Author Archives: admin
ՄՐՑՈՒՅԹ ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի Տնտեսագիտության մագիստրոս ծրագրի և Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի բարձր առաջադիմությամբ ուսանողներին ԻՍԱՀԱԿ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ անվան կրթաթոշակ նշանակելու համար:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում շաբաթօրյակ իրականացվեց մասնաճյուղի մերձակա տարածքում
2017թ. հուլիսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մերձակա տարածքում իրականացվեց շաբաթօրյակ` մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի և բուհի մի խումբ աշխատակիցների մասնակցությամբ:
Հայտնի է, որ ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի որոշմամբ` 2017-ի ապրիլի 20-ից մեկնարկել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը նպատակաուղղված է Հայաստանը իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով դարձնելու օրինակելի: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ոլորտային ենթակայության տակ գտնվող տարածքների աղբահանության և սանիտարական մաքրման խնդիրները համակարգային վերացնելու ուղղությամբ:
«Այս հավակնոտ ծրագրի իրականացման հարցում մենք ունենք ձեր աջակցության կարիքը: Կարևորում եմ ձեզնից յուրաքանչյուրի մասնակցությունը, քանի որ առանց ձեր հոգատար վերաբերմունքի` հարազատ բնակավայրի, փողոցի, բակի նկատմամբ, լավ արդյունքի հասնելը շատ բարդ կլինի»,- դիմելով իր հայրենակիցներին` նշել է ՀՀ վարչապետը:
Ողջունելով կառավարության որդեգրած` Հայաստանը բոլորի համար գրավիչ և հարմարավետ դարձնելու քաղաքականությունը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի աշխատակիցները մաքրման աշխատանքներ իրականացրին Երիտասարադական 3 փողոցի գետափնյա ճանապարհի ամբողջ երկայնքով:
«Համակարգչային գրաֆիկա» I, «Դիզայն» I և II կուրսերի ուսումնական պրակտիկան ավարտվեց
2017թ. հուլիսի 3-15-ը կայացավ 2016-17 ուստարվա ուսումնական պլանով նախատեսված՝ «Համակարգչային գրաֆիկա» I, «Դիզայն» I և II կուրսերի ուսումնական պրակտիկան:
«Համակարգչային գրաֆիկա» և «Դիզայն» մասնագիտությունների I կուրսերի համատեղ պրակտիկան ղեկավարում էր Կիրառական արվեստի ֆակուլտետի ՄԿԾ-ի պատասխանատու, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ, ՀՀ ՆՄ անդամ Ա.Չիբուխչյանը:
Ուսումնական պրակտիկան անցկացվել է Իջևան քաղաքի կենտրոնական զբոսայգում, դենդրոպարկում, Կիրառական արվեստի ֆակուլտետի տեքստիլ 1 արվեստանոցում և հ1 լսարանում:
Պրակտիկային մասնակցած 10 ուսանողներն ուսումնասիրել են տարատեսակ բույսերի կառուցվածքը, դրանք ճեպանկարելու և մշակելու տարբերակները: Յուրաքանչյուր ուսանող կատարել է 20-30 ճեպանկար, որոնցից լավագույններն ընտրվել են հիմնական առաջադրանքի համար:
2-ական ընտրված բուսական աշխարհի օրինակները մշակվել են գույնով, որոնցից յուրաքանչյուրը ենթարկել է ոճավորման՝ ստիլիզացիայի (շտրիխ, կետային և կոնտուրային նկարչություն):
Ըստ բիոնիկայի հիմնական օրենքների՝ 2-3 փուլերով ուսանողներն այդ օրինակներից ստացել են կենցաղային իրեր, ինչպես նաև հագուստի տեսակներ՝ օգտագործելով ընտրված բույսերի գունային և ոճային առանձնահատկությունները:
Աշխատանքներն իրականացվել են ազատ ոճով, որը նպաստել է պրակտիկանտ-ուսանողների՝ կոմպոզիցիոն աշխատանքների կատարման վարպետությանն ու բիոնիկայի ուսումնասիրմանը:
«Դիզայն» II կուրսի պրակտիկան ղեկավարում էր Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնի ասիստենտ, ՀՀ ՆՄ անդամ Դ.Չիբուխչյանը:
Ուսումնական պրակտիկան հիմնականում անցկացվել է Իջևանի կենտրոնական զբոսայգու հարակից կիսակառույց շինությունների մոտ, իսկ վերջին 3 օրերին՝ ֆակուլտետի հ1 և հ2 լսարաններում:
Պրակտիկային մասնակցած 8 ուսանողները 10-15 ճեպանկարների միջոցով ընտրել և բացահայտել են այն ճարտարապետական կառույցները, որոնք ունեն դիզայներական միջամտության կարիք: Լավագույն օրինակի ընտրությունից հետո սկսել են մշակել փոփոխված 2 տարբերակները: Ընտրված օրինակներից էին կիսակառույց շենքեր, սրճարաններ, մշակույթի տունը, դրան հարակից կառույցը և այլն:
Կատարված փոփոխությունները վերաբերել են կառույցների միայն էքստերիերային հատվածներին: Ուսանողներն այդպիսով ձեռք են բերել պատկերացում, թե ինչպես կարելի է ձևափոխել ճարտարապետական կառույցների արտաքին տեսքերը:
Ղեկավարների խոսքով՝ ուսումնական պրակտիկաները բավականին արդյունավետ էին և հագեցած. նպաստեցին ուսանողների ստեղծագործական կարողությունների զարգացմանը, նրանց տեսական գիտելիքների գործնական ամրապնդմանը:
ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է
ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը տեղեկացնում է հետևյալ թափուր աշխատատեղերի մասին`

















