ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Հասմիկ Վանյանի ծննդյան հոբելյանը, մաղթում քաջառողջություն, անսահման երջանկություն, նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում և գիտամանկավարժական գործունեության մեջ:
Author Archives: admin
Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին
2017թ. սեպտեմբերի 14-ին «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության կողմից կրթաթոշակ փոխանցվեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի քանի ուսանողուհիների՝ Անի Ամիրաղյանին, Անի Չոբանյանին, Վարդուհի Առաքելյանին (IV կուրս) և Սյուզաննա Պետրոսյանին (2017թ. շրջանավարտ):
Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության ներկայացուցիչներ Պոլետ Կուտանտը (ծագումով հայ) և Բեռնար Կուտանտը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:
Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:
2012-2013 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ է տրամադրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների, 2014թ.` 13 ուսանողների, 2015թ. 100-ական եվրո կրթաթոշակ է հատկացրել «ՖԼԳ» մասնագիտության 9 (3-րդ կուրսի 3 և 2-րդ կուրսի 6) ուսանողների, 100 եվրո «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին՝ որևէ մշակութային կոթող տուրիստական այց կատարելու նպատակով, 300 եվրո Օտար լեզուների ամբիոնին՝ «ՖԼԳ» մասնագիտության ուսանողների հետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, 2016թ. տրամադրել է կրթաթոշակ չորրորդ կուրսի ուսանողներին և դրամական պարգևներ նույն մասնագիտության՝ անվճար հիմունքներով սովորող II-IV կուրսի 5 ուսանողուհիների:
Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:
Գիտահետազոտական աշխատանքների մրցույթ
ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղը հայտարարում է հետազոտական, նորարական, կիրառական աշխատանքների մրցույթ հետևյալ ուղղություններով.
1. ՀՀ, ԱՊՀ և Եվրասիական ինտեգրման գործընթացներ (նպատակը, մարտահրավերները և զարգացման հեռանկարներ),
2. Տարածաշրջանի երկրների փոփոխվող քաղաքականությունը Անդրկովկասի վերաբերյալ և Հայաստանի հնարավոր արձագանքի,
3. Հայաստանի անվտանգային նոր մարտահրավերներ և դրանց հնարավոր լուծման ուղիները,
4. Հայաստանի և ՀԱՊԿ անդամակցող երկրների ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները։
Աշխատանքի կառուցվածքի պարտադիր պայմանները
1. Վերնագիրը պետք է համապատասխանի աշխատանքի բովանդակությանը,
2. Հիմնավորվի տվյալ հետազոտության արդիականությունը
3. Աշխատանքում պետք է ձևակերպված լինեն իրատեսական նպատակը, խնդիրները և առաջարկները,
4. Աշխատանքը պետք է ունենա հիմնավորված արդյունքներ և կիրառական նշանակություն
- Արդիական և նորարարական գաղափարներով 3 լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով (առաջին մրցանակ՝ 200.000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 150. 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 100. 000 դրամ)
- Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ աշխատանքային խմբեր բուհերից կամ գիտակրթական և հետազոտական կառույցներից։ Առաջարկություններն ընդունվում են հայերեն կամ անգլերեն և ռուսերեն լեզուներով
- Աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 6 էջը (2 սմ լուսանցքային կողմերով, A4 ձևաչափով, 1,5 տողամեջ հեռավորությամբ, 12 չափի Unicode տառատեսակով, օրինակ՝ «Sylfaen»՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը «Times New Roman»)
- Ներկայացվող առաջարկին հարկավոր է կցել նաև մասնակցի (մասնակիցների) համառոտ ինքնակենսագրությունը (CV) (ոչ ավել քան 2 էջ) և ուղարկել armeniacis.institute@gmail.com հասցեին՝ մինչև 2017թ. նոյեմբերի 20-ը ներառյալ
Մրցույթ ուսանողների համար (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) հետևյալ ուղղություններով.
- ՀՀ, ԱՊՀ և Եվրասիական ինտեգրման գործընթացներ (նպատակը, մարտահրավերները և զարգացման հեռանկարներ),
- Տարածաշրջանի երկրների փոփոխվող քաղաքականությունը Անդրկովկասի վերաբերյալ և Հայաստանի հնարավոր արձագանքի,
- Հայաստանի անվտանգային նոր մարտահրավերներ և դրանց հնարավոր լուծման ուղիները
- Հայաստանի և ՀԱՊԿ անդամակցող երկրների ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:
Աշխատանքի կառուցվածքի պարտադիր պայմանները
1. Վերնագիրը պետք է համապատասխանի աշխատանքի բովանդակությանը,
2. Հիմնավորվի տվյալ հետազոտության արդիականությունը,
3. Աշխատանքում պետք է ձևակերպված լինեն իրատեսական նպատակը, խնդիրները և առաջարկները,
4. Աշխատանքը պետք է ունենա հիմնավորված արդյունքներ և կիրառական նշանակություն
- Արդիական և նորարարական գաղափարներով 3 լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով (առաջին մրցանակ՝ 150.000 դրամ, երկրորդ մրցանակ՝ 100. 000 դրամ, երրորդ մրցանակ՝ 75. 000 դրամ)
- Մրցույթին կարող են մասնակցել ինչպես անհատ ուսանողներ, այնպես էլ ուսանողների խմբեր։ Առաջարկություններն ընդունվում են հայերեն կամ անգլերեն և ռուսերեն լեզուներով։
- Աշխատանքի ծավալը չպետք է գերազանցի 6 էջը (2 սմ լուսանցքային կողմերով, A4 ձևաչափով, 1,5 տողամեջ հեռավորությամբ, 12 չափի Unicode տառատեսակով, օրինակ՝ «Sylfaen»՝ հայերենը, անգլերենը և ռուսերենը «Times New Roman»)։
- Ներկայացվող առաջարկին հարկավոր է կցել նաև մասնակցի (մասնակիցների) համառոտ ինքնակենսագրությունը (CV) (ոչ ավել քան 1 էջ) և ուղարկել armeniacis.institute@gmail.com հասցեին՝ մինչև 2017թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ։
Աշխատանքը ուղարկելիս նամակի վերնագիրը անհրաժեշտ է նշել «ուսանողական մրցույթ»։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 093790335 հեռախոսահամարով։
Աղբյուրը՝ https://aspu.am
Ուսանողական խորհուրդը նորեկների կողքին
2017-2018 ուստարվա սկզբին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդն ըստ ֆակուլտետների հանդիպումներ ունեցավ առաջին կուրսեցիների հետ:
Հանդիպումների նպատակն էր նորաթուխ համալսարանականներին ներկայացնել բուհի ուսանողական առօրյան, կառույցները, Ուսանողական խորհրդի նպատակները, խնդիրները, գործառույթները:
ՈՒԽ-ի նախագահության անդամները և ակտիվիստ ուսանողները հանդիպումների ընթացքում առաջին կուրսեցիներին հանգամանորեն ներկայացրին կառույցի առջև դրված նպատակները, որոնք են՝
- Պաշտպանել ուսանողների շահերն ու իրավունքները,
- Իրազեկել ուսանողներին իրենց իրավունքների ու պարտականությունների մասին,
- Բարձրաձայնել ուսանողների խնդիրները, մշակել դրանց լուծման ուղիներ,
- Ապահովել ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը,
- Մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը,
- միավորել համալսարանի ուսանողական կազմակերպությունների, ակումբների և միությունների ջանքերը՝ ստեղծելով ուսանողական ջերմ միջավայր,
- Աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը,
- Կազմակերպել ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը,
- Նպաստել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական և ֆիզիկական զարգացմանը,
- Մասնակցել համալսարանի տարածքում ներքին կարգապահության պահպանմանը:
Մատնանշվեցին այն հնարավորությունները, որ տալիս է կառույցն ուսանողին.
- Նոր ընկերներ,
- Ինքնադրսևորվելու հնարավորություն,
- Թիմային աշխատանքներում ընդգրկվելու հմտություն,
- Բազմակողմանի զարգացում,
- Ինքնավստահություն,
- Ապագայի հեռանկարներ,
- իրազեկված լինելու հնարավորություն,
- Պաշտոնական և ընկերական բարեկիրթ հարաբերություններ կառուցելու հմտություններ,
- Առաջնորդ դառնալու փորձ:
Հանդիպումների վերջում ուսանողներն ինքնուրույն ձևավորեցին և ներկայացրին իրենց երազած ուսանողի կերպարը, որն օժտված էր հետևյալ հատկանիշներով.
- Օրինակելի (առաջադիմությամբ, կարգապահությամբ…),
- Իրենց խնդիրներով հետաքրքրված,
- Զարգացած,
- Ուսանողական նախաձեռնություններում ակտիվ,
- Նպատակասլաց,
- Նորարար,
- Միմյանց աջակցող, ինչպես մեկ ընտանիքի անդամները:
Հանդիպումներն անցան հաճելի և անմիջական մթնոլորտում, վստահություն ներշնչեցին, որ տարին կլինի ուսանողական:
ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է
ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`
















