Բաց կանչ․ Հետազոտական աշխատանքների մրցույթ «Մեծահասակների ուսումնառության և կրթության հետազոտահեն համաժողովի» շրջանակում

Дизайн без названия (2)

 

 Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակը և Երևանի պետական համալսարանը իրականացնում են «Մեծահասակների ուսումնառության և կրթության հետազոտահեն համաժողով» նախաձեռնությունը, որի շրջանակներում հայտարարում են սահմանված ուղղություններով հետազոտությունների դրամաշնորհային մրցույթ ԵՊՀ դասախոսների/հետազոտողների և ուսանողների շրջանում:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2023թապրիլի 5-ը՝ ժամը 18:00-ն:

Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:

Հայտադիմումի ձևը կարող եք ներբեռնել այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել կազմակերպչական թիմի հետ asryan@dvv-international և postgraduate@ysu.am էլեկտրոնային հասցեներով։

 

Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակի մրցույթ՝ 2023-2024 ուսումնական տարվա համար

11111 (1)

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է 2023-2024 նոր ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին, որում ներառված է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720.000 դրամի շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են  ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2023 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրանտներ:

Մրցույթը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողների համար, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է:

Պատերազմի մասնակից, վիրավորում ստացած և դրա հետևանքով ընտանիքի անդամին կորցրած ուսանողները կարող են դիմել կրթաթոշակային մրցույթին` ունենալով հետևյալ առաջադիմությունը` 20/14, 10/6.5, 4/2.8, 100/74:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝  https://apply.aef.am/:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել aef@aef.am էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով:

style=”height: 418px;”

Սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնությանը մասնակցելու հրավեր

Հայտ. նկ. (1) 

2023թ. մարտի 28-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն, որին կարող են մասնակցել բուհի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողները և աշխատակիցները:

Մասնակցել ցանկացողները մինչև մարտի 27-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն (հեռ.՝ 094 88 00 78):

Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի՝ 2023թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

1. գլխավոր. IMG_1379  2023թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, փոխտնօրեն Մհեր Օթարյանը և մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Ալեքսան Մարգարյանը շնորհավորեցին ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի երկրորդ տարվա շրջանավարտներին և հղեցին իրենց բարեմաղթանքները:

Տնօրենն իր խոսքում ընդգծեց, որ ուսումնառության տարիները մարդու՝ որպես անհատի և մասնագետի ձևավորման ու զարգացման համար կարևորագույն շրջան են: Եվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր ողջ անձնակազմով ջանք ու եռանդ չի խնայել, որ այդ տարիները լինեն հնարավորինս հագեցած, որակյալ կրթության ձեռքբերման, մասնագիտական կրթական վերջնարդյունքների լիարժեք ձևավորման տարիներ:

Պարոն Մակարյանը շրջանավարտներին մաղթեց մասնագիտական մեծ ձեռքբերումներ և հաջողություններ, անձնական երջանկություն, ԵՊՀ ԻՄ-ի հեղինակությունն ու համալսարանականի պատիվը բարձր պահելու կամք, նպատակասլացություն, բարի երթ և կանաչ ճանապարհ:

Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի՝ 2022-2023 ուստարվա 13 շրջանավարտներից 6-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

 

Մեր ուսանողը՝ սամբոյի և ձյուդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունների ոսկե մեդալակիր

Дизайн без названия (1) 

   ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանող, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Գրիգոր Բեկնազարյանը կրկին դարձել է Հայաստանի սամբոյի առաջնության չեմպիոն:2023թ. փետրվարի 7-ին Երևանում կայացած ՀՀ 2023թ. ձյուդոյի երիտասարդների առաջնությունում 100 կգ մրցանակային կարգում գրավել է մրցանակային առաջին տեղը:

Ս.թ. մարտի 7-ին «Դինամո» մարզադահլիճում կայացած Հայաստանի սամբոյի երիտասարդների առաջնության 98 կգ քաշային կարգում ևս գրավել է 1-ին մրցանակային տեղը:

Հպարտությամբ փաստենք, որ Գրիգոր Բեկնազարյանն արդեն 5-րդ անգամ է դառնում ՀՀ սամբոյի առաջնության չեմպիոն և հավաքականի կազմում այս տարի մասնակցելու է աշխարհի և Եվրոպայի առաջնությանը:

Գրիգորն այս պահին աշխարհի 2-րդ և Եվրոպայի 3-րդ մրցանանակիր է, Հայաստանի բազմակի չեմպիոն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ողջ անձնակազմի կողմից սիրով շնորհավորում ենք մեր ուսանող Գրիգոր Բեկնազարյանին՝ մաղթելով այս անգամ աշխարհի չեմպիոնական տիտղոսի նվաճում: