Մասնաճյուղում ընթանում են կուրսային աշխատանքների պաշտպանություններ

2018թ. հունիսի 11-30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են կուրսային աշխատանքների պաշտպանություններ:

2

Հունիսի 11-ին կայացան «Պատմություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն» (հայոց լեզվից) մասնագիտությունների II կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

2

2

Հունիսի 16-ին տեղի ունեցան «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության III, «Սերվիս» մասնագիտության II և III կուրսերի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

1

2

Հունիսի 19-ին կայացավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության  II կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:

Հունիսի 20-ին տեղի ունեցավ «Կիրառական արվեստ» մասնագիտության  III կուրսի  ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:

3

2

Հունիսի 23-ին կկայանան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության  III, «Դիզայն» մասնագիտության  II և III կուրսերի  ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունները:

Հունիսի 28-ին տեղի կունենա «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության  II կուրսի  ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:

Հունիսի 30-ին կկայանա «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության  III կուրսի  ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը:

Պաշտպանություններն իրականացվում են սահմանված կարգով և պատշաճ մակարդակով:

 

«Ամերիա Սերունդ 9» ծրագրին մասնակցելու հրավեր

«Ամերիա Սերունդ» ծրագրին մասնակցելու հրավեր

Հարգելի՛ համալսարանականներ,

մեկնարկում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում անցկացվելիք «Ամերիա Սերունդ 9» ծրագրիրը:

 Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.06.2018թ.:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ 

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, տեխնիկական կամ հումանիտար ոլորտներում
  • Նպատակասլացություն, ճկունություն
  • Թիմի հետ միասին նոր մարտահրավերներ հաղթահարելու պատրաստակամություն
  • Համակարգչային հմտություններ
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Նոր մարտահրավերներ ընդունելու, նորարարական գաղափարներով ու մոտեցումներով հանդես գալու ունակություն 
  • Տարբեր մշակույթների և սոցիալական խմբերի ներկայացուցիչների հետ աշխատելու կարողություն:

Մանրամասներն` այստեղ:

«Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում» դասընթացի հրավեր

«Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում»  դասընթացի հրավեր

2018թ. հունիսի 26-ին` ժամը 12:00-ից 15:00-ն (20 րոպե ընդմիջումով), ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի 57 լսարանում տեղի կունենա «Հոգեբանական առաջնային օգնություն ճգնաժամային իրավիճակներում» դասընթացը, որը համատեղ կազմակերպում են «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

Ծրագրի նպատակն է տրամադրել գիտելիքներ և հմտություններ՝ ճգնաժամային իրավիճակներում հոգեբանական առաջնային օգնություն ցուցաբերելու համար։

Դասընթացը կվարեն «Գոյ» կենտրոնի փորձառու մասնագետները: 

Ծրագրի պատասխանատուները բոլոր հետաքրքրված անձանց խնդրում են մինչև հունիսի 23-ը լրացնել հարցաթերթիկը՝ հետագա մասնակցության համար նրանց հետ կապ հաստատելու նպատակով:

 

 

 

Սիրով շնորհավորում ենք…

Սիրով շնորհավորում ենք…

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, մասնաճյուղի բազմամյա պատասխանատու աշխատակից Ալիսա Զավենի Հասանյանին՝  ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն ու ամբողջ անձնակազմը Ա.Հասանյանին մաղթում են երջանկություն, քաջառողջություն, անձնական և ուսումնագիտական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:

«Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի հրավեր    

 
Միջազգային գիտաժողով - Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ

Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. հունիսի 22-24-ը Երևանում Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ) Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական և Բեյրութի Հայկազյան համալսարանների, Հանուն ժողովրդավարության զարգացման ՀԿ-ի, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Բուն TV առցանց ալիքի, Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հետ համագործակցությամբ և Գալուստ Գյուլբեկյան հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ»  միջազգային գիտաժողովը:

Այն նպատակ ունի մասնագիտական վերլուծությունների ու շահագրգիռ քննարկումների միջոցով քարտեզագրել հայաստանյան հասարակության քաղաքական, տնտեսական և հանրային իրողությունները ու դրանց զարգացման համար հնարավոր մոդելներ մշակել:

Գիտաժողովը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքում (Մարշալ Բաղրամյան 40):

Մուտքն ազատ է։

Ծրագիրը և զեկուցումների ամփոփումները՝ հայերեն և անգլերեն, կարելի է տեսնել հետևյալ հղումով

Գիտաժողովի հետ կապված մանրամասներին, ինչպես նաև Հումանիտար հետազոտությունների  հայկական կենտրոնի  գործունեությանը  կարելի է  ծանոթանալ Կենտրոնի կայքում հետևյալ հղումով՝ http://archumanities.am/category/projects/hayastan-2018: