Նորություններ

  • Շնորհավո՜ր ՀՀ անկախության 33-րդ տարեդարձը ԵՊՀ ԻՄ  (3)

     Այսօր՝ 2024 թ․ սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակը: 33 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991 թ. մարտի 1-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն, ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար (99 % ձայների մեծամասնությամբ) «Այո» ասաց անկախությանը: Հայաստանի պատմության մեջ հաստատվեց երրորդ հանրապետության շրջանը. ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Որպես հանրապետության դրոշ հաստատվեց եռագույնը, ապա ընդունվեց զինանշանը: Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան էր, որը մինչև անկախության հռչակումը՝ դեռևս 1991 թ. օգոստոսի 14-ին, ճանաչել էր Հայաստանի Հանրապետության … Կարդալ ավելին

  • ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջազգային աշնանային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը Blue and Green Modern Professional Company Profile Presentation (1)

    2024 թ. սեպտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված «Հետազոտելով լոկալ ժառանագությունը» թեմայով միջազգային աշնանային դպրոցը, որը կազմակերպվել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի կողմից: Միջազգային աշնանային դպրոցին մասնակցելու համար հայտագրվել էին շուրջ 2 տասնյակ ուսանողներ՝ ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ու Հումանիտար գիտությունների ֆակուլտետներից և Զալցբուրգի համալսարանից: Հանդիսավոր բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, հայագիտության բաժնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտը, ՀՀ ԳԱԱ ՀԱԻ «Հայ մշակութային ժառանգության … Կարդալ ավելին

  • «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակվում է 5

    2024 թ. սեպտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ տիկին Վերոնիկ Նուեի հետ հանդիպում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ․ Օթարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ա. Հովհաննիսյանը և Ռ. Միրզոյանը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ. Գասպարյանը և ուսանողներ: Նպատակը 2024-2025 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակելու համաձայնագիր կնքելը և ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր: 2012 թվականից մասնաճյուղի և միության միջև սկսված համագործակցության հիման վրա ստորագրվեց համագործակցության համաձայնագիր 2024-2025 ուսումնական տարվա … Կարդալ ավելին

  • ԵՊՀ ԻՄ-ում ամփոփվեցին ՄՄՈՒՀ-երի շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքները 1. գլխավոր

    2024 թ. սեպտեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջների) շրջանավարտների՝ 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթի մասնակիցների հետ հանդիպում՝ մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը և ՈՒՄՎ ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն. Առուշանյանը: Ըստ գործող կարգի՝ մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ-երի)՝ միայն գերազանց և (կամ) լավ գնահատական ունեցող շրջանավարտները: 2024-2025 ուստարվա ընդունելության մրցույթին մասնակցելու դիմումների ընդունումն ավարտվել է ս.թ. օգոստոսի 30-ին: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է դիմել ՄՄՈՒՀ-երի 48 շրջանավարտ (18-ը՝ գերազանցության դիպլոմով)՝ ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված  22 տեղի համար: Մրցույթի … Կարդալ ավելին

  • Լույս է տեսել մեր դասախոսի եռալեզու պատկերագիրքը Պոլսի մասին 5

    Օրերս Կ.Պոլիս-Ստամբուլում տեղի հայոց Պատրիարքարանի հովանավորությամբ լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստաբան-գծանկարիչ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) «Պոլիսը՝ հին և նոր» եռալեզու պատկերագիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ Մարմարա ծովում գտնվող պոլսամերձ Իշխանաց կղզիներից Գնալը հայահոծ կղզու Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պարտեզում՝ օրհնաբեր մասնակցությամբ Ն.Ա.Պ. Պոլսո հայոց Պատրիարք Սահակ Բ. Մաշալյանի և ներկայությամբ պոլսահայ համայնքի նշանավոր ներկայացուցիչների: Գիրքն ամփոփում է հեղինակի շուրջ տասնամյա աշխատանքի արդյունքը՝ պարունակելով Պոլիսն ու մերձակա կղզիներն արտացոլող 100-ից ավել գծանկար: Այդտեղ 128 էջերից յուրաքանչյուրի վրա կարելի է նաև Սփյուռքի ու Հայաստանի ծանոթ մտավորականների կարծիքները կարդալ Լևոն Լաճիկյանի արվեստի մասին: «Թե ինչու Պոլիսը» հարցին արվեստագետն … Կարդալ ավելին

  • ԵՊՀ ԻՄ-ում տոնական միջոցառմամբ ազդարարվեց նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկը 1. գլխավոր

      2024 թ. սեպտեմբերի 3-ին առկա ուսուցմամբ ԵՊՀ ԻՄ ընդունված 182 առաջին կուրսեցիներին դիմավորելու և նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարելու համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում, որը բացվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմնով: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորական ուղերձ ու բարեմաղթանքներ հղեց բոլոր համալսարանականներին և մասնավորապես առաջին կուրսեցիներին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ: Այնուհետև հաճելի անակնկալ մատուցվեց 2024-25 ուստարում ԵՊՀ ԻՄ վճարովի հիմունքներով ընդունված այն 5 դիմորդներին, ովքեր ընդունելության քննություններին հավաքել էին ամենաբարձր միավորներ: Ուսման վճարի լրիվ փոխհատուցման հավաստագրերի արժանացան «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի … Կարդալ ավելին

  • Տնօրենության նիստ 1

    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Մակարյանի նախագահությամբ: Տնօրենության անդամների կողմից առաջարկված փոփոխություններով հանդերձ՝ նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ տնօրենության տարեկան աշխատանքային պլանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետի գրասենյակի վարչարարության մասնագետի պաշտոնի անձնագիրը: Քննարկվեցին նոր՝ 2024-2025 ուստարվա նախապատրաստական աշխատանքներին, 2024-25 ուստարվա առկա ուսուցման ընդունելության արդյունքներին և խնդիրներին, 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրի առկա և բակալավրի ու մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի քննաշրջանի ամփոփմանը, 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակների տրամադրմանը (Վազգեն Սարգսյան, Մոնթե Մելքոնյան) վերաբերող հարցեր: Նոր՝ 2024-2025 ուստարվա նախապատրաստական աշխատանքների առնչությամբ ներկայացվեց, որ կատարվել են անհրաժեշտ աշխատանքներ՝ պրոֆեսորադասախոսական կազմի անհատական բեռնվածության, դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի … Կարդալ ավելին

  • ԵՊՀ ԻՄ տնօրենի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ 1

    Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա, նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ցանկանում եմ մասնագիտական ձեռքբերումներ և առաջընթաց, ուսանողներին՝ մեծ կամք և նպատակասլացություն գիտելիքների ամբարման ճանապարհին, դասախոսներին՝ անսպառ եռանդ և հետևողականություն ուսուցման գործընթացում: Այսօր մեծ տոն է բոլոր համալսարանականներիս՝ դասախոսների և ուսանողների, ուսուցիչների և աշակերտների, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատողների և հատկապես առաջին դասարանցիների ու կուրսեցիների համար, ովքեր նոր են ձեռք բերելու կրթության՝ բոլոր դռները բացող բանալին, նոր են մուտք գործելու կրթական հաստատություն: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, բարի գալուստ մեր հարազատ կրթօջախ՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, թո՛ղ բարի լինի ձեր մուտքը և ուսումնառության հետագա ամբողջ ընթացքը … Կարդալ ավելին

  • ԿԳՄՍՆ երաշխավորությամբ ԵՊՀ ԻՄ-ը կիրականացնի ուսուցիչների վերապատրաստումներ Վերապ. նկ.

    Հարգելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկվել է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող կազմակերպությունների և ուսուցիչների առարկայական պարտադիր վերապատրաստման ծրագրերի ու վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկում:Մասնաճյուղը հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար կազմակերպելու է վերապատրաստումներ երկրորդ (ձեռնահասություն) մակարդակի բոլոր՝ 11 բաժիններով.1. դասընթացների և դասերի պլանավորում,2. դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառակայական կապեր,3. ռեսուրսների կառավարում,4.տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում,5. 21-րդ դարի հմտությունների խթանում,6. սովորողների կարիքների բացահայտում,7. ուսումնառության գնահատում,8.ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողություններ,9. մասնագիտական զարգացման համար պատասխանատվության ստանձնում,10. կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի … Կարդալ ավելին

  • «Հաղորդակցման 4 հմտությունների դասավանդումը անգլերենում» թեմայով վերապատրաստման դասընթաց մասնաճյուղում 1. glxavor

     2024 թ. հուլիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է անգլերենով հնգօրյա վերապատրաստման դասընթաց ԵՊՀ ԻՄ երիտասարդ դասախոսների, «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի տարբեր տարիների շրջանավարտների, բակալավրի ավարտական կուրսի և մագիստրատուրայի ուսանողների համար: Վերապատրաստումն իրականացնում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործընկեր ամերիկյան “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» կազմակերպության TESOL ծրագրի ղեկավար,  Կանադայի Տորոնտոյի համալսարանի շրջանավարտ,  միջազգային հավաստագրված դասընթացավար Աստղիկ Ալթունյանը: «Հաղորդակցման 4 հմտությունների դասավանդումը անգլերենում» թեմայով վերապատրաստման դասընթացի շրջանակներում մասնակիցները դասախոսությունների և խմբային գործնական աշխատանքների միջոցով ձեռք կբերեն ժամանակակից մեթոդներով դասավանդման հմտություններ հաղորդակցման բոլոր ոլորտների համար՝ գրավոր և բանավոր խոսք, ընթերցանություն, ունկնդրում: Դասընթացի մասնակիցներն ընդգծեցին նման վերապատրաստումների կարևորությունը … Կարդալ ավելին

Հարց – Պատասխան

–Բարև Ձեզ, բակալավրի հեռակա ուսուցման համար ե՞րբ կարող ենք դիմել: Դիանա

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25–ը (մինչև ժամը 18:00-ն): Մանրամասները՝ այստեղ:

 ԵՊՀ ԻՄի ընդունող հանձնաժողով

___________________________________________________________________

-Ե՞րբ է մեկնարկելու 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանը։ Մարիամ

-ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում։ 

ԵՊՀ ԻՄի ուսումնամեթոդական վարչություն

___________________________________________________________________

Իրադարձություններ

Գիտաժողովներ, կոնֆերանսներ