Մասնաճյուղում ավարտվեցին 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունները

2015թ. հուլիսի 1-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված («Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն») և ներբուհական («Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա») ընդունելության քննությունները:

Կենտրոնացված քննությունների նվազագույն շեմը 57 դիմորդներից հաղթահարել է 50-ը (հայոց լեզուն և գրականությունը` 17-ից 15-ը, անգլերենը` 31-ից 27-ը, ֆրանսերենը` 9-ից 7-ը):

Մասնաճյուղում ավարտվեցին 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունները

Ներբուհական քննությունների նվազագույն շեմը 23 հանձնողներից հաղթահարել է 21-ը (գծանկարը` 23-ից 22-ը, գունանկարը` 23-ից 21-ը, կոմպոզիցիան` 23-ից 21-ը):

Կայացած քննությունների ընդհանուր համապատկերում առավել գոհացուցիչ էին ֆրանսերենի բանավոր քննության արդյունքները:

Քննական հանձնաժողովի նախագահ Մելանյա Ղազարյանը փաստեց, որ դիմորդների պատրաստվածության աստիճանը բարձր էր, քննությունները կազմակերպված էին պատշաճ մակարդակով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

2015թ. հուլիսի 4-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Ապագա տուր» տուրիստական կազմակերպության տարածքում կայացավ «Հայաստանի բույսերը» փառատոնը, որի հիմնական խնդիրը հայկական խոտաբույսերի բազմազանությունը հանրամատչելի դարձնելն էր:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

 

«Հայաստանի բույսերը» փառատոնում գործում էին տարբեր հարթակներ` նախատեսված դեղաբույսերի տոնավաճառի, ազգային խոհանոցի, կերպարվեստի, բրդի ներկման և թաղիքագործության վարպետության դասընթացների, ազգային խաղերի համար:

 

Փառատոնին մասնակցում էր նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների բազմաժանր ստեղծագործություններով:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

Այցելուները մեծ բավականություն և տեղեկատվություն ստացան մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում իրականացվող գործընթացների, ստեղծագործական աշխատանքների վերաբերյալ:

Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունները` փառատոնում

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

2015թ. հուլիսին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության մի խումբ ուսանողներ` Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, ուսումնական խորհրդատու Պավել Ասիլբեկյանի և «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի ղեկավար Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ, իրականացրին ամառային պրակտիկա Լուսահովիտ (նախկինում` Ծռվիզ) գյուղում։

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Կազմակերպված պրակտիկան մասնաճյուղի «Սերվիս» մասնագիտության և Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության համագործակցության շղթայի հերթական օղակն էր:

Պրակտիկայի նպատակը Լուսահովիտ գյուղի հարավ-արևմտյան ձորակի աջ ափին գտնվող Մորու ձորի վանքի զբոսաշրջային ներուժն ուսումնասիրելն էր:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Մորու ձորի վանքը (Մորո Ձորո կամ Ծռվիզի վանք) կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։

Վանքի Սբ. Աստվածածինը փոքր քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցի է՝ կառուցված 5-րդ դարում մոխրագույն բազալտի տաշած քարերով՝ կրաշաղախով։ Խորանները ներսից պայտաձև են, դրսից՝ կիսաշրջանաձև:

Մորո Ձորո վանքը բարգավաճել է 12-13-րդ դարերում և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից։

Եկեղեցին հարուստ է վիմական արձանագրություններով։ Դրանցից առավել արժեքավորն ու պատմական նշանակություն ունեցողը Վրաստանի Գեորգի 3-րդ թագավորի՝ Թամարա թագուհու հոր արձանագրությունն է, որում ասվում է, որ 1177-78թթ. Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին վանքն ազատել է բոլոր հարկերից, իսկ այդ վճիռը հաստատել է վրաց Գեորգի թագավորը։

Կան նաև սպասալարների տոհմի ականավոր դեմքերի նվիրատվական արձանագրություններ։ 1197թ. իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են վանքը, վերականգնել Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը։

1213թ. եղբայրներ Իվանե և Զաքարե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին։ 1980-ական թթ. վերանորոգվել են վանքի Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթն ու խորանների ծածկերը:

Լուսահովտի գյուղապետի և գյուղացիների ջերմ ընդունելությունից հետո մեր ուսանողներն այցելեցին Մորու ձորի վանք, բարեկարգեցին վանքի շրջակա տարածքը:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Այնուհետև արշավախմբի անդամները հրաշք բնության գրկում ծավալեցին ռեկրեացիոն հզոր ռեսուրսների մասին քննարկում, գնահատեցին գյուղի և վանքի զբոսաշրջային ներուժը:

Ամառային պրակտիկա Լուսահովիտ գյուղում

Հաճելի տպավորություններով և օգտակար գիտելիքներով «զինված»` մեր ուսանողները վերադարձան Իջևան։

2015-2016 ուստարում մասնաճյուղում իրենց ուսումը կշարունակեն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտներ

2015-2016 ուստարում մասնաճյուղում իրենց ուսումը կշարունակեն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտներ

 

2015թ. հունիսին ԵՊՀ ԻՄ-ից Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի` 2014-2015 ուստարվա «Ֆինանսներ» և «Էկոնոմիկա. հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների ավարտական քննություններին մասնակցեց Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու, ՄԿՈԱ բաժնի մասնագետ Գ.Ավետիսյանը:

Քննությունների արդյունքներից ելնելով` 17 շրջանավարտներ երաշխավորվեցին 2015-2016 ուստարում իրենց ուսումը շարունակելու մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ:

«Շրջանավարտների ցուցաբերած արդյունքները վկայում են, որ նրանք ունեն մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝ մասնաճյուղում ուսումը շարունակելու համար», — նշեց Գ.Ավետիսյանը:

Դեռևս 2011 թվականից մասնաճյուղը քոլեջի հետ ունի պայմանագիր, որը հնարավորություն է տալիս բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին հարցազրույցով ընդունվել մասնաճյուղ և շարունակել ուսումը համապատասխան մասնագիտությամբ: Մինչ օրս մասնաճյուղում ուսումը շարունակել և շարունակում են տարբեր քոլեջների 27 շրջանավարտներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը Արարատի տարածաշրջանային, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի պետական քոլեջների հետ ևս ունի պայմանագրեր, որոնց շրջանակներում համագործակցում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և վերամշակման աշխատանքներում, ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ցույց է տալիս համապատասխան մեթոդական և մասնագիտական օգնություն (դասախոսությունների, դասալսումների իրականացում, կիսամյակային և պետական որակավորման քննություններին մասնակցություն, մասնաճյուղի գրադարանի ռեսուրսների հասանելիություն և այլն):

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

2015թ. հունիսի 30-ին Իջևանի շատրվանների հրապարակում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության կողմից:

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

Տոնավաճառին ներկա էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքային իշխանությունների, մարզի հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, հյուրեր:

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

Իրենց տաղավարներով տոնավաճառում ընդգրկված էին մարզի 25 գործատուներ, այդ թվում` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` 4 թափուր հաստիքների («Դեկորատիվ կիրառական արվեստի մասնագետ», «Դիզայնի մասնագետ», «Տուրիզմի և սերվիսի մասնագետ», «Ֆրանսերեն լեզվի մասնագետ») առաջարկով:

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

Ներկաները, որոնց մեջ կային և մասնաճյուղի շրջանավարտներ, հետաքրքրված էին մասնաճյուղի տաղավարով, որի պատասխանատուին հանձնեցին իրենց ինքնակենսագրությունները:

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

Իջևանի տարածքային զբաղվածության կենտրոնի ղեկավար Վ.Առաքելյանը, Տավուշի փոխմարզպետ Լ.Սարգսյանը, ներկաներին ողջունելով, կարևորեցին աշխատանքի տոնավաճառի կազմակերպումը մարզում, ապա մի շարք գործատուների հանձնեցին շնորհակալագրեր Իջևանի տարածքային զբաղվածության կենտրոնի հետ ակտիվ համագործակցության համար:

Աշխատանքի տոնավաճառ Իջևանում

Շնորհակալագիր ստացավ նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` ի դեմս ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանի: