Մրցույթ երիտասարդների համար

Մրցույթ երիտասարդների համար
 
Եվրախորհրդի ամենամեծ երիտասարդական շարժման՝ «Ոչ ատելության խոսքին» ազգային կոմիտեն, ի դեմս «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, հայտարարում է ֆեյսբուքյան աննախադեպ մրցույթ սեպտեմբերի 21-ի` Եվրոպայի գործողության օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 21-ը, Հայաստանի Հանրապետության անկախության օրը լինելուց բացի, ողջ աշխարհում տոնվում է որպես տարբեր ազգերի եւ կրոնների համերաշխության օր, որի  կապակցությամբ  «Ոչ ատելության խոսքին» ազգային կոմիտեն հայտարարում է ստեղծագործական աշխատանքների ներկայացման մրցույթ, որը յուրովի կարող է ներկայացնել  «Տարբեր ազգերի կրոնական երկխոսություն եւ համերաշխություն» թեման:

Մասնակցության կարգն է՝
NO HATE SPEECH MOVEMENT ARMENIA-ի էջից տարածե´ք (share) այս հայտարարությունը, որի տակ որպես մեկնաբանություն (comment) տեղադրե´ք Ձեր հեղինակային ստեղծագործական աշխատանքը, որը «Տարբեր ազգերի կրոնական երկխոսություն եւ համերաշխություն» թեմայով է: Այն կարող է լինել լուսանկար, երաժշտական ստեղծագործություն, շարադրություն, բաց նամակ եւ այլն. (ստեղծագործական աշխատանքները բաց են, եւ կարող է լինել ցանկացած նյութ, որը պատկանում է նյութը տարածող մասնակցին եւ վերը նշված թեմայի մեջ է):

 
Ամենաշատ հավանածներ (like) հավաքած մասնակիցների մրցանակներն ըստ հերթականության.
1. Անվճար մասնակցություն 2018 թ. փետրվար ամսին Իտալիայում կայանալիք «Մարդու իրավունքներն ընդդեմ ատելության խոսքին» 7-օրյա կրթական ծրագրին,
2. Անվճար մասնակցություն 2017 թվականի դեկտեմբերին Վրաստանում կայանալիք «Մարդու իրավունքները ստեղծագործական աշխատանքների միջոցով» երիտասարդական փոխանակման ծրագրին, 
3. Անվճար մասնակցություն 2018 թվականի սկզբին Հայաստանում կայանալիք «Տեղեկատվական անվտանգությունը եւ առցանց մարդու իրավունքները» միջազգային եռօրյա դասընթացին, 
4. Խրախուսական նվերներ «Ոչ ատելության խոսքին» ազգային կոմիտեի կողմից: 

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 21-ն է, իսկ մասնակցել կարող եք հենց այս պահից: 

Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 22-ին եւ կհրապարակվեն NO HATE SPEECH MOVEMENT ARMENIA-ի ֆեյսբուքյան էջում:
 
Աղբյուրը՝ http://eritasard.am

Ուսանողներին հետաքրքրող հարցերը՝ բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

 2017թ. սեպտեմբերի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների, հատկապես  առաջին կուրսեցիների հետ հանդիպումներ ունեցան բուհի ղեկավարության ներկայացուցիչները՝ տնօրեն Ս.Առաքելյանը, Ուսումնամեթոդական և Վարչատնտեսական վարչությունների պետեր Ա.Դավթյանը և Կ.Այվազյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ, իրավախորհրդատու Ա.Հովհաննիսյանը, ֆակուլտետների դեկանները:

Ուսանողներին հետաքրքող հարցերը՝  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Հանդիպումները նպատակ ունեին ուսանողների հետ անմիջական շփման միջոցով վերհանելու ուսումնական գործընթացին վերաբերող՝ նրանց հուզող խնդիրները, քննարկելու դասավանդման և ուսումնառության արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանն ուղղված հարցեր:

Ուսանողներին հետաքրքող հարցերը՝  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Քննարկված հարցերը մասնավորապես վերաբերում էին նոր ուսումնական տարվա հետ կապված նախապատրաստական աշխատանքներին, դասացուցակներին, դասախոսների կողմից տրամադրված հարցաշարերին, ներկայացված առարկայական փաթեթներին, բուհի ուսումնական պայմաններին և նյութատեխնիկական ռեսուրսներին (լսարանների կահավորում և տեխնիկական միջոցներով հագեցվածություն, մասնագիտական գրականության առկայություն, ընթերցասրահի հարմարավետություն, սանիտարահիգիենիկ վիճակ, սննդի ու հանգստի պայմաններ և այլն):

Ուսանողներին հետաքրքող հարցերը՝  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Այս համատեքստում առանձնապես կարևորվեց ուսումնական խորհրդատուների (կուրատոր/կուրսղեկ) և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների արդյունավետ գործունեության դերը: 

Մասնաճյուղի գրական-գեղարվեստական ակումբին անդամագրվելու հրավեր

 

Alisa_Hasanyan

Սիրելի՛ համալսարանականներ, 2017թ. սեպտեմբերից ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին կից ստեղծվել է «Հինգշաբթի» գրական-գեղարվեստական ակումբը, որի աշխատանքները կղեկավարի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ալիսա Հասանյանը:

Ակումբին կարող եք անդամագրվել՝ մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայանալով գրադարան կամ գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝  library_ib@ysu.am:        

Կայացավ տնօրենի հանդիպումը մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ

 2017թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին  մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների աշխատանքներին, ծրագրերում կատարվելիք փոփոխություններին, ՈԱՇ-ի պահանջներին համապատասխան կրթական վերջնարդյունքներին վերաբերող հարցեր:

Կայացավ տնօրենի հանդիպումը մասնագիտությունների  կրթական ծրագրերի պատասխանատուների հետ

Եվս մեկ անգամ ընդգծվեց ՄԿԾ-ների պատասխանատուների գործառութային պարտականությունների արդյունավետ իրականացման դերը ուսումնական գործընթացի շարունակական բարելավման մեջ:

Նշվեց, որ տնօրենի խորհրդական Ա.Մակարյանի հետ առաջիկա հանդիպման ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն և կներկայացվեն կրթական ծրագրերի պատասխանատուներին կոնկրետ ժամանակամիջոցում հանձնարարված և ավարտին հասցված աշխատանքները: 

Հրավիրում ենք մասնակցելու «Կրթության և գիտության   դերը  պետության զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողովին

Հրավիրում ենք մասնակցելու «Կրթության և գիտության   դերը  պետության զարգացման գործում» թեմայով միջազգային գիտաժողովին

 2017թ. հոկտեմբերի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում կկայանա ուսանողների  և  երիտասարդ  գիտնականների  միջազգային գիտաժողով՝ «Կրթության   և  գիտության   դերը  պետության զարգացման գործում» թեմայով՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի 20-ամյակին:

Գիտաժողովի կազմակերպիչներն են Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը:

Գիտաժողովի կազմկոմիտեն ուսանողներին  և  երիտասարդ  գիտնականներին  հրավիրում է մասնակցելու միջազգային գիտաժողովին։

Գիտաժողովի մասնախմբերն են՝

  1. Իրավունք, քաղաքագիտություն, փիլիսոփայություն,
  2. Պատմություն, մշակութաբանություն և արվեստաբանություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն,
  3. Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
  4. Հայոց լեզու և գրականություն, լրագրություն,
  5. Ռուսաց լեզու և նրա դասավանդման մեթոդիկա, գրականություն, օտար լեզուներ, թարգմանչական գործ,
  6. Մանկավարժություն, հոգեբանություն, կենսաբանություն, բնագիտական առարկաների դասավանդման մեթոդիկա:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը էլեկտրոնային տարբերակով mmashtots.sss@yandex.ru էլ.հասցեին ուղարկել

  1. գիտաժողովի մասնակցության հայտը (ձևը կցվում է)
  2. հոդվածի տեքստը:
  3. գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):

Ի գիտություն՝

Գիտաժողովի նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլով և համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Հոդվածի ծավալը՝ մինչև 8 էջ /«Մեթոդիկա» մասնախմբի համար 8 էջից ոչ պակաս,/
  • Տեքստում ունենալ հղումներ /տե՛ս հոդվածի ձևավորման նմուշը/,
  • Ունենալ անոտացիա՝ հոդվածի շարադրման լեզվով և 2 այլ լեզուներով /հոդվածի գրման լեզվից տարբեր/,
  • Բանալի բառեր՝ 3 լեզուներով,
  • Բոլոր հոդվածները պետք է շարված լինեն.
    • Ռուսերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12
    • Հայերեն՝ Sylfаen,  տառաչափ՝ 12
    • Անգլերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12

Հոդվածները ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկույցները չեն քննարկվելու:

Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են մասնակիցները:

Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:

Գիտաժողովի աշխատանքները հրատարակվելու են առանձին նյութերի ժողովածուի ձևով:

   Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի հեղինակի ազգանվան հետ:

Գիտաժողովի կազմկոմիտեի  նախագահ՝ փ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ղարիբ Միքայելի Բաբայան:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ուսանողական  գիտական  ընկերության  նախագահ  Հովիկ Սերժի Ավանեսովին  (e-mail: avanesov_90@inbox.ru,+37497-21-23-96)  

Տեղեկատվական նամակը տեղադրված է www.mashtots.am կայքում:

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

Ազգանուն, անուն, հայրանուն

 

Գիտական աստիճան, կոչում, պաշտոն

 

Ուսումնական հաստատություն (ֆակուլտետ, ամբիոն)

 

Զեկույցի անվանումը

 

Գիտական ղեկավար (ԱԱՀ, գիտական աստիճան, կոչում)

 

Երկիրը և քաղաքը

 

Հեռախոսահամարներ

 

Էլեկտրոնային փոստի հասցե

 

 

 ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՆՄՈՒՇ

Արցախահայության պատմությունն ու մշակույթը

Ի.Ի.Սարգսյան

 

ՀՀ, Ստեփանակերտ, Մեսրոպ Մաշտոց Համալսարան

e-mail: sarkisyan@mail.ru

 

Անոտացիա (ծավալը 7-10 տողից ոչ պակաս, տառաչափը՝ 12) – հոդվածի շարադրման լեզվով,

Բանալի բառեր (5 – 9) – հոդվածի շարադրման լեզվով,

Հոդվածի տեքստ (տառաչափը՝ 12),

Հղումներ՝ [1, էջ. 12],

Օգտագործված գրականության ցանկ (այբբենական կարգով),

Ամփոփում՝ հոդվածի շարադրման լեզվից տարբեր 2 լեզուներով,

Բանալի բառեր (5 – 9)՝ հոդվածի շարադրման լեզվից տարբեր 2 լեզուներով: