ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցները և ուսանողները մարզային ֆորումում

2018թ. հոկտեմբերի 10-ին Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում կայացավ «Միջին մասնագիտական կրթություն և աշխատաշուկա, հանրակրություն և մասնագիտական կողմնորոշում. հիմնախնդիրներ և լուծման ուղիներ» թեմայով մարզային ֆորում, որն իրականացրեց «Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ ՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս ՀԿ գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանի:

FullSizeRender-15-10-18-02-29

Ֆորումին ներկա էին քոլեջի տնօրենը, «Երիտասարդ Տավուշ» ԵՀԿ-ի նախագահը, «Պրոգրես» ՀԿ-ի նախագահը, տարածքային զբաղվածության կենտրոնի տնօրենը և աշխատակիցներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, քոլեջի ուսանողներ և այլ ներկայացուցիչներ:

Մարզային ֆորումին մասնակցում էին նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ և աշխատակիցներ, մասնավորապես՝ տնօրենի խորհրդական Արման Եգանյանը, շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակից Նարա Ղազարյանը:

IMG_8750-15-10-18-02-29

Ֆորումի նպատակն էր մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ քննարկել միջին մասնագիտական կրթության, աշխատաշուկայի, հանրակրթության ոլորտում մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրները և ստանալ լուծմանն ուղղված առաջարկություններ:  

Մարզային ֆորումի ժամանակ անցկացվեց խմբային խաղ-քննարկում, որի ընթացքում յուրաքանչյուր հաստատություն պետք է ներկայացներ աշխատաշուկայում ամենաշատ հանդիպող 5 հիմնախնդիրները:

IMG_8776-15-10-18-02-27

ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների և ուսանողների առաջարկությունների համատեղ քննարկման շնորհիվ մատնանշվեցին ամենահաճախ հանդիպող 5 հիմնախնդիրները՝

  1. աշխատատեղի բացակայություն,
  2. ուսումնական պրակտիկան փորձ չհամարելը,
  3. ուսուցանվող թեմաների արդիականություն,
  4. ինքնազարգացման խնդիր,
  5. ոչ ճիշտ մասնագիտական կողմնորոշում:

IMG_8771-15-10-18-02-26

Մասնաճյուղում կայացավ Ֆրանկոֆոնիային նվիրված հերթական միջոցառումը

2018թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ֆրանկոֆոնիային նվիրված հերթական միջոցառումը, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սվետա Օհանյանը:

DSCN3911

Այս տարի, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 7-12-ին Հայաստանում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որի առիթով Հայաստան են ժամանել Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, ինչպես նաև ֆրանկոֆոն այլ երկրներից բազմաթիվ պատվիրակություններ: Հայաստանը ողողված է ֆրանսերենով և ֆրանսիական շնչով, որից չէր կարող անմասն մնալ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը:

ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպված միջոցառումը նվիրված էր գլխավորապես Փարիզի տեսարժան վայրերին:

DSCN3916

Միջոցառմանը մասնակցող «ՖԼԳ» և «ԱԼԳ» մասնագիտությունների ուսանողները պրեզենտացիաների ուղեկցությամբ ներկայացրին երգեր ու բանաստեղծություններ:

Անդրադարձ կատարվեց Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակին, Շանզ Էլիզե պողոտային, Կոնկորդ հրապարակին, Տյուլիեղի զբոսայգուն, Փարիզի Աստվածամոր տաճարին:

Ներկայացվեցին Օրսե և Լուվր թանգարանները: Շեշտվեց, որ Լուվրը աշխարհում ամենաշատ այցելություններ ունեցող թանգարաններից մեկն է, այնտեղ է տեղակայված բոլորին հայտնի Ջոկոնդան, Համուրաբիի կոդը և այլ աշխարհահռչակ գլուխգործոցներ:

DSCN3921

Օրսե թանգարանում հիմնականում ցուցադրված են  իմպրեսիոնիստական շարժման նկարիչներ Մանեի, Դեգայի, Սեզանի, Ռընուառի և այլոց գլուխգործոցները:

Անդրադարձ կատարվեց նաև վերոնշյալ թանգարաններում զետեղված ամենահայտնի կտավներին և քանդակներին:

Մեր ուսանողներն իրենց գեղեցիկ ելույթներով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ֆրանսերենը սիրո և երաժշտության լեզու է:

DSCN3919

Տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

meeting

 2018թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:15-ին, №28 լսարանում տեղի կունենա Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփման հարցը:
  2. Առաջին կիսամյակի առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստման և անցկացման հարցը:

Ընթացիկ հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-19 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառուները

Սիրելի՛ համալսարանականներ, ներկայացնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2018-19 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը:

1

«ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության «Սերվիս» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի  ուսանող

Տիգրան Ավետիքի Ղուշչյան

Ղուշչյան Տիգրան Ավետիքի

1

«ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության  անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

 Լիլիթ Արամի Ֆարմազյան

3-1

1

«ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետի  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի անվճար ուսուցման համակարգի երրորդ կուրսի ուսանողուհի

Աստղիկ Արթուրի Ղազարյան

1-1

1

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության  անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Էլինա Իշխանի Խաչատրյան

2-1

1

«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ա նվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

 Սյուզաննա Արտաշեսի Շահնազարյան

Շահնազարյան Սյուզաննա Արտաշեսի - Շառլ Ազնավուր

1

«ՄԽԻԹԱՐ ԳՈՇ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» մասնագիտության  անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Վանուհի Սամվելի Գևորգյան

Գևորգյան Վանուհի Սամվելի Մխիթար Գոշ

1

«ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ 

Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության անվճար ուսուցման համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի

Անգին Հրաչյայի Ծատուրյան

Angin-Tsaturyan

1

 

Մասնաճյուղում կայացավ ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ դասընթաց

2018թ. հոկտեմբերի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ   ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ թրեյնինգ, որին մասնակցում էին Տավուշի տարածաշրջանում աշխատող «Լույս մանկանց» ծրագրի աշխատակիցներ՝ 60 ուսուցիչներ, ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ:

DSCN3893

Ծրագիրը, որն իրականացվում է Տավուշի թեմի առաջնորդարանի հետ համատեղ, Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ, միտված է երեխաների հոգևոր դաստիարակությանն ու զարգացմանը։

Դասընթացի բանախոսն էր կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը։ 

DSCN3873

Թրեյնինգի ընթացքում մասնակիցները նախ կատարեցին փոքրիկ գործնական աշխատանք՝ վերհանելով կրթության ոլորտի 10-ական խնդիր:

Դասընթացավարը շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրեց կրթության արդի մարտահրավերները:

Հանգամանորեն բացատրվեցին ակնկալվող կրթական վերջնարդյունքները (գիտելիք (ֆր.՝ savoir), հմտություն (ֆր.՝ savoir faire), մոտեցում (ֆր.՝ savoir être):

DSCN3885

Մատնանշվեցին բանալի ունակությունները.

  1. Հաղորդակցություն մայրենի լեզվով
  2. Հաղորդակցություն օտար լեզուներով
  3. Մաթեմատիկական, բազային գիտական և տեխնոլոգիական ունակություններ
  4. Թվային ունակություններ
  5. Սովորել ինչպես սովորել
  6. Նախաձեռնողական և ձեռնարկատիրական ունակություններ
  7. Մշակութային գիտակցություն և ինքնաարտահայտում:  

DSCN3880Դասընթացի մասնակիցները, լինելով ուսուցիչներ և դասախոսներ, ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ իրենց ստացած գիտելիքները հնարավորություն ունեն փոխանցելու աշակերտներին և ուսանողներին: