«Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների ճանաչողական այցը Վրաստան

 2018թ. հոկտեմբերի 27-ին «Վրաստանի և Ադրբեջանի պատմություն» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները՝ իրենց դասախոսներ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ա.Հովհաննիսյանի և նույն ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Հ.Մովսեսյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Հայաստանի հյուսիսային հարևան Վրաստանի Հանրապետություն:

IMG-6bd0ce3d9bac7a52cda71741caefe8a1-V-1

Համալսարանականների խումբը նախ այցելեց վրաց ժողովրդի հոգևոր կենտրոն՝ Մցխեթայում գտվող Սվետիցխոելի, որն ամենամեծն է Վրաստանում պահպանված պատմական կառույցների ցանկում։ Դարեր շարունակ այն համարվել է Վրաստանի քրիստոնեական կենտրոնը։ Դեռ 4-րդ դարում քրիստոնեական թագավոր Միրիան Երրորդը առաքյալ Նունեի խորհրդով կառուցել է առաջին փայտե եկեղեցին Վրաստանում, որը չի պահպանվել։ Մայրին ծառայել է որպես տաճարի սյուներից մեկը, նշանակվել է այն տեղը, որտեղ թաղված են եղել Քրիստոսի հանդերձները։

IMG-56109405ad91b82449f02e93c9f2c417-V

5-րդ դարի երկրորդ կեսին բարեպաշտ թագավոր Վախթանգ I Գորգասալը բազիլիկ եկեղեցու փոխարեն կառուցել է վերին կամրջակալներ, որոնք բացվել են խորհրդային հետազոտողների (Վ.Ցինցաձեի գլխավորությամբ) կողմից 1970 թվականին և թողնվել են հասարակության դիտարկմանը։ 11-րդ դարում վնասված բազիլիկի փոխարեն Վրաստանի կաթողիկոս Մելքիսեդեկ Առաջինը (1012-1030, 1039-1045) կառուցեց տաճար։ Այժմ գոյություն ունեցող քառասյուն, խաչաձև գմբեթ ունեցող եկեղեցին՝ տասներկու առաքյալների անվամբ, կառուցվել է 1010-1029 թվականներին (ճարտարապետ՝ Արսակիձե)։

Ճանապարհն անցնում էր Կուր և Արագվի գետերի հուների երկայնքով, որոնք առանձնակի շուք էին տալիս ուղևորությանը:

IMG-37d1aab9516ea9f663b3afaeb6fc10c9-V

Հաջորդ կանգառը Թբիլիսին էր, որն առանձնանում է իր մշակույթով, ոճային բազմազանությամբ: Բարդ ու հետաքրքիր ճարտարապետական  լուծումներով կառուցված շինությունների դիմաց վեր էին խոյանում վրացական ու կովկասյան մշակույթների համադրությամբ ստեղծված կառույցները: Ուշագրավ էր Արևմուտքի մշակույթի ազդեցությունը Թբիլիսիի վրա:

Առավել քան հետաքրքրական էր վրացական խոհանոցը:

Ուսանողները տեսան Թբիլիսիի պետական համալսարանը, քայլեցին հայելապատ կամրջի վրայով, նստեցին ճոպանուղի, տեսան մայրաքաղաքի համայնապատկերը, նստեցին Քուռ գետի վրա գտնվող նավերից մեկը և հիացան Թբիլիսիի վառվռուն լույսերով:

44897457_1694865403951408_3599030019629776896_o

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը լրացուցիչ զեղչ կտրամադրի 2016թ. Ապրիլյան պատերազմի մասնակիցներին

kfdjghdfjhgjrfgt

«Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգ»-ի համաձայն՝ նախորդ ուսումնական տարիների ընթացքում 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած և ՄՈԳ-ի համապատասխան շեմ ապահոված (բակալավր՝ 10 միավոր) ուսանողների վարձը զեղչվում էր 30%-ով, իսկ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տրամադրում էր ուսումնական վարձի մասնակի փոխհատուցում՝ 20%-ի չափով:
Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի համապատասխան որոշումը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն այսուհետև Ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած այն ուսանողներին, որոնց ՄՈԳ-ը համապատասխանում է սահմանված շեմին (բակալավր՝ 10 միավոր), 30%-ից բացի կտրամադրի նաև  լրացուցիչ 20% զեղչ, որը նախկինում տրամադրվում էր ՀԵՀ-ի կողմից:

 

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ի բոլոր շրջանավարտների

sdfsrgeryrtyrtutyu

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի սիրելի՛ շրջանավարտներ, 2019 թվականը մասնաճյուղի համար լինելու է հոբելյանական տարի. կլրանա մեր բուհի հիմնադրման 25-ամյակը (ՀՀ կառավարության՝ 1994թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ՝ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվել է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ):
Այդ կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստվում է իր բոլոր շրջանավարտներին հավաքել մեկ տանիքի տակ. ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունը նախատեսում է հոբելյանական միջոցառումների շարք՝ ակնկալելով ձեր ակտիվ համագործակցությունը:
Այդ նպատակով մասնաճյուղի բոլոր շրջանավարտներին խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեի (shrjanavartysuib@gmail.com) միջոցով, թողնել կոնտակտային տվյալներ՝ միջոցառումներին ներկա գտնվելու և մասնակցելու համար:

Կայացավ «Նախագծերի կառավարում» թեմայով ներածական դասընթացը

2018թ. հոկտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Նախագծերի կառավարում» թեմայով ներածական դասընթացը, որը վարեց տնտեսագիտության թեկնածու (2008թ․), կառավարման որակավորված խորհրդատու, CMCE (2013թ․), Project Management Professional (2016թ․), վեց սիգմա դեղին գոտի (2016թ․), Papka.am պորտալի հիմնադիր Դավիթ Իսկանդարյանը:

1.DSCN4237

Դասընթացին մասնակցում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 2 աշխատակիցներ և 40-ից ավելի ուսանողներ:

2.DSCN4230

«Նախագծերի կառավարում» ներածական դասընթացի ժամանակ ներկայացվեց, թե ինչ է նախագիծը, որոնք են դրա տեսակները, ինչպես պետք է նախագծել, որպեսզի տվյալ նախագիծն ընդունելի լինի հաճախորդի կողմից:

Ցուցադրվեցին նախագծերի և արդյունքների վերաբերյալ լուսանկարներ, որոնցում սկզբում ներկայացված էին, թե ինչպես բացատրեց իր պահանջը հաճախորդը և վերջում, թե ինչ էր ուզում ստանալ հաճախորդը:  

3.DSCN4245

Դասընթացավար Դավիթ Իսկանդարյանը, նշելով, որ նախագծերում լինում են ինչպես հաջողություններ, այնպես էլ ձախողումներ, ներկայացրեց նախագծերի կառավարման մեթոդները: Նա շեշտեց, որ նախագծերի կառավարումը կանխատեսում և կանխարգելում է, ոչ թե գիտակցում և արձագանքում:

4.DSCN4238

Այնուհետև դասընթացավարը ներկայացրեց նախագծերի կառավարման հիմնական ոլորտները.

  • Ծավալների կառավարում / Scope Management
  • Ծախսերի կառավարում / Cost Management
  • Որակի կառավարում / Quality Management
  • Ռիսկերի կառավարում / Risk Management
  • Ժամանակի կառավարում / Time Management
  • Մարդկային ռեսուրսների կառավարում / Human Resources Management
  • Հաղորդակցությունների կառավարում / Communications Management
  • Գնումների կառավարում / Procurement Management
  • Ինտեգրացիայի կառավարում / Integration Management
  • Շահառուների կառավարում / Stakeholders Management:

Յուրաքանչյուր ոլորտի համար տրվեց համապատասխան սահմանում, բերվեցին օրինակներ:

«Նախագծերի կառավարում» ներածական դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում:

5.DSCN4225

Ուսանողների հավանությանն արժանացավ և՛ դասընթացի թեման, և՛ դրա անցկացման ձևը:

Դասընթացի վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր:

IMG_9380-29-10-18-11-23

Մասնակցության հավաստագրերի հանձնման լուսանկարներից տե՛ս այստեղ: