ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

2017թ. հոկտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր մասնաճյուղի տնօրենությունը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ (տնօրենության անդամները՝ Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կազմը և ուրիշներ), ուսանողներ, հյուրեր:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Վաստակաշատ դասախոսի և մանկավարժի,  ներհուն գրականագետի, ԵՊՀ ԻՄ-ի բազմամյա անձնվեր աշխատակցի, վստահելի ու սիրելի գործընկերոջ ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորանքի, արժևորման և երախտիքի խոսքեր ասացին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, իր գործընկերները:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Բարձր գնահատելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Խ.Վարդանյանի բազմամյա բարեխիղճ, արդյունավետ ու անձնվեր աշխատանքը՝ տնօրեն Ս.Առաքելյանը նրան մաղթեց քաջառողջություն, արևշատություն, ոգու կորով ու անսպառ եռանդ, ուսումնագիտական ու ստեղծագործական ձեռքբերումներով լի, երկար տարիների բովանդակալից կյանք:

Այնուհետև ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը ԵՊՀ ոսկե մեդալ հանձնեց Հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Խաչատուր Գարուշի Վարդանյանին` երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանի կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկն. Ա.Սարհատյանը իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշեց. «Ցանկացած գիտական ոլորտ կարելի է նմանեցնել անտառի, ուր  և՛ ծառեր կան` վիթխարի, սաղարթախիտ, որոնք իրենց  հովանու տակ կարող են առնել բյուրավորների, կան այնտեղ  և՛ թփուտներ, որ առաջին իսկ երաշտից չորանում են արմատներով ու անհետանում` առանց հետք թողնելու…

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Խ.Վարդանյանը մեր գրականագիտության այն մեծերից է, որ իր գրական փայլուն հետազոտություններով բնագրերին համարժեք հոդվածներ ու աշխատություններ է թողել… Նուրբ զգացմունքների տեր գրականագետ է  նա` զգայուն հոգեբան, որ կարողանում է զգալ գրական երկի ու կերպարի, հեղինակի ապրումների բոլոր գույները… Ինձ համար նա մերթ քայլող քնարերգություն է,   մերթ էպիկական հզոր տարերք, մերթ ներշնչանք` ոտքից գլուխ` պարզ, համեստ, շիտակ ու շռայլ, երգի, ծառ ու ծաղկի մեծ սիրահար…

Եկեք երբեք չհարցնենք նրա տարիքը. ամեն տարի շնորհավորենք նրան, մաղթենք քաջառողջություն ու ասենք՝ Դուք միշտ մեր կողքին կլինեք, քանի դեռ այդքան անսպառ է Ձեր եռանդը, Ձեր անսահման սերը գրի ու գրականության, ուսանողի ու այս կրթօջախի նկատմամբ, քանի դեռ գրականությունը իր հրդեհն է վառում Ձեր աչքերում, քանի դեռ Ձեր խոսքի ու երգի ելևէջներում առկա են սիրո և նվիրումի  անմար հույզեր…»:

Բ.գ.թ., ասիսիտենտ Ա.Հասանյանն ընթերցեց  ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի շնորհավորական ուղերձից հատված:

Մասնաճյուղի վարչական և դասախոսական անձնակազմի մյուս ներկայացուցիչներն էլ ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղեցին Խ.Վարդանյանին` ծննդյան տարեդարձի և ըստ արժանվույնս գնահատվելու (ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվելու) առթիվ:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Ելույթ ունեցավ Խ.Վարդանյանը` շնորհակալություն հայտնելով տնօրենությանը` նման նախաձեռնության համար, փոխադարձեց ջերմ ու անմիջական շնորհավորանքներով և բարեմաղթանքներով հանդես եկած բոլոր գործընկերներին և, ի պատասխան,  նրանց նվիրեց մի սրտաբուխ կատարում` Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների գեղեցիկ ձայնակցությամբ:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Տնօրենության նախաձեռնած միջոցառումը համալսարանականներիս համար գեղեցիկ առիթ էր արժևորելու մեր կողքին կանգնած մեծերին, մեր սերը, մեծարանքն ու երախտագիտությունն արտահայտելու գիտության և կրթության այն ազնիվ նվիրյալների նկատմամբ, ովքեր արդեն մի քանի տասնամյակ սերունդներ են կրթում ու դաստիարակում, որոնց երեկվա սաներն այսօր նրանց հետ համատեղ իրականցնում են Ուսուցչի` Գիտելիք և դպրության սերմնացանի` որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու գործը:

Կայացավ «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

2017թ. հոկտեմբերի 19-ին` Եղիշե Չարենցի ծննդյան 120-րդ տարեդարձի առթիվ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի ցուցադրություն-քննարկումը, որը համատեղ կազմակերպել էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և ԵՊՀ ԻՄ-ի «Հինգշաբթի» գրական-գեղարվեստական ակումբը:

Կայացավ «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների (գլխավորապես «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության) ուսանողներ, «Հինգշաբթի» գրական-գեղարվեստական ակումբի անդամները, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ:

Կայացավ «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

«Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի ցուցադրությանը զուգահեռ  ներկայացվեցին Եղիշե Չարենցի կյանքի և գործունեության հիմնական դրվագները:

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ, բ.գ.թ., դոցենտ Խ. Վարդանյանը և բ.գ.թ., ասիստենտ Ա.Հասանյանը վերհանեցին կենսագրական հետաքրքիր փաստեր, մեծն  Չարենցի հետ կապված ջերմագին հուշեր, արտահայտեցին նրա ստեղծագործության վերաբերյալ իրենց տեսակետները:

Կայացավ «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

Եղիշե Չարենցի ծննդյան 120-րդ տարեդարձը համալսարանականների համար գեղեցիկ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու հայ խոշորագույն գրողի պատկառելի վաստակը, ճանաչելու նրա մարդկային հարուստ կերպարն ու գրական ժառանգությունը:

 

Կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը` Ջ.Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի շուրջ

2017թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) գրական ակումբի հերթական քննարկումը` Ջ. Դ. Սելինջերի «Ծիծաղող մարդը» (“The Laughing Man”) պատմվածքի շուրջ:

Կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ջ.Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի շուրջ

Քննարկումը վարում էր «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանը:

«Ծիծաղող մարդը» պատմվածքի վերաբերյալ քննարկմանը մասնակցում էին մասնագիտական և ոչ մասնագիտական ամբիոններից տարբեր կուրսերի ուսանողներ և դասախոսներ:

Կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ջ.Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի շուրջ

“Booklovers” ակումբի ակտիվ մասնակիցներն են «ԱԼԳ» մասնագիտության ուսանողներ Լիլիթ Ֆարմազյանը (3-րդ կուրս), Սյուզաննա Շահնազարյանը (3-րդ կուրս), Թագուհի Սահակյանը (1-ին կուրս), մասնաճյուղի ՈՒԳԸ համակարգող, Բնական գիտությունների ֆակուլտետի դասախոս Սլավիկ Ալավերդյանը՝ ակումբի հիմնադիր, Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, ՄԿԾ-ի պատասխանատու Աստղիկ Սիմոնյանի գլխավորությամբ:

Կայացավ «Գրքասեր» (“Booklovers”) ակումբի քննարկումը`  Ջ.Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի շուրջ

Ի դեպ, ակումբի քննարկումներին կարող են մասնակցել այն բոլոր ուսանողներն ու դասախոսները, ովքեր տիրապետում են անգլերենի միջին և բարձր մակարդակներին:

Այս քննարկման ընթացքում ակումբականները հիմնականում կարծիքներ արտահայտեցին Սելինջերի «Ծիծաղող մարդը» պատմվածքի վիճելի կողմերի և դրանց հավանական սուբյեկտիվ մեկնաբանությունների մասին:

 

 

Միջազգային գիտաժողով՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակին

 

«Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ»-ի սկզբնական կրթության ֆակուլտետի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի, մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի, նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնները դեկտեմբերի 5-6-ը կազմակերպում են «Սկզբնական կրթության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժոով՝ նվիրված ՀՊՄՀ-ի հիմնադրման 95-ամյակին: 

Գիտաժողովի հիմնական ուղղությունները`

  1. նախադպրոցական կրթության հիմնախնդիրները. մարտահրավերներ, լուծումներ,
  2. վաղ ուսուցման հիմնախնդիրները տարրական կրթության համակարգում,
  3. մայրենիի ուսուցման արդի հիմնահարցերը տարրական դպրոցում,
  4. մաթեմատիկայի և մայրենի լեզվի առնչությունները:
    Գիտաժողովի աշխատանքային լեզուները՝ հայերեն և ռուսերեն: 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել՝

  1. գիտաժողովիմասնակցության հայտը / ձևը կցվում է/՝ մինչև 2017 թ-ի նոյեմբերի 1-ը,
  2. հոդվածի տեքստը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը:

Ի գիտություն

Գիտաժողովին ներկայացվող հոդվածները պիտի համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

հոդվածում գործածվող տառատեսակները`

 հայերենը՝ Sylfaen, տառաչափը՝ 11,

 ռուսերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,

 անգլերենը՝ Times New Roman, տառաչափը՝ 11,

  բանալի բառերը՝ հայերեն և անգլերեն:

Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացված նյութի բովանդակության և գրագիտության համար: Նյութերը կտպագրվեն գիտաժողովից հետո առանձին ժողովածուով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե (հեռ.՝ 010.59.70.62): 

Մանրամասն՝

https://aspu.am/hy/content/_mijazgayin_gitazhoghov_nvirvats_hpmh-i_himnadrman_95-amyakin/

Կայացավ ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

2017թ. հոկտեմբերի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց ֆակուլտետների դեկանների և ուսանողների՝ կուրսերի ավագների, Ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Կայացավ ուսանողների հետ տնօրենի հանդիպումըՀանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին, ուսանողներին հուզող տարբեր խնդիրներին վերաբերող հարցեր:

Առաջարկվեցին Ուսանողական խորհրդի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ուսանողական խնդիրներին առավել արագ արձագանքելու և տեղում լուծում տալու ուղիներ:

Այդ համատեքստում շեշտվեց ֆակուլտետների ղեկավարների, կուրսերի ավագների և ֆակուլտետային ուսանողական խորհուրդների նախագահների դերը:

Որպես ուսանողների ինքնադրսևորման լավագույն հարթակներ, լիդերության կերտման դարբնոցներ հատկանշվեցին բուհի ուսանողական կառույցները՝ Ուսանողական խորհուրդը, Ուսանողական գիտական ընկերությունը, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը:

Կայացավ ուսանողների հետ տնօրենի հանդիպումը

 

Տնօրենը ուսանողներին դարձյալ կոչ արեց հաճախակի կազմակերպել  ու մասնակցել գիտաժողովների, բանավեճերի, ինտելեկտուալ խաղերի, կրթաթոշակային ծրագրերի, լինել ուսումնատենչ, աշխատասեր, նպատակասլաց, հեշտ ու խոտոր ուղիներ չփնտրել որակյալ կրթություն ստանալու տքնաջան ու շիտակ ճանապարհին: