Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

2016-17 ուստարվա I կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի համակարգչային սրահում  բացվել է «Դիզայն» մասնագիտության 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների գրաֆիկական աշխատանքների ցուցադրությունը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

Աշխատանքները կատարվել են «Համակարգչային գրաֆիկա» դասընթացի շրջանակներում, Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի վարիչի ԺՊ, արվեստագիտության թեկնածու Մարտին Հարությունյանի ղեկավարությամբ:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

 

Հարցազրույցի ընթացքում Մ.Հարությունյանը նշեց, որ «Կոմպոզիցիա» և «Համակարգչային գրաֆիկա» առարկաների ծրագրերին զուգահեռ՝ ուսանողներին տրվել էր «ՀՀ անկախության 25-ամյակը» թեմայով գրաֆիկական աշխատանքների՝ պոստերների հանձնարարություն: “Corel Draw” և “Adobe Photoshop” ծրագրերը խորապես ուսումնասիրելուց հետո ուսանողները կարողացան ցուցադրել իրենց կոմպոզիցիոն կառուցման և համակարգչային գրաֆիկական նախագծման գիտելիքները տվյալ առաջադրանքը կատարելիս:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

«Ընդ որում՝ աշխատանքներն իրականացնելիս ուսանողներին ուղղորդել եմ միայն տեխնիկական հարցերով, իսկ ստեղծագործական մտքի ու օգտագործված դետալների ընտրության առումով, – շեշտեց պարոն Հարությունյանը,- ուսանողները եղել են լիովին ազատ, այսինքն՝ աշխատելիս յուրաքանչյուր ուսանող փորձել է զուգահեռներ տանել ՀՀ անկախության 25 տարիների դրական և բացասական երևույթների միջև, քանզի նրանցից յուրաքանչյուրը անկախության սերնդի լիարժեք ներկայացուցիչ է»:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

 

Ցանկացողները կարող են այցելել ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի համակարգչային սրահ՝ դիտելու ուսանողների՝ շուրջ 2 տասնյակ գրաֆիկական աշխատանքները, առաջիկայում ևս սպասվում են նման ցուցադրություններ:

Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն Մասնաճյուղում բացվել է ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված գրաֆիկական աշխատանքների ցուցադրություն

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է հերթական դասախոսության

 

Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնը հրավիրում է հերթական դասախոսության

2016թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 12:30-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի №28 լսարանում տեղի կունենա Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Մոդուլի վերջնարդյունքների մշակում» թեմայով դաս-քննարկումը, որը կվարի Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:

Սիրով հրավիրում ենք:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

2016թ. դեկտեմբերի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված հերթական դաս-քննարկումը, որը վարեց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Դասը «Կրթական վերջնարդյունքների գնահատումը» թեմայով էր, որը Ա.Մակարյանի կողմից նախատեսված եռօրյա դասընթացի (I. «Կրթական վերջնարդյունքների գնահատում», II. «Մոդուլի վերջնարդյունքների մշակում», III. «ՄԿԾ մշակում») առաջին մասն էր:

Դասի ընթացքում շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեցին հետևյալ առանցքային հարցերը՝ դասընթացի ակնկալվող արդյունքները, տերմինաբանությունը, գնահատումը, թե ինչ դրույթներ է այն ներառում, դրա շուրջ դասախոսի և ուսանողի տեսակետները, գնահատման փուլերը, մեթոդները, գնահատման շրջափուլը, ծրագիրը, թե ընդհանրապես ինչպիսին պետք է լինի գնահատումը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Նշվեց, որ դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.

  • Պատրաստել դասընթացի նկարագրությունը,
  • Ձևակերպել դասընթացի նպատակը,
  • Ձևակերպել կրթական վերջնարդյունքները,
  • Մշակել գնահատման պլան, որը նախանշում է կոնկրետ մեթոդները, որոնք պետք է օգտագործվեն ակնկալվող վերջնարդյունքները գնահատելիս:

Մատնանշվեցին գնահատման համար անհրաժեշտ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝ օբյեկտիվությունը, հավաստիությունը և վստահելիությունը:

Գնահատումը պետք է՝

  • օբյեկտիվ լինի ուսանողի համար (ուսանողը պետք է գնահատման միջոցով հասկանա՝ ինքը ինչ չափով է ձեռք բերել պահանջվող կարողությունները),
  • հավաստի՝ գործատուի համար (գործատուն պետք է հասկանա՝ ում է ընդունում աշխատանքի),
  • վստահելի՝ հասարակության համար:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

 Ներկայացվեց, որ գնահատումը նախատեսում է ուսուցման հետ կապված տեղեկատվության կամ ապացույցների անընդհատ հավաքագրում, վերլուծություն և օգտագործում:

Այն մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս դատողություններ անել հետևյալի վերաբերյալ.

  • Ի՞նչ են ուսանողները սովորել,
  • Որքանո՞վ են ուսանողները յուրացրել վերջնարդյունքները/ի՞նչ չափով,
  • Հետադարձ կապի մեխանիզմների վերաբերյալ (օրինակ՝ պարզ է դառնում, որ ինչ-որ թեմա ուսանողները լավ չեն յուրացրել, դա հնարավորություն է տալիս դասախոսին հավելյալ աշխատել այդ թեմայի շուրջ):

Հատկանշվեցին գնահատման մեթոդները՝ հայտորոշիչ (մինչև ուսուցումը), ձևավորող (ուսուցման ընթացքում), ամփոփիչ (ուսուցման ավարտին), միասնական, չափանիշային, վարկանիշային, ցուցադրվեց գնահատման շրջափուլը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Ներկայացվեց, թե ինչպիսին պետք է լինի գնահատումը. ուղղված լինի ուսուցման բարձր չափորոշիչների ապահովմանը, ապահովի հավասարակշռությունը ամփոփիչ և ձևավորող գնահատումների միջև, ձևավորող գնահատումը ուսանողներին հնարավորություն տա պատրաստվել և պրակտիկա ձեռք բերել մինչև ամփոփիչ գնահատումը, տեղեկատվություն տա, թե որ չափով է ուսանողը կարողանում անել այն, ինչը նախատեսված էր ծրագրի ակնկալվող կրթական վերջնարդյունքներում:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած հերթական դաս-քննարկումը

Պարոն Մակարյանի բովանդակային հարուստ ու հետաքրքիր դասախոսությունն ուղեկցվեց հարց ու պատասխանով, երկխոսությամբ, տեսական դրույթների գործնական հիմնավորումներով:

Նախարարը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

Նախարարը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որն այժմ լրամշակման փուլում է: Ընդգծելով, որ գործող օրենքի փոփոխությունը հասունացած էր, Լևոն Մկրտչյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտի որակի բարելավման և զարգացման ներկա ակնկալինքները հնարավոր չէ իրականացնել առանց օրենսդրական փոփոխությունների.

«Նախարարությունը բավական երկար է աշխատել այս նախագծի փոփոխության վրա. շուրջ 2-3 տարի օրենքը մշակման փուլում է գտնվում, նախագծի վրա աշխատել են մի քանի միջազգային փորձագետներ:

Նախագիծը կարծիքների է ուղարկվել նաև ՀՀ բուհեր և մոտ 2-3 ամիս ստացել ենք տարբեր առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել լրամշակման ժամանակ»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ վստահություն հայտնելով, որ կառավարության հաստատմանը ներկայացնելուց և ԱԺ ուղարկելուց հետո նախագիծը կանցնի քննարկումների և լսումների մանրակրկիտ փուլ և մենք կունենանք ոլորտը կարգավորող լավ օրենք:

«Առաջարկվող «Բարձրագույն կրթության» մասին ՀՀ նոր օրենքով փորձում ենք հնարավորինս բեռնաթափել կրթության և գիտության նախարարության դերակատարությունը և ունենալ առավել ազատ համալսարաններ և ինքնուրույն բուհական համակարգ:

Մենք գտնում ենք, որ պետք է պայմաններ ստեղծել համալսարանների համար, որպեսզի նրանք ունենան ժողովրդավարական կառավարման ներքին համակարգ: Այս իմաստով օրինագծով մի քանի լուրջ փոփոխություններ են առաջարկվում. տարանջատվում են 2 կարևոր հասկացություններ՝ պրոֆեսիոնալ կառավարիչ ի դեմս ռեկտորի և Գիտխորհրդի դերակատարման մեծացում, որը պատասխանատու է բուհի ակադեմիական վիճակի համար: «Այսօր մենք ունենք մի մոտեցում, երբ ռեկտորը պետք է լինի և՛ լավ գիտնական՝ առնվազան գիտությունների դոկտորի կոչումով, և՛ լավ կառավարիչ, ինչը այնքան էլ արդյունավետ մոդել չէ:

Տարանջատելով տնտեսական և ֆինանսական կառավարման հարցերը ակադեմիական խնդիրներից՝ փորձում ենք բարձրացնել նաև ամբիոնների դերակատարումը»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ ավելացնելով, որ օրինագիծը ճանապարհ է բացում ցանցային համալսարանների և գիտակրթական կլաստերների ստեղծման համար, որը ՀՀ կառավարության նոր ծրագրի դրույթներից է:

Օրինագծով առաջարկվող հաջորդ կարևոր կարգավորումը կրեդիտային լիարժեք համակարգի ներմուծումն է: Ըստ նախարարի` օրենքի ընդունմամբ, ուսանողը կարող է կրեդիտներ հավաքել հանրապետությունում գործող տարբեր համալսարաններում, որը կապահովի շարժունությունը տեղական բուհերի միջև. «Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ մեր ուսանողների ազատ տեղաշարժի և տարբեր ուսումնական հաստատություններում կրեդիտներ հավաքելու հնարավորությունն ավելի հեշտությամբ իրականցվում են միջազգային ծրագրերով /Էրազմուս+, Տեմպուս/, քան թե երկրի ներսում և տեղական բուհերում:

Մեր բուհական համակարգում առկա կրեդիտների տարբերությունները հնարավորություն չեն տալիս, որպեսզի ուսանողը կարողանա ազատորեն օգտագործել երկրում առկա պոտենցիալը: Օրինակ, եթե որևէ բուհ ունի թանկարժեք սարքավորում, դա պետք է բաց և հասանելի լինի ոչ միայն այդ բուհում սովորող, այլ ցանկացած ուսանողի համար:

Մենք փոքր երկիր ենք և իմաստ չունի, որ նույն սարքավորումները փորձեն ձեռք բերել բոլոր բուհերը: Մեր ընդհանուր պահանջարկը կարող է բավարարվել նաև մեկով, մի քանի նույնատիպ հզոր տեխնիկական լաբորատորիաներ ունենալու ռեսուրս չունենք: Բայց մեր բուհերն այսօր այդ իմաստով փակ են և չեն բացում իրենց տեխնիկական հնարավորությունները: Բուհերը պետք է ընդգրկվեն ցանցային համալսարանների ձևաչափի մեջ, որպեսզի ուսանողը հնարավորություն ունենա, մասնագիտությանն անհրաժեշտ  պարտադիր կրեդիտներից որոշակի ծավալը հավաքել իր բուհում, մնացածը Հայաստանի այլ բուհերից: Կրեդիտն ստանալուց հետո ուսանողը դրանք կարող է ներկայացնել՝ իր ավարտական վկայականում ներառելու համար»:

Լևոն Մկրտչյանի խոսքով՝ ընդունելության ներկա համակարգում ամրագրված առաջին հայտի գերակայության իրավունքը հաճախ առաջացնում է բուհերի դժգոհությունը: Այդ գերակայությունն առաջիկա մեկ-երկու տարիներին դեռ կպահպանվի, սակայն օրենքը հնարավորություն է տալիս ավելի ճկուն դարձնել ընդունելության համակարգը` փոփոխելով ինչպես առաջին հայտի գերակայության սկզբունքը, այնպես էլ ընդլայնելով ընդունելության քննությունների հարցազրույցների համակարգը: 

Նոր մետեցում է առաջարկվում նաև բուհերի  պետական ավարտական քնությունների համակարգում: Ըստ նոր օրինագծի՝ համալսարաններում պետք է բացառել քննությունների վերահանձնումը, ըստ այդմ՝ օրենքը տալիս է հնարավորություն պետական քննությունների ձևաչափը փոխել. «Ամեն ինչ անելու են, որ ՀՀ-ում պետական քննությունները, որոնք լուրջ կոռուպցիոն ռիսկ են պարունակում, վերանան: Եթե կրեդիտային համակարգն է աշխատում, և ուսանողը 4-5 տարի կրեդիտ է հավաքում, պետք է ավարտական քննությունը թեզի կամ դիպլոմայինի ձևաչափի մեջ լինի:

Մեր կարծիքով` ճիշտ ճանապարհն այն է, որ կրեդիտային համակարգն արագ կայանա, պետական քննությունները հանվեն: Բուհերն իրենք պետք է ավարտական համակարգի իրենց մոդելն առաջարկեն, բայց չլինի այնպես` նույն առարկայից, որ 4 տարի սովորում է ուսանողը, մի հատ էլ պետական քննություն հանձնի, ի՞նչ է դա տալու ուսանողին»,- նշել է նախարարը՝ հիշեցնելով այս տարվա պետական քննությունների առնչությամբ ԿԳՆ-ի ստացած մի քանի բողոքների պատմությունները, որոնք նաև հանրային արձագանք էին ստացել:

«Ի վերջո, եթե 4 տարի բուհում նույն առարկան սովորելուց հետո ուսանողը պետական քննությունից անբավարար է ստանում, նշանակում է այստեղ խնդիր կա. կամ 4 տարվա ուսումն է եղել ոչ բավարար որակի, կամ էլ պետական քննությունն է ոչ օբյեկտիվ եղել»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ պետությունն, ի դեմս նախարարության այսօր իր վրա պատասխանատվություն է վերցնում՝ ձևավորելով պետական քննական հանձնաժողով, որի որակը դժվար է երաշխավորել:

Օրինագծով` առաջարկվում է վերանայել համալսարանների ֆինանսավորման եղանակները, որը նախարար Մկրտչյանի խոսքով շատ կարևոր է. «Հայաստանյան համալսարանները ունեն ֆինանսական երկու հիմնական աղբյուր` 20 տոկոս պետական բյուջեից, 80 տոկոս` ուսանողների վարձավճարից:

Սակայն եթե ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք`  համալսարանական բյուջեների մեջ ուսման վարձերի մասնաբաժինը առավելագույնը 30 տոկոսն է կազմում, մնացածը համալսարանն ստանում է կամ իր գործունեության և մատուցած ծառայությունների շնորհիվ կամ տարբեր նվիրատվություններից:

 Այժմ մենք փորձում ենք ներդնել անձեռնամխելի ֆոնդեր, որի միջոցները սկզբում կարող են շատ քիչ լինել, սակայն հետագայում կաճեն և հնարավորություն կստեղծեն բուհերի զարգացման համար: Այստեղ շատ կարևոր է  բուհերի բյուջեների թափանցիկությունը»:

Լևոն Մկրտչյանի խոսքով` փորձ է արվել հիմնովին վերանայել նաև կառավարման համակարգը և այդ համատեքստում ամրագրվել է պահանջ՝ նոր օրենքով համալսարանների կառավարման խորհուրդներում չեն կարող ընդգրկվել պետական և քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնող անձիք. «Սա նաև մեր եվրոպական գործընկերների կարևոր հարցադրումներից մեկն էր»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ սա չի նշանակում, որ  խորհուրդներում ընդգրկված անձինք չեն կարող ունենալ կուսակցական պատկանելիություն: «Մարդու անհատական իրավունքն է լինել կուսակցական և քաղաքական ակտիվություն դրսևորել: Այսինքն` եթե խոսում ենք համալսարանական դաշտի մասին, ո՞վ պետք է լինի գաղափարական ուղղության կրողը, եթե ոչ` ուսանողը:

Իսկ կառավարման խորհրդի ձևաչափի մեջ պետք է չլինեն կուսակցական պաշտոն և պետական բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, որպեսզի բուհը կարողանա իր քաղաքականությունն ազատ իրականացնել»,- նշել է նախարարը` հավելելով, որ այս պահանջը չի նշանակում, որ համալսարանական հանրույթն ապակուսակցական պետք է լինի, քանի որ դա կնշանակի տվյալ երկրում քաղաքական մշակույթի ոչնչացում:

 Լևոն Մկրտչյանը միաժամանակ ընդգծել է, որ խրախուսվում է մասնավոր հատվածի և խոշոր գործատուների ներգրավվածությունը բուհերի կառավարման խորհուրդներում:
 Խստացվել են նաև բովանդակային պահանջները՝ համալսարան կարող է կոչվել միայն այն բարձրագույն ուսումնական հաստատությունը, որն իրականացնում է կրթական ծրագրեր առնվազն 4 ուղղությամբ. «Օրենքը լավ հիմքեր է ստեղծում համալսարանների խոշորացման համար:

Մենք պետք է հասկանանք, որ 300-400 ուսանող   ունեցող բուհը չի կարող որակյալ համալսարանական կրթություն ապահովել: Միջազգային պրակտիկայում նման բան ուղղակի չկա: Նման հաստատությունը չի կարող որակ ապահովել: Մենք պետք է փորձենք վերջ դնել համալսարանների այսօրվա շքերթին»:

Ասուլիսի ժամանակ նախարարն անդրադարձել է նաև օրենքի պարզաբանմանն առնչվող տարբեր հարցերի, որոնք վերաբերել են վարչական պաշտոններում 70 տարեկանից հետո աշխատելու սահմանափակմանը, ուսման վարձավճարների փոփոխություններին, ինչպես նաև ավագ դպրոցների խնդիրներին ու «Փոքր Մհեր» կրթահամալիրում ստեղծված իրավիճակին:

Աղբյուրը՝ http://edu.am/