Սիրով շնորհավորում ենք…

Շնորհավորում ենք

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է  Կիրառական արվեստի ֆակուլտետի գործավար Արմինե Մելքումյանի ծննդյան հոբելյանը, մաղթում առողջություն, երջանկություն, աշխատանքային ու անձնական նորանոր հաջողություններ, ամենայն բարիք:

 

Մեր դասախոսների և ուսանողների աշխատանքները զարդարեցին Գյումրու տոնին նվիրված ցուցահանդեսը

2017թ. հոկտեմբերի 1-ին ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները մասնակցեցին Գյումրու տոնին նվիրված՝ ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին:

Հին ու նոր քաղաքի՝ Գյումրու տոնը ցուցահանդես-վաճառքի շրջանակներում համախմբել էր հանրապետության տարբեր մարզերի արվեստագետներին ու արհեստավորներին: 

Մեր դասախոսների և ուսանողների աշխատանքները  զարդարեցին Գյումրու տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսն իրենց ներկայությամբ պատվեցին պետական բարձրաստիճան այրեր՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:  

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ցուցահանդեսին  մասնակցեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտներ, ՀՆՄ անդամներ Ա.Չիբուխչյանն ու Դ.Չիբուխչյանը) և ուսանողներ:

Մեր դասախոսների և ուսանողների աշխատանքները  զարդարեցին Գյումրու տոնին նվիրված ցուցահանդեսը

Ցուցահանդեսում մասնաճյուղին հատկացվել էր առանձին տաղավար, որտեղ հիմնականում ցուցադրվեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների կուրսային և ավարտական բազմաժանր (գոբելեն, կարպետ, ասեղնագործություն, մետաքսանկարչություն, հելյունագործություն, մաքրամե, վիտրաժ, կերամիկա, գեղանկար և այլն) աշխատանքների նմուշներ:

ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչները ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին ներկայացրին իրենց աշխատանքները, ֆակուլտետում գործող մասնագիտությունները, նրանց հրավիրեցին մասնաճյուղ՝ մոտիկից ծանոթանալու ֆակուլտետի գործունեությանը:

Մեր դասախոսների և ուսանողների աշխատանքները  զարդարեցին Գյումրու տոնին նվիրված ցուցահանդեսը

Ֆակուլտետի ՄԿԾ-ի պատասխանատու, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ Ա.Չիբուխչյանի խոսքով՝ այցելուները բավականին մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատանքների նկատմամբ, ցանկություն հայտնեցին տեսնելու աշխատանքների ստեղծման ընթացքը:

 

Հրավիրում ենք «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկմանը

 leader

2017թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի կունենա «Հաջողություն և առաջնորդություն» թեմայով քննարկում, որի հատուկ հյուրն է Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, ք.գ.թ. Հ.Մովսեսյանը:

Սիրով հրավիրում ենք: 

ԵՊՀ իջևանի մասնաճյուղում ընթանում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

2017թ. հոկտեմբերի 1-20-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են հեռակա ուսուցման ընդունելության քննությունները՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»,
  • «Քարտեզագրություն և կադաստրային գործ»,
  • «Բնապահպանություն և բնօգտագործում»,
  • «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»,
  • «Պատմություն»,
  • «Հոգեբանություն»,
  • «Ֆինանսներ» (ըստ ոլորտի),
  • «Զբոսաշրջություն»:

Ընդունելության քննություններին մասնակցում են 176 դիմորդներ, ովքեր կհանձնեն քննություններ 8 առարկաներից:

ԵՊՀ իջևանի մասնաճյուղում ընթանում են  հեռակա ուսուցման ընդունելության քննություններըԸնդունող հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման ընդունելության քննություններն ընթանում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած ժամկետում, համապատասխան չափորոշոչիչներով:

Ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները կհրապարակվեն ՀՀ ԿԳՆ սահմանած ժամկետում:

ԵՊՀ իջևանի մասնաճյուղում ընթանում են  հեռակա ուսուցման ընդունելության քննությունները

 

Հրավիրում ենք մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին

ՎիվաՍել-ՄՏՍ

Հարգելի՛ ուսանողներ, 2017թ.  նոյեմբերի 1-ից  ՎիվաՍել-ՄՏՍ-ում  մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

«Վիվա-Սթարթ» ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, մարդկային հարաբերությունների, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. դեկտեմբերի 29-ը:

Վերջում կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական աշխատանք ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

1. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն:

2. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը, օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ:

3. Հաղորդակցվելու գերազանց հմտություններ:

4. Դրական մոտեցում/էնտուզիազմ:

5. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն:

6. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք:

Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների:

Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը:

Շնորհակալություն հետաքրքրության համար:

ՎիվաՍել-ՄՏՍ