Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի զեղչից: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նրանց համար կիրառվելու է առավելագույն զեղչի չափը:
«Զեղչը կիրառվելու է այնպես, որ ապրիլյան պատերազմին մասնակցած և զորացրված ուսանողները գոհ լինեն»,- նշեց նախարարը:
Լևոն Մկրտչյանը նաև հայտնեց, որ ԿԳ նախարարի հանձնարարությամբ բուհերին արդեն 50 տոկոս և ավելի զեղչ կիրառելու մասին շրջաբերական է իջեցվել:
ԿԳ նախարարը նշեց նաև, որ այդ զեղչից կարող են օգտվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից բոլոր ուսանողները՝ անկախ առաջադիմությունից:
Այսպես՝ բանակից զորացրված այն ուսանողները, որոնց զինգրքույկում կա ապրիլյան պատերազմին մասնակցության գրառում, ապա նրանք ստանում են ուսման վարձի զեղչ:
2016թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հերթական հանդիպումը մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բուհում նոր ներդրված մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ղեկավարի ինստիտուտին վերաբերող մի շարք հարցեր:
Ընդգծվեց, որ նորաստեղծ ինստիտուտի միջոցով ընդհանուր առմամբ ակնկալվում է կատարել որակավորումների ազգային շրջանակին համապատասխան կրթական ծրագրերի մշակում և իրականացում, մասնագիտության պահանջվածության հիմնավորում, դասավանդման և ուսումնառության մեթոդների նորացում, գնահատման համակարգի վերանայում, կադրային, նյութատեխնիկական և ուսումնամեթոդական ապահովվածության գնահատում, ծրագրի մշտադիտարկում, գնահատում, վերանայում և այլն:
Հանդիպման ընթացքում որոշվեց, որ առաջիկայում մասնագիտության կրթական ծրագրերը համակարգող մարմնի միջոցով կմշակվի համապատասխան աշխատակարգ, կհստակեցվեն կրթական ծրագրի ղեկավարների գործառույթները, կատարվելիք աշխատանքները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական, 2014 թվականից հետո հավատարմագրված ոչ պետական և միջպետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը:
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19-ը:
Վճարովի համակարգընդունվածուսանողներին հայտնում ենք, որ ուսման վարձը պետք է վճարելմինչև2016թ.սեպտեմբերի 15-ը:
Ուսմանվարձըպետք էվճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:
Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:
Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողիանունը, ազգանունը, հայրանունը, ուսուցմանհամակարգը, մասնագիտությունը ևկուրսը:
Բանկումկատարածվճարմանանդորրագիրըպահպանել և ներկայացնել փոխանցման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում:
2016թ. սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրը, «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց նոր` 2016-2017 ուսումնական տարին:
Նոր ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր հարկի տակ ընդունեց 195 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:
Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, Իջևանի զորամասի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչներ և նվագախումբը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:
Միջոցառումը բացվեց Հայր Սամվել Մխիթարյանի օրհնության խոսք ու աղոթքով և Իջևանի զորամասի նվագախմբի կատարմամբ հնչող ՀՀ օրհներգով:
Ապա Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ համալսարանականներին շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, նորեկներին՝ առաջին կուրսեցիներին, մաղթեց հաջողություններ, որ ի կատար ածվեն ուսման հետ կապված բոլոր սպասելիքները, նրանց պատգամեց յուրացնել և պահպանել մասնաճյուղում ձևավորված լավագույն ավանդույթները, դառնալ հասարակությանը պիտանի մարդիկ և հայրենիքի արժանավոր զավակներ: Պարոն Առաքելյանը, դիմելով մասնաճյուղի ուսանողներին, շեշտեց, որ, ի տարբերություն հանրապետության այլ բուհերի, մասնաճյուղն ունի հատուկ կարգավիճակ. «Գտնվելով սահմանամերձ գոտում՝ սահմանը մեզ համար դարձել է ապրելակերպ, ձեր ուսանող կարգավիճակին գումարվում է սահմանում ապրող հերոս երիտասարդի կարգավիճակը»:
Ուսանողներին և դասախոսներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը՝ մասնավորապես նշելով, որ ԵՊՀ ԻՄ-ը միշտ էլ լույսի առաքման աղբյուր է եղել ՀՀ-ում, որ ուսանողներով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի մեր հասարակությունը, մեր բանակը և մեր ընտանիքները, համոզմունք արտահայտեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները լինելու են լավագույն մարդիկ, մեր ապագան, մեր սերուցքը:
Առաջին կուրսեցիներին բարի գալուստ մաղթեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը, նրանց կոչ արեց լինել համառ, նպատակասլաց, ուսումնատենչ, արժանավոր ուսանող:
Գիտելիքի բանալին «Պատմություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանող Հրանտ Ղազումյանը հանձնեց առաջին կուրսեցի, մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ Աստղիկ Ղազարյանին, որից հետո տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը:
Նրանք երդվեցին արժանի լինել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:
Տոնական միջոցառումը շարունակվեց ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողների երգ ու պարով, ասմունքով, Իջևանի զորամասի երաժշտախմբի գեղեցիկ նվագակցությամբ: