Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում

2017թ. սեպտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ տնօրեն Ս.Առաքելյանի  հանդիպումը, որին մասնակցում էին ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, «Տնտեսագիտության տեսություն», «Սերվիս» մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:

Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը վերաբերող խնդիրներ, ուսանողներին առաջադրվեցին հարցեր՝ ակնկալելով նրանց կողմից ուշագրավ ու հետաքրքիր առաջարկներ:

Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում

Առաջադրված հարցերը ընդհանուր առմամբ հնարավորություն տվեցին պարզելու, թե որքանով են ուսանողները գոհ՝

  • ԵՊՀ ԻՄ-ի ուսումնակազմակերպչական աշխատանքներից՝ վարչական ծառայություններից, ուսումնական  խորհրդատուի  աշխատանքներից,        լրացուցիչ խորհրդատվական պարապմունքներից, պրակտիկայի կազմակերպումից, Ուսանողական խորհրդի, Օրինականության պահպանման և ուսանողների իրավունքների պաշտպանման հանձնաժողովի, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատանքներից:
  • Բուհի տարբեր ստորաբաժանումների գործունեությունից՝ Տնօրենության, Անձնակազմի կառավարման բաժնի, Ուսումնամեթոդական վարչության, Վարչատնտեսական վարչության, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի, Հաշվապահության, Գրադարանի, Էլեկտրոնային կայքի:
  • Մասնաճյուղի տրամադրած ռեսուրսներից՝ լսարանների կահավորումից և տեխնիկական միջոցներից, մասնագիտական գրականության առկայությունից, ընթերցասրահի հարմարավետությունից, գիտամշակութային կյանքից, ջեռուցումից, բուժկետի ծառայություններից, անվտանգության ապահովման համակարգից, սանիտարահիգիենիկ վիճակից, սննդի և հանգստի պայմաններից և այլն:   
  • Ուսանողների գնահատման համակարգից՝ կրթական վերջնարդյունքների գնահատման ձևերից, ուսանողների գնահատման բազմագործոն համակարգի արդյունավետությունից (որքանո°վ է այն բարձրացնում գնահատման օբյեկտիվությունը, ապահովում գնահատման թափանցիկությունը, բացառում գրագողությունը), որքանո°վ է ռոտացիոն համակարգի կիրառումը նպաստում ազնիվ մրցակցությանը և այլն:

Առաջիկայում մյուս ֆակուլտետների ուսանողների հետ ևս կկազմակերպվեն նման հադիպումներ:

Մաս­նաճյուղի գրադարանը համալրվեց նոր գրա­կա­նութ­յամբ

Մաս­նաճյուղի գրադարանը համալրվեց նոր գրա­կա­նութ­յամբ

2017-2018 ուստարվա սկզբին ԵՊՀ Իջևանի մաս­նաճյուղի գրադարանը համալրվեց հետևյալ նոր գրա­կա­նութ­յամբ.

  1. Գյոթե և Շիլլեր, Հայացք 21-րդ դարից, Երևան, ԵՊՀ հրատ, 2011, 230 էջ:
  2. Սովորողի ինքնության և մասնագիտական ինքնորոշման հոգեբանական գնահատում, մեթոդական ուղեցույց, կազմեցին Վ.Պապոյանը, Ա. Գալստյանը, Դ. Սարգսյանը, Բ. Մուրադյանը, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 76 էջ:
  3. Անանյան Գ. Գ., Նիկոլ Աղբալյան. կյանքը, գրական-հրապարակախոսական գործունեությունը, Երևան, ԵՊՀ հրատ., 2002, 313 էջ:
  4. Արա Սարգսյան, տուն-թանգարանի ուղեցույց ծննդյան 80-ամյակի առթիվ, Երևան, 1982, 52 էջ:
  5. Քնար համալսարանի, գրական-գեղարվեստական ժողովածու, կազմեց և հրատարակության պատրաստեց Վ. Ս. Մաղալյանը, Երևան, ԵՊՀ հրատ., 2008, 269 էջ:
  6. Էլբակյան Էդգար, Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները, Երևան, հեղինակային հրատ., 2015,  188 էջ:
  7. Միրաքյան Վ., Սոցիալական դիրքորոշման ձևավորումը զանգվածային լրատվամիջոցներով, Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 216 էջ:
  8. Աղաբաբյան Ա. Ս., Ղարիբյան Ա. Ա., Արցախ, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, 160 էջ + 12 ներդիր:
  9. Պողոսյան Վարդան, Սարգսյան Նորա, Հայաստանի Հանրապետության՝ 2015թ. խմբագրությամբ Սահմանադրությունը. համառոտ պարզաբանումներ, Երևան, Տիգրան Մեծ հրատ., 2016, 448 էջ:
  10. Армянский вопрос и геноцид армян, Ереван, Издательство ЕГУ, 2009, 282 с.

Սեպտեմբերի 11-ի տնօրենության նիստում

2017թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Սեպտեմբերի 11-ի տնօրենության նիստում

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակազմի հրամանագրման գործընթացին, մասնաճյուղի՝ 2018թ. ընդունելության մասնագիտություննների ցանկին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի կապակցությամբ Անձնակազմի կառավարման բաժնին հանձնարարվեց մինչև շաբաթվա վերջը ավարտին հասցնել ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ և տնտեսական անձնակազմի հրամանագրման գործընթացը: 

Սեպտեմբերի 11-ի տնօրենության նիստում

Քննարկելով 2018թ. ընդունելության մասնագիտություննների ցանկը,  ելնելով տարածաշրջանում դրանց եղած պահանջարկից, աշխատաշուկայի պահանջներից՝   առաջակվեցին «Դիզայն» (Կիրառական արվեստի ֆակուլտետ), «Ինֆորմատիկա» (Բնական գիտությունների ֆակուլտետ), «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» (Տնտեսագիտության ֆակուլտետ), «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» (Հումանիտար գիտությունների ֆակուլտետ) մասնագիտությունները:

 

Մրցույթ «Բանավեճ ԵՍ-իս հետ» խորագրով

Մրցույթ «Բանավեճ ԵՍ-իս հետ» խորագրով

Սիրու՞մ ես ստեղծագործել:

#ԱլեքՄանուկյան1 ամսագիրը հայտարարում է ստեղծագործական մրցույթ «Բանավեճ ԵՍ-իս հետ» խորագրով (առավելագույնը 400 բառ):
Մինչև սեպտեմբերի 17-ը կարող ես ուղարկել քո ստեղծագործությունը aleqmanukyan1@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Լավագույն աշխատանքները կտպագրվեն ՀՀ ամենաուսանողական ամսագրի հերթական համարում:

Երևանյան գրքի փառատոն

yerevan-Book-fest

Սիրու՞մ ես գրականությունը, սիրու՞մ ես ստեղծագործել, ուրեմն եկել է քո ժամանակը: Երևանյան գրքի փառատոնը կամ Yerevan Book Fest-ը կդառնա այն հարթակը, որում կհանդիպեն գրողը, ընթերցողն ու հրատարակիչը:

Ծրագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ. մասնակցության հայտեր կարող են ներկայացնել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման։

Հայ ժամանակակից գրականության մրցութային ուղղություններն են՝

➢ արձակ
➢ պոեզիա
➢ դրամատուրգիա
➢ մանկապատանեկան գրականություն

Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն ապագա գրքից մի հատված. երեք պատմվածք, ամբողջական վեպը կամ 1/3 մասը, տասնհինգ բանաստեղծություն, մեկ պիես (համապատասխանաբար՝ նաև մանկապատանեկան գրականության պարագայում)։

Մրցութային չորս անվանակարգերի հաղթողները (1-ին և 2-րդ հորիզոնականներ) կստանան դրամական պարգև. 1-ին տեղի համար՝ 500 հազարական դրամ, 2-րդի համար՝ 300 հազարական դրամ։

Մրցանակային գումարները կփոխանցվեն այն հրատարակիչներին, որոնց հեղինակները կվստահեն իրենց գրքերի հրատարակման իրավունքը։ Հոնորարի և գրքի հրատարակչական ու տպագրական ծասերի բաշխումը կորոշեն գրողն ու հրատարակիչը՝ փոխադարձ համաձայնությամբ

Նախընտրած հրատարակչին դրամական պարգևի փոխանցումից հետո վերջինը պարտավորվում է առավելագույնը մեկ տարում հրատարակել գրողի ստեղծագործական ժողովածուն կամ վեպը (որում պետք է ներառված լինեն հայտով ներկայացված ստեղծագործությունները ևս)։

Երևանյան գրքի փառատոնին ( Yerevan Book Fest – ին) ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նախկինում չհրատարակված:

Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է yerevanbookfest@gmail.comէլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր կենսագրությունը (որում նաև կոնտակտային տվյալներ) և ստեղծագործությունը՝ նամակի վերնագիր տողում (subject) նշելով Ձեր անունը և ազգանունը։

Ստեղծագործություններն անանուն քննելու են մրցույթի ժյուրիի անդամները և ազատ ընթերցողները։ Հաղթողների անունները հայտնի կդառնան փառատոնի օրերին, որի մասին առավել մանրամասն կիմանաք՝ Ֆեյսբուքում հետևելով Yerevan Book Fest-ի էջին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 30-ն է։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 011-52-39-38 հեռախոսահամարով։

Աղբյուրը՝  http://granish.org