Հասանելի է «Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան»-ի էլեկտրոնային տարբերակը

gh-d-bararan

Ղարաբաղի բարբառը հայերենի տարածական տարբերակների շարքում առանձնանում է ոչ միայն իր կենսունակությամբ ու տարածված լինելով, այլև հարուստ բառապաշարով և դարձվածաբանությամբ: Բազմաթիվ դարձվածներ են ընդգրկված Արցախի ազգագրությանը, բանահյուսությանը, բարբառին նվիրված ուսումնասիրություններում, ժողովածուներում, բարբառագիր ստեղծագործություններում, ձեռագիր աղբյուրներում և դրանց կցված բառացանկերում, հայերենի ընդհանուր բարբառային, դարձվածաբանական և բացատրական բառարաններում:

Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանի և բանասեր, բ․գ․թ․, դոցենտ Շողեր Մինասյանի համահեղինակությամբ լույս տեսած «Ղարաբաղի բարբառի դարձվածաբանական բառարան»-ը ընդգրկում է Ղարաբաղի բարբառի խոսվածքներում գործածվող դարձվածային միավորները:

Դարձվածահոդվածներն օժտված են լեզվաոճական և իմաստաբանական նշումներով ու բացատրություններով, տպագիր և ձեռագիր աղբյուրներից ու բանավոր խոսքից քաղված անհրաժեշտ վկայություններով: Ընդարձակ առաջաբանում ներկայացվում է բարբառի դարձվածների բազմակողմանի քննությունը:

Բառարանը նախատեսված է բարբառագետների, բանագետների, ազգագրագետների, այլ բնագավառների մասնագետների և ընթերցող լայն շրջանների համար:

Ներբեռնել գիրքը

 

Աղբյուրը՝ http://armscoop.com

Հանդիպում Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի աշխատակիցների հետ

 2017թ. սեպտեմբերի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի աշխատակիցների հետ:

Հիշենք, որ նոր ուսումնական տարում մասնաճյուղում կատարվել էր կառուցվածքային փոփոխություն. Անձնակազմի կառավարման բաժինը վերակազմավորել էր Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի` իր խնդիրներով ու գործառույթներով:

 Հանդիպման նպատակն էր վերակազմավորված բաժնի գործառույթների ու խնդիրների, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիների քննարկումը:

Հանդիպում Մարդկային ռեսուրսների կառավարման և  վերապատրաստման բաժնի աշխատակիցների հետ

Ներկայացվեց, որ Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման բաժնի գործունեությունը մասնավորապես ընդգրկում է ԵՊՀ ԻՄ-ի աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման գործընթացը, նրանց անձնական տվյալների վարումը, համապատասխան հրամանների, պայմանագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպումը, պաշտոնի անձնագրերի, աշխատանքի նկարագրության և աշխատողի պարտականություններն ու իրավասությունը սահմանող իրավական այլ ակտերի նախապատրաստումն ու ընդունումը և այլն:

Հատուկ ուշադրություն դարձվեց բաժնի կողմից իրականացվելիք մասնագիտական զարգացման գործընթացին (կարիքների գնահատում, վերապատրաստումներ, զարգացման այլ միջոցառումներ), աշխատանքի վարձատրության, պարգևատրման, պաշտոնեական առաջխաղացման, արձակուրդների ձևակերպման, աշխատանքից ազատման հետ կապված խնդիրների լուծմանը, աշխատանքի արդյունավետության գնահատման, ատեստավորման իրականացման, աշխատողների խրախուսման ու նրանց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառման գործընթացներին:

 

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում  

2017թ. սեպտեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Անկախության տոնին նվիրված միջոցառումը բացվեց համայն հայությանն ուղղված շնորհավորական խոսքով, հարատևության, ամուր կամքի ու տոկունության մաղթանքով:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

 

Ապա տրվեց տոնի վերաբերյալ պատմական համառոտ ակնարկ, թե ինչպես 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում միասնաբար քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետություն ստեղծելու օգտին: 

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Տոնի նախապատմությանը հաջորդեցին մասնաճյուղի շնորհալի ուսանողների գեղեցիկ կատարումները:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին հայրենասիրական ոգեշունչ երգեր, հայի հաղթական ոգին մարմնավորող  ազգային խրոխտ պարեր:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառումը եզրափակվեց մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ս. Ա. Առաքելյանի ելույթով: Այս համազգային տոնի առթիվ  տնօրենը շնորհավորեց բոլորին, ընդգծեց  անկախության գաղափարի կարևորությունն ու անհրաժեշտությունը հայ ժողովրդի հարատևության, հայոց պետականության ամրապնդման ու երկրի հզորացման գործում: Պարոն Առաքելյանը հավելեց, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է, քանզի ունենք հրաշալի երիտասարդ սերունդ, որ ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, նրա հայրենանվեր գործը պատվով շարունակողը:

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում մասնաճյուղում   

 

 

Վիլյամ Ֆոլքների ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառման հրավեր

 Folkner

Հարգելի՛ համալսարանականներ, 2017թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտություննների ֆակուլտետի №28 լսարանում, տեղի կունենա «Ֆոլքները «Շառաչ և ցասում» վեպի հեղինակ» թեմայով միջոցառում (դասախոսությունների շարք)՝ նվիրված Վիլյամ (Ուիլյամ) Ֆոլքների ծննդյան 120-ամյակին:

Սիրով հրավիրում ենք:

Գնումների մատակարարման և պահեստավորման բաժինը տեղեկացնում է

Կայացավ վառելիքի գնման մրցույթը

2017թ. սեպտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ, որտեղ ամփոփվեցին «Վառելիք»-ի գնման մրցույթի արդյունքները:

Ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի 2017թ. գնումների պլանի՝ նախատեսվել էր ձեռք բերել «Վառելիք» ապրանքատեսակը՝ ԵՊՀ ԻՄ ԳՀԱՊՁԸ 17/67 ծածկագրով շրջանակային համաձայնագիր կնքելու միջոցով:

Այդ նպատակով ԵՊՀ-ի կողմից հրավերներ էին ուղարկվել ՀՀ ֆինանսների նախարարություն՝ «Գնումների աջակցման կենտրոն»-ի հետ շրջանակային համաձայնագրեր կնքած «Վառելիք»-ի 2 մատակարարներին:

Նշված ընթացակարգին մասնակցելու հայտ էին ներկայացրել 2 ընկերություններ, որոնցից գնման ենթակա չափաբաժիններով հաղթող ճանաչվեց «Մաքս օիլ» ՍՊԸ-ն:

Գնումների մատակարարման և պահեստավորման

բաժնի վարիչ    Ս. Սարգսյան