2017թ. նոյեմբերի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):
Ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Սեմինարը վարում էր ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:
Սեմինարավարը ներկայացրեց գիտական հետազոտության ընթացքը.
Ստացված արդյունքների գնահատում և հետևությունների ձևակերպում:
Այնուհետև տրվեցին որոշ հասկացությունների բացատրություններ, թվարկվեցին հետազոտության մեթոդներըը (դիտում, համեմատում, գիտափորձ, չափում, մոդելավորում, վերացարկում, ինդուկցիա, դեդուկցիա, վերլուծություն, համադրություն և այլն), գիտահետազոտական աշխատանքների տեսակները (ռեֆերատ, գիտական հոդված, կուրսային և ավարտական աշխատանքներ և այլն), դրանց կառուցվածքը (անվանաթերթ, բովանդակություն, ներածություն, հիմնական մաս, եզրակացություն, գրականության ցանկ, հավելվածներ):
Հանգամանորեն ներկայացվեց աղբյուրներից օգտվելու և հղումներ կատարելու կարգը և նշանակությունը.
2017թ. նոյեմբերի 7-ին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, ՄԿԾ-ի պատասխանատու, բ.գ.թ. Աիդա Սարհատյանը «Հայոց լեզու և գրականություն» դասընթացի շրջանակներում բաց դաս անցկացրեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսում:
Դասին հրավիրված էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, դասախոսներ:
Բաց դասը բավականին հետաքրքիր էր և բովանդակալից:
Նախ Ա.Սարհատյանը ներկայացրեց դասի թեման («Բառապաշարի դասակարգման սկզբունքները»), նպատակը և խնդիրները (ըստ համապատասխան հատկանիշների՝ ժամանակակից հայոց լեզվի բառապաշարի դասակարգումը. բառային հիմնական ֆոնդ և բառային կազմ, փոխառություններ, հնաբանություններ, նորաբանություններ, դիպվածային բառեր, օտարաբանություններ, ժարգոնային բառեր, տերմիններ և այլն):
Ինչպես հայոց լեզվի և գրականության յուրաքանչյուր դասի, այնպես էլ այս բաց դասի համար տիկին Սարհատյանը մշակել էր համապատասխան մեթոդներ ու ձևեր, որոնք նպաստում են թե՛ ուսանողների գիտելիքների հարստացմանն ու գիտական նյութի յուրացմանը, թե՛ նրանց աշխարհայացքի ու մտահորիզոնի զարգացմանը, թե՛ բառապաշարի հարստացմանը, ստեղծագործական մտքի ու երևակայության շարունակական ձևավորմանը, թե՛ գեղագիտական ճաշակի բարձրացմանը:
Հայտնի է, որ հայոց լեզվի ուսումնասիրությունը` հիմնված դպրոցում ձեռք բերած գիտելիքների և լեզվական կարողությունների վրա, նպաստում է օտար լեզուների իմացության խորացմանը, օտար լեզվամտածողության ընկալմանը, մայրենի և օտար լեզուների բառապաշարային, կառուցվածքային ընդհանրությունների ու տարբերությունների ըմբռնմանը, մայրենի լեզվի և օտար լեզուների հաղորդակցական հնարավորությունների համադրմանը:
Ըստ այդմ՝ բառապաշարի շերտերի մասին դպրոցում ձեռք բերված գիտելիքները ուսանողները բաց դասի ընթացքում խորացրին ու հարստացրին իրենց արդեն ծանոթ բառարանային ու հայ դասականների ստեղծագործությունների բառապաշարի քննությանը վերաբերող ինքնուրույն հանձնարարականներով:
Ընթերցվեցին անգլերենից հայոց լեզու անցած տասնյակ բառեր` հայերեն համարժեքներով, նորաբանությունների, հնաբանությունների, փոխառությունների ու ժողովրդախոսակցական բառերի շերտեր:
Կարևորվեցին նաև երկու (անգլերեն և հայերեն) լեզուների միջառարկայական ու միջմշակութային կապերն ու փոխազդեցությունները:
Ուսանողները խմբովին կատարեցին Կոմիտասի «Կաքավիկն» ու «Հո՛վ արեք, սարեր ջան»-ը, ապա անգլիական ժողովրդական թովիչ մի սիրերգ:
Երգերի կատարմանը հաջորդեց մեծ ներշնչումով գրված ստեղծագործական շարադրություններիընթերցումը, որոնք իրենց հուզական խորունկ լիցքերով հաճելի տպավորություն թողեցին ներկաների վրա:
Բաց դասն անցավ բուռն ու հետաքրքիր քննարկումներով, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան նաև դասին հրավիրված պարոն Առաքելյանն ու Ներսիսյանը:
Տնօրենն ու ֆակուլտետի դեկանն իրենց գոհունակությունն արտահայտեցին բարձր մակարդակով կազմակերպված, հետաքրքիր ու բովանդակալից դասի համար՝ ևս մեկ անգամ ընդգծելով մայրենի և օտար լեզուների իմացության, նրանց հաղորդակցական հնարավորությունների կիրառման, միջմշակութային կապերի կարևորությունը:
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիասինը, ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մշակութային կցորդ Եվգենի Պանտելեևը, Տավուշի փոխմարզպետներ Լևոն Սարգսյանը, Վ.Ալեքսանյանը, Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, ԶԼՄ-ների, մարզի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կենտրոնի աշխատակիցներ, ուսանողներ, հյուրեր:
«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը դեռևս տարեսկզբին հայտարարել էր Հայաստանի բոլոր մարզերում զարգացման և հետազոտության կենտրոնների հիմնման մտադրության մասին: Հետազոտության կենտրոնները յուրատեսակ կառույցներ են, որոնք տեղի երիտասարդների ներգրավման միջոցով միտում ունեն կրթելու տեղական համայնքներին և հնարավորություն տալու նրանց մասնակցել գյուղական զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքներին:
«Այսօր զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարության առաջնայնություններից է, և մեր երկրի համար կարևորագույն և արդի թեմաներից մեկը: Մենք վստահ ենք, որ Հայաստանն ունի բազմաթիվ գեղեցիկ ու դեռևս չբացահայտված վայրեր, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից: Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս կենտրոնը կունենա իր ներդրումը զբոսաշրջության զարգացման մեջ», – իր բացման խոսքում նշեց տարածքայինկառավարմանևզարգացմաննախարարիառաջինտեղակալՎաչեՏերտերյանը:
Նա հավելեց, որ Տավուշը տուրիզմի համար ամենաբարենպաստ միջավայր ունեցող մարզերից է, բայց պետք է ունենանք նորարարական մոտեցումներ, նոր տեխնոլոգիաներ, նոր մարդիկ, նոր ոգևորություն, ինչը բնականաբար կարող է ձևավորվել բուհական, երիտասարդական միջավայրում: Այս առումով կենտրոնի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համագործակցությունը հեռանկարային է:
«Կենտրոնի ամենակարևոր գործառույթներից է ստեղծել կառավարման համակարգ տեղական համայնքներում և կրթել համայնքների ներկայացուցիչներին՝ հայտնաբերելու իրենց տարածքի զբոսաշրջության գոհարները և դրանք վերածել եկամտի կայուն աղբյուրի: Այս յուրատեսակ կենտրոնի հիմնումը կարևոր քայլ է տեղի երիտասարդության համար ներգրավվելու և հնարավորություն ունենալու իրականություն դարձնել տուրիզմի զարգացմանը վերաբերող իրենց նոր գաղափարները», – ասաց ՀայաստանումՄԱԶԾմշտականներկայացուցչիտեղակալԴմիտրիՄարիասինը:
«Կրթություն բառը բազմաթիվ նշանակություներ է ձեռք բերել արդի հասարակությունում, սակայն կրթության ամենակարևոր բաղադրիչներից է մնում լսարանում ստացած գիտելիքի գործնական կիրառումը իրական պայմաններում: Այս կենտրոնը երիտասարդներին տալիս է այդ հնարավորությունը՝ փորձելու, ինչու ոչ սխալվելու և ի վերջո հաջողելու», – իր խոսքում նշեց կրթությանևգիտությանփոխնախարարԴավիթՍահակյանը:
ՀՀՏավուշիմարզպետիտեղակալԼևոնՍարգսյանը մարզպետ Հովիկ Աբովյանի և անձամբ իր անունից շնորհավորեց կենտրոնի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացմանն աջակցող բոլոր կազմակերպություններին: Նա հույս հայտնեց, որ կենտրոնը կդառնա այն հիմնական կառույցներից մեկը, որի նորարարական գաղափարները կդրսևորվեն և՛ համայնքային և՛ մարզային մակարդակում իրականացվող ծրագրերում՝ նպաստելով գյուղական տուրզիմի զարգացմանը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, սրտանց ողջունելով Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի բացումը, համոզմունք արտահայտեց, որ նորաբաց կենտրոնը մեծապես կնպաստի մարզում զբոսաշրջության զարգացմանը. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Սերվիս» («Զբոսաշրջություն») մասնագիտության լավագույն շրջանավարտներին և ուսանողներին ապահովելով աշխատանքով, ռեալ հնարավորություն տալով լավագույնս դրսևորելու և զարգացնելու իրենց մասնագիտական կարողությունները՝ այն կմեծացնի նաև մասնաճյուղի «Զբոսաշրջություն» մասնագիտության պահանջարկը տարածաշրջանում: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի բոլոր ներկայացուցիչներին ու կազմակերպիչներին՝ նման կարևոր նախաձեռնության համար, որը հնարավորություն է տալիս աջակցելու Հայաստանի գյուղական համայնքներին, գյուղաբնակների համար ստեղծում է եկամտի այընտրանքային աղբյուրներ:
Երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և խորացնելու նպատակով ՀայաստանումՄԱԶԾմշտականներկայացուցչությանևԵՊՀԻջևանիմասնաճյուղիմիջևկնքվեց համագործակցությանհուշագիր:
Միջոցառման ընթացքում հյուրերը հանդիպեցին կենտրոնի երիտասարդ աշխատակիցների հետ, ովքեր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտները և ուսանողներն են, զրուցեցին նրանց աշխատանքի, ապագա պլանների մասին:
Կենտրոնի բացման արարողությանը հաջորդեց ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների աշխատանքների՝ այդ առիթով կազմակերպված ցուցադրությունը:
Այնուհետև տեղի ունեցավ TEDx-իխոսնակներիհետհանդիպումըևԷմփիրեյխմբիհամերգը:
Պարո՛ն Առաքելյան, Ձեր և Ձեր ձևավորած անձնակազմի նպատակաուղղված ու նվիրված աշխատանքի շնորհիվ ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանում կրթական և գիտամշակութային գործունեություն իրականացնող «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն այսօր ունի բարձր հեղինակություն, իր կայուն ու հիմնավոր տեղը Հայաստանի բուհերի շարքում և արձանագրում է նոր հաջողություններ:
Իր հիմնադրումից ի վեր ԵՊՀ ԻՄ-ը նպաստում է տարածաշրջանի հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացին, մատուցում խորհրդատվական, փորձագիտական ծառայություններ, իր կազմակերպած գիտաժողովներում, ինտելեկտուալ խաղերում, բանավեճերում, ցուցահանդեսներում, գրական-գեղարվեստական նախաձեռնությումներում, վերապատրաստման դասընթացներում ընդգրկում ոչ միայն համալսարանականներին, այլև Տավուշի մարզի հասարակական-քաղաքական, հոգևոր-մշակութային, ռազմական ոլորտների ներկայացուցիչներին, մարզի բնակիչներին:
Մասնաճյուղը հաջողությամբ իրականացնում է բարձր որակավորում ունեցող մասնագետ, հայրենասեր ու պատասխանատու քաղաքացի պատրաստելու իր առաքելությունը:
Ձեր իսկ խոսքով ասած` յուրաքանչյուր բուհի հարստությունը նրա ուսանողներն են, բուհի իրական գնահատականը` նրա շրջանավարտները: Մենք հպարտ ենք մեր ուսանողներով ու շրջանավարտներով: Ուսումնառության չորս տարիների ընթացքում մեր ուսանողներին գիտելիքների հետ փոխանցվում են ազգային, բարոյական և համամարդկային արժեքներ՝ ազնիվ հայրենասիրություն ու մարդասիրություն, բարեկիրթ վարվեցողություն, դժվարությունները հաղթահարելու կամք ու լավատեսություն, սահմանամերձ գոտու վաղվա պաշտպանին` թշնամուն հերոսաբար դիմադրելու զորություն, խաղաղասեր զինվորին` ներողամտություն, հանդուրժողություն, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում, սկզբունքայնություն: Ըստ այդմ` մեր ավելի քան 4000 շրջանավարտներից շատերն այսօր հաջողությամբ աշխատում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային և բուհական համակարգում և այլն:
Ամենայն հարգանքով և երախտագիտությամբ ևս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեր ծննդյան հոբելյանը` մաղթելով շարունակական վերելքներով լի, երկար տարիների բովանդակալից կյանք:
2017թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի անգլերենի ռեսուրս կենտրոնում (Տնտեսագիտության ֆակուլտետ, 1-ին հարկ, թիվ 12 լսարանի հարևանությամբ) տեղի կունենա «Ինչպե՞ս ներկայացնել գիտական զեկուցում» խորագրով սեմինար, որը նախաձեռնել է ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):
Սեմինարի ընթացքում կներկայացվեն գիտահետազոտական աշխատանք կատարելու ընդհանուր մեթոդաբանությունը, աշխատանքների տեսակները և կառուցվածքները, աղբյուրներից օգտվելու և հղումներ կատարելու կարգը, վերջնարդյունքները ներկայացնելու ձևերը:
Կներկայացվեն նաև համացանցում արդյունավետ որոնման նրբությունները և գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը:
Սեմինարը կարող է օգտակար լինել կուրսային և ավարտական աշխատանքներ կատարելու, գիտաժողովներին մասնակցելու համար: