Հայտարարություններ
«ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԿՐԹԱՎՃԱՐ» 2014-2015 ուստարվա ուսանողների համար
ՀՕՖ-ը «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով, ընդունվել վճարովի ուսուցման համակարգ և պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.
Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև օգոստոսի 11-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ (կամ մինչև օգոստոսի 10-ը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ԴԻՄՈՒՄ (ձևը կարող եք վերցնել նաև ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից),
• Անձնագրի պատճենը,
• Միջնակարգ կրթության վկայականի պատճենը,
• Միասնական քննությունների գնահատականները,
• ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ,
• Ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),
• Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը:
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
1. Ներկայացված փաստաթղթերի քննում,
2. Ուսանողների տուն կատարված այցերի արդյունքների ամփոփում,
3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին (060) 52 66 60 հեռախոսահամարով:
Աղբյուրը` www.facebook.com/farusa
Ի գիտություն 2014թ. շրջանավարտների
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման համակարգերի 2014թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունները տեղի կունենան ըստ տարածաշրջանների` հետևյալ ժամանակացույցով.
- Բերդի տարածաշրջան – 09.07.2014թ., ժամը 12:00, Բերդ քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճ,
- Նոյեմբերյանի տարածաշրջան – 10.07.2014թ., ժամը 12:00, Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոցի դահլիճ,
- Իջևանի, Դիլիջանի տարածաշրջաններ և մյուս մարզեր – 12.07.2014թ., ժամը 11:00 (առկա ուսուցում), 13:00 (հեռակա ուսուցում), ԵՊՀ ԻՄ-ի Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճ:
STEP «ԳԱՂԱՓԱՐԻՑ ԴԵՊԻ ԲԻԶՆԵՍ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ 2014
ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերությունների թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հրավիրում են մասնակցել STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին:
Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում՝ հետևյալ ոլորտներում.
- ՏՀՏ, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաներ
- Մաքուր տեխնոլոգիաներ
- Գյուղատնտեսություն
Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:
Մասնակցության հայտերը պետք է մինչև 2014թ. հուլիսի 28-ը ներկայացնել ՁԻՀ (mari.barseghyan@eif.am հասցեով), որտեղ կստուգվի դրանց համապատասխանությունը ներկայացված պայմաններին:
Այնուհետև վերջնական հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են CRDF Global-ին www.crdfglobal.org/fromideatomarket կայքէջում և ՁԻՀ` mari.barseghyan@eif.am էլ. փոստով մինչև 2014թ. օգոստոսի 8-ը, ժամը 23:59-ը (EST):
Մրցույթի մանրամասն հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և դիմումի ձևը (անգլերեն/հայերեն) կարող եք նեռրբեռնել ստորև կամ ստանալ էլ.փոստով՝ համապատասխան նամակ ուղարկելով mari.barseghyan@eif.am հասցեով:
Աղբյուրը` www.eif.am
«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒԺ» շվեդական ծրագիր
ՀՀ քաղաքացիները Շվեդական ինստիտուտի կողմից հրավիրվում են մասնակցելու «Ստեղծագործական ուժ» ծրագրին, որին դիմելու վերջնաժամկետի և մասնակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար ցանկացողները կարող են այցելել https://eng.si.se/areas-of-operation/scholarships-and-grants/ կայքէջ:
Աղբյուրը` www.edu.am