Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

2016թ. մարտի 15-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում կայացավ ավարտական աշխատանքների էսքիզների (նախագծերի) հաստատման գործընթացը, որին ներկա էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ֆակուլտետի դեկան Ա.Մարգարյանը, գեղխորհրդի անդամները, ավարտական աշխատանքները ղեկավարող դասախոսները, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

Ավարտական կուրսի 31 ուսանողները ֆակուլտետի գեղխորհրդի անդամներին ներկայացրին իրենց աշխատանքների էսքիզները, բացատրեցին դրանց իրականացման ընթացքը:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

Նախագծված աշխատանքները բազմաժանր էին՝ գոբելեն, մետաքսանկար, գեղանկար, հարթաքանդակ, կերամիկական ու մետաղական աշխատանքներ և այլն:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

 Ուսանողները ստացան աշխատանքների հետ կապված անհրաժեշտ ցուցումներ, բացթողումները լրացնելու վերաբերյալ արժեքավոր դիտողություններ:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

  Դիտարկումները հիմնականում վերաբերում էին էսքիզների ճշգրտմանը, որոշ կառուցվածքային, բովանդակային, թեմատիկ խնդիրների, իրականացման ընթացքի հետ կապված ինչ-ինչ տեխնիկական նրբությունների:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

Օրինակ, նշվեց, որ աշխատանքների գեղարվեստական արժեքը կարելի է մեծացնել որոշ տարրեր առաջին պլան մղելու, զարդանախշեր ընդգծելու, շրջանակով, համապատասխան ֆոնով ապահովելու և այլ միջոցներով:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հավաստեց, որ մասնաճյուղի ղեկավարության կողմից ուսանողները կստանան անհրաժեշտ աջակցություն՝ աշխատանքները լիարժեք և պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Կիրառական արվեստի ֆակուլտետում հաստատվեցին ավարտական աշխատանքների էսքիզները

Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուների առաջադրման մրցույթ

Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուների առաջադրման մրցույթ

2016թ. մարտի 18-25-ը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը հայտարարում է ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուների առաջադրման մրցույթ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև մարտի 25-ը դիմեն ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահությանը: 

Սիրով շնորհավորում ենք

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչիկ Բրուտյանի ծննդյան տարեդարձը, մաղթում քաջառողջություն, երջանկություն, անսպառ եռանդ  ուսումնագիտական ու մանկավարժական գործունեության մեջ, անձնական ու մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

Մեր ուսանողները Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

Մարտի 15-ին մասնաճյուղի մի խումբ ուսանողներ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորների հետ այցելել են Իջևանի պատմաերկրագիտական թանգարան: 

Մեր ուսանողները Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում
Թանգարանի աշխատակիցները երիտասարդներին ներկայացրին թանգարանային նմուշները, ինչպես նաև այն բացառիկ նմուշները, որոնք գտնվում են միայն Իջևանի թանգարանում:

Պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ն. Թանանյանը ներկայացրեց մի քանի հետաքրքիր փաստեր ցուցանմուշներից: Թերևս, դրանցից ամենանշանավորն Իջևանի թիվ 4 դպրոցի տարածքում հայտնաբերված դամբարանից վերցված նմուշներն էին:

Ընդհանրապես թիվ 4 դպրոցի, Իջևանի հիվանդանոցի տարածքը Քրիստոսի ծննդից առաջ առաջին հազարամյակի դամբարանադաշտ է, որն ուսումնասիրվել է 1967թ.: Վերջերս նաև նորահայտ դամբարանում հայտնաբերվել են լավ պահպանված բրոնզե թուր, նետերի օբսիդիան ծայրեր, զրահաշապկի բրոնզե կոճակներ և այլն:

Երիտասարդները ծանոթացան Իջևանի տարածքի պատմությանը, մշակույթին և ձեռք բերեցին նոր գիտելիքներ տարածաշրջանի մշակույթի մասին։ Այցելուները գրառումներ կատարեցին պատմաերկրագիտական թանգարանի հուշամատյանում և մեծ ոգևորությամբ հեռացան այնտեղից:

Մեր ուսանողները Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում

«ԵՊՀ օլիմպիադա-2016» օլիմպիադայի I փուլի արդյունքները

Դպրոցականների օլիմպիադա
 
«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ է անցել 605 աշակերտ:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օիմպիադան անցկացվում է 2009 թ.-ից, որին մասնակցում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Հարկ է ընդգծել, որ այս տարի  «ԵՊՀ օլիմպիադան» անցկացվում է երկու փուլով և աշակերտներն իրենց ուժերը փորձում են հանրակրթական 13 առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք:

«ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլ անցած մասնակիցների անուններն այստեղ՝

Նշենք, որ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի II փուլը կանցկացվի ս.թ. մարտի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն I փուլի հաղթողները: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենա ապրիլի 15-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

Աղբյուրը՝ http://ysu.am