Author Archives: admin
Ի գիտություն դպրոցների՝ 2019թ. շրջանավարտների
2019թ. փետրվարի 1-ից մարտի 15-ը ՀՀ դպրոցներում իրականացվում է 2019թ. միասնական քննությունների հայտագրման գործընթացը:
Այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2019թ. առկա ուսուցման բակալավրի ընդունելության մասնագիտությունների ցանկը:
Ցանկում առկա «Ռուսաց լեզու և գրականություն» առկա կրթական ծրագրի հաստատման գործընթացի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ այն ներառվել է ՀՀ կառավարության որոշման նախագծում («ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019-2020 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին»)։
Ա. Վ. Ցուցուլյանը ակնարկային դասախոսություն կարդաց Իջևանի ավագ դպրոցում
2019թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Արտակ Ցուցուլյանը և Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի տեսուչ Սլավիկ Ալավերդյանը այցելեցին Գառնիկ Անանյանի անվան Իջևանի ավագ դպրոց:
Դպրոցի տնօրեն Գայանե Էդիլյանը համալսարանականներին ներկայացրեց 12-րդ դասարանի աշակերտներին:
Այնուհետև պարոն Ցուցուլյանը հանդես եկավ մաթեմատիկային նվիրված ակնարկային դասախոսությամբ, որի ընթացքում աշակերտներին ներկայացրեց կյանքում և տարբեր ոլորտներում մաթեմատիկայի դերն ու կիրառությունները, թվարկեց այն մասնագիտությունները, որոնց համար անհրաժեշտ են մաթեմատիկական գիտելիքներ:
Նա մասնավորապես անդրադարձավ անտիկ շրջանից հայտնի հետաքրքրաշարժ խնդիրներին (Շրջանի մակերեսի, Երկրագնդի շառավղի հաշվարկ), ապացուցման մեթոդներին (հակասող ենթադրություն, մաթեմատիկական ինդուկցիա) և մաթեմատիկական մոդելներին:
Վերջում ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչներն աշակերտներին ծանոթացրին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. առկա ընդունելության մասնագիտություններին և անհրաժեշտ քննություններին, պատասխանեցին աշակերտներին հետաքրքրող հարցերին և հույս հայտնեցին ապագայում նրանց տեսնել արդեն ուսանողի կարգավիճում:
ПОДДЕРЖИВАЯ ДИАЛЕКТ:ДИАЛЕКТОЛОГИЧЕСКИЕ ЧТЕНИЯ В ИДЖЕВАНСКОМ ФИЛИАЛЕ ЕГУ
Մասնաճյուղում կայացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տավուշ» մասնաճյուղի աշխատակիցների հետ սեմինար-քննարկում
2019թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տավուշ» մասնաճյուղի կառավարիչ Վանուշ Կարապետյանը և մի քանի աշխատակիցներ:
Այցելության նպատակն էր ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն», «Ֆինանսներ» մասնագիտությունների առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներին ծանոթացնել բանկում պրակտիկա անցնելու հնարավորություններին և բանկի ծրագրերին:
Հանդիպմանը ներկա էին Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Գ.Ավետիսյանը, «Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանը, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ և Տնտեսագիտության ֆակուլտետի նշված մասնագիտությունների տարբեր կուրսերի ուսանողներ:
Սեմինար-քննարկումը վարեց «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ «Տավուշ» մասնաճյուղի կառավարիչ Վանուշ Կարապետյանը: Նա խոսեց նոր կրթաթոշակների քարտերի առավելությունների՝ մասնավորապես միջնորդավճարների և սպասարկման վճարի բացակայության մասին:
Պարոն Կարապետյանն ընդգծեց, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ունի ամենաշատ բանկոմատները երկրի տարածքում, ինչը խոսում է բանկային ծառայություններից օգտվելու հարմարավետության մասին:
«Ֆինանսներ» կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարիբեկյանն առաջարկեց, որ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներն անցնեն լրացուցիչ և վճարովի պրակտիկա «Տավուշ» մասնաճյուղում:
Սեմինարն անցավ ակտիվ քննարկումներով, և մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանկի կառավարչին:
Ուսանողների հարցերից հետո ներկայացվեց «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում տրամադրվում են վարկեր գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման և մթերման նպատակներով: Նշվեց, որ վարկերը տրամադրվում են ինչպես շրջանառու միջոցների համալրման կամ տնտեսության ընթացիկ ծախսերը հոգալու համար, այնպես էլ տնտեսության հիմնական միջոցների համալրման և հիմնական միջոցներում ներդրումներ կատարելու նպատակով:
Մասնաճյուղի կառավարիչը ուսանողներին խորհուրդ տվեց օգտվել “ACBA Mobile” բջջային հավելվածից, որը հնարավորություն է տալիս կառավարել հաշիվներն առանց բանկ այցելելու, ցանկացած վայրում, ցանկացած պահի` ունենալով միայն բջջային Android կամ iOS օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ, պլանշետներ (smartphone, tablet) և ինտերնետ հասանելիություն: