Խորապես ցավակցում ենք…

Ananyan-Garush-Gоurgeni

Խոր վշտով հայտնում ենք, որ 82 տարեկան հասակում՝ 83-ը չբոլորած, կյանքից հեռացավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բազմամյա պատասխանատու և հմուտ աշխատակից Գարուշ Գուրգենի Անանյանը:

Գ.Անանյանը ծնվել է 1938թ. ապրիլի 17-ին Իջևանում՝ արհեստավորների ընտանիքում:

1955թ. ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1959թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, որն ավարտել է 1964 թ.-ին:

Աշխատել է «Հայրենիքի ձայն» թերթում՝ որպես պատասխանատու քարտուղար:

Այնուհետև եղել է Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի օգնական:

1992 թվականից Գ.Անանյանը աշխատել է Իջևանի տարածաշրջանային քոլեջ-համալսարանում (1994թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ այն վերակազմավորվել է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ)՝ ծավալելով վարչական և դասախոսական գործունեություն:

Մասնավորապես՝ 1992թ. փետրվարից մինչև 2012թ. փետրվարը աշխատել է որպես վարչատնտեսական հարցերի գծով պրոռեկտոր:   

2012թ. փետրվարից մինչև 2013թ. սեպտեմբերը աշխատել է որպես ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի տեղակալ՝ ընդհանուր հարցերի գծով:

2013թ. սեպտեմբերից մինչև 2016թ. սեպտեմբերը եղել է տնօրենի խորհրդական:

2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. մայիսը աշխատել է որպես Վարչատնտեսական վարչության գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի ավագ մասնագետ:

Վարչական աշխատանքին զուգահեռ՝ 1996 թվականից Գ.Անանյանը նաև դասախոսել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. 1996-2000 թթ. եղել է Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, 2000-2014 թթ.՝ Պատմության և քաղաքագիտության ամբիոնի ասիստենտ, 2014թ.՝ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ:

2017թ. մայիսից՝ ԵՊՀ ԻՄ-ում երկար տարիներ աշխատելուց հետո, Գ.Անանյանն անցել է վաստակած հանգստի:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում Գարուշ Գուրգենի Անանյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Մասնաճյուղի բազմամյա հմուտ և պատասխանատու աշխատակցի՝ Գ.Անանյանի հիշատակը մշտապես վառ կմնա բոլորիս սրտերում…

Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. գլխավոր

2021թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը՝ Ա.Մակարյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. Հեռակա ուսուցմամբ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում (զեկուցող՝ Ա.Դավթյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի և առկա ոչ ավարտական կուրսերի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների անցկացման ընթացքի մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):
  3. Առկա (2021-2025 թթ.) և հեռակա (2021-2026 թթ.) ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսումնական պլանների կազմման ընթացքի մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):
  4. Դիմորդների հավաքագրման համար տարվող աշխատանքների ընթացքի մասին (զեկուցող՝ Վ.Աղաբաբյան):
  5. Ընթացիկ հարց.
    • ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձերի վճարման ընթացքի մասին (զեկուցող՝ Մ.Մխիթարյան):

Օրակարգի առաջին հարցի մասին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ հեռակա ուսուցմամբ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանն իրականացվել է ըստ նախատեսված ժամանակացույցի՝ մարտի 18-30-ը: Քննաշրջանի արդյունքում մասնաճյուղից հեռացման է ներկայացվել 23 ուսանող, որոնցից մեկը քննություններին չմասնակցելու, 22 ուսանող՝ ուսման վճարը չմուծելու և քննություններին չմասնակցելու պատճառով: Մինչև 12 կրեդիտ է կուտակել 45 ուսանող՝ 57 առարկայից:

Որոշվեց՝ ելնելով հեռակա ուսուցմամբ 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներից՝ 23 ուսանողի հեռացնել մասնաճյուղից:

Երկրորդ հարցի վերաբերյալ ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ավարտական կուրսերի քննաշրջանը և առկա ուսուցման ոչ ավարտական կուրսերի ընթացիկ քննություններն ու ստուգումներն իրականացվում են ըստ հաստատված ժամանակացույցի՝ ապրիլի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Քննությունները գլխավորապես իրականացվում են առցանց եղանակով, իսկ որոշ քննություններ, դասախոսների և ուսանողների հետ համաձայնեցված, իրականցվում են առկա տարբերակով՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Առկա եղանակով մասնաճյուղում նախատեսված է իրականացնել 17 քննություն. Բնական գիտությունների ֆակուլտետում՝ 12, Հումանիտար գիտությունների ֆակուլտետում՝ 1, Կիրառական արվեստի ֆակուլտետում՝ 1, Տնտեսագիտության ֆակուլտետում՝ 3:

Ուսանողներին նախապես տրամադրվել են առարկայական հարցաշարերը, որոնց հիման վրա կազմվել են տոմսերը և ուղարկվել համապատասխան ամբիոններ: Առցանց տարբերակով իրականացվող քննությունները տեսաձայնագրվում են՝ հետագա խնդիրներից խուսափելու և բացթողումները շտկելու նպատակով: Այս պահին ժամանակացույցի խախտումներ և ուսանողների բողոքներ չեն արձանագրվել: Հեռակա ուսուցմամբ ոչ ավարտական կուրսերի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացիկ քննություններն ու ստուգումներն սկսվելու են ապրիլի 12-ից, իսկ մագիստրատուրայի քննությունները՝ ապրիլի 13-ից:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցմամբ ավարտական կուրսերի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի և առկա ոչ ավարտական կուրսերի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների անցկացման ընթացքի մասին Ա.Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Երրորդ հարցի կապակցությամբ ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ ֆակուլտետների դեկանները ՈՒՄՎ են ներկայացրել առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական պլանները՝ մասնագիտությունների ժամանակացույցին համապատասխան: Դրանք Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել և կատարվել են համապատասխան ուղղումներ: Այս պահին արդեն պատրաստ են բոլոր մասնագիտությունների գծով ուսումնական պլանները: Հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի ուսումնական պլանը ևս պատրաստ է, առարկայական փոփոխություններ չեն լինելու, որոշակի խնդիր էր առաջացել գործնական ժամերի փոփոխության հարցում, որը գրեթե լուծված է: Այժմ աշխատանքներ են իրականացվում 2021-2022 ուստարվա աշխատանքային ուսումնական պլանների կազմման ուղղությամբ:

Որոշվեց՝ առկա (2021-2025 թթ.) և հեռակա (2021-2026 թթ.) ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսումնական պլանների կազմման ընթացքի մասին Ա.Դավթյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Չորրորդ հարցի մասին զեկուցող Վ.Աղաբաբյանը նշեց, որ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժինը Տավուշի և Գեղարքունիքի մարզերում հանդիպումներ է կազմակերպել 5 ավագ, 45 միջնակարգ դպրոցների և 1 վարժարանի 12-րդ դասարանների աշակերտների հետ:

ՄԿՊԿ բաժնի կազմակերպած հանդիպումները նպատակ են ունեցել մարզի ավագ դասարանների աշակերտներին ծանոթացնելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020-2021 ուստարվա ընդունելության մասնագիտություններին, կրթական ծրագրերին և քննություններին, վերհանելու նրանց կարիքները և նախատրամադրվածությունը:

Հանդի­պումների ընթացքում աշակերտները ստացել են մարզում բարձ­րագույն կրթություն ստանալու հնարավորությունների և ԵՊՀ ԻՄ-ում իրա­կա­նացվող կրթական ծառայությունների մասին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի սեր­տացնելու և խորացնելու աշակերտ-ուսուցիչ-դասախոս համագործակցությունը:

Այս հարցի կապակցությամբ արտահայտվեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Նա նշեց, որ դպրոց-համալսարան կապն ամրապնդե­լու, դիմորդներին անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել ճանաչողական այցեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ինչպես նաև դպրոցում ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների մասնակցությամբ իրականացնել թեմատիկ և ակնարկային դասա­խոսություններ ու քննարկում­ներ: Նման հանդիպումները կարևոր են բուհական քննություններին նախապատրաստվող դպրոցականների համար, օգնում են կողմնորոշվելու մասնագիտությունների ընտրության հարցում, ինչպես նաև նպաստում են դպրոց-բուհ հարաբերությունների սերտացմանը: Սակայն համավարակի պայմաններում փոխադարձ այցեր իրականացնելը մի քիչ բարդ է:

Որոշվեց՝ դիմորդների հավաքագրման համար տարվող աշխատանքների ընթացքի մասին Վ.Աղաբաբյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Հինգերորդ՝ ընթացիկ հարցի վերաբերյալ զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա, անդրադառնալով ուսման վճարների մուծման դինամիկային, նշեց, որ ընդհանուր առմամբ ուսման վարձերը վճարվում են, սակայն առկա ուսուցման 5 ուսանող դեռևս 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակից ունի ուսման վճարների պարտք:

Որոշվեց՝ հանձնարարել դեկաններին հետևողական լինել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսման վարձերի վճարմանը:

2

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի հերթական նիստը

Նիստի նկարը

2021թ. մարտի 31-ին ZOOM հարթակում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը՝ Ա. ՀՄակարյանի նախագահությամբ:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգը հաստատելու մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարԱ. Հ. Մակարյան):
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների չափերի հաստատում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի ԳԱՑ-ի (2015-2020 թթ.) վերաբերյալ հաղորդում (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ. Ա. Ճաղարյան):
  4. ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ. Ա. Ճաղարյան):
  5. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին (2019-2020 ուստարի) (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն. Ս. Գրիգորյան):
  6. Ընթացիկ հարց.
    • ԵՊՀ ԻՄ-ում հայտարարված ներմասնաճյուղային դրամաշնորհային մրցույթի ընթացքի մասին (զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ. Ի. Մովսեսյան):

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգը հաստատելու մասին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ կարգը մասնաճյուղի գիտխորհրդում ներկայացվելուց առաջ անցել է որոշակի փուլեր. մշակվել է Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնում, ուղարկվել է քննարկման համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներին (Ուսումնամեթոդական վարչություն, հեռակա ուսուցման մագիստրատուրայի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա»  կրթական ծրագրի համակարգող, գիտական քարտուղար և իրավախորհրդատու), վերանայվել և համալրվել է, ապա վերջնական տարբերակը ներկայացվում է գիտխորհրդի հաստատմանը: Կարգի վերաբերյալ արտահայտվեցին գիտխորհրդի մի քանի անդամներ՝ նշելով, որ ներկայացված կարգը ամփոփ փաստաթուղթ է, լավ մշակված, և առաջարկեցին, նախագծի 1.2 և 6.2.5 կետերում որոշ խմբագրումներ կատարելով, հաստատել այն:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգը:

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄի՝ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների չափերը հաստատելու կապակցությամբ պարոն Մակարյանը մասնավորապես նշեց, որ նախքան ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում քննարկվելը հարցը քննարկվել է տնօրենության նիստում, և հաշվի առնելով իրականությունը, ներկա պահին ժողովրդի սոցիալական և բարոյահոգեբանական վիճակը՝ առաջարկեց վարձավճարների չափերը թողնել անփոփոխ՝ չնայած այն հանգամանքին, որ մասնաճյուղում դրանք բավականին ցածր են:

Որոշվեց՝ հաստատել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2022 ուստարվա ուսման վարձավճարների չափերը:

Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄի ԳԱՑի (2015-2020 թթ.) վերաբերյալ հաղորդման մեջ ՄԿՈԱ բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի գործունեության գնահատման առանցքային ցուցանիշների լրակազմի համալրումը և վերլուծական ուսումնասիրության նպատակը մասնաճյուղի գործունեության արդյունավետության և կատարողականի գնահատումն է:

ԳԱՑ-ի 2015-2020 լրակազմում 68 ցուցանիշների միջոցով ներկայացված և վերլուծված է մասնաճյուղի վերջին հինգ տարիների գործունեությունը՝ ըստ 6 հիմնական բնագավառների.

  1. Ընդունելության և համակազմի, որի ներկայացման համար ներառված են գնահատման 15 ցուցանիշներ,
  2. Ուսումնական գործընթացի՝ 17 ցուցանիշներով,
  3. Ռեսուրսների և կառավարման՝ 15 ցուցանիշներով,
  4. Ենթակառուցվածքների՝ 10 ցուցանիշներով,
  5. Գիտության և նորարարության՝ 7 ցուցանիշներով,
  6. Արտաքին կապերի և միջազգային համագործակցության՝ 4 ցուցանիշներով:

Առաջին բնագավառի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ ընդունելությունն այն ոլորտն է, որտեղ մասնաճյուղն իրականացնում է տարիներով ձևավորված և մշտապես բարելավվող կայուն գործունեություն՝ ապահովելով դիմորդների կայուն հոսք: Ուսանողների շաժունության կապակցությամբ նշվեց, որ վերջին 5 տարվա ընթացքում մասնաճյուղից արտահոսք գրեթե չի եղել, բայց այլ բուհերից բավականին թվով ուսանողներ են տեղափոխվել մասնաճյուղ:

Երկրորդ բնագավառի հետ կապված՝ նշվեց, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման գրավականը մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմն է: Հիմնական դասախոսական կազմը (ներառյալ ԵՊՀ-ից հրավիրված դասախոսների) վերջին 5 տարվա համար կայուն է՝ 93-97: Հիմնական դասախոսական կազմում գիտական աստիճան ունեցող դասախոսների հաշվեկշիռը վերջին 3 ուսումնական տարում աճել է և կազմում է դասախոսական կազմի 50-55%-ը, որը լավ ցուցանիշ է: Ուսումնական գործընթացի համար կարևոր ցուցանիշներ են  ուսանողական համակազմ, դասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ հարաբերակցությունները: Վերջին 5 տարվա կտրվածքով ուսանող–դասախոսական հաստիքներ հարաբերակցությունը կայուն է և կազմում է 19-20 միավոր՝  պայմանավորված ուսանողների թվի և դասախոսական հաստիքների թվի համամասնական փոփոխությամբ: Վերջին հինգ տարվա ընթացքում ուսանողների միջին առաջադիմության ցուցանիշները նվազել են, և 2019-2020 ուստարում դրանք կազմել են 67%, այսինքն՝ յուրաքանչյուր 3 ուսանողից 1-ը չի հաղթահարել քննաշրջանը։

Երրորդ բնագավառի մասին նշվեց, որ վերջին տարիներին մասնաճյուղի եկամուտները վճարովի ուսուցման ծառայությունից առանձնապես չեն ավելացել, նույնիսկ 2019թ. նվազել են և կազմել տարեկան բյուջեի 39%-ը, որը հիմնականում պայմանավորված է վճարովի ուսուցման համակարգում ուսանողների թվի նվազմամբ: Այլ եկամուտների մասով իրականացվում են բազմաբնույթ քայլեր, որի արդյունքում գրանցվել է եկամուտների աճ: 2019թ. մասնաճյուղի տարեկան բյուջեն 2016 թ.-ի համեմատ աճել է 23%-ով, որի մեջ իր ազդեցությունն ունեն նախորդ տարվանից փոխանցված և ավելացած դրամական միջոցները և պետական բյուջեի աճը, որը 2019թ. կազմել է մասնաճյուղի տարեկան բյուջեի 17.2%-ը: Պետական բյուջեից եկամուտների հաշվեկշիռը տարեկան եկամուտներում վերջին 4 տարիներին աճել է:

Չորրորդ բնագավառի վերաբերյալ նշվեց, որ մասնաճյուղում մեկ ուսանողին ընկնող ընդհանուր և ուսումնական տարածքները, առկա և հեռակա ուսուցմամբ ուսանողների թվի նվազմամբ պայմանավորված, ընդհանուր առմամբ ավելացել են: Մասնաճյուղի ֆինանսական ներդրումները գրականության և սարքավորումների ձեռքբերման համար վերջին տարիներին փոփոխական են և նվազել են, ինչը պայմանավորված է մասնագիտական գրքերի բարձր գներով, նաև մասնաճյուղի հետ համագործակցող գրախանութներում նոր մասնագիտությունների համար անհրաժեշտ գրականության բացակայությամբ: Վերջին երեք տարիներին նվազել են տարեկան էներգածախսը և ջրածախսը, դա պայմանավորված է ջեռուցման ավելի արդյունավետ միջոցների կիրառմամբ,  համակարգչային սրահների վերազինմամբ, նաև խնայողաբար օգտագործմամբ: Ջրի ծախսը նվազել է՝ ուսանողների թվաքանակից կախված:

Հինգերորդ բնագավառի կապակցությամբ նշվեց, որ մասնաճյուղի գերակա և բավականին լուծումներ պահանջող բնագավառը  գիտությունը և նորարարությունն է: Վերջին 3 տարում մեկ դասախոսին ընկնող գիտական հրատարակությունների թիվը կազմում է 0.85, 0.75 և 0.80, իսկ 2019-20 ուստարում՝ 0.48, և վերջին 4 ուստարիների համար գիտական հրատարակությունների վերաբերյալ բերված թվերը ներկայացնում են միայն մասնաճյուղի հիմնական դասախոսական կազմի (առանց ԵՊՀ-ից հրավիրվածների) հրատարակությունների թիվը: Այդ թվերը մտահոգիչ են, ցույց են տալիս, որ մասնաճյուղի դասախոսական կազմն ավելի շատ ներգրավված է ուսումնական գործընթացում, իսկ գիտական գործունեության արդյունքները քիչ են: Մասնաճյուղը քայլեր է ձեռնարկել դասախոսների գիտական գործունեության խրախուսման համար, որը, հույս ունենք, իր արդյունքները կտա և կարտահայտվի հաջորդ տարվա ցուցանիշում:

Վեցերորդ բնագավառի մասին նշվեց, որ մասնաճյուղը բավականին գործընթացներ ունի իրականացնելու նաև արտաքին ու միջազգային կապերի և համագործակցությունների բնագավառում: ԵՊՀ ԻՄ-ը հանրությանը տրամադրում է պարբերականներ, տարբեր տեղեկատվական հրատարակություններ, շահակիցներին ներկայացնում է իր կրթական ծրագրերը: Համագործակցության շրջանակներում մասնաճյուղը տարբեր կազմակերպությունների, դպրոցների և քոլեջների հետ կնքել է մանկավարժական, ուսումնական և արտադրական պրակտիկաների կազմակերպման պայմանագրեր, իրականացվել են տարբեր ծրագրեր:

Օրակարգային տվյալ հարցի վերաբերյալ արտահայտվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի մի քանի անդամներ: Մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ Ա.Մակարյանը նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դասախոս–ուսանող, վարչական աշխատակից–ուսանող, դասախոս–վարչական աշխատակից թվաքանակների հարաբերություններին: ԵՊՀ ԻՄ-ը վարչատնտեսական անձնակազմի վրա համեմատաբար շատ ռեսուրսներ է ծախսում, քան սովորաբար ունենում են բուհերը, և օպտիմալացման խնդիրներ կան: Ա.Մակարյանն առաջարկեց գիտական խորհրդի առաջիկա նիստում ձևավորել հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, որը մանրամասն կուսումնասիրի ԳԱՑ-երը, ծանոթ կլինի ռազմավարական կառավարման սկզբունքներին և առաջարկներ կներկայացնի ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական գործողությունների վերաբերյալ: Առաջարկվեց նաև վերլուծությունն ուղարկել բոլոր ստորաբաժանումներին:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄի ԳԱՑի (2015-2020 թթ.) վերաբերյալ Մ. Ա. Ճաղարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Չորրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին հաղորդման մեջ Մ.Ճաղարյանը նշեց, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժինը 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո՝ մարտի սկզբին, հարցման միջոցով ուսումնասիրել է հետազոտական աշխատանքների կազմակերպումից և գնահատումից ուսանողների բավարարվածությունը:

Հարցման ընթացքում հետազոտական աշխատանքների բարելավման նպատակով ուսանողների կողմից հնչեցված հիմնական առաջարկներն էին.

  1. հնարավորինս նվազեցնել մեկ կիսամյակում հետազոտական աշխատանքների քանակը՝որակի ապահովման համար,
  2. հանձնարարել առավել արդիական թեմաներ,
  3. վերանայել գնահատման չափանիշները և դրանք լիարժեք կիրառել գնահատման ժամանակ,
  4. աշխատանքների գնահատմանը մասնակից դարձնել մի քանի դասախոսների,
  5. ներառել ավելի շատ գործնական աշխատանքներ:

Դասախոսների կողմից ներկայացված առաջարկներն էին.

  1. Հետազոտական աշխատանք իրականացնել առաջին կուրսից՝ տարբերակելով աշխատանքի պահանջները:
  2. Իրականացնել հետազոտական աշխատանքի նախապատրաստական դասընթացներ:
  3. Աշխատանքն իրականացնել տվյալ առարկայի ծրագրի ավարտից հետո:
  4. Վերադառնալ կուրսային աշխատանքին:
  5. Հետազոտական աշխատանքի համար տրամադրել առանձին դասընթաց՝ առանձին կրեդիտով:

Հետազոտական աշխատանքի կատարման ընթացքում ուսանողներն առնչվել էին որոշ խնդիրների, որոնք հիմնականում կապված էին համավարակի սահմանափակումների, ծանրաբեռնվածության (մեկ կուրսում մի քանի աշխատանք), անհրաժեշտ գրականության և փորձի պակասի պակասի հետ:

Գիտխորհրդի անդամների կողմից առաջարկվեց տվյալ վերլուծությունն ուղարկել ամբիոններ:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների մասին Մ. Ա. Ճաղարյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Հինգերորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին հաղորդման մեջ (2019-2020 ուստարի) ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը ներկայացրեց հաշվետու՝ 2019-2020 ուստարում դասախոսների համար իրականացված վերապատրաստումների մասին, որոնք 7-ն էին՝

  1. «Աշխատանք վիրտուալ կրթական միջավայրում» (Moodle) 10  ակադեմիական ժամ  տևողությամբ  դասընթացը,
  2. «Ակտիվ ուսուցում. շրջված  դասարանում» 10 ակադեմիական  ժամ  տևողությամբ վերապատրատման  դասընթացը,
  3. «Անգլերենը ակադեմիական միջավայրում» 60 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացը,
  4. «Համակցված դասավանդում և ուսուցում» 12 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացը,
  5. Edunext կրթական պլատֆորմում դասընթացների տեղադրումն  իրականացնելու նպատակով 64 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացը,
  6. «Ինչպես օգտագործել  Google  forms  ձևաչափի   հնարավորությունները  առցանց քննությունների համար» 10  ակադեմիական  ժամ տևողությամբ առցանց  դասընթացը,
  7. «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ մոբայլ ուսումնառություն   և խաղայնացում» 12 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացը:

Տվյալ հարցի վերաբերյալ արտահայտվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդի մի քանի անդամներ: Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ԺՊ Լարությունյանը մասնավորապես նշեց, որ ավելի շատ դասախոսների ընդգրկելու համար կարելի էր կազմակերպել առավել հետաքրքիր դասընթացներ: Մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ Լ.Բեգինյանը շնորհակալություն հայտնեց իրականացված աշխատանքների համար: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ նախատեսվում է իրականացնել նաև վարչական աշխատողների վերապատրաստումներ:

Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄի պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի կատարման ընթացքի մասին Ն. Ս. Գրիգորյանի հաղորդումն ընդունել ի գիտություն:

Վեցերորդ՝ ընթացիկ հարցի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը ներկայացրեց Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ գիտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթի արդյունքները: Նա մասնավորապես նշեց, որ 2021թ. մարտի 10-ին տեղի ունեցավ հայտերի բացման նիստը, որի առաջին՝ բաց մասում հանձնաժողովին ներկայացվեցին մրցույթի հայտերը, և հանձնաժողովը որոշում կայացրեց յուրաքանչյուր հայտի ընդունման կամ մերժման վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմամբ՝ ընդունվեցին բոլոր վեց հայտերը: Նիստի երկրորդ՝ փակ մասում հանձնաժողովը յուրաքանչյուր հայտի համար հաստատեց երկու փորձագետի: Հաստատված փորձագետները Երևանի պետական համալսարանից էին, Ագրարային համալսարանից, Եվրոպական համալսարանից, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, «Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարտի 30-ին տեղի է ունեցել մրցութային հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որի ընթացքում ամփոփվել են մրցույթի արդյունքները և որոշվել, թե որ հայտին կարող է տրամադրվել դրամաշնորհ: Հանձնաժողովն առաջարկել է «Նոր մշակաբույսերի ներդրման ուղղությունները Տավուշի մարզում» վերնագրով հայտին տրամադրել 400.000 դրամի չափով դրամաշնորհ, «Լուսահովիտ համայնքի գյուղական զբոսաշրջության զարգացման նախագծի մշակում», «Սեփականության իրավունքի հատկորոշվածության խնդիրները կորպորատիվ կառավարման համակարգում (Տավուշի մարզի կազմակերպությունների օրինակով)», «Տավուշի մարզում պարարտանյութերի օգտագործման հիմնախնդիրները, այդ թվում՝ քիմիական պարարտանյութերի վաճառակետերի անհամաչափ տեղաբաշխումը և դրանց կարգավորման ուղիները» վերնագրերով հայտերից յուրաքանչյուրին՝ 500.000 դրամի չափով: Հանձնաժողովի անդամները նշել են, որ դա հնարավորություն կտա ֆինանսավորել առավել մեծ թվով հայտերի:

Որոշվեց՝ երաշխավորել ֆինանսավորման ներքոհիշյալ թեմաները.

  1. «Նոր մշակաբույսերի ներդրման ուղղությունները Տավուշի մարզում» թեմայով հայտին տրամադրել դրամաշնորհ՝ 400.000 դրամի չափով (ղեկավար՝ Դավթյան Ս.):
  2. «Լուսահովիտ համայնքի գյուղական զբոսաշրջության զարգացման նախագծի մշակում» թեմայով հայտին տրամադրել դրամաշնորհ՝ 500.000 դրամի չափով (ղեկավար՝ Հովհաննիսյան Գ.):
  3. «Սեփականության իրավունքի հատկորոշվածության խնդիրները կորպորատիվ կառավարման համակարգում (Տավուշի մարզի կազմակերպությունների օրինակով)» թեմայով հայտին տրամադրել դրամաշնորհ 500.000 դրամի չափով (ղեկավար՝ Միքայելյան Մ.):
  4. «Տավուշի մարզում պարարտանյութերի օգտագործման հիմնախնդիրները, այդ թվում՝ քիմիական պարարտանյութերի վաճառակետերի անհամաչափ տեղաբաշխումը և դրանց կարգավորման ուղիները» թեմայով հայտին տրամադրել դրամաշնորհ՝ 500.000 դրամի չափով (ղեկավար՝ Սիմոնյան Գ.):

Կայացավ տնօրենության հերթական նիստը

1. Տնօր. նիստի նկար - գլխավոր

2021թ. մարտի 27-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա.Մակարյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում ավարտական կուրսերի քննաշրջանի և ոչ ավարտական կուրսերի առաջին ընթացիկ քննությունների ու ստուգումների նախապատրաստական աշխատանքների մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):
  2. Հաղորդում առկա ուսուցման ավարտական աշխատանքների նախապաշտպանությունների անցկացման մասին (զեկուցողներ՝ Ա.Դավթյան, ֆակուլտետների դեկաններ):
  3. Ընթացիկ հարցեր.
        • ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգով հատկացվող միավորներում փոփոխություններ կատարելու առաջարկի մասին (զեկուցող՝ Ա.Մակարյան):
        • Պաշտոնների անձնագրերի վերանայման և հաստատման գործընթացի մասին (զեկուցող՝ Ա.Մակարյան):
        • Իջևանի համայնքապետարանի «Իջևան» անվանական կրթաթոշակին և Տավուշի թեմի կողմից տրամադրվող ակտիվության կրթաթոշակին հավակնող ուսանողների առաջադրման և ընտրության մասին (զեկուցող՝ Ա.Դավթյան):

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ առկա և հեռակա ուսուցման համակարգերում ավարտական կուրսերի քննաշրջանը կիրականացվի ըստ հաստատված ժամանակացույցի (առկա ուսուցման համակարգում՝ մարտի 29-ից ապրիլի 10-ը, հեռակա ուսուցման համակարգում՝ մարտի 29-ից ապրիլի 17-ը): Նա հավելեց, որ ֆակուլտետների դեկանները և Հեռակա ուսուցման բաժնի վարիչը ավարտական և ոչ ավարտական կուրսերի քննաշրջանների գրաֆիկները ներկայացրել են ՈՒՄՎ, դրանք ստուգվել և հետ են ուղարկվել:

Ա.Մակարյանը հանձնարարեց, որ նախքան քննություններն սկսելը ևս մեկ անգամ ստուգվեն հարցաշարերն ու տոմսերը:

Որոշվեց.

  1. 2020-2021 ուստարվա առկա և հեռակա ուսուցման համակարգերում ավարտական կուրսերի քննաշրջանը և ոչ ավարտական կուրսերի առաջին ընթացիկ քննություններն ու ստուգումներն իրականացնել նախատեսված ժամանակացույցին համապատասխան՝ առցանց եղանակով, իսկ դասախոսների և ուսանողների համաձայնության դեպքում՝ առկա եղանակով (դեկանների կողմից նախապես ներկայացված զեկուցագրերի հիման վրա):
  2. Նախքան ընթացիկ քննությունների և ստուգումների մեկնարկը ՈՒՄՎ ներկայացնել առկա ուսուցման համակարգում դասերի կատարողականը 8 շաբաթվա կտրվածքով:
  3. Քննությունների տեղեկագրերը չսքանավորել առանց ուսանողների հետ գնահատականների քննարկման։

Երկրորդ հարցի կապակցությամբ ՈՒՄՎ պետ Ա.Դավթյանը նշեց, որ ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն անհրաժեշտ է իրականացնել մասնաճյուղի գիտական խորհրդի՝ 2020թ. դեկտեմբերի 25-ի №48 նիստով հաստատված՝ «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգ»-ին համապատասխան, այսինքն՝ պաշտպանությունից առնվազն 2 շաբաթ առաջ։ 2020-2021 ուստարվա II կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցով նախատեսված է ամփոփիչ ատեստավորումները կազմակերպել 2021թ. մայիսի 3-29-ը, այսինքն՝ նախապաշտպանությունները պետք է սկսել ապրիլի 5-ից՝ պայմանավորված ամփոփիչ ատեստավորման օրով։ Ա.Դավթյանն առաջարկեց մինչև նախապաշտպանությունները մասնագիտական ամբիոններում կազմակերպել ավարտական աշխատանքների արդյունքների ամփոփում։

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ անկախ նրանից, թե ինչ տարբերակով կիրականացվի ամփոփիչ ատեստավորումը (առցանց, առկա), հարկավոր է պաշտպանությունից 5 օր առաջ հանձնաժողովների անդամներին ուղարկել ավարտական աշխատանքների ամբողջական փաթեթները (PDF տարբերակ, տեսասահիկ, ղեկավարի և գրախոսի կարծիքներ)։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների հաստատումից անմիջապես հետո անհրաժեշտ է ձևավորել հանձնաժողովների կազմերը։

Որոշվեց.

  1. Հանձնարարել ֆակուլտետների դեկաններին՝ հետևել, որպեսզի ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն իրականացվեն մասնաճյուղի գիտական խորհրդի՝ 2020թ. դեկտեմբերի 25-ի №48 նիստով հաստատված՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգին համապատասխան։
  2. Հանձնարարել ամբիոնների վարիչներին շարունակել հետևողական լինել ավարտական աշխատանքների իրականացման ընթացքին։

Առաջին ընթացիկ հարցի վերաբերյալ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը նշեց, որ ԵՊՀ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքի կատարման կարգով մասնաճյուղում ներդրվել է հետազոտական բաղադրիչ մասնագիտական առարկաներից։ Ըստ կարգի III մասի 9 կետի՝ դասընթացի շրջանակներում կատարված աշխատանքի արդյունքները հաշվի են առնվում տվյալ դասընթացի արդյունարար գնահատականում որպես 2-րդ ընթացիկ քննության գնահատական՝ եզրափակիչ գնահատումով դասընթացի դեպքում առավելագույն 5 միավոր արժեքով, իսկ առանց եզրափակիչ գնահատման դասընթացի դեպքում՝ 10 միավոր արժեքով։ Ա.Մակարյանը նշեց, որ I կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող առարկաների գնահատման և կազմակերպման վերաբերյալ Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման ու Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինների կողմից համատեղ անցկացվել է հարցում դասախոսների և ուսանողների շրջանում։ Հարցման ընթացքում և՛ դասախոսները, և՛ ուսանողներն առաջ են քաշել այն հարցը, որ առանց եզրափակիչ գնահատման դասընթացի դեպքում դասընթացի երկրորդ մասը գնահատումից դուրս է մնում։ Դասախոսները և ուսանողներն առաջարկում են նմանատիպ մի մոտեցում՝ առանց եզրափակիչ գնահատման դասընթացում հետազոտական բաղադրիչին տալ 5 միավոր, մյուս 5 միավորը հատկացնել առարկայի երկրորդ մասին։

Որոշվեց՝ առաջարկել դասախոսներին փորձի կարգով որոշ առանց եզրափակիչ գնահատման դասընթացների համար կիրառել 5/5 մոտեցումը՝ 5 միավոր հատկացնել հետազոտական աշխատանքին, 5 միավոր՝ դասընթացի երկրորդ մասին։

Երկրորդ ընթացիկ հարցի մասին պարոն Մակարյանը նշեց, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի պաշտոնի անձնագրերը կազմվում են բուհի իրավախորհրդատուի և համապատասխան բաժինների հետ համատեղ, հաստատվում են տնօրենի հրամանով։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ աշխատողների մի մասն ունի առողջական խնդիրներ։ Բուհի աշխատանքը բնականոն շարունակելու նպատակով դրսից հրավիրվել են աշխատակիցներ (խոսքը վերաբերում է վարորդներին)։ Թեև մասնաճյուղում առկա է վարորդի մի քանի հաստիք, սակայն վարորդական իրավունքի կարգերը չեն համապատասխանում մեծ մարդատար տրանսպորտներ վարելու կարգին։ Այժմ դասերն իրականացվում են համակցված՝ առկա և առցանց եղանակներով, և դրսից եկող դասախոսներին տեղափոխելու խնդիր է առաջանում։ Ուստի ՏԳԿՍ բաժնի ղեկավարը առաջարկ է ներկայացրել վարորդի պաշտոնի անձնագրում կատարել որոշակի փոփոխություններ՝ հետագայում խնդիրներից խուսափելու նպատակով։

Որոշվեց՝ հանձնարարել իրավախորհրդատուին վարորդի պաշտոնի անձնագրում պարտադիր դարձնել D կարգի պահանջը, իսկ ՏԳԿՍ բաժնի ղեկավարին՝ հետևողական լինել, որ ամեն տարի վարորդներն անցնեն բժշկական բուժզննում՝ օտվելով ԵՊՀ ԻՄ-ի առողջապահական ապահովագրությունից։

Երրորդ ընթացիկ հարցի վերաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ ֆակուլտետների դեկանները և Հեռակա ուսուցման բաժնի վարիչը «Իջևան» անվանական կրթաթոշակի համար ներկայացրել էին հավակնորդ ուսանողների թեկնածությունները՝ առաջնորդվելով Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 4-րդ կետի դրույթներով: «Իջևան» անվանական կրթաթոշակի համար առաջադրված թեկնածուներից ընտրվեց հեռակա ուսուցման համակարգի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Գառնիկի Դավթյանը, ով վերջին չորս կիսամյակի ընթացքում ցուցաբերել է գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը 18-ից բարձր է) և ունի հասարակական բարձր ակտիվություն։

Տավուշի թեմի կողմից տրամադրվող ակտիվության կրթաթոշակի կապակցությամբ Ա.Դավթյանը նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի №8 նիստում (12.12.2020թ.) որոշում է կայացվել ուսանողական կառույցների սահմանած ակտիվության սանդղակի համաձայն՝ կրթաթոշակը տրամադրել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Հրաչուհի Հրաչիկի Թամամյանին։

Որոշվեց.

  1. «Իջևան» անվանական կրթաթոշակը տրամադրել հեռակա ուսուցման համակարգի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Գառնիկի Դավթյանին։
  2. Տավուշի թեմի ակտիվության կրթաթոշակը տրամադրել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Հրաչուհի Հրաչիկի Թամամյանին։

Նիստի ընթացքում Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ԺՊ Վ.Աղաբաբյանը ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի հրամանը, ըստ որի, պայմանավորված համավարակի թվերի աճով, դպրոցական օլիմպիադան չի իրականանալու, քանի որ ոչ բոլոր ուսումնական հաստատություններն են ի վիճակի ապահովել հակահամաճարակային բոլոր պայմանները։

Գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանն ադրադարձավ ուսման վճարների մուծման դինամիկային։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ ուսման վարձերը վճարվում են, սակայն առկա ուսուցման 8 և հեռակա ուսուցման 3 ուսանողներ դեռևս առաջին կիսամյակից ունեն ուսման վճարների պարտք։ Այդ ուսանողները հիմնականում Արցախի մարտական գործողությունների մասնակիցներ են, և նրանց ուսման վճարները փոխհատուցելու է պետությունը։

2. Տնօր. նիստի նկար

Առողջության ապահովագրության շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները կարող են օգտվել մի շարք անվճար բժշկական ծառայություններից

Առողջութ. ապահովագր. նորութ. նկար

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի) և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության (ի դեմս տնօրեն Մանե Մարտիրոսյանի) միջև 2021թ. մարտի 11-ին կնքված պայմանագրի համաձայն՝ ԵՊՀ ԻՄի հիմնական աշխատակիցները կարող են օգտվել առողջության ապահովագրությունից

Պայմանագիրը գործում է մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը, և այդ ժամանակահատվածում մասնաճյուղի աշխատակիցները կարող են օգտվել մի շարք անվճար բժշկական ծառայություններից: 

Նախօրոք զանգահարելով «Նաիրի ինշուրանս» ընկերություն (հեռ. 098 277 277, 098 277 288, 060 50 00 60)՝ ընկերության աշխատակցի կողմից նրանք կստանան անհրաժեշտ ուղղորդում, թե որ բուժհաստատություն կարելի է դիմել համապատասխան բժշկական ծառայությունից օգտվելու համար: Որոշ ծառայությունների իրականացումը կհամակարգվի ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից, որոնց մասին աշխատակիցները կտեղեկացվեն առանձին:

Պայմանագրով նախատեսված են հետևյալ բժշկական ծառայությունները.

  1. Տարեկան պարտադիր հետազոտություններ՝մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում մեկանգամյա ֆլյուրոգրաֆիա և թերապևտիկ զննում:
  2. Տարեկան կանխարգելիչ հետազոտություն՝մասնաճյուղի կողմից ընտրված բժշկական հաստատությունում (առնվազն 4 բժշկական կենտրոններում)՝
  • PAP թեստ 35-ից բարձր տարիքի կանանց համար,
  • Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն, բժշկի նշանակման դեպքում մամոգրաֆիական հետազոտություն 35-ից բարձր տարիքի կանանց համար,
  • PSA թեստ 45-ից բարձր տարիքի տղամարդկանց համար,
  • Որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն,
  • Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • Տեսողության ստուգում,
  • Արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով,
  • Կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուռոլոգի խորհրդատվություն:
  1. Շտապ և անհետաձգելի բուժօգնություն.
  • Շտապօգնության խմբի այց, այդ թվում՝ մասնագիտացված,
  • Անհետաձգելի ախտորոշիչ-բուժական միջոցառումների իրականացում,
  • Անհետաձգելի բուժման դեղորայքի ապահովում:
  1. Ամբուլատոր բուժօգնություն.
  • Թերապևտի և նեղ-մասնագետների խորհրդատվություն, բուժման նշանակում,
  • Թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում ամբուլատոր պայմաններում,
  • Լաբորատոր ախտորոշում՝ ըստ բժշկի նշանակման,
  • Գործիքային ախտորոշում՝ ըստ բժշկի նշանակման:
  1. Ստացիոնար բժշկական օգնություն.
  • Դժբախտ պատահարների հետևանքով հոսպիտալացում և բուժում,
  • Թերապևտիկ և վիրաբուժական հիվանդությունների բուժում,
  • Ստացիոնար պայմաններում բուժում պահանջող հիվանդությունների բուժում (այրվածք, վնասվածք, թունավորու մ և այլն),
  • Ինտենսիվ թերապիա և ռեանիմացիոն միջոցառումներ պահանջող անհետաձգելի վիճակների բուժում,
  • Լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում: Անգիոգրաֆիկ հետազոտությունները, այդ թվում` կորոնարոգրաֆիա հետազոտության, հատուցում նույնիսկ այն դեպքում, երբ այդ հետազոտությանը չի հաջորդում ծրագրով նախատեսված վիրահատական միջամտություն,
  • Վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների հատուցում,
  • Սրտանոթային վիրահատություններ և միջամտություններ,
  • Անոթային և նյարդավիրաբուժական վիրահատություններ և միջամտություններ,
  • Չարորակ ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժում,
  • Անհատական հիվանդասենյակի արժեքի հատուցում օրական 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ՝ անկախ օրերի քանակից:
  1. Քրոնիկ հիվանդությունների բուժում.
  • Ամբուլատոր բուժում պահանջող յուրաքանչյուր քրոնիկ հիվանդության սրացման անսահմանափակ քանակի բուժում,
  • Ստացիոնար բուժում պահանջող յուրաքանչյուր քրոնիկ հիվանդության սրացման սահմանակ բուժում,
  • Պլանային բուժում պահանջող հիվանդությունների վիրաբուժություն և/կամ միջամտություն:
  1. Հղիության հսկողություն:
  2. Ակնաբուժություն.
  • Ախտորոշում,
  • Աչքի տարատեսակ վնասվածքների և հիվանդությունների բուժում թերապևտիկ և վիրաբուժական եղանակներով:
  1. Դեղորայք.
  • Նշանակված ղեղորայքի ձեռքբերման ծախսերի հատուցում,
  • Համագործակցող դեղատներից նշանակված դեղորայքը անվճար/ուղեգրով ձեռք բերելու հնարավորություն:
  1. Պլանային վիրաբուժություն՝ պլանային բուժում պահանջող հիվանդությունների վիրաբուժություն և/կամ միջամտություն:

Պայմանագրի ներքո կարող են ապահովագրվել միայն ԵՊՀ ԻՄ-ի հիմնական աշխատողները և պայմանագրով ապահովագրված աշխատողների ընտանիքի անմիջական անդամները` մինչև 65 տարեկան ամուսին/կին, մինչև 18 տարեկան զավակ: Ընտանիքի անդամների համար, ըստ տարիքային խմբերի (0-17, 18-40, 41-65), սահմանված են ապահովագրավճարներ:

Յուրաքանչյուր ապահովագրված անձի համար որպես ապահովագրական գումար է սահմանվում 6,000,000 (վեց միլիոն) ՀՀ դրամը:

Ոչ պայմանական չփոխհատուցվող գումար չի կիրառվում:

Ապահովագրված անձ-աշխատողների նկատմամբ տարիքային սահմանափակում չի կիրառվում:

Ապահովագրությունը գործում է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:

Նշանակված դեղորայքը կամ ախտորոշիչ հետազոտությունները հատուցվում են միայն այն հիվանդությունների կապակցությամբ, որոնք ներառված են ծրագրում:

Այլ մանրամասներ կարող եք ձեռք բերել «Նաիրի ինշուրանս» ընկերության աշխատակիցներից: