Բասկետբոլի և վոլեյբոլի մարզումների հրավեր

basketball (1)Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. հոկտեմբերի 1-ից Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը կազմակերպում է բասկետբոլի և վոլեյբոլի մարզումներ, որոնք կանցկացնի ամբիոնի վարիչի ԺՊ Արթուր Վանեսյանը:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը կարող են դիմել Ա.Վանեսյանին (հեռ.՝ 093 70 98 00):

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ում սովորող ՀՀ սահմանամերձ համայնքների և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ուսանողների

Ysuib (1)ԵՊՀ ԻՄ-ում սովորող ՀՀ սահմանամերձ համայնքների և  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (30 և ավելի միավոր ունեցող) ուսանողներին հայտնում ենք, որ 2018-19 ուստարվա ուսման վարձերի մասնակի զեղչման նպատակով անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը փաստաթղթերը ներկայացնել  համապատասխան ֆակուլտետի (կամ Հեռակա ուսուցման բաժնի) դեկանատ:

ՀՀ սահմանամերձ համայնքների ուսանողները մասնավորապես պետք է ներկայացնեն անձնագրի պատճենը, տեղեկանք` վերջին 5 տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու վերաբերյալ:

Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված (30 և ավելի միավոր ունեցող) ուսանողները պետք է ներկայացնեն ծննդյան վկայականի պատճենը, տեղեկանք ՍԱՏԳ-ի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ, տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ:

             

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

volleyball

 2018թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի մարզադահլիճում տեղի կունենա վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև սեպտեմբերի 22-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:   

Ի գիտություն առկա ուսուցման 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների

 

writeԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման համակարգի երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողներին տեղեկացնում ենք, որ ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից օգտվելու դիմումները մինչև 2018թ. սեպտեմբերի 29-ը ներկայացնեն իրենց ֆակուլտետի դեկանատ:

 

ԵՊՀ ԻՄ-ի մանդատային հանձնաժողով 

Սեղանի թենիսի և մարմնամարզության պարապմունքներ

9980Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. սեպտեմբերի 24-ից Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը կազմակերպում է սեղանի թենիսի և մարմնամարզության պարապմունքներ, որոնք կանցկացնի ամբիոնի դասախոս Պ.Կարապետյանը:

Մասնակցել ցանկացողները մինչև 2018թ. սեպտեմբերի 22-ը կարող են դիմել Պ.Կարապետյանին (հեռ.՝ 098 69 29 39):