Sorry, this entry is only available in Armenian.
featured
«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի այցը ԵՊՀ
Մասնաճյուղում կայացավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով կոնֆերանս
2015թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Ղազախստանի և Հայաստանի համագործակցությունը արդի ժամանակաշրջանում» թեմայով միջազգային կոնֆերանս, որը կազմակերպվել էր ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:
Կոնֆերանսի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:
Ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, առկա և հեռակա ուսուցման համակարգերի տարբեր կուրսերի ուսանողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Խասենովը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մարատ Զուրաբյանը:
Կոնֆերանսի ընթացքում «Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը որպես փոխշահավետ և բարեկամական կապերի ներուժ» թեմայով ելույթ ունեցան ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Խասենովը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի (ԳՏՀՎԿ) ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
«Ղազախստանի առաջին նախագահի ինստիտուտը որպես հզոր խթան և մեխանիզմ` «Ազգային պլան. 100 քայլ» ինստիտուցիոնալ հինգ բարեփոխումների իրականացման համար» թեմայով զեկուցում ներկայացրեց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը:
Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում. ուսանողների և դասախոսների կողմից զեկուցողներին տրվեցին հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:
ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանության կողմից մասնաճյուղին նվիրվեցին Ղազախստանին վերաբերող գրքեր, բուկլետներ, օրացույցներ:
Կոնֆերանսի օրակարգը տե՛ս այստեղ:
Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ
2015թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողների տոնին նվիրված միջոցառումներն իրենց տրամաբանական ավարտին հասան Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված ինտելեկտուալ խաղով:
Խաղին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, ովքեր ուսանողների տոնի առթիվ հանդես եկան շնորհավորական ուղերձով:
Ապա սկսվեց խաղը, որին մասնակցեցին 4 թիմեր` Հումանիտար, Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների, Հեռակա ուսուցման բաժնի («Նեմեսիս») թիմերը:
Եզրափակիչ դուրս եկան Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը:
Շուրջ 2 ժամ տևած պայքարից հետո 21:20 հաշվով հաղթեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը:
Նախատեսված էր նաև անհատական խաղի համար առանձին փուլ, որին մասնակցեցին յուրաքանչյուր թիմից մեկական անդամ:
Այդ փուլում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գրիգորյանը:
Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:
Ինտելեկտուալ խաղի վերջում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը շնորհավորեց եզրափակիչ փուլի մասնակիցներին ու հաղթողներին, ուսանողներին կոչ արեց լինել առավել նախաձեռնող, նպատակասլաց, ակտիվորեն ներգրավվել նման միջոցառումներում:
Երևանի պետական համալսարանը հայտարարում է
Երևանի պետական համալսարանը հայտարարում է «Հանրապետության Լավագույն ուսանող-2015» մրցույթի առաջին` ներբուհական փուլի մեկնարկը:
Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցույթի կանոնակարգում նշված ձեռքբերումները (կանոնակարգը՝ այստեղ):
Մրցույթում սահմանված են երեք հիմնական չափանիշներ՝ առաջադիմությունը (ՄՈԳ), ուսանողի՝ գիտական աշխատանք կատարելու կարողություններն ու հաջողությունները (հաշվի են առնվում նրանց մասնակցությունը գիտական կոնֆերանսներին, սեմինարներին ու տպագրված աշխատանքները) և ակտիվ մասնակցությունը ներբուհական ուսանողական կյանքին: Հաղթող բոլոր ուսանողներն արժանանալու են նաև դրամական պարգևների:
Մրցանակները նախատեսված են ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում սովորողների համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, առաջինը՝ բուհերում, իսկ երկրորդ՝ հանրապետական փուլն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Նշենք, որ մրցույթին մասնակցում են ՀՀ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բուհերը:
Մրցույթի չափանիշներին (առաջադիմություն, գիտական աշխատանքներ, հասարակական մասնակցություն և այլն) համապատասխանող ԵՊՀ ուսանողները հրավիրվում են մասնակցելու մրցույթին:
Անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2015 թ.-ի դեկտեմբերի 3-ը՝ ժամը 17:00-ն, պետք է ներկայացնել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, հեռ.՝ (060)71-01-92):
Մրցույթի կարգ՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2013/09/MAR-1005.pdf