«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. դեկտեմբերի 13-ին «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի Նոյեմբերյանի շրջանի շահառու 20 աշակերտներ՝ հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցելության նպատակն էր մոտիկից ծանոթանալ մասնաճյուղի ընդհանուր կառուցվածքին, գլխավոր ստորաբաժանումների գործունեությանը, մասնակցել դասապրոցեսի։ 

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

 

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով:

2004 թվականից հիմնադրամի կողմից զուգահեռաբար իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու մարզերի ավելի քան 48 000 բնակիչներ:

Մասնաճյուղում հյուրերը՝ բուհի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեցին ԵՊՀ ԻՄ-ի 2 մասնաշենքերն ու 4 ֆակուլտետները, լաբորատորիաները, համակարգչային սրահները, արվեստանոցները, մասնակցեցին դասապրոցեսի:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Յուրաքանչյուր ֆակուլտետում նրանց մանրամասն ներկայացվեցին գործող մասնագիտությունները, դրանց առավելությունները,  աշխատաշուկայում ունեցած պահանջարկը, մի խոսքով՝ աշակերտներին տրվեց նաև մասնագիտական կողմնորոշում:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հյուրերի վրա մեծ տպավորություն գործեց Կիրառական արվեստի ֆակուլտետը, որտեղ նրանք ծանոթացան ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործություններին, ականատես եղան դրանց ստեղծման տեխնիկային:

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ներկայացուցիչների  այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի Նոյեմբերյանի շրջանի աշակերտները ԵՊՀ ԻՄ-ից հեռացան ջերմ տպավորություններով, իրենց ուսումը մասնաճյուղում շարունակելու մտադրությամբ:

 

«Լույս» հիմնադրամի մենթորության ծրագիր 2017

«Լույս» հիմնադրամի մենթորության ծրագիր 2017

Սիրելի երիտասարդներ, եթե ցանկանում եք.

  •  կապ հաստատել աշխարհի առաջատար գիտական կենտրոնների հետ,
  • մասնագիտական ու անհատական զարգացում ունենալ,
  • ընդլայնել գործնական ցանցը,

Հրավիրում ենք մասնակցելու «Լույս» հիմնադրամի մենթորության ծրագրին:

– Մասնակիցների տարիքը՝ 15-25 տարեկան
– Դիմելու վերջնաժամկետը՝ 2016 թ. դեկտեմբերի 25
– Առցանց հայտաձևը՝ այստեղ:

Մենթորությունը գործընկերություն է «Լույսի» ուսանողի՝ մենթորի և 15-25 տարեկան հայաստանցի երիտասարդի՝ մենթիի միջև։ Մենթորությունն օգտակար է երկու կողմերի համար․ մենթիները խորհուրդ և ուղղորդում են ստանում, իսկ մենթորները փոխանցում են իրենց գիտելիքն ու հմտությունները և դրական օրինակ ծառայում։

Աղբյուրը՝ http://armscoop.com

ՄԿՊԿ բաժինը հանդիպումներ անցկացրեց Ճամբարակի տարածաշրջանի դպրոցներում

2016թ. դեկտեմբերի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժինը հանդիպումներ է կազմակերպել Ճամբարակի տարածաշրջանի մի շարք դպրոցներում (Ճամբարակի ավագ, Թթուջրի, Մարտունու, Գետիկի, Այգուտի, Դպրաբակի միջնակարգ դպրոցներ): 

Հանդիպումներին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

ՄԿՊԿ բաժինը հանդիպումներ անցկացրեց  Ճամբարակի տարածաշրջանի դպրոցներում

Հանդիպումների նպատակն էր աշակերտներին տալ մասնագիտական կողմնորոշում, ԵՊՀ ԻՄ-ում գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվություն, ամրապնդել դպրոց-համալսարան կապը:

Ողջունելով դպրոցականներին` ՄԿՊԿ բաժնի վարիչը ընդհանուր գծերով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆակուլտետները, ամբիոնները, մասնագիտությունները, անդրադարձավ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017թ. բակալավրի կրթական ծրագրով մասնագիտություններին, աշխատաշուկայում դրանց ունեցած պահանջարկին, կատարված փոփոխություններին:

ՄԿՊԿ բաժինը հանդիպումներ անցկացրեց  Ճամբարակի տարածաշրջանի դպրոցներում

Քննարկվեցին ընդունելության քննությունների, շտեմարանների, օլիմպիադաների անցկացման և բաց դռների օրերի հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպումներն ընթացան հարց ու պատասխանով: Աշակերտներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին կրթական գործընթացին, ուսման վարձաչափերին, հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսանողների համար նախատեսված զեղչերին ու արտոնություններին, ընդունելության քննությունների` մեկ և երկու աստղանիշով առարկաների ընտրությանը:

ՄԿՊԿ բաժինը հանդիպումներ անցկացրեց  Ճամբարակի տարածաշրջանի դպրոցներում

Մասնակիցները գոհունակություն արտահայտեցին ԵՊՀ ԻՄ-ի նման նախաձեռնության համար` ակնկալելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

«ԱԼԳ» և «ՖԼԳ» մասնագիտությունների ուսանողները հանդես եկան համերգային ծրագրով

 2016թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների 3-րդ կուրսերի ուսանողները հանդես եկան համերգային ծրագրով (օտար լեզուներով), որը նախաձեռնել էր մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը:

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ:

«ԱԼԳ» և «ՖԼԳ» մասնագիտությունների ուսանողները  հանդես եկան համերգային ծրագրով

Ծրագիրը կրում էր «Հայկ, Զառա և ընկերներ» խորագիրը և նպատակ ուներ ոչ միայն վերհանելու, հանդիսատեսին ներկայացնելու մասնաճյուղի շնորհալի սաներին, այլև հաճելին համատեղելով օգտակարի հետ՝ ամրապնդելու մեր ուսանողների մասնագիտական կարողությունները:

«ԱԼԳ» և «ՖԼԳ» մասնագիտությունների ուսանողները  հանդես եկան համերգային ծրագրով

Համերգային ծրագրում մեծ մասամբ ընդգրկված էին համաշխարհային հիթեր (“Let it be”, “Cup song”, “Ne me quitte pas”, “I will survive”, “Goodbye my lover”, “Shape of my heart”, “Let it snow”, “Champes – Elysées”, “We are the world”):

Միջոցառման մասնակիցները օտար լեզուներով ներկայացրին անհատական և խմբակային երգեր, նվագեցին քանոն:

«ԱԼԳ» և «ՖԼԳ» մասնագիտությունների ուսանողները  հանդես եկան համերգային ծրագրով

Իրենց զգացմունքային, անկեղծ կատարումներով աչքի ընկան հատկապես  «ԱԼԳ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներ Հայկ Դանիելյանը և Զարուհի Վարտանյանը:

«ԱԼԳ» և «ՖԼԳ» մասնագիտությունների ուսանողները  հանդես եկան համերգային ծրագրով

Վերջում ելույթ ունեցան Վ.Բրուտյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսները, ուսանողներ՝ մասնակիցներին հայտնելով իրենց երախտագիտությունն ու հիացմունքը, գեղեցիկ միջոցառման վերաբերյալ տպավորությունները:

«ԱԼԳ» և «ՖԼԳ» մասնագիտությունների ուսանողները  հանդես եկան համերգային ծրագրով

 

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած դաս-քննարկումը

2016թ. դեկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կողմից կազմակերպված դաս-քննարկումը, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության  ամբիոնի ասիստենտ Գ. Գ. Անանյանը:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած դաս-քննարկումը

Փորձառու դասախոսը երիտասարդներին փոխանցեց դասախոսությունների և սեմինարների կազմակերպման ու անցկացման իր փորձն ու մեթոդները:

Նա ներկայացրեց  երեք բաղադրիչների (դասախոսություն, սեմինար և զեկուցում) հիման վրա դասը կազմակերպելու առավելությունները, հիմնավորեց դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը արդյունավետ դասավանդման և ուսումնառության գործընթացում: Ըստ Գ. Անանյանի, կիրառվող մեթոդը ուսանողին դարձնում է ավելի ինքնավստահ, բանիմաց և համարձակ: 

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած դաս-քննարկումը

Գ.Անանյանը շեշտեց, որ ուսուցման գործընթացի արդյունավետ իրականացումը դասավանդողից մշտապես պա­հանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների  կատարելա­գոր­ծում:

Դրանք առաջին հերթին պետք է ուղղորդվեն դեպի պրակտիկ գործունեություն, ընդգրկեն գործնական այնպիսի պարապ­մունքներ, քննար­կումներ ու սեմինարներ, որոնք կնպաստեն ուսանողների գործ­նական հմտությունների ու կարողությունների զարգացմանը:

Վերջում ծավալվեց քննարկում, մասնակիցները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած դաս-քննարկումը