Տեղի կունենա Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 13:30-ին, տեղի կունենա բնական գիտությունների  ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ.

 ՕՐԱԿԱՐԳ

  1. 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփում:  /զեկ. Մ. Ա. Զաքարյան /
  2. 2017-18 ուստարվա երկրորդ կիսամյակի դասապրոցեսի նախապատրաստական աշխատանքներ:  /զեկ. Մ. Ա. Զաքարյան/
  3. Ընթացիկ հարցեր:

 

 

 

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

 

Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ

նիստ

2018թ.  հունվարի  27-ին՝  ժամը  12:00-ին,  տեղի կունենա Տնտեսագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝  հետևյալ օրակարգով.

  1. 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման մասին: /Զեկ.  Ն.  Խուդավերդյան/
  2. 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին: /Զեկ.Ն. Խուդավերդյան/
  3. Ընթացիկ հարցեր

Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ

2018թ. հունվարի 17-ին ՀՀ ՊՆ Իջևանի զինկոմիսարիատում կայացավ Տավուշի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին զինկոմիսարիատի, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, համալսարանականներ՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, զորակոչիկների ծնողները, հարազատները, քաղաքացիներ:

Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ

Զորակոչված 43 զինակոչիկների մեջ կային ԵՊՀ ԻՄ-ի մեկ տասնյակ ուսանողներ:

Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ

Հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ով բարի երթ ու խաղաղ ծառայություն մաղթեց նորակոչիկներին, շեշտեց ամեն հայ երիտասարդի համար զինվորական ծառայության անհրաժեշտությունը՝ և՛ հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը կատարելու, և՛ նրանց մեջ բարոյակամային հատկանիշները զարգացնելու իմաստներով:

Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց զորակոչիկների ծնողներին՝ հայրենիքի անվեհեր պաշտպաններ ծնելու և դաստիարակելու համար, նրանց մաղթեց տոկունություն ու համբերություն:

Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ

Բարեմաղթանքներ ու հայրենասիրական պատգամներ հղելուց հետո տնօրենը նորակոչիկներին  հանձնեց սրբապատկերներ ու նոթատետրեր:

Բարի և խաղաղ ծառայություն ձեզ, սիրելի՛ նորակոչիկներ

Խորհրդակցություն մասնաճյուղի վարչական աշխատակիցների հետ

2018թ. հունվարի 15-ին  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը խորհրդակցություն անցկացրեց մասնաճյուղի մի խումբ վարչական աշխատակիցների հետ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ընթացքին, երկրորդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին ու հատկապես Բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման նոր կարգին վերաբերող հարցեր:

Խորհրդակցություն մասնաճյուղի վարչական աշխատակիցների հետ

Մասնավորապես նշվեց, որ այս տարի արդեն ամփոփիչ ատեստավորումն իրականացվելու է միայն ավարտական աշխատանքների պաշտպանության միջոցով, ամփոփիչ քննություններ չեն լինելու, և անհրաժեշտ է հետևողական լինել, որ ավարտական աշխատանքները լիովին իրականացվեն ըստ նոր կարգի:

Բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգով սահմանված չափանիշների համաձայն՝ ավարտական աշխատանքի գնահատումն, օրինակ, իրականացվում է 20 միավորանոց սանդղակով, «Աշխատանքի արդիականության հիմնավորումը և գրականության վերլուծությունը» չափանիշի համար սահմանված է առավելագույնը 2 միավոր, «Աշխատանքի կատարումը և արդյունքները» չափանիշի համար՝ առավելագույնը 6 միավոր, «Աշխատանքի շարադրումը և ձևավորումը» չափանիշի համար՝ առավելագույնը 4 միավոր, հրապարակային պաշտպանության համար՝ առավելագույնը 8 միավոր:

Տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց ավարտական կուրսերի ուսանողների հետ կազմակերպել հանդիպումներ և նրանց հանգմանորեն ներկայացնել նոր կարգը, բակալավրի ավարտական աշխատանքին ներկայացվող պահանջները, օրինակելի կառուցվածքը, ձևավորումը, պաշտպանությունը, աշխատանքի գնահատման չափանիշները, դրանց համապատասխան չափորոշիչներն ու հատկացվող միավորները և այլն: