Մրցույթ՝ «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը»

Screenshot (93)

 Ամենօրյա նորություններն աչքի անցկացնելիս կարելի է տպավորություն ստանալ, թե աշխարհում տեղի են ունենում միայն պատերազմներ, բռնություններ, աղետներ, վթարներ, հանցագործություններ, լավագույն դեպքում՝ սպորտային կամ ժամանցային իրադարձություններ: 

Բայց չէ՞ որ մեր կյանքը միայն վերը թվարկածից չէ բաղկացած, չէ՞ որ մեր կյանքում նաեւ բարի պատմություններ են լինում. երբեմն շատ զարմանալի, անհավանական, բայց, միեւնույն է, իրական բարի պատմություններ, որոնք արժե պատմել մյուսներին:  

Եվ այսպես, շարունակելով 2015, 2016 եւ 2017 թվականներին Մեդիամաքսի հետ իրականացրած շարադրությունների մրցույթների շարքը, այս անգամ նախաձեռնում ենք «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» մրցույթը, որտեղ առաջարկում ենք շարադրություն գրել Ձեզ կամ Ձեր մերձավորներին պատահած ամենազարմանալի, ամենաանհավանական բարի պատմության մասին:

Մրցույթի պայմանները

– Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 55 տարեկան ՀՀ քաղաքացիները՝ ներկայացնելով շարադրություն «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» թեմայով: 

– Շարադրության մեջ պետք է ներկայացվեն անհավանական թվացող, բայց իրական բարի պատմություններ, որոնք պատահել են հեղինակի կամ նրա մերձավորների հետ:

– Շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 500 բառը: Նշված ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:

– Մասնակիցները երաշխավորում են, որ շարադրությունում նկարագրված պատմությունը իրական է: Այս պայմանը խախտած մասնակիցը կորակազրկվի:

– Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են հանդիսանում ներկայացված աշխատանքների հեղինակները: Հեղինակային իրավունքների խախտում հայտնաբերելու դեպքում մասնակիցը կորակազրկվի:

– Մասնակիցները երաշխավորում են, որ շարադրությունը գրված է «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» մրցույթի համար եւ նախկինում հրապարակված չի եղել տպագիր մամուլում կամ օնլայն տիրույթում (կայքեր, սոցիալական մեդիա): Այս պայմանի խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:

– Մրցույթի անցկացման լեզուն հայերենն է: Այլ լեզուներով ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի: 

– Մրցույթը մեկնարկում է 2018 թ. հոկտեմբերի 15-ին եւ կտեւի մինչեւ 2018 թ. հոկտեմբերի 26-ը, ժամը 16:00-ը: Հաղթողի անունը կհրապարակվի 2018թ. նոյեմբերի 5-ին: Պարգեւատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին, երբ նշվում է Բարության համաշխարհային օրը:

– Մրցույթին ներկայացված բոլոր շարադրությունները հրապարակվելու են www.Mediamax.am կայքի հատուկ «Անհավանական բարի պատմությունը» բաժնում՝ բացառությամբ այն աշխատանքների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանի մրցույթի թեմային եւ պայմաններին, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ եւ նյութեր, վիրավորական արտահայտություններ:

– Շարադրությունները պետք է ուղարկել contest@mediamax.am հասցեին` UN_Mediamax թեմայով (subject): 

– Շարադրության հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաեւ անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամարը եւ բարձր որակի եւ մեծ չափի լուսանկար (աշխատանքի հետ հրապարակման համար): Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ հեռախոսահամարի ուղարկված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի:   

– Մրցույթի գլխավոր մրցանակն է դրամական պարգեւ՝ 400 000 ՀՀ դրամ

– Երկրորդ եւ երրորդ տեղեր գրաված մասնակիցները կստանան համապատասխանաբար 200 000 եւ 100 000 դրամ:

– Մրցույթի ընթացքին հետեւելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն Facebook-ում Մեդիամաքսի էջին. https://www.facebook.com/Mediamax.am

– Մրցույթի հաղթողներին կորոշի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ Մեդիամաքսի կազմած համատեղ ժյուրին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:

Նյութի աղբյուրը՝ https://armenia.unfpa.org/hy

Միասին ասեք ձեր խոսքը

15148
 
Նոյեմբերի 5-10-ը Իջևանում կանցկացվի «50/50» վերապատրաստման դասընթացը:
Այն նախատեսված է Հայաստանում երիտասարդների հետ համագործակցող պետական մարմինների ներկայացուցիչների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն՝  2018 թ.-ի հոկտեմբեր 27-ը:
Նախորդ անգամ ծրագրին դիմած երիտասարդներն այս անգամ կարող են հայտ չգրել: Ծրագրի կազմակերպիչները կզանգահարեն նրանց:
Դասընթացի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք կարդալ Eritasard.am-ի նախկին անդրադարձում
 
Պաշտոնական կայք՝youthapplications.coe.int
Նյութի աղբյուրը՝ http://www.erit.am/news/hy/83680
 
 

Գնումների մատակարարման և պահեստավորման բաժինը տեղեկացնում է

building-materials

2018թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Շինանյութի»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2018թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Շինանյութ» ապրանքատեսակը:

Այդ նպատակով մասնակիցների ներգրավման նպատակով <Գնումների մասին> ՀՀ օրենքի համաձայն ԵՊՀ-ԻՄ-ԳՀԱՊՁԲ-18/35-4  ծածկագրով հայտարարության և հարավերի տեքստերը հրապարակվել է   www.gnumner.am   տեղեկագրում:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց ԱՁ Արմեն Հասանյանը,  «Էկոմիքս» ՍՊԸ –ն  և  ԱՐՍՍՈՒՍ»  ՍՊԸ -ն:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչը Ղրիմում մասնակցեց գիտաճանաչողական միջազգային աշխատաժողովի

2018թ. հոկտեմբերի 7-11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում կազմակերպված՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդ հասարակական գործիչների ու ռուսաց լեզու և գրականություն դասավանդողների գիտաճանաչողական միջազգային աշխատաժողովին։

5bbc74b4118169.11545453_DSC_3421

Այցը կազմակերպված էր Ռոսսոտրուդնիչեստվոյի «Նոր սերունդ»  ծրագրի շրջանակներում, ընդգրկված էին մասնակիցներ Հայաստանից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Աբխազիայից, Բուլղարիայից և Լեհաստանից (http://rs.gov.ru/ru/news/35690?category_id=9 )։  

5bbc74e545fae5.91101861_DSC_3372

Հիմնական նպատակը, որ իրենց առջև դրել էին պատվիրակությունների ներկայացուցիչները, ուղիղ կապեր հաստատելն էր Ղրիմի բազմաէթնիկ բնակչության հետ, տարածաշրջանի պետական և հասարակական կազմակերպությունների գործունեությանը ծանոթանալը։

08_10_2018 Встреча с общественными деятелями и русистами из стран СНГ_000030

Այցի շրջանակներում ծրագրի մասնակիցները հանդիպեցին Ղրիմի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Վլադիմիր Կոստանտինովի հետ (http://crimea.gov.ru/news/08_10_2018_1), Ղրիմի Հանրապետության կրթության նախարար Նատալյա Գոնչարովայի և Ղրիմի Ֆեդերալ համալսարանի սլավոնական բանասիրության և ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսական և ուսանողական կազմի հետ։ 

08_10_2018 Встреча с общественными деятелями и русистами из стран СНГ_000050

Այցելության շրջանակներում ծրագրի մասնակիցները հանդիպեցին Յալթայի քաղաքապետի տեղակալ Ելենա Պերեվերզովայի հետ (https://yalta.rk.gov.ru/ru/article/show/11029 ), այնուհետև այցելեցին մանկական միջազգային կենտրոն «Արտեկ», ծանոթացան մանկական կենտրոնի գործունեությանը, ուսումնական ծրագրերի և մանկապատանեկան կազմի հետ տարվող աշխատանքներին։

43544661_1883207085091210_6925261618041323520_n

 

Տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

meeting3

2018թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, №39 լսարանում տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի  նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. Ֆակուլտետի՝ 2017-2018 ուստարվա տարեկան քննաշրջանի արդյունքների քննարկում և ամփոփում (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
  2. Ֆակուլտետի կանոնադրության վերանայման և բարեփոխման առաջարկությունների քննարկում (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
  3. 2018-2019 ուստարում իրականացվող պրակտիկաների ծրագրերի, պլան-ժամանակացույցների քննարկում և հաստատում (զեկ.՝ Ա.Ալեքսանյան, Ա.Ուլիխանյան):
  4. 2018-2019 ուստարում նախատեսված ավարտական աշխատանքների բաշխված ցանկի հաստատում (զեկ.՝ Գ.Ավետիսյան):
  5. Ուսանողների կրթական կարիքների վերհանման հարցերի քննարկում (զեկ.՝ Ա.Սարիբեկյան, Ա.Ուլիխանյան):
  6. Ընթացիկ հարցեր: