Author Archives: admin
Հրապարակվել է ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված հերթական վերլուծությունը
Հարգելի՛ համալսարանականներ, ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջի «Որակի ապահովման գործընթացներ» բաժնի «Հաշվետվություններ, վերլուծություններ» էջում տեղադրվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների վերաբերյալ արտաքին շահակիցների կարծիքի ուսումնասիրության՝ 2017թ. հարցման արդյունքների և 2013-17թթ. հարցումների արդյունքների համեմատական վերլուծությունը:
ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարությունն առանձնակի նշանակություն է տալիս արտաքին շահակիցների շրջանում պարբերական սոցիալական հարցումներին, որոնց արդյունքները թույլ են տալիս ժամանակին ու պատշաճորեն արձագանքել աշխատաշուկայի պահանջների դինամիկային: Այդ հարցումները սկսվել են 2011 թվականից և մասնաճյուղի ՄԿՈԱ բաժնի պատասխանատուների կողմից անցկացվել են յուրաքանչյուր տարի: Վերջին հարցումն անց է կացվել 2017թ. մայիս-հունիս ամիսներին առցանց եղանակով: Մեր փորձագետները Տավուշի մարզի վարչակառավարչական, տնտեսաարտադրական, կրթական, բանկային և այլն ոլորտների պատասխանատուներն են, առաջատար մասնագետներ, որոնք տարիների ընթացքում առնչվել են բուհի ուսանողության, շրջանավարտների հետ թե՛ պրակտիկաների և թե՛ համատեղ աշխատանքի ընթացքում:
Հարցաշարում 5-բալանի սանդղակով գնահատվել են մասնաճյուղի շրջանավարտների տեսագործնական գիտելիքներն ու հմտությունները, կազմակերպչական, ստեղծագործական ու հաղորդակցական կարողությունները, անձնային-բարոյական որակները, ինքնակատարելագործման մշակույթը և այլն: Միաժամանակ կազմակերպիչներին, բուհ-գործատու կապի ու համագործակցության բովանդակության համատեքստում հետաքրքրել է, թե բուհի շրջանավարտների մասնագիտական գիտելիքներն ըստ արտաքին շահակիցների որքանո՞վ են մրցունակ աշխատանքային շուկայում, աշխատանքի ընդունելիս կադրերի մեջ հատկապես ո՞ր որակներն են կարևորում, և վերջապես մասնաճյուղի կադրերն ի՞նչ ընգծված համեմատական առավելություններ ունեն:
Ստորև ներկայացվում են արտաքին շահակիցների կարծիքներն ըստ պատասխանների, յուրովի ընդհանրացված տեսքով: Տվյալները բերված են 5 տարվա կտրվածքով, և ինչպես կարծիք-գնահատականների, այնպես էլ առաջարկությունների մակարդակում հնարավորիս կատարվել է նաև համեմատական վերլուծություն:
ՀԵՀ-ը փոխհատուցում է երեխաներ ունեցող ուսանողների ուսման վարձը
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա համակարգում սովորող, 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձը 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:
Դիմելու պահին ուսանող-ծնողների տարիքը չպետք է գերազանցի 36-ը։
Դիմորդը պետք է առաջին կուրսից սովորած լինի առկա համակարգում, ոչ թե հեռակայից տաղափոխված լինի առկա համակարգ։
Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 22-ը:
Հայտատուները պետք է ներկայացնեն՝
• Դիմում (լրացվում է տեղում)
• Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը
• Մեկ լուսանկար (3×4)
• Ուսանողական տոմսի պատճենը
• Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
• Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)
• Երեխաների ծննդյան վկայականների պատճենները
• Փոխանցման հաշիվ։
Աղբյուրը՝ http://heh.am
ԵՊՀ-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ
Մայր բուհի 100-ամյակին ընդառաջ ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպում է Երևանի պետական համալսարանին նվիրված երիտասարդական երգի մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել 18-35 տարեկան երիտասարդ ստեղծագործողները՝ ներառյալ բուհերի ուսանողներ և դասախոսներ:
Մասնակցության համար անհրաժեշտ պայմաններն են՝
- Ներկայացվող երգի բառերը պետք է արտացոլեն ուսանողական կյանքը համալսարանում,
- Ներկայացվող երգը պետք է հնչի առաջին անգամ,
- Անհրաժեշտ է ստեղծագործությունը ներկայացնել նոտագրված (կլավիր) և որևէ ֆորմատով ձայնագրված տարբերակով:
Հայտերն ընդունվում են 2017 թ.-ի ապրիլի 10-ից դեկտեմբերի 25-ը:
Հայտերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ysu.am/100songcontest:
Մրցույթը նախատեսում է 3 մրցանակային տեղեր՝
- 1-ին տեղ՝ 500.000 դրամ
- 2-րդ տեղ՝ 350.000 դրամ
- 3-րդ տեղ՝ 200.000 դրամ
Մանրամասների համար դիմել ԵՊՀ մշակույթի կենտրոն, հեռ.՝ (060) 71 01 83, (060) 71 01 84, բջջ.՝ (055) 57 14 05
Աղբյուրը՝ http://ysu.am
ԴՈՄԲՐՈՎԱ ԳՈՒՐՆԻՉԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ
Դոմբրովա Գուրնիչի համալսարանը (Լեհաստան) առաջարկում է կրթաթոշակ բակալավրիատի ուսանողների համար` Մենեջմենթի, Միջազգային հարաբերությունների և ՏՏ ոլորտում ուսանելու նպատակով:
Ուսումն անվճար է:
Լավագույն ուսանողները կստանան ամսեկան 320 եվրո կրթաթոշակ:
Ծրագիրը կմեկնարկի 2017 թ.-ի հոկտեմբերին, որին կնախորդի 3 շաբաթ տևողությամբ ամառային դպրոցը:
Հավելյալ տեղեկությունների և ծրագրին դիմելու համար այցելել հետևյալ կայքերը`
www.scholarships.wsb.edu.pl, www.scholarships.wsb.edu.plկամ նամակ ուղարկել
Դոմինիկա Չերնյակի էլ. փոստին dczerniak@wsb.edu.pl:
Աղբյուրը՝ http://ysu.am










