ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՊՀ ԻՄ-Ի ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ

directorate-team-approved«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանի՝ 2018թ. սեպտեմբերի 01 №164 հրամանով հաստատվել է ԵՊՀ ԻՄ–ի տնօրենության կազմը. 

  • Ցուցուլյան Արտակ Վոլոդյայի  –  ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
  • Աթոյան Մհեր Սերգեյի – գիտական խորհրդի քարտուղար, Գիտակազմակերպական բաժնի վարիչ,  տնօրենության նիստերի քարտուղար
  • Մխիթարյան Մելանյա Մեսրոպի – գլխավոր   հաշվապահ
  • Դավթյան Արկադի Ցոլակի  –   Ուսումնամեթոդական վարչության պետ
  • Այվազյան Կամո Բենիկի – ՄՌԿ  բաժնի վարիչ
  • Նազարյան Նարեկ Ռուբենի – իրավախորհրդատու
  • Ճաղարյան Մարիետա Ալբերտի – ՄԿՈԱ  բաժնի  վարիչ
  • Վանյան Հասմիկ Սամվելի –  հասարակայության հետ կապերի և մամուլի պատասխանատու
  • Ավետիսյան Գայանե Հրաչիկի – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի   ԺՊ
  • Պողոսյան Կարինե Պողոսի  –  Հումանիտար  գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ
  • Մարգարյան Ալեքսան Շամիլի  –  Կիրառական արվեստի  ֆակուլտետի   դեկանի ԺՊ, արհբյուրոյի նախագահ
  • Զաքարյան Մանվել Աշոտի   –   Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ
  • Զուրաբյան Մարատ Հովիկի –  Հեռակա ուսուցման բաժնի վարիչ:

 

 

 

Բադմինթոնի և ֆիթնեսի մարզումների հրավեր

orig

 Հարգելի՛ համալսարանականներ, 2018թ. սեպտեմբերի 17-ից Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը կազմակերպում է բադմինթոնի և ֆիթնեսի մարզումներ, որոնք կանցկացնի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը:

Մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 16-ը կարող են դիմել Վ.Պողոսյանին (հեռ.՝ 094 88 00 78):

«Հինավուրց և երիտասարդ մայրաքաղաք» երիտասարդական գիտաժողովի հրավեր

530136_275639055849524_1149683769_n    

  2018թ. հոկտեմբերի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախաձեռնությամբ մասնաճյուղում տեղի կունենա «Հինավուրց և երիտասարդ մայրաքաղաք» խորագրով երիտասարդական գիտաժողովը՝ նվիրված Երևանի հիմնադրման   2800-ամյակին:

Գիտաժողովին կարող են մասնակցել  ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները և երիտասարդ դասախոսները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ՝ ՈՒԳԸ կողմից հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտներն են հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն, սերվիս, հոգեբանություն, լրագրություն և այլն) և արվեստ:

Մասնակցության համար անհրաժեշտ է  մինչև 2018թհոկտեմբերի 5-ը լրացնել մասնակցության հայտը:

Հայտի մեջ պետք է նշել.

  • զեկուցման վերնագիրը,
  • անուն-ազգանունը (եթե առկա է գիտական ղեկավար, նշել նաև նրա անուն-ազգանունը, կոչումը և գիտական աստիճանը),
  • ֆակուլտետը, մասնագիտությունը, կուրսը և ամբիոնը (եթե դասախոս է),
  • կոնտակտային տվյալներ (էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար):

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝  հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Զեկուցումը կարող է չհամապատասխանել գիտաժողովի խորագրին:

 

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

  • Տեքստի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագիր:
  • Ծավալը՝4-10 էջ:
  • Էջի ֆորմատը՝ A4, լուսանցքները. ձախից՝ 30 մմ, աջից՝ 15 մմ, վերևից և ներքևից 20 մմ:
  • Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Sylfaen, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
  • Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Հիմնական տեքստի տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝ 1.5: Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
  • Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աղբյուրի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հարցերի դեպքում կարող եք գրել հաղորդագրություն ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ ֆեյսբուքյան էջին, նամակ էլեկտրոնային փոստին՝ sssysuib@gmail.com, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 094 16 13 93:

 

Անգլերենի արտալսարանային պարապմունքներ

young woman holding tablet pc on the background with british national flag. english learning concept

 Սիրելի՛ ուսանողներ, 2018թ. հոկտեմբերի 1-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կիրականացվեն անգլերենի արտալսարանային պարապմունքներ, որոնք կվարեն «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավագ կուրսի ուսանողները:

 Պարապմունքներին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը կարող են դիմել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Չիբուխչյանին (098 13 14 19):

Սեպտեմբերի 5-ի տնօրենության նիստում

 2018թ. սեպտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության  նիստ՝  Ա. Վ.  Ցուցուլյանի նախագահությամբ:

DSCN3497

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների ցանկին, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Հաշվի առնելով ֆակուլտետների դեկանների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կատարած ուսումնասիրություններն ու հիմնավորումները աշխատաշուկայում մասնագիտությունների պահանջարկի վերաբերյալ՝ քննարկվեց և վերանայվեց ԵՊՀ ԻՄ-ի ընդունելության մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը, այդ թվում՝ քննական առարկայացանկը և անվճար տեղերը:

Մասնավորապես՝ առաջարկվեց Բնական գիտությունների ֆակուլտետի՝ 2019թ. մասնագիտությունների ցանկում ավելացնել «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունը, Կիրառական արվեստի ֆակուլտետի մասնագիտությունների ցանկում ավելացնել «Կիրառական արվեստ»  մասնագիտությունը («Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագիր):

Հումանիտար գիտությունների ֆակուլտետում առաջարկվեց ավելացնել «Հոգեբանություն» մասնագիտությունը և քննարկման ներկայացնել «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիրը ներդնելու հարցը՝ հաշվի առնելով ՄԿՊԿ բաժնի վարիչի առաջարկությունը՝ տարածաշրջանում ռուսաց լեզվի ուսուցչի մեծ պահանջարկի հետ կապված:

Որոշվեց մասնաճյուղի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը ներկայացնել Մայր բուհի՝ «ԵՊՀ» հիմնադրամի քննարկմանը:

Մյուս հարցի կապակցությամբ հանձնարարվեց ֆակուլտետների դեկաններին և բաժինների վարիչներին, առաջնորդվելով «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններով,  հետևողական լինել իրենց աշխատակիցների կողմից աշխատանքային կարգապահությունը, աշխատաժամանակի ռեժիմը պահպանելու հարցերում, նույն կանոններից ելնելով՝ բուհի ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին ներկայացնել իրենց իրավունքներն ու պարտականությունները, կարգապահական նորմերը: