
2018թ. նոյեմբերի 15-ին Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում կայացավ «Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթաց, որը վարում էր ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը և լրագրության խմբի ուսանողները:
Դասընթացի նպատակն էր ներկայացնել ՀՀ կողմից ընդունված տեղեկատվության ազատության միջազգային նորմերը:
«Տեղեկատվության ազատություն. օրենք ու պրակտիկա» թեմայով դասընթացի ժամանակ մասնավորապես ներկայացվեց, որ յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք ունի: Այդ իրավունքը ներառում է իր կարծիքին մնալու, տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից:
Ընդգծվեց, որ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Նշվեց, որ ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը ընդունվել է 2003թ. սեպտեմբերի 23-ին, ուժի մեջ է մտել 2003թ. նոյեմբերի 15-ից:
Ներկայացվեց, որ տեղեկատվությունը լինում է պրոակտիվ և ռեակտիվ հրապարակումով, և թե ովքեր են տեղեկատվության տնօրինողները:
Դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում:
2018թ. նոյեմբերի 15-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները՝ Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Անի Կոստանդյանի ղեկավարությամբ, «Մշակութաբանություն» դասընթացի շրջանակներում ճանաչողական այց կատարեցին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ:
Այցելության նպատակն էր ամրապնդել բրոնզեդարյան մշակույթի, մարդու և նրա կենցաղի, արհեստների, հոգևոր ընկալումների վերաբերյալ (ծիսական անոթներ, դամբարանային նյութ և այլն) ուսանողների գիտելիքներն ու պատկերացումները:
Թանգարան-պատկերասրահում ուսանողները ծանոթացան բրոնզեդարյան գտածոներին, ազգագրական նյութին, տարբեր նկարիչների (այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու) տեխնիկային:
Համալսարանականների խումբն այցելեց նաև Թուֆենկյան «Հին Դիլիջան» համալիր, ծանոթացավ քաղաքի հին ճարտարապետությանը:
2018թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Վառելիքի»-ի գնման մրցույթի արդյունքները:
Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2018թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Վառելիք» ապրանքատեսակը:
Այդ նպատակով մասնակիցների ներգրավման նպատակով <Գնումների մասին> ՀՀ օրենքի համաձայն ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 18/31-3 ծածկագրով հայտարարության և հարավերի տեքստերը հրապարակվել է www.gnumner.am տեղեկագրում:
Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց «Մաքս Օիլ» ՍՊԸ և «Ֆլեշ» ՍՊԸ-ն:
«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ն «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում հրավիրում է Տավուշի մարզի 18-35 տարեկան աշխատանք փնտրողներին՝ մասնակցելու «Մասնագիտական հմտությունների բարելավման» մասնագիտական դասընթացին:
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝
Դասընթացի տևողությունը 3 օր է նոյեմբերի 26, 27, 28 և մեկ անհատական հավելյալ խորհրդատվություն: Միջազգային որակավորում ունեցող փորձառու մասնագետի օգնությամբ դասընթացի մասնակիցները հնարավորություն կստանան մշակելու մասնագիտական առաջխաղացման ռազմավարություն և գործողությունների պլան: Դասընթաց անցած և համապատասխան հավաստագիր ստացած մասնագետները առաջնային հնարավորություն կունենան ընդունվել աշխատանքի «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ-ին և Իջևանի զբաղվածության կենտրոնին մասնագետի պահանջ ներկայացրած գործատուների մոտ:Դասընթացը կազմակերպվելու է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Խրախուսվում է հատկապես գյուղական բնակավայրերի բնակիչների մասնակցությունը, ինչի համար մասնակիցների՝ բնակավայրերից դեպի համայնքային կենտրոններ տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը կհատուցվեն ծրագրի կազմակերպիչների կողմից: Դասընթացը ներառում է սուրճի ընդմիջումներ և սնունդ: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են նամակ ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին` shrjanavartysuib@gmail.com: