկ Վահրամի

• Ալեքսանյան Վարդան Արամայիսի

• Խուդավերդյան Նելլի Բաբկենի

• Աղաբաբյան Վահան Արշակի

• Ճաղարյան Մարիետա Ալբերտի

• Աթոյան Մհեր Սերգեյի

• Օհանջանյան Ռուբեն Սամվելի

• Մարտիրոսյան Ռուբիկ Անդրանիկի

• Լաչիկյան Լևոն Երվանդի

• Ազիզյան Հռիփսիմե Մկրտչի

• Գրիգորյան Վահագն Վարազդատի

• Ավագիմյան Հայկ Ռոդիկի

• Սարգսյան Դիանա Յուրիկի

• Սարգսյան Լևոն Կարոյի

• Խաչատրյան Արփինե Մանվելի

• Օթարյան Քնար Վլադիմիրի

• Եգանյան Վարդիշաղ Մամիկոնի

• Պապյան Վիգեն Պապիկի

• Քոչարյան Համլետ Սուրենի

• Օթարյան Մարուս Հաթամի

• Արզումանյան Նինա Սարգսի

• Հովսեփյան Լենա Սեդրակի

• Սարգսյան Ստանիսլավ Մաստերի: