«Արմինե և Կարապետ Զամբակ» կրթաթոշակ ՀՀ բուհերի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողների համար 2017-2018

Ի գիտություն ՀՀ պետական համալսարանների 2017 – 2018 ուս. տարվամագիստրատուրայի առաջին կուրսեցիների

«Մաթևոսյան կրթավճար» առաջին կուրս ընդունվածների համար, ՀՕՖ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, սոցիոլոգիայի, քիմիայի (սննդի անվտանգություն մասնագիտության), ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության և Երևանի Վ.Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի հանրային կառավարման ֆակուլտետների մագիստրատուրայի առկա բաժնի առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է մրցույթ, որի արդյունքում հաղթողներին կհատկացվի 4 կրթավճար: Հաղթողների ուսման վարձը (մասնակի կամ ամբողջությամբ) կվճարի ՀՕՖ-ը ամերիկահայ բարերարներ Արմինե և Կարապետ Զամբակների կողմից հատկացրած միջոցներից: 

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր. 

  • ունեցել են բարձր առաջադիմություն բակալավրի ծրագրով սովորելու տարիներին/լավ և գերազանց գնահատականներ/,
  • ընդգրկված են հասարակական ու քաղաքացիական նախաձեռնություններում:

«Արմինե և Կարապետ Զամբակ կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.

Վերոնշյալ պայմաններին համապատասխանող ուսանողները ցանկության դեպքում կարող են մինչև 2017թ. օգոստոսի 10ը ներառյալ ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ   ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ից և նշված ԲՈՒՀ-երի մագիստրատուրայի բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • տեղեկանք ԲՈւՀ-ից մագիստրատուրայի հավակնորդ լինելու մասին,
  • բակալավրի աստիճանի դիպլոմի պատճեն ու դիպլոմի հավելվածի պատճեն,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից նրանց պաշտոնի և աշխատավարձի չափի վերաբերյալ, եթե չեն աշխատում` տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճեն,
  • նպատակի հիմնավորում` հակիրճ ներկայացնել Ձեր կենսագրությունը, Ձեր ունեցած հաջողությունները, ինչու եք ընտրել տվյալ մասնագիտությունը և ինչպես եք կիրառելու ստացված գիտելիքները ապագայում: Նշել նաև քաղաքացիական մասնակցության, գիտական աշխատանքներում ներգրավվածության մասին (1 համակարգչային էջի սահմաններում):

Թերի փաթեթները չեն դիտարկվում, ներկայացված փաստաթղթերը հետ չեն վերադարձվում:

 Ընտրություն

Ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.

  1. Փաստաթղթային փաթեթի քննարկում
  2. Հարցազրույց
  3. Տնայց` անհրաժեշտության դեպքում 

Սույն ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը, որից հետո ուսանողի և ՀՕՖ-ի միջև կկնքվի պայմանագիր:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +347 60 52 66 60, կամ գրել հետևյալ էլ. հասցեներին՝ EKarapetyan@far.am , MKhachatryan@far.am :

Աղբյուրը՝  armacad.info

ՄԱՅՐ ԲՈՒՀԸ 98 ՏԱՐԵԿԱՆ Է

 
ՄԱՅՐ ԲՈՒՀԸ 98 ՏԱՐԵԿԱՆ Է
Համալսարանն այն կենսատու արմատն է, որից ճյուղավորվել է մեր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը և հիմք հանդիսացել ՀՀ գիտությունների ակադեմիայի ստեղծման համար:

Այսօր ՀՀ-ում գործող գրեթե բոլոր բուհերի դասախոսների ու գիտահետազոտական ստորաբաժանումների գիտաշխատողների՝ ակադեմիկոսների, պրոֆեսորների ու դոցենտների զգալի մասը ԵՊՀ շրջանավարտներ են, որոնց անունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանում:

Արդեն 2-րդ տարին է, ինչ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր: Կարևորելով համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես պետականորեն նշվող տոն` ևս մեկ անգամ արժևորվում է Մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Մի քանի ուշագրավ փաստ Երևանի պետական համալսարանի պատմությունից.


• 1919 թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել:


• 1920 թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվել է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:


• Համալսարանում դասերի մեկնարկը տրվել է նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ.-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:


• Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս:


• Հայաստանի համալսարանի առաջին ռեկտորը Յուրի Ղամբարյանն էր:


• Նախորդ դարասկզբի 20-ական թթ.-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի շենքի առաջին հարկում:


• 1991 թ.-ին Երևանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով:


• 1994 թ.-ին հիմնադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:


• Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ:


• Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ:


• 2006 թ.-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Աղբյուրը՝ http://ysu.am

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

2017թ. մայիսի 15-ին՝ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպվել  էր «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում, որը վարում էր ամբիոնի դասախոս էդիտա Սիմոնյանը:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Քննարկմանը ներկա էին Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկն., ասիստենտ Լ.Հարությունյանը, ամբիոնի դասախոսները, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Ա.Սարհատյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Լ.Բեգինյանը և ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Էդիտա Սիմոնյանը նշեց դասի նպատակը, հոգեբանության տեսանկյունից ներկայացրեց ընտանիքի՝ որպես ազգապահպան ինստիտուտի դերն ու նշանակությունը:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Ա.Սարհատյանը ներկայացրեց ընտանիքի նշանակությունը «Սասունցի Դավիթ» էպոսից մինչև «Ալպիական մանուշակ», իսկ Լ.Բեգինյանը ներկայացրեց ավանդական և ժամանակակից  ընտանիքների առանձնահատկությունները:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ անդրադառնալով ընտանիքի տեսակներին, ընտանեկան բախումներին, ճգնաժամերին, կոնֆլիկտներին, նրանց հաղթահարման ուղիներին:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Նրանք կազմակերպել էին նաև ընտանիքի վերաբերյալ բլից հարցում, որին դասախոսները, մասնավորապես՝ Լ.Հարությունյանը, տվեցին հետաքրքիր պատասխաններ ու մեկնաբանություններ:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Դասի վերջում ուսանողները պատրաստել էին հաճելի անակնկալ:

Ասմունքով հանդես եկավ «ՏՄՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Դավթյանը, իսկ հեռակա ուսուցման «Մ/Հ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիա Մնացականյանը ներկայացավ գեղեցիկ երաժշտական կատարումով:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

Դասն ավարտվեց հետաքրքիր ու արդյունավետ քննարկումով:

Մասնաճյուղում կայացավ «Ընտանիքի ազգապահպան դերն ու նշանակությունը» թեմայով դաս-քննարկում

 

 

Հրավիրում ենք  «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները` խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկմանը

Հրավիրում ենք  «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները` խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկմանը

2017թ. մայիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Բուհում ուսուցման հոգեբանական միջոցները՝ խոսքի մշակույթ, խոսքի ընկալում, խոսքը որպես համոզիչ միջոց» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տեխն. գիտ. թեկնածու Ն. Խուդավերդյանը:

Սիրով հրավիրում ենք:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը

2017թ. մայիսի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գերասիմ Ալավերդյանը «ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի ինքնուրույն աշխատանքների շրջանակներում ներկայացրեց իրեն հանձնարարված խնդիրների և դրանց ծրագրային իրականացումների վերաբերյալ զեկուցում, որը ղեկավարել է Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մ.Ճաղարյանը:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը

Ինքնուրույն աշխատանքներն ուսանողի ուսումնառության արդյունավետ կազմակերպման, նրանց ինքնուրույն մտածողության, ստեղծագործական ունակությունների զարգացման միջոցներից են, և նրանց ճիշտ կազմակերպումն օգնում է ուսանողին աշխատել և ավելացնել իր տեսական գիտելիքները, նաև զարգացնել իր գործնական կարողություններն ու հմտությունները:

«ԷՀՄ և ծրագրավորում» դասընթացի շրջանակներում ուսանողներին հանձնարարված ինքնուրույն աշխատանքները նպատակ ունեն նրանց մեջ զարգացնել ինքնուրույն նախագծեր ստեղծելու և իրականացնելու, թիմով աշխատելու ունակություններ, և դրանով նպաստել տվյալ դասընթացի կրթական վերջնարդյունքների ձևավորմանը:

Գ.Ալավերդյանը շնորհանդեսի ուղեկցությամբ մասնակիցներին ներկայացրեց իր իրականացրած 3 խնդիրները, որոնք ունեն բավականին լայն կիրառություն, և ամենակարևորը, նա յուրաքանչյուր խնդրի համար ներկայացրեց նրա առաջացման պատմությունը, քիչ հայտնի մի շարք հետաքրքիր փաստեր այդ խնդրի վերաբերյալ և ներկաներին հնարավորություն տրվեց ծրագրի աշխատանքը դիտարկել իրենց մուտքային տվյալների վրա:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը

Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ա.Հովակիմյանին մասնավորապես հետաքրքրեց ծրագրերի կոդերը, որոնք նույնպես ցուցադրվեցին և հավանության արժանացան նրա կողմից:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը

Նախ Գ.Ալավերդյանը ներկայացրեց առաջին խնդիրը, որը վերաբերում էր բաղադրյալ թիվը պարզ արտադրիչների վերլուծելուն: Զեկուցողը նշեց, որ  պարզ թվերն անվերջ են, դրանք սահմանվել են մ.թ.ա.  6-ից  5-րդ  դարերում: Վերջինիս ճշմարտացիության առաջին ապացույցը տրվել է Էվկլիդեսի մոտ, ապա բերեց մեծ փիլիսոփայի և մաթեմատիկոսի շատ գեղեցիկ ապացույցը: Տրվեց պարզ թվերի ստացման Էրատոսթենեսի  (մ.թ.ա. 264-192) ալգորիթմի նկարագրումը: Ներկայացվեց այս պահին հայտնի ամենամեծ պարզ թիվը, որը ստացվել է սուպերհամակարգիչների կիրառմամբ և որը պարունակում է 12 միլիոն տասական թվանշանից ավել թվանշան:  

Ապա ներկաներն ականատես եղան ծրագրի աշխատանքին՝ առաջարկելով իրենց թվերը:

 Երկրորդ խնդիրը վերաբերում էր հռոմեական թվերին, որոնց համար գրվել է ծրագիր, կամայական 1-ից մինչև 3999-ը դրական արաբական թվի համար  արտածում է նրա հռոմեական համարժեքը: Նախ ներկայացվեցին արաբական և հռոմեական թվերի ստեղծման պատմությունները, հռոմեական թվերի կառուցման օրենքները և նրբությունները, մեկնաբանվեցին նույն թվի արաբական և հռոմեական գրելաձևերի տարբեր մոտեցումները:

Ապա ներկաները մասնակից եղան ծրագրի աշխատանքին՝ առաջարկելով իրենց թվերը:

3-րդ խնդիրը վերաբերում էր օրացույցին և ավելի տարողունակ էր, որովհետև այն ներառում էր 4 ենթախնդիրներ:

Ընդգծվեց, որ օրացույցն օրերը խմբավորելու եղանակ է. այն անհրաժեշտ է մարդկանց՝ գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։ Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է  1513 թ. Վենետիկում՝ Հակոբ   Մեղապարտի   սարքավորած  առաջին  տպարանում: Մանրակրկիտ  հաշվարկը  ցույց  է տվել, որ  տարվա  տևողությունը   365  օր, 5 ժամ, 48 րոպե,  46 վայրկյան է:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը

Գ.Ալավերդյանը ներկայացրեց ծրագրային մի համակարգ, որը հնարավորություն է տալիս առաջարկվող 4 խնդիրներից իրականացնել կամայականը:

1-ին խնդիրը մուտքում ստանում է երեք թիվ որպես օր, ամիս, տարի և արտածում այդ ամսաթվով որոշվող օրվա համարը՝ տվյալ տարվա սկզբից հաշված:

2-րդ խնդիրը մուտքում ստանում է երկու թիվ՝ որպես տարի և տարվա օր, ապա արտածում այդ օրով որոշվող ամսաթիվը և շաբաթվա օրը:
(օրինակ, 36 թվի դեպքում ստացվում է՝ 5.2.2017):

3-րդ խնդիրը մուտքում ստանում է երկու թիվ որպես տարի և ամիս, ապա արտածում այդ տարվա այդ ամսվա օրացույցը:

4-րդ խնդիրը մուտքում ստանում է մեկ թիվ  որպես տարի և արտածում այդ տարվա օրացույցը:

Զեկուցումն ուշադրությամբ և մեծ հետաքրքրությամբ  ընդունվեց ներկաների կողմեց, որոնք ակտիվ քննարկումներով մասնակցեցին խնդիրների իրականացմանը: 

Կատարված աշխատանքի վերաբերյալ իր գոհունակությունը հայտնեց Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մ.Ճաղարյանը՝ նշելով, որ առաջին կուրսի ուսանողների կողմից նման զեկուցումների ներկայացումները կլինեն շարունակական:

Զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի  ուսանող Գերասիմ Ալավերդյանը